Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 21-27-ը. 3 Նեփի 12-16. «Ես եմ օրենքը և լույսը»


Սեպտեմբերի 21-27-ը. 3 Նեփի 12-16. «Ես եմ օրենքը և լույսը» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունվարի 21-27-ը. 3 Նեփի 12-16, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Հիսուսը ցույց է տալիս Տասներկու Առաքյալներին

Երրորդ Նեփի: Այս տասներկուսը, ում ես ընտրել եմ, Գարի Լ. Քապ

Սեպտեմբերի 21-27-ը

3 Նեփի 12-16

«Ես եմ օրենքը և լույսը»

3 Նեփի 12–16 գլուխներում շատ սկզբունքներ կան: Մի քանիսը լուսաբանված են այս համառոտ շարադրանքում, բայց դուք կարող եք գտնել ուրիշները: Երկնային Հայրը իր Հոգու միջոցով թող ուսուցանի այն, ինչի կարիքը դուք ունեք հիմա:

Գրի առեք ձեր տպավորությունները

Հիսուսի աշակերտների նման, ովքեր հավաքվեցին Գալիլեայի սարի մոտ, մարդիկ, ովքեր հավաքվեցին Լիառատ երկրի տաճարի մոտ, ապրում էին ըստ Մովսեսի օրենքի: Նրանք հետևում էին դրան, քանի որ այն ուղղում էր նրանց հոգիները դեպի Քրիստոսը (տես Հակոբ 4.5), և հիմա Քրիստոսը կանգնած էր նրանց առաջ՝ հայտարարելով ավելի բարձր օրենք: Բայց նույնիսկ մեզանից նրանք, ովքեր երբևէ չեն ապրել են Մովսեսի օրենքով, կարող են հասկանալ, որ Հիսուսի կողմից Իր աշակերտների համար հաստատված չափանիշը շատ ավելի բարձր օրենք էր: «Ես կամենում եմ, որ դուք լինեք կատարյալ» (3 Նեփի 12.48): Եթե դա ստիպում է ձեզ անհամապատասխան զգալ, հիշեք, որ Հիսուսը նաև ասաց. «երանելի են հոգով աղքատները, ովքեր գալիս են ինձ մոտ, քանզի նրանցն է երկնքի արքայությունը» (3 Նեփի 12.3): Այս ավելի բարձր օրենքը հրավեր է, մեկ այլ եղանակ՝ ասելու «Եկեք ինձ մոտ և փրկվեք» (3 Նեփի 12.20): Մովսեսի օրենքի նման, այս օրենքը մեզ ուղղորդում է դեպի Քրիստոսը՝ այն Մեկը, ով կարող է փրկել ու կատարելագործել մեզ: «Ահա,- ասել է նա,- ես եմ օրենքը, և լույսը: Նայեք ինձ, և համբերեք մինչև վերջ, և դուք կապրեք» (3 Նեփի15.9):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

3 Նեփի 12-14

Փրկիչի ուսմունքները մեզ ցույց են տալիս՝ ինչպես լինել ճշմարիտ աշակերտ:

3 Նեփի 12–14 գլուխներում կան շատ ճշմարտություններ, խորհուրդներ և նախազգուշացումներ: Ահա մի եղանակ, որով կարող ենք ուսումնասիրել և կիրառել այն ամենը, ինչ Փրկիչն ուսուցանել է այս գլուխներում. ընտրեք հատվածների մի խումբ և տեսեք՝ արդյոք կարող եք ամփոփել, թե հատվածներն ինչ են ուսուցանում մի նախադասության մեջ, որը սկսվում է «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները …» Օրինակ՝ 3 Նեփի 14.1–5 հատվածների ամփոփումը կարող է լինել՝ «Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտները չեն դատում»: Կարող եք ընտրել որևէ հատված այս գլուխներից, որը հատկապես իմաստալից է ձեզ համար և մտապահել այն, կամ դրա օրինակը դնել որևէ տեղում, որտեղ դուք հաճախ կտեսնեք այն: Խորհեք, թե ինչպե՞ս կարող եք կիրառել ձեր սովորածը Հիսուս Քրիստոսի ավելի լավ աշակերտ դառնալու ձեր անձնական ջանքերում:

Տես նաև՝ Մատթեոս 5-7, Ղուկաս 16․16-49։

3 Նեփի 12․1-2, 15․23-24, 16․1-6

Օրհնված են նրանք, ովքեր հավատում են առանց տեսնելու:

Աստծո զավակների ընդհանուր թվի համեմատ շատ քիչ մարդիկ են տեսել Փրկիչին և լսել Նրա ձայնը, ինչպես Լիառատի ժողովրդը: Մեզանից շատերը ավելի շատ նման են ժողովրդին, որը նկարագրված է 3 Նեփի 12.2, 15.23, և 16.4–6-ում: Ի՞նչ խոստումներ են տրված այդպիսի մարդկանց այս հատվածներում: Այս խոստումներն ինչպե՞ս են իրականացել ձեր կյանքում:

Տես նաև Հովհաննես 20.26–29, 2 Նեփի 26.12–13, Ալմա 32.16–18:

3 Նեփի 12.21–30, 13.1–8, 16–18, 14.21–23

Արդար գործելակերպը բավարար չէ, իմ սիրտը նույնպես պետք է մաքուր լինի

Մի թեմա, որը դուք կնկատեք այս գլուխներում, ավելի բարձր օրենքով ապրելու Փրկիչի հրավերն է՝ արդար լինել ոչ միայն մեր գործողություններում, այլև մեր սրտերում: Փնտրեք այս թեմաները, երբ Փրկիչը խոսում է հակառակության մասին (3 Նեփի 12.21–26), անբարոյականության մասին (3 Նեփի 12.27–30), աղոթքի մասին (3 Նեփի 13.5–8), և ծոմապահության մասին (3 Նեփի 13.16–18): Ուրիշ ի՞նչ օրինակներ կարող եք գտնել: Ի՞նչ կարող եք անել ձեր սրտի ցանկությունները մաքրելու համար, միայն գործողությունների վրա կենտրոնանալու փոխարեն:

3 Նեփի 14.7–11

Եթե ես «բարիքներ» եմ փնտրում Երկնային Հորից, ես կստանամ:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Արդյո՞ք Աստված ցանկանում է խոսել ձեզ հետ: Այո՜: … Այնքա՜ն շատ բան կա, որ ձեր Երկնային Հայրը ցանկանում է, որ դուք իմանաք» («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեզ համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 95): Մինչ կարդում եք Տիրոջ հրավերը Նեփի 14.7-11-ում խնդրելու, փնտրելու և թակելու մասին, խորհեք, թե Նա ինչ «բարիքներ» է ուզում, որ դուք խնդրեք: Հետևյալ լրացուցիչ սուրբ գրությունները կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես խնդրել, փնտրել ու թակել: Դրանք կարող են նաև օգնել բացատրել, թե դուք ինչու չեք ստանում որոշ աղոթքների պատասխանը այնպես, ինչպես դուք ակնկալում եք. Եսայիա 55.8–9, Հելաման 10.5, Մորոնի 7.26–27, 33, 37 և Վարդապետություն և Ուխտեր 9.7–9:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

3 Նեփի 12.48

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի ուղերձը «Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո» (Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2017, 40–42) ինչպե՞ս է օգնում մեզ հասկանալ Փրկիչի խոսքերը այս հատվածում: Դուք կարող եք օգնություն գտնել նաև Մորոնի 10.32–33-ում:

3 Նեփի 12․9, 38-42, 14․3-5, 12

Այս հատվածները որքանո՞վ են կիրառելի ընտանիքի անդամների փոխհարաբերություններում: Գուցե ձեր ընտանիքը կարողանա միասին որոշ նպատակներ դնել՝ այս սկզբունքներով հավատարմությամբ ապրելու համար:

3 Նեփի 13.19-21

Այս հատվածները կարող են քննարկման թեմա հուշել այն մասին, թե ձեր ընտանիքը ի՞նչն է բարձր գնահատում: Արդյո՞ք կան այնպիսի գանձեր երկրի վրա, որոնք խոչընդոտում են, որ դուք գանձեր դիզեք երկնքում: Դուք կարող եք հիմնավորել այս տեսակետը, առաջնորդելով ձեր ընտանիքին գանձեր որոնել ձեր տանը, որոնք ձեր ընտանիքի անդամներին հիշեցնում հավերժական արժեք ունեցող գանձերի մասին:

3 Նեփի 14.7–11

Փոքր երեխաները կարող են բավականություն ստանալ խաղից, ոգեշնչվելով 3 Նեփի 14.8-9 հատվածներից, որի ժամանակ նրանք խնդրում են ինչ-որ բան և ստանում բոլորովին ուրիշ բան: Փրկիչն ի՞նչ է ուզում, որ մենք իմանանք մեր Երկնային Հոր մասին, երբ Նա կիսվում է այս օրինակով:

3 Նեփի 14.15-20

Ո՞ր «բարի պտուղն» է օգնում մեզ իմանալ, որ Ջոզեֆ Սմիթը կամ Եկեղեցու ներկայիս Նախագահը ճշմարիտ մարգարե է:

3 Նեփի 14.24-27

Մտածեք եղանակներ, որոնցով կարող եք օգնել ձեր ընտանիքին պատկերացնել առակը այս հատվածներում: Ընտանիքի անդամները կարող են նկարել նկարել, գործողություններ կատարել կամ կառուցել որոշ բաներ ամուր և ավազե հիմքերով:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք առարկայական դասեր: Փրկիչն ուսուցանել է հիմնարար ճշմարտություններ՝ հղում կատարելով ծանոթ առարկաներին: Դուք կարող եք նմանատիպ որևէ բան անել, երբ ձեր ընտանիքը կարդում է 3 Նեփի 12–16-ը: Օրինակ՝ երբ կարդում եք գլուխ 12-ը կարող եք ցույց տալ աղ, մոմ և վերարկու։ Սա կարող է նաև լավ կրկնության վարժություն լինել: Այս գլուխները կարդալուց հետո նորից ցուցադրեք առարկաները և հարցրեք ընտանիքի անդամներին, թե Փրկիչն ինչ է ուսուցանել դրանցից յուրաքանչյուրի մասին:

Նկար
Հիսուսն ուսուցանում է նեփիացիներին

Փրկիչի այցելությունը Ամերիկայի ժողովրդին, Գլեն Ս. Հոփկինսոն

Տպել