Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 7–13-ը. 3 Նեփի 1-7. «Բարձրացրու գլուխդ և ուրախացիր»


Սեպտեմբերի 7–13-ը. 3 Նեփի 1-7. «Բարձրացրու գլուխդ և ուրախացիր», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հունվարի 7-13-ը. 3 Նեփի 1-7, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Նեփիացիները վկա են լինում այն օրվան, որը գիշեր չուներ

Մի օր, մի գիշեր և մի օր, Ջորջ Կոկո

Սեպտեմբերի 7-13-ը

3 Նեփի 1-7

«Բարձրացրու գլուխդ և ուրախացիր»

Նեփիացիները վկա եղան հրաշագործ նշանների, բայց ժամանակի ընթացքում նրանք մոռացան իրենց փորձառությունները (տես 3 Նեփի 2.1): Ձեր տպավորությունների գրանցումը կօգնի ձեզ հիշել ձեր հոգևոր փորձառությունները, մինչ ուսումնասիրում եք 3 Նեփի 1–7-ը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Որոշ իմաստով, դա ոգևորիչ ժամանակ էր Հիսուս Քրիստոսի հավատավորը լինելու համար: Մարգարեություններն իրականանում էին. Մեծ նշաններն ու հրաշքները մարդկանց մեջ ցույց էին տալիս, որ Փրկիչը շուտով կծնվի: Փոխարենը, դա նաև անհանգիստ ժամանակ էր հավատացյալների համար, քանի որ, չնայած բոլոր հրաշքներին, անհավատները պնդում էին, որ «ժամանակն անցած է» Փրկիչի ծնվելու համար (3 Նեփի 1.5): Այս մարդիկ «մեծ աղմուկ բարձրացրին ամբողջ երկրում» (3 Նեփի 1.7) և նույնիսկ օր նշանակեցին՝ սպանելու բոլոր հավատացյալներին, եթե Սամուել Լամանացու մարգարեությամբ տրված նշանը՝ օրը առանց գիշերվա, տեղի չունենար:

Այս դժվարին հանգամանքներում, մարգարե Նեփին «ուժգնորեն աղաղակեց առ Աստված իր ժողովրդի համար» (3 Նեփի 1.11): Տիրոջ պատասխանը ոգեշնչող է յուրաքանչյուրի համար, ով բախվում է հալածանքի կամ կասկածում է և կարիք ունի իմանալու, որ լույսը կհաղթահարի խավարին. «Բարձրացրու գլուխդ և ուրախացիր. … ես իրագործելու եմ այն բոլորը, ինչ ես խոսել եմ տվել սուրբ մարգարեների բերանով» (3 Նեփի 1.13):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

3 Նեփի 1․4-21, 5․1-3

Տերը կկատարի Իր բոլոր խոսքերը:

Ձեր կարծիքով, ինչ կզգայիք, եթե լինեիք հավատացյալներից մեկը 3 Նեփի 1–7 հատվածներում նկարագրված ժամանակում: Ի՞նչ կզգայիք, օրինակ, եթե սպասեիք գիշերվան՝ առանց խավարի, որով կհայտարարվեր Փրկիչի ծնունդը, իմանալով, որ ձեզ կսպանեն, եթե դա տեղի չունենա: Երբ կարդաք 3 Նեփի 1.4–21 և 5.1–3-ը, փնտրեք, թե ինչ արեցին Նեփին և ուրիշ հավատացյալները, որպեսզի պահպանեին իրենց հավատքը այդ դժվար ժամանակներում: Տերն ինչպե՞ս օրհնեց նրանց: Դուք ի՞նչ եք սովորում, որը կարող է օգնել, երբ դուք սպասում եք Տիրոջ խոստացած օրհնություններին։

3 Նեփի 2․11–13, 2․1-3

Մոռանալով հոգևոր փորձառությունները, ես խոցելի կդառնամ սատանայի գայթակղությունների համար:

Դուք կարող եք մտածել, որ վկա լինելը առանց խավարի գիշերվան կմնա ձեզ հետ երկար ժամանակ և կլինի ձեր վկայության հիմքը: Բայց նշանների ու հրաշքների հիշողությունները, որոնց վկա եղան Նեփիացիները, կարծես, մոռացվելու էին ժամանակի ընթացքում: Նրանք ինչո՞ւ մոռացան և որո՞նք էին մոռանալու հետևանքները (տես 3 Նեփի 1.22, 2.1–3):

Ի՞նչ եք դուք անում, որպեսզի հիշեք և նորոգեք հոգևոր ճշմարտությունների ձեր վկայությունը: Օրինակ՝ քննարկեք, թե ձեր հոգևոր փորձառությունների գրանցումը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ: Ինչպե՞ս կկիսվեք ձեր վկայությամբ ձեզ մոտ մարդկանց հետ, որպեսզի օգնեք նրանց հավատալ:

Տես նաև Ալմա 5.6, Հենրի Բ. Այրինգ, «Օ՜, հիշիր, հիշիր», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 66–69, Նիլ Լ. Անդերսեն, «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 65–68:

3 Նեփի 2․11-12, 3.1–26, 5.24-26

Տերը զորացնում է Իր Սրբերին հոգևոր վտանգների դեմ

Մեր օրերում մենք սովորաբար չենք բախվում ավազակախմբերի հետ, ովքեր ստիպում են մեզ հեռանալ մեր տներից և հավաքվել մի տեղում: Բայց մենք բախվում ենք հոգևոր վտանգների, և նեփիացիների փորձառությունը կարող է պարունակել դասեր, որոնք կարող են օգնել մեզ: Փնտրեք այս դասերը, երբ կարդաք 3 Նեփի 2.11–12 և 3.1–26:

3 Նեփի 5.24–26 հատվածներում մենք կարդում ենք վերջին օրերում Տիրոջ ժողովրդի հավաքման մասին: Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում այն մասին, թե Տերն ինչպե՞ս է հավաքում իր ժողովրդին այսօր:

Տես նաև “Worldwide Devotional for Youth: Messages from President Russell M. Nelson and Sister Wendy W. Nelson,” June 3, 2018, ChurchofJesusChrist.org; “Israel—The gathering of Israel,” Guide to the Scriptures, scriptures.ChurchofJesusChrist.org:

3 Նեփի 5.12-26, 7.15-26

Ես Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ

Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի աշակերտը (տես ՎՈւ 41.5): 3 Նեփի 5.12–26 հատվածներում Մորմոնն ընդհատեց Նեփիի հիշատակարանների կրճատումը և հայտարարեց, որ ինքը Հիսուս Քրիստոսի աշակերտն է: Հետո 3 Նեփի 7.15–26 հատվածներում նա նկարագրեց մեկ այլ աշակերտի՝ Մարգարե Նեփիի ծառայությունը: Դուք ի՞նչ եք գտնում այս երկու հատվածներում, որոնք օգնում են ձեզ հասկանալ, թե ինչ է նշանակում լինել Քրիստոսի աշակերտ:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

3 Նեփի 3.13–14, 25–26

Ի՞նչ արեցին Նեփիացիները, որպեսզի պաշտպանվեն, ում իրենք բախվեցին: Մենք ի՞նչ ենք անում, որպեսզի մեր տունը դարձնենք ապահովության և պաշտպանության վայր աշխարի չարիքից:

3 Նեփի 2.1–3, 6.15–17

Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին սովորել, թե սատանան ինչպե՞ս կարող է խաբել մեզ, նկարեք մի մարմին և երբ ձեր ընտանիքը կարդա 3 Նեփի 2.1–3 և 6.15–17, նշեք մարմնի տարբեր մասերը: Համաձայն այդ հատվածների, որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնցով սատանան գայթակղում է մեզ մոռանալ Աստծուն և դառնալ դեպի մեղքը:

3 Նեփի 4.7–12, 30–33

Ի՞նչ արեցին նեփիացիները, երբ տեսան, որ Գեդդիանիի ավազակները գալիս են: Մեր ընտանիքն ի՞նչ կարող է սովորել նեփիացիներից, երբ մենք բախվում ենք դժվարին իրավիճակների։ Ի՞նչ կարող ենք սովորել նեփիացիների բառերից, երբ Տերը օգնեց նրանց իրենց դժվարության պահին:

3 Նեփի 5.13, Վարդապետություն և Ուխտեր 41.5

Միասին կարդացեք 3 Նեփի 5.13 և Վարդապետություն և Ուխտեր 41.5 և քննարկեք, թե ինչ է նշանակում լինել Քրիստոսի աշակերտը։ Գուցե ընտանիքի անդամները խոսեն այն ժամանակների մասին, երբ նկատել են, որ իրենք աշակերտներ են եղել: Եթե դուք ունեք փոքր երեխաներ, կարող եք կրծքանշան պատրաստել, որի վրա գրված է. «Ես Հիսուս Քրիստոսի աշակերտն եմ», և թող նրանք կրեն կրծքանշանը ամեն անգամ, երբ դուք նկատում եք, որ նրանք հետևում են Փրկիչին:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնից:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք ձեր ընտանիքին սուրբ գրություններն իրենց վերագրել։ Նեփին ասել է. «Ես բոլոր սուրբ գրությունները նմանեցնում էի մեզ, որպեսզի դա լիներ մեր օգտի և ուսման համար» (1 Նեփի 19.23): Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին սուրբ գրություններն իրենց վերագրել, կարող եք հրավիրել նրանց խորհել, թե նրանք ինչ կանեին, եթե լինեին այն հավատացյալների թվում, որոնք նկարագրված են 3 Նեփի 1.4–9: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»21:)

Նկար
Նեփիացիները վկա են լինում այն օրվան, որը գիշեր չուներ

Մի օր, մի գիշեր և մի օր,, Վոլթեր Ռեյն

Տպել