Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 11-ը: 3 Նեփի 17-19. «Ահա, իմ ցնծությունը լիակատար է»


Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 11-ը: 3 Նեփի 17-19. «Ահա, իմ ցնծությունը լիակատար է» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 11-ը: 3 Նեփի 17-19, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Քրիստոսը հայտնվում է նեփիացիներին

Նրա դեմքի լույսը շողում էր նրանց վրա, Գարի Լ. Քապ

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի11-ը

3 Նեփի 17-19

«Ահա, իմ ցնծությունը լիակատար է»

Չնայած 3 Նեփիի նախորդ գլուխները հիմնականում կենտրոնացած էին Փրկիչի խոսքերի վրա, գլուխներ 17-19-ում նկարագրվում են Նրա ծառայությունը և ուսմունքները մարդկանց մեջ: Երբ կարդում եք այս գլուխները, Հոգին ի՞նչ է ուսուցանում ձեզ Փրկիչի մասին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Հիսուս Քրիստոսը նոր էր ավարտել ծառայության օրը Լիառատ երկրում, ուսուցանելով Իր ավետարանը, մարդկանց հնարավորություն տալով տեսնել ու զգալ նշանները Իր հարություն առած մարմնի վրա և վկայելով, որ Ինքը խոստացված Փրկիչն է: Իսկ հիմա ժամանակն էր, որ Նա մեկներ: Նա պետք է վերադառնար Իր Հոր մոտ և Նա գիտեր, որ մարդիկ ժամանակի կարիք ունեին՝ խորհելու Իր ուսուցանածի շուրջ: Ուստի, խոստանալով վերադառնալ հաջորդ օրը, Նա բազմությանը ուղարկեց իրենց տները: Սակայն ոչ ոք չհեռացավ: Նրանք չասացին, թե ինչ էին զգում, բայց Հիսուսը զգում էր դա. Նրանք հույս ունեին, որ Նա «մի քիչ էլ մնա[ր] իրենց հետ» (3 Նեփի 17.5): Նա ուրիշ կարևոր բաներ ուներ անելու, բայց կարեկցանք ցուցաբերելու հնարավորությունը միշտ չէ, որ պատշաճ ժամանակին է գալիս, ուստի Հիսուսը մի փոքր երկար մնաց ժողովրդի հետ: Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդը, հավանաբար ծառայության ամենաբարի օրինակն էր, որը գրանցված է սուրբ գրություններում: Նրանք, ովքեր ներկա էին, կարողացան միայն ասել, որ դա աննկարագրելի էր (տես 3 Նեփի 17.16–17): Հիսուսը Ինքը ամփոփեց հանպատրաստից հոգևոր զեղումը հետևյալ պարզ բառերով. «Եվ այժմ, ահա, իմ ցնծությունը լիակատար է» (3 Նեփի 17.20):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

3 Նեփի 17

Փրկիչը սպասավորության մեր կատարյալ օրինակն է:

Մենք գիտենք, որ 2500 մարդ կար (տես 3 Նեփի 17.25), ովքեր ներկա եղան Քրիստոսի առաջին այցելությանը, ինչպես գրանցված է 3 Նեփի 11–18-ում: Սակայն Փրկիչը մի եղանակ գտավ նրանց անհատապես ծառայելու համար: Այս գլխում ի՞նչ եք սովորում Փրկիչի ծառայության օրինակից: Ի՞նչ կարիքների էր նա սպասավորում: Խորհեք, թե Նրա օրինակը ինչպե՞ս կարող է օգնել սպասավորել ուրիշներին:

Նկար
Հիսուսն օրհնում է նեփիացի երեխաներին

Նայե՛ք ձեր փոքրիկներին, Գարի Լ. Քապ

3 Նեփի 17.13–22, 18.15–25, 19.6–9, 15–36

Փրկիչն ուսուցանեց մեզ՝ ինչպես աղոթել

Պատկերացրեք, որ Փրկիչը աղոթում է ձեզ համար: Նա ի՞նչ կասեր ձեր անունից: Այս գլխում գրանցված Նրա ուսմունքները և աղոթքները կարող են ձեզ որևէ գաղափար տալ: Երբ ուսումնասիրում եք, ի՞նչ եք սովորում Քրիստոսի օրինակից, որը կարող է իմաստալից դարձնել ձեր սեփական աղոթքները: Աղոթքի արդյունքում ի՞նչ օրհնություներ եք դուք տեսել ձեր կյանքում:

3 Նեփի 18․3-12 

Ես կարող եմ հոգևորապես սնվել, երբ ճաշակում եմ հաղորդությունից

Երբ կարդում եք 3 Նեփի 18.1–12-ը, խորհեք, թե հաղորդությունից ճաշակելով ինչպես կարող եք օգնել ձեզ հոգևորապես «սնվել» (3 Նեփի 18.3–5, 9, տես նաև 3 Նեփի 20.1–9): Օրինակ՝ դուք կարող եք կազմել հարցերի ցուցակ, որոնք ստիպում են ձեզ խորհել, երբ դուք ընդունում եք հաղորդությունը, ինչպես օրինակ՝ «Ինչպե՞ս եմ ես վերաբերվում Փրկիչին և Ինձ համար կատարած Նրա զոհաբերությանը»: «Ինչպե՞ս է Նրա զոհաբերությունը ազդում իմ առօրյա կյանքի վրա», կամ «Ինչպիսի՞աշակերտ եմ ես, և ի՞նչը կարող եմ բարելավել»:

Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը կարող են օգնել ձեզ մտածել մի եղանակ, որով հաղորդությունը կարող է օգնել ձեզ սնվել հոգևորապես. «Երբ դուք մտածում եք ձեր կյանքի մասին հաղորդության արարողության ժամանակ, հուսով եմ, որ ձեր մտքերը կենտրոնանում են ոչ միայն ձեր կատարած սխալների վրա, այլև ձեր կատարած ճիշտ քայլերի վրա. պահեր երբ դուք զգացել եք, որ Երկնային Հայրը և Փրկիչը գոհ էին ձեզանից: Դուք նույնիսկ կարող եք ժամանակ տրամադրել հաղորդության ժամանակ խնդրել Աստծուն օգնել ձեզ տեսնել այդ բաները։ … Երբ ես արել եմ դա, Հոգին հաստատել է, որ չնայած ես դեռ հեռու եմ կատարելությունից, այսօր ես ավելի լավն եմ, քան երեկ էի։ Եվ սա ինձ վստահություն է տալիս, որ Փրկիչի շնորհիվ ես կարող եմ նույնիսկ ավելի լավը լինել վաղը» (“Always Remember Him,” Ensign, Feb. 2018, 5):

3 Նեփի 18.36-37, 19․6-22

Հիսուս Քրիստոսի աշակերտները փնտրում են Սուրբ Հոգու պարգևը:

Մտածեք որևէ աղոթքի մասին, որը դուք ասել եք վերջերս: Ձեր աղոթքներն ի՞նչ են ուսուցանում ձեզ ձեր խորը ցանկությունների մասին: Փրկիչի ներկայության մեջ մի օր անցկացնելուց հետո մարդիկ «աղոթեցին նրա համար, ինչն իրենք ամենաշատն էին փափագում»՝ Սուրբ Հոգու պարգևը (3 Նեփի 19.9): Երբ կարդաք այս հատվածները, խորհեք Սուրբ Հոգու ընկերակցության համար ձեր սեփական ցանկության մասին: Դուք ի՞նչ եք սովորում Սուրբ Հոգու ընկերակցությունը փնտրելու մասին:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

3 Նեփի 17

Երբ ընտանիքով կարդաք այս գլուխը, ժամանակ առ ժամանակ դադար տվեք և հրավիրեք ձեր ընտանիքին իրենց համար պատկերացնել այս իրադարձությունները: Օրինակ՝ դուք կարող եք այսպիսի հարց տալ. «Ի՞նչ ցավեր կբերեիք Փրկիչի մոտ՝ բժշկվելու համար»: «Ինչի՞ համար կցանկանայիք, որ Նա աղոթեր ձեր անունից», կամ «Ձեր սիրելիներից ու՞մ կցանկանայիք, որ Նա օրհներ»: Այս հատվածի ընթերցումը կարող է նաև ոգեշնչել ձեզ աղոթել ձեր ընտանիքի անդամների համար անհատապես՝ ինչպես Հիսուսն արեց:

3 Նեփի 18․3-12

Ի՞նչ է նշանակում սնուցվել՝ ընդունելով հաղորդությունը, և մենք ինչպե՞ս ենք զգում դա: Մենք ի՞նչ ենք սովորում հատվածներ 5-7-ից այն մասին, թե Հիսուսն ինչու է մեզ տվել հաղորդության արարողությունը:

3 Նեփի 18.17-21

Մենք ի՞նչ ենք սովորում այս հատվածներից աղոթքի նպատակների մասին: Մենք ինչպե՞ս կարող ենք բարելավել մեր աղոթքների հոգևոր զորությունը՝ թե՛ անհատապես, թե՛ ընտանիքով:

3 Նեփի 18.25, 19․1-3

Մեր ընտանիքն ի՞նչ փորձառություն է ունեցել ավետարանի միջոցով, որը մենք կցանկանայինք, որ ունենան նաև մեզ շրջապատող մարդիկ: Ինչպե՞ս կարող ենք հետևել այս հատվածների մարդկանց օրինակին և « անչափ տքնե[նք]» (3 Նեփի 19.3), որպեսզի ուրիշներին բերենք Քրիստոսի մոտ, որպեսզի նրանք ևս կարողանան «շոշոփել և տեսնել» (3 Նեփի 18.25) այն, ինչ մենք գտել ենք ավետարանում:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Թող Հոգին առաջնորդի ձեր ուսումնասիրությունը: Սուրբ Հոգին կարող է առաջնորդել ձեզ դեպի այն բաները, որոնք դուք պետք է սովորեք ամեն օր: Զգայուն եղեք Նրա հուշումների հանդեպ, նույնիսկ եթե թվում է՝ դրանք ասում են, որ դուք կարդում եք ուրիշ թեմա կամ ուսումնասիորւմ եք ուրիշ ձևով: Օրինակ, երբ կարդաք հաղորդության մասին 3 Նեփի 18 գլխում, Հոգին կարող է հուշել ձեզ ավելի շատ ժամանակ ծախսել թեմայի վրա, քան դուք ծրագրել էիք:

Նկար
հրեշտակները շրջապատել են Հիսուսին և նեփիացի երեխաներին

Նրանք տեսան, որ երկինքները բացվեցին, Վոլտեր Ռեյն

Տպել