Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը. «Մեծ ուրախության ավետիք»


Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը. «Մեծ ուրախության ավետիք», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2020

Նկար
Սամուել Լամանացին ուսուցանում է պատի վրա

Սամուել Լամանացին պատի վրա, Առնոլդ Ֆրայբերգ

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը

Հելաման 13-16

«Մեծ ուրախության ավետիք»

Երբ դուք գրառում եք ձեր տպավորություններն այս շաբաթ, մտածեք, թե Հելաման 13-16 գլուխներում տրված սկզբունքներն ինչպե՞ս են աջակցում և ամրապնդում մյուս գիտելիքները, որոնք դուք սովորում էիք սուրբ գրություններում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Առաջին անգամ, երբ Սամուել Լամանացին փորձեց կիսվել «մեծ ավետիքով» Զարահեմլայում (Հելաման 13.7), կարծրասիրտ նեփիացիները նրան մերժեցին և դուրս նետեցին: Կարծես թե նրանք իրենց սրտերի շուրջը կառուցել էին մի անթափանցելի պատ, որը խոչընդոտում էր, որ նրանք ստանային Սամուելի ուղերձը: Սամուելը հասկացավ ուղերձի կարևորությունը, որով պետք է կիսվեր, և հավատք ցուցադրեց՝ հետևելով Աստծո պատվիրանին, որ «ինքը պիտի կրկին վերադառնար, և մարգարեանար» (Հելաման 13.3): Սամուելի նման, մենք ևս հանդիում ենք պատերի, երբ մենք «պատրաստ[ում ենք] Աստծո ճանապարհը» (Հելաման 14.9) և ձգտում enq հետևել Նրա մարգարեներին: Եվ Սամուելի նման, մենք ևս բերում ենք վկայություն Հիսուս Քրիստոսի մասին, «ով, անկասկած, պիտի գա աշխարհ» և հրավիրել բոլորին «հավատա[ք] նրա անունին» (Հելաման 13:6, 14:13): Ոչ բոլորը կլսեն, իսկ ոմանք կարող են ջանասիրաբար ընդդիմանալ մեզ: Բայց նրանք, ովքեր հավատում են այս ուղերձին Քրիստոսի հանդեպ հավատքով, համարում են որ այն իսկապես «մեծ ուրախության ավետիք» է (Հելաման 16.14):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հելաման 13

Տերն Իր նախազգուշացումները տալիս է Իր մարգարեների միջոցով։

Սուրբ գրություններում մարգարեներին երբեմն համեմատում են աշտարակի կամ պատի վրա կանգնած պահակների հետ, ովքեր նախազգուշացնում են վտանգների մասին (տես Եսայիա 62.6, Եզեկիել 33.1–7):

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը ուսուցանել է. «Դարեր շարունակ մարգարեները կատարել են իրենց պարտականությունները և մարդկանց զգուշացրել սպասվող վտանգների մասին։ Տիրոջ Առաքյալները պարտավոր են հետևել, զգուշացնել և օգնության հասնել նրանց, ովքեր պատասխաններ են փնտրում կյանքի հարցերին» («Տերն է ղեկի մոտ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 25):

Երբ ուսումնասիրեք Հելաման 13 գլուխը և խորհեք դրա շուրջ, կարող եք նշել շատ զգուշացումներ, որոնք Սամուելն է տվել: Օրինակ՝ նա ի՞նչ սովորեցրեց ապաշխարության մասին, խոնարհության և հարստության մասին։ Այս զգուշացումները որքանո՞վ են կիրառելի ձեր կյանքում: Ի՞նչ նախազգուշացումներ են ժամանակակից մարգարեները տվել վերջերս, և ըստ ձեզ, դուք ի՞նչ պետք է անեք այս նախազգուշացումների հետ:

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Մարգարեն ուղղորդում է մեզ դեպի Հիսուս Քրիստոսը:

Հելաման 13-15

Տերը ողորմած է նրանց հանդեպ, ովքեր ապաշխարում են:

Սկզբում Սամուելին ուղարկել էին Նեփիացիների մոտ՝ կիսվելու Փրկիչի գալուստի ուրախ նորությամբ (տես Հելաման 13.7): Քանի որ նրանք մերժեցին նրան, նա վերադարձավ Աստծո դատաստանի խիստ նախազգուշացումներով: Բայց այդ նախազգուշացումները մշտապես ներառում էին ապաշխարության գթառատ հրավեր. փնտրեք այս հրավերները՝ Հելաման 13–15 գլուխներում, (տես հատկապես՝ Հելաման 13.6, 11, 14.15–19, 15.7–8-ը): Որքանո՞վ են այդ հրավերները վերաբերում ձեզ։ Ի՞նչ ենք սովորում այդ հատվածներից ապաշխարության մասին։ Ե՞րբ եք զգացել Աստծո ողորմածությունը, որը գալիս է ապաշխարությունից:

Հելաման 14, 16.13–23

Նշաններն ու հրաշքները կարող են ամրացնել նրանց հավատքը, ովքեր չեն կարծրացնում իրենց սրտերը:

Հելաման 14-ում Սամուելը բացատրել է պատճառը, թե Տերն ինչու նշան ապահովեց Փրկիչի ծննդյան և մահվան մասին. «Այն նպատակով, որ դուք կարողանաք հավատալ նրա անունին» (Հելաման 14.12): Երբ ուսումնասիրեք Հելաման 14-ը, նկատեք Փրկիչի ծննդյան նշանները հատվածներ 1-8-ում և Նրա մահվան նշանները հատվածներ 20-28-ում: Ձեր կարծիքով, այս նշաններն ինչո՞վ էին արդյունավետ Հիսուս Քրիստոսի ծնունդն ու մահը խորհրդանշելու համար:

Կարո՞ղ եք հիշել որևէ նշան, Որը Տերը տվել է ձեզ, որպեսզի օգնի ձեզ հիշել Իրեն: Օրինակ՝ մարգարեները կանխագուշակել են նշաններ, որոնք կհայտնվեն նախքան Փրկիչի Երկրորդ Գալուստը (տես “Signs of the Times,” Guide to the Scriptures, scriptures.ChurchofJesusChrist.org): Այս նշաններից որևէ մեկն իրականացե՞լ է մեր օրերում։ Այլ նշաններ, որոնք առաջնորդում են դեպի հավատն առ Հիսուս Քրիստոսը, կարող են լինել ավելի անհատական և պակաս տպավորիչ։ Մի քանի րոպե տրամադրեք և խորհեք այն ուղիների մասին, որոնք վկայում են Տիրոջ ազդեցության մասին ձեր կյանքում:

Ի՞նչ նախազգուշացում է տրված նշանների մասին Հելաման 16.13-23-ում։ Ինչպե՞ս կարող եք խուսափել այս հատվածներում նկարագրված մարդկանց վերաբերմունքից:

Տես նաև Ալմա 30.43–52, Ռոնալդ Ա. Ռազբանդ, «Աստվածային ծրագրի համաձայն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 55–57:

Հելաման 16

Հետևելով մարգարեի խորհրդին, ես ավելի կմոտենամ Տիրոջը:

Երեց Նիլ. Լ. Անդերսենն ուսուցանել է.«Իմ կյանքում ես հասկացել եմ, որ երբ աղոթքով ուսումնասիրում եմ Աստծո մարգարեի խոսքերը և ուշադիր, համբերությամբ, հոգևորապես հավասարեցնում եմ իմ կամքը ոգեշնչված ուսմունքների հետ, իմ հավատքը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ միշտ աճում է: Եթե մենք, խորհուրդները մի կողմ դնելով որոշենք, որ մենք ավելի լավ գիտենք, մեր հավատը կտուժի և մեր հավերժական հեռանկարը կխամրի» («Աստծո մարգարեն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 26–27): Նեփիացիների խոսքերն ու գործողությունները Հելաման 16 գլխում հաստատում են Երեց Անդերսենի ուսուցանածը: Ձեր կարծիքով, ի՞նչ անձնական պարտավորություններ պետք է ստանձնեք Տիրոջ մարգարեների և նրանց ուղերձների առնչությամբ:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Հելաման 13.3–4

Ի՞նչն է ոգեշնչում ձեր ընտանիքին Տիրոջ հրամանին տված Սամուելի պատասխանի մեջ, որը գտնվում է Հելաման 13․3-4-ում։ Այս շաբաթվա ընտանեկան ուսումնասիրության ժամանակ կարող եք խրախուսել ընտանիքի անդամներին կիսվել տպավորություններով, որոնք «դրվեցին [նրանց] սրտում»:

Հելաման 13.38

Գաղափարը, որ երջանկությունը կարելի է գտնել «անօրինություն անելու մեջ», տարածված է մեր օրերում: Ի՞նչ ուղիներով է ավետարանով ապրելը մեզ իսկական երջանկություն բերել:

Հելաման 15․3

Աստծո ուղղումն ինչպե՞ս է ցույց տալիս Նրա սերը մեր հանդեպ: Հրավիրեք ընտանիքի անդամներին խոնարհաբար հարցնել Տիրոջը, թե իրենք ի՞նչ կարող են անել կատարելագործվելու համար:

Հելաման 15.5-8

Լամանացիներից ի՞նչ ենք սովորում դարձի մասին, որը նկարագրված է այս հատվածներում: Ինչպե՞ս կարող ենք հետևել նրանց օրինակին։

Հելաման 16.1-3

Արդյո՞ք ձեր ընտանիքը բավականություն կստանա՝ դերախաղով ցուցադրելով Սամուել Լամանացու պատմությունը։ Պատմությունը կարդալուց հետո գուցե ընտանիքի անդամները հերթով կանգնեն աթոռի վրա և կարդան Սամուելի մարգարեությունները, մինչ ընտանիքի մյուս անդամները ձևացնեն, թե հարվածում են նետերով կամ քարեր նետում: Սա կարող է օգնել ձեր ընտանիքին հասկանալ, թե ի՞նչ են զգացել Սամուելն ու նեփիացիները: Փոքր երեխաները կարող են այդ պատմությունները ներկայացնող նկարներ նկարել: Ինչպե՞ս կարող ենք նմանվել Սամուելին և ուրիշների հետ կիսվել ավետարանով, չնայած մեր վախերին:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնից:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք օրինակներ: Օրինակը մի ձևանմուշ է, որին մարդը կարող է հետևել կամ կրկնօրինակել, որպեսզի ինչ-որ բան ստեղծի: Սուրբ գրություններում մենք գտնում ենք ձևանմուշներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Տերը կատարում Իր աշխատանքը:

Նկար
Սամուել Լամանացին ուսուցանում է

© The Book of Mormon for Young Readers, Սամուել Լամանացին, ըստ Բրիանա Շոքրովթի

Տպել