Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 24-30-ը Հելաման 7-12. «Հիշել Տիրոջը»


Օգոստոսի 24-30-ը Հելաման 7-12. «Հիշել Տիրոջը» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Օգոստոսի 24-30-ը Հելաման 7-12, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2020

Նկար
Նեփին աղոթում է պարտեզի աշտարակում

Նեփին պարտեզի աշտարակում, նկարը ըստ Ջերի Թոմսոն

Օգոստոսի 24-30-ը

Հելաման 7-12

«Հիշել Տիրոջը»

Նեփին, Լեքին և մյուսները «ամեն օր բազմաթիվ հայտնություններ ունե[ին]» (Հելաման 11.23): Հաճախակի հայտնությունը միայն մարգարեների համար չէ, այն մատչելի է նաև ձեզ համար: Գրի առնելով ձեր տպավորությունները, կարող եք մշտապես հայտնություն ստանալ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նեփիի հայրը՝ Հելամանը, հորդորեց իր որդիներին «հիշել, հիշել». Նա ցանկանում էր, որ նրանք հիշեն իրենց նախնիներին, հիշեին մարգարեների խոսքերը, և բոլորից առավել հիշեն «մեր Քավ[իչին], որը Քրիստոսն է» (տես Հելաման 5.5–14): Պարզ է, որ Նեփին իրոք հիշում էր, քանի որ տարիներ անց այս նույն ուղերձը նա «անխոնջությամբ» հայտարարեց (Հելաման 10.4) ժողովրդին: «Ինչպես կարողացաք մոռանալ ձեր Աստծուն»,-(Հելաման 7.20), հարցրեց նա: Նեփիի ջանքերը՝ քարոզել, աղոթել, հրաշքներ գործել և Աստծուց սով խնդրել, փորձեր էին՝ օգնելու մարդկանց դիմել Աստծուն և հիշել Նրան: Բազմաթիվ առումներով, Աստծուն մոռանալը ավելի մեծ խնդիր է, քան Նրան չճանաչելը, և հեշտ է մոռանալ Նրան, երբ ձեր մտքերը շեղված են «այս աշխարհի ունայն բաներով» և մթագնած՝ մեղքով (Հելաման 7.21, տես նաև Հելաման 12.2): Բայց, ինչպես ցույց է տալիս Նեփիի ծառայությունը, երբեք ուշ չէ հիշել և «դա[ռնալ] դեպի Տերը՝ ձեր Աստվածը» (Հելաման 7.17):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հելաման 7-11

Մարգարեները հայտնում են Աստծո կամքը

Մորմոնի Գրքում նկարագրված են շատ մարգարեներ, բայց Հելաման 7–11 գլուխները հատկապես պարունակում են ուսուցողական նյութ այն մասին, թե ով է մարգարեն, ինչ է անում նա, և մենք ինչպես պետք է ստանանք նրա խոսքերը: Երբ կարդում եք այս գլուխները, ուշադրություն դարձրեք Նեփիի գործողություններին, խոսքերին և Տիրոջ հետ նրա հաղորդակցությանը: Նեփիի ծառայությունն ինչպե՞ս է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ մերօրյա մարգարեի դերը: Ահա մի քանի օրինակներ: Ուրիշ ի՞նչ եք գտնում:

Հելաման 7.17-22Մարգարեները ապաշխարություն են քարոզում և նախազգուշացնում մեղքի հետևանքների մասին:

Հելաման 7.29, 9.21–36Մարգարեները Աստծուց տրված հայտնությամբ գիտեն, թե ժողովրդն ինչ պետք է լսի:

Հելաման 10.7:Մարգարեների զորություն է տրված կնքել երկիրն ու երկինքը (տես նաև Մատթեոս 16.19, ՎՈւ 132.46):

Հելաման 10.4–7, 11–12

Այս հատվածներն ինչպե՞ս են ազդում այն վերաբերմունքի վրա, որը դուք ունեք ապրող մարգարեների հանդեպ: Նա ի՞նչ է ուսուցանել վերջերս: Դուք ի՞նչ եք անում նրա հրահանգները լսելու և դրանց հետևելու համար:

Հելաման 9-10

Նշաններն ու հրաշքները օգտակար են, բայց ոչ բավարար՝ տևական հավատք կառուցելու համար:

Եթե նշաններն ու հրաշքները բավարար լինեին փոխելու մարդու սիրտը, ապա բոլոր նեփիացիները դարձի կգային այն բոլոր ուշագրավ նշաններից, որոնք Նեփին տալիս է Հելաման 9-ում: Փոխարենը, «մի բաժանում տեղի ունեցավ ժողովրդի մեջ» (Հելաման 10.1), քանի որ նրանցից շատերը «կարծրացրեցին իրենց սրտերը» (Հելաման 10.15): Ամբարիշտներն ինչպե՞ս են հաճախ արձագանքում նշաններին ու հրաշքներին: (տես Հելաման 10.12–15, տես նաև 3 Նեփի 2.1–2) Ո՞րն է վտանգը, երբ նշանները դարձնում ենք վկայության հիմքը (տես “Signs,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org

Հելաման 10.2-4

Խորհելը հրավիրում է հայտնություն

Եթե դուք երբևէ զգացել եք ճնշված, անհանգիստ կամ շփոթված, դուք կարող եք մի կարևոր դաս սովորել Նեփիի օրինակից Հելաման 10.2–4-ում: Նա ի՞նչ արեց, երբ «ընկճված» զգաց (հատված 3

Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է. «Երբ մենք խորհում ենք, հրավիրում ենք Հոգու հայտնությունը: Խորհելը, ինձ համար, մտածել և աղոթելն է սուրբ գրությունները ուշադիր կարդալուց և ուսումնասիրելուց հետո» («Ծառայեք Հոգով», Ensign կամ Լիահոնա, նոյնոյեմբեր 2010, 60): Ինչպե՞ս կարող եք խորհելու սովորություն ստեղծել: Եղբայր Դեվին Գ. Դյուրանն իր ուղերձում պատմում է, թե ինչպես կանոնավոր խորհել Աստծո խոսքի շուրջ Սիրտս շարունակ խորհում է այն բաների շուրջ (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 112–15):

Առակաց 4.26, Ղուկաս 2.19, 1 Նեփի 11.1, 2 Նեփի 4.15–16, 3 Նեփի 17.3, Մորոնի 10.3, ՎՈւ 88.62:

Հելաման 12

Տերը կամենում է, որ ես հիշեմ Իրեն

Հելաման 12-ում, Մորմոնը, ով համառոտագրում էր հիշատակարանը, ամփոփում է դասերից մի քանիսը, որոնք մենք կարող ենք սովորել նախորդ գլուխների Նեփիի պատմությունից: Օգտագործեք այս ամփոփումը որպես մի հնարավորություն ձեր սեփական սիրտը քննելու համար: Կարող եք նույնիսկ կազմել այն պատճառների ցուցակը, որոնք, ըստ Մորմոնի, ստիպում են մարդկանց մոռանալ Տիրոջը: Ի՞նչն է օգնում ձեզ հիշել Նրան: Ի՞նչ փոփոխություններ եք դուք ոգեշնչված կատարել՝ հիմնվելով ձեր սովորածի վրա։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Հելաման 7-9

Ի՞նչ նմանություններ ենք տեսնում այն բաների միջև, որոնք Նեփին արեց և նրա միջև, ինչ ներկայիս մարգարեներն են անում: Մեր մարգարեն ի՞նչ է ուսուցանում այսօր։ Հավանաբար դուք կարող եք ընտրել մարգարեի տված վերջին խորհուրդերից մեկը, և ընտանիքով քննարկել եղանակներ, որոնց ավելի լավ կհետևեք:

Հելաման 10.4–5, 11–12

Նեփին ինչպե՞ս ցույց տվեց, որ ինքը ավելի շուտ փնտրում է Տիրոջ կամքը, քան իրենը։ Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին: Որո՞նք են այն եղանակները, որոնցով մեր ընտանիքը կարող է լրջորեն փնտրել Տիրոջ կամքը:

Հելաման 11.1-16

Նեփին ի՞նչ էր ցանկանում և ի՞նչ արեց դրա համար: Մենք ի՞նչ ենք սովորում Նեփիի օրինակից աղոթքի մասին:

Հելաման 11.17-23

Մենք ի՞նչ ենք մենք սովորում Նեփիի եղբոր՝ Լեքիի մասին Հելաման 11.17–23-ից: Ու՞մ ենք մենք ճանաչում, ով ապրում է արդարակյաց կյանքով, առանց ճանաչում ստանալու:

Հելաման 12.1-6

Կարո՞ղ եք մտածել որևէ առարկայական դաս, որը կարող եք օգտագործել, որպեսզի օգնեք ձեր ընտանիքին հասկանալ, թե ինչ է նշանակում «անկայուն»: Օրինակ՝ դուք կարող եք հրավիրել ընտանիքի որևէ անդամի փորձել հավասարակշռել ինչ-որ բան իր գլխին: Հետո կարող եք հրավիրել ընտանիքի անդամներին Հելաման 12.1–6 հատվածներում փնտրել պատճառներ, որոնց հետևանքով մարդիկ կարող են անկայուն լինել Տիրոջը հետևելու հարցում: Մենք ինչպե՞ս կարող ենք հոգևորապես կայուն մնալ։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել մեր ուսուցումը

Կրկնություն Ահա մի գաղափար, որը կօգնի ընտանիքի անդամներին հիշել սուրբ գրությունները, որոնք հիմա սովորում են. Ընտրեք որևէ հատված, որը կարևոր եք համարում և ցուցադրեք այնպիսի տեղում, որտեղ ընտանիքի անդամները կկարողանան հաճախ տեսնել այն։ Հրավիրեք ընտանիքի մյուս անդամներին հերթով ընտրել որևէ սուրբ գրություն ցույց տալու համար և քննարկկեք այն, երբ ընտանիքը հավաքվում է ճաշի կամ ընտանեկան հավաքույթի:

Նկար
Բացահայտվեց, որ Սեանթումն է մարդասպանը

© The Book of Mormon for Young Readers, Սեանթում՝ մարդասպանը հայտնաբերված է, Բրիանա Շակրոֆտ

Տպել