Եկ, հետևիր ինձ
Հոկտեմբերի 12-18-ը: 3 Նեփի 20-26. «Դուք ուխտի զավակներն եք»


Հոկտեմբերի 12-18-ը: 3 Նեփի 20-26. «Դուք ուխտի զավակներն եք», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հոկտեմբերի 12-18-ը: 3 Նեփի 20-26, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Քրիստոսը հայտնվում է նեփիացիներին

Քրիստոսը հայտնվում է նեփիացիներին, նկարազարդումը Էնդրյու Բոսլեյի

Հոկտեմբերի 12-18-ը

3 Նեփի 20-26

«Դուք ուխտի զավակներն եք»

Սուրբ գրությունների մասին խոսելիս Հիսուսը հաճախ էր օգտագործում քննել բառը (տես 3 Նեփի 20.11, 23.1, 5): Երբ կարդաք 3 Նեփի 20-26 գլուխները, ի՞նչը կննեք:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբ լսում եք, որ մարդիկ օգտագործում են Իսրայելի տուն եզրույթը, զգու՞մ եք, որ նրանք, կարծես, ձեր մասին են խոսում: Նեփիացիներն ու լամանացիները Իսրայելի իսկական հետնորդներն են, նրանց պատմությունը սկսվում է Երուսաղեմից, բայց նրանցից մի քանիսի համար Երուսաղեմը հավանաբար «հեռու հեռվում է, մի երկիր, որը մենք չգիտենք» (Հելաման 16.20): Այո, նրանք «Իսրայելի ծառի մի ճյուղն [են]», բայց նրանք նաև «Իսրայելի տնից [են] պոկված» (Ալմա 26.36, տես նաև 1 Նեփի 15.12): Բայց երբ Փրկիչը հայտնվեց նրանց, Նա ցանկանում էր, որ նրանք իմանան, որ կորսված չեն Իր համար: «Դուք Իսրայելի տնից եք,- ասաց Նա,- և դուք այն ուխտից եք» (3 Նեփի 20.25): Նա հավանաբար կասեր նույն բանը ձեզ այսօր, քանի որ այն մարդը, ով մկրտվում է և ուխտ է կապում Նրա հետ, նույնպես Իսրայելի տնից է՝ «ուխտից», անկախ նրանից, որտեղից եք ծագում և որտեղ եք ապրում: Սա նշանակում է, երբ Հիսուսը խոսում է Իսրայելի տան մասին, Նա խոսում է ձեր մասին: Այս հրահանգը՝ օրհնել «Երկրի բոլոր ցեղերը», ձեզ համար է (3 Նեփի 20.27) Հրավերը՝ «Զարթնիր, զարթնիր կրկին, և հագիր զորությունդ», ձեզ համար է (3 Նեփի 20.36): Եվ Նրա թանկագին խոստումը՝ «Բայց իմ ողորմութիւնը քեզանից չի քաշուիլ, եւ իմ խաղաղութեան ուխտը չի սասանիլ» (3 Նեփի 22.10):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

3 Նեփի 20-22

Վերջին օրերում Աստված մի մեծ ու զարմանալի գործ կկատարի:

Փրկիչը բազմությանը տվեց մի քանի նշանավոր խոստումներ և մարգարեացավ Իր ուխտի ժողովրդի մասին, և դա վերաբերում է նաև ձեզ: Ինչպես ասել է Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը. «Մենք Տիրոջ ուխտի ժողովուրդն ենք: Մեր պարտականությունն է՝ անձամբ մասնակցել այս խոստումների կատարմանը: Ի՜նչ հրաշալի ժամանակ է ապրելու համար»։(«Ցրված Իսրայելի հավաքումը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2006, 79)

Փնտրեք մարգարեություններ վերջին օրերի մասին Փրկիչի բառերում 3 Նեփի 20–22-ում: Այդ մարգարեություններից որո՞նք են հատկապես ոգևորիչ ձեզ համար: Դուք ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք, այս գլուխներում տրված մարգարեությունների կատարմանը:

Նշեք, որ 3 Նեփի 21.1–7 հատվածները ցույց են տալիս, որ Մորմոնի Գրքի ի հայտ գալը («այս բաները» հատվածներ 2 և 3) նշան է, որ Աստծո խոստումները արդեն սկսել են կատարվել: Որո՞նք են այդ խոստումները, և Մորմոնի գիրքն ինչպե՞ս է օգնում դրանց կատարմանը:

Տես նաև Ռասսել Մ. Նելսոն, “Hope of Israel” (worldwide devotional for youth, June 3, 2018), broadcasts.ChurchofJesusChrist.org:

3 Նեփի 20.10–12, 23, 26.1–12

Հիսուս Քրիստոսը պատվիրում է մարդկանց փնտրել մարգարեների խոսքերը:

Հիսուսի խոսքերն ու գործողությունները այս գլուխներում բացահայտում են, թե նա ինչպես է վերաբերվում սուրբ գրություններին: Ի՞նչ եք սովորում սուրբ գրությունների մասին 3 Նեփի 20.10–12, 23 և 26.1–12-ում: Ի՞նչ եք գտնում այդ հատվածներից, որոնք ոգեշնչում են ձեզ «ջանասիրաբար խորաքննել այս բաները»(3 Նեփի 23․1):

3 Նեփի 22, 24

Աստված ողորմած է նրանց հանդեպ, ովքեր վերադառնում են Իր մոտ:

3 Նեփի 22 և 24 գլուխներում Փրկիչը մեջբերում է Եսայիայի և Մաղաքիայի խոսքերը, որոնք լի են վառ պատկերներով և համեմատություններով՝ հիմքի գունավոր քարեր, կրակի ածուխներ, մաքուր արծաթ, երկնքի պատուհանները: Հետաքրքիր կլինի կազմել դրանց ցուցակը։ Ի՞նչ է յուրաքանչյուրն ուսուցանում ձեզ Իր ժողովրդի հետ Աստծո հարաբերության մասին: Օրինակ՝ 3 Նեփի 22.4-8 հատվածները Աստծուն համեմատում են ամուսնու հետ, իսկ Նրա ժողովրդին՝ կնոջ հետ: Կարդալով այս պատկերների մասին, կարող եք հուշում ստանալ մտածելու Աստծո հետ ձեր հարաբերության վերաբերյալ։ Այս գլուխներում տրված խոստումները ինչպե՞ս են իրականացել ձեր կյանքում (տես հատկապես՝ 3 Նեփի 22.7–8, 10–17, 24.10–12, 17–18):

3 Նեփի 25․5-6

Իմ սիրտը պետք է դառնա դեպի իմ նախնիները

Հրեաները ամբողջ աշխարհում դարերով անհամբերությամբ սպասել են Եղիայի խոստացված վերադարձին: Վերջին Օրերի Սրբերը գիտեն, որ Եղիան վերադարձել է, հայտնվելով Ջոզեֆ Սմիթին Կիրթլենդի Տաճարում 1836թ. (տես ՎՈւ 110.13–16) Սրտերը դեպի հայրերը դարձնելու աշխատանքը՝ տաճարային և ընտանիքի պատմության աշխատանքը, շարունակվում է երկար ժամանակ: Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք օգնել են ձեր սրտերը դարձնել դեպի ձեր նախնիները։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա՛ որոշ մտքեր։

3 Նեփի 22․2

Այս հատվածը կարդալուց հետո գուցե դուք կարողանաք տանը պատրաստել վրան և զրուցել այն մասին, թե Եկեղեցին ինչով է նման վրանին անապատում: Ի՞նչ է նշանակում «երկարացրու [դրա] պարաններ[ը]» և «ամրացրու [դրա] ցցեր[ը]»: Մենք ինչպե՞ս ենք հրավիրում ուրիշներին «ապաստան» գտնել Եկեղեցում (տես տեսանյութը՝ “Welcome” on ComeUntoChrist.org):

3 Նեփի 23․6-13

Եթե Փրկիչը քններ մեր ընտանիքի կատարած գրանցումները, ի՞նչ հարցեր կուղղեր մեզ: Կա՞ն արդյոք կարևոր իրադարձություններ կամ հոգևոր փորձառություններ, որոնք պետք է գրանցվեն: Գուցե հիմա է ժամանակը ստեղծելու կամ գրառումներ ավելացնելու ընտանիքի գրանցումներին և միասին քննարկելու, թե ինչ ընդգրկել։ Ընտանիքի կրտսեր անդամները կարող են հաճույքով ձևավորել ձեր գրանցումները լուսանկարներով կամ նկարներով: Ինչո՞ւ է կարևոր գրանցել մեր ընտանիքի հոգևոր փորձառությունները:

3 Նեփի 24․7-18

Ինչպե՞ս եք զգացել տասանորդ վճարելու օրհնությունները, որոնք խոստացված են այս հատվածներում: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի ուղերձը «Երկնքի պատուհանները» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 17–20) կարող է օգնել ընտանիքի անդամներին ճանաչել այս օրհնությունները:

3 Նեփի 25․5-6

Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ընտանիքի անդամներին իրենց սրտերը դարձնել դեպի իրենց հայրերը։ Գուցե կարող եք հանձնարարել ընտանիքի անդամներին սովորել ձեր նախնիներից մեկի մասին և կիսվել ընտանիքի մնացած անդամների հետ իրենց սովորածով (տես FamilySearch.org): Կամ դուք կարող եք աշխատել միասին՝ գտնելով որևէ նախնիի, ով կարիք ունի տաճարային արարողությունների և ծրագրեք տաճարային ուղևորություն այս արարողությունները կատարելու համար:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքի Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել մեր ուսուցումը

Ապրեք ըստ ձեր վկայության: «Դուք ուսուցանում եք այն, ինչ դուք ձեզանից ներկայացնում եք», - ասել է Երեց Նիլ Ա. Մաքսվելը: «Ձեր բնավորության գծերն ավելի հիշվող կլինեն … քան որոշակի դասի որոշակի մի ճշմարտություն» (“But a Few Days” [address to Church Educational System religious educators, Sept. 10, 1982], 2): Եթե դու ցանկանում եք ուսուցանել ավետարանի որևէ սկզբունք, ձեր ուժերի ներածին չափով ապրեք այդ սկզբունքով:

Նկար
Հիսուսը Նեփիի հետ կարդում է նեփիացիների գրառումները

Հիշատակարանի ի հայտ գալը, Գերի Լ. Քապ

Տպել