Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 10-16-ը Ալմա 53-63. «Պահպանվեն նրա սքանչելի զորությամբ»


Օգոստոսի 10-16-ը Ալմա 53-63․ «Պահպանվեն նրա սքանչելի զորությամբ» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Օգոստոսի 10-16-ը Ալմա 53-63, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
երկու հազար քաջ զինվորներ

Երկու հազար պատանի զինվորներ, ըստ Առնոլդ Ֆրայբերգի

Օգոստոսի 10-16-ը

Ալմա 53-63

«Պահպանվեն նրա սքանչելի զորությամբ»

Ալմա 53–63 գլուխների պատմությունները կարող են օգնել ձեզ տեսնել ավետարանի ճշմարտություններով ապրելու հետևանքները կամ մերժել դրանք: Երբ կարդաք Ալմա 53–63-ը, գրանցեք հուշումները և խորհեք եղանակների շուրջ, որով կարող եք ապրել ձեր սովորած ճշմարտություններով:

Գրի առեք ձեր տպավորությունները

Լամանացիների բանակի համեմատ, 2000 պատանի նեփիացիներից կազմված Հելամանի «փոքր զորքը» (Ալմա 56.33) չպիտի կարողանար հաղթել: Փոքրաթիվ լինելուց բացի, Հելամանի զինվորները «շատ երիտասարդ էին» և «երբեք չէին կռվել» (Ալմա 56.46–47): Որոշ առումներով, նրանց իրավիճակը կարող է ծանոթ թվալ նրանց, ովքեր երբեմն համարում են, որ փոքրաթիվ են ու ճնշված սատանայի և աշխարհի չար ուժերի դեմ պայքարում

Բայց Հելամանի բանակը որոշ առավելություններ ուներ լամանացիների նկատմամբ, որոնք կապված չէին թվաքանակի կամ զինվորական հմտությունների հետ: Նրանք նախընտրեցին, որ մարգարե Հելամանն առաջնորդի իրենց (Ալմա 53.19), «նրանք սովորեցվել էին իրենց մայրերի կողմից, որ եթե նրանք չկասկածեին, Աստված կազատեր նրանց» (Ալմա 56.47), և նրանք ունեին «արտասովոր հավատք առ այն, ինչին նրանք սովորեցվել էին հավատալ»: Արդյունքում, նրանք պաշտպանված էին «Աստծո սքանչելի զորությամբ» (Ալմա 57.26): Չնայած նրանք բոլորը վիրավորվել էին կռվում, «չկար նրանցից մեկ հոգի, որ մեռած լիներ» (Ալմա 57.25): Ուստի, երբ մեզանից յուրաքանչյուրն ունենում է վտանգավոր փորձառություններ, որոնք մեզ հոգևոր վերքեր են պատճառում, մենք կարող ենք քաջություն դրսևորել. Հելամանի բանակի ուղերձն այն է, որ «կա արդար Աստված, և նրանք, ովքեր չեն կասկածում, պետք է պահպանվեն նրա սքանչելի զորությամբ» (Ալմա 57.26):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ալմա 53.10–22, 56.43–48, 55–56, 57.20–27, 58.39–40

Երբ ես հավատք գործադրեմ Աստծո հանդեպ, Նա կօրհնի ինձ Իր սքանչելի զորությամբ:

Այնպիսի պատմություններ, ինչպիսիք են Հելամանի պատանի ռազմիկների հաղթանակները, դժվար կլինի անդրադառնալ, քանի որ դրանք անհնարին են թվում: Բայց պատճառներից մեկը, որ այսպիսի պատմություններ կան սուրբ գրություններում, այն է, որ երբ մենք հավատք ունենք, Աստված կարող է հրաշքներ գործել մեր կյանքում: Երբ կարդում եք պատանի ռազմիկների մասին հետևյալ հատվածներում, փնտրեք հուշումներ այն մասին, թե նրանք ինչպես հավատք գործադրեցին Աստծո հանդեպ, ինչը նրանց հավատքը այդքան ամուր դարձրեց, և ինչը հնարավոր դարձրեց այդ հրաշքները. Ալմա 53.10–22, 56.43–48, 55–56, 57.20–27 և 58.39–40: Հետևյալ աղյուսակն առաջարկում է մի եղանակ, որով դուք կարող եք գրանցել ձեր գտածը:

Հելամանի զնվորների առանձնահատկությունները.

Նրանց ի՞նչ ուսուցանեցին.

Ի՞նչ արեցին նրանք.

Օրհնությունները, որ նրանք ստացան.

Այս հատվածներն ուսումնասիրելուց հետո դուք ի՞նչ եք ոգեշնչում անել ձեր հավատը գործադրելու համար:

Հելամանը նշեց մայրերի դերը պատանի զինվորների հավատքի ամրացման գործում (տես Ալմա 56.47–48, 57.20–27): Ընտանիքի անդամները և ուրիշները ի՞նչ դեր են խաղացել ձեր հավատքի կառուցման գործում: Դուք ի՞նչ կարող եք անել ձեր ընտանիքի և ընկերների հավատը ամրացնելու համար:

Նկար
Պատանի զինվորներն իրենց մայրերի հետ

Նրանք չէին կասկածում, Ջոզեֆ Բրիքի

Ալմա 58.1–12, 31–3761

Ես նախընտրում եմ լավը մտածել ուրիշների մասին և չվիրավորվել

Թե՛ Հելամանը, և թե՛ Պաորանը շատ պատճառներ ունեին վիրավորվելու: Հելամանը բավարար աջակցություն չստացավ իր բանակների համար, իսկ Պաորանը սխալմամբ մեղադրվեց Մորոնիի կողմից՝ այդ աջակցությունը մերժելու համար (տես Ալմա 58.4–9, 31–3260): Ի՞նչն է տպավորում ձեզ նրանց արձագանքի մեջ Ալմա 58.1–12, 31–37 և Ալմա 61-ում: Ինչպե՞ս կարող եք հետևել նրանց օրինակին նման իրավիճակներում:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է. «Ինչ-որ ձևով և ինչ-որ ժամանակ ինչ-որ մեկը այս Եկեղեցում կանի կամ կասի ինչ-որ բան, որը վիրավորական կհամարվի: Այսպիսի իրադարձությունը անշուշտ կպատահի մեզանից յուրաքանչյուրի հետ, և անշուշտ ոչ մեկ անգամ: … Ես և դուք չենք կարող վերահսկել ուրիշ մարդկանց մտադրությունները կամ վարքագիծը: Սակայն մենք ենք որոշում, թե ինչպես արձագանքենք: Խնդրում եմ, հիշեք, որ ես և դուք գործակալներ ենք՝ օժտված ազատ կամքով, և մենք կարող ենք ընտրել չվիրավորվել» (“And Nothing Shall Offend Them,” Ensign or Liahona, Nov. 2006, 91):

Տես նաև՝ Առակաց 16.32, Մորոնի 7.45, Դեյվիդ Ա. Բեդնար, «Հեզ և սրտով խոնարհ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 30–33:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Ալմա 53․10-17

Անթի-Նեփի-Լեքիները ուխտ են կապում արյուն չթափել Մենք ի՞նչ ուխտեր ենք կապել Տիրոջ հետ: Մենք ի՞նչ ենք կարդում Ալմա 53.10–17 հատվածներում, որը ոգեշնչում է մեզ ավելի հավատարիմ լինել մեր ուխտերին:

Ալմա 53․20-21

Ինչպե՞ս կարող ենք ավելի նմանվել Հելամանի երիտասարդ տղամարդկանց: Կարող է օգնել, եթե քննարկեք, թե ի՞նչ են նշանակում որոշ հատվածներ, օրինակ՝ ինչ է նշանակում լինել «անվեհեր էին … ուժի և գործունեության մեջ»: Ի՞նչ է նշանակում՝ «ուղիղ քայլել Աստծո առաջ»:

Ալմա 58.9–11, 33, 37

Արդյո՞ք մեծ կարիքի ժամանակներում մենք դիմում ենք Երկնային Հորը, ինչպես Նեփիացի զինվորները: Նա ինչպե՞ս պատասխանեց նրանց աղոթքներին: Նա ինչպե՞ս է պատասխանել մեր աղոթքներին:

Ալմա 61․2, 9, 19

Մենք ի՞նչ ենք սովորում Պաորանից այն մասին, թե ինչպես պատասխանել, երբ մեզ սխալմամբ մեղադրել են:

Ալմա 62․39-41

Ահա մի առարկայական դաս, որը կօգնի ձեր ընտանիքին հասկանալ, որ մենք կարող ենք ընտրել լինել «կարծրացած» կամ «փափկել» մեր փորձությունների հետևանքով. Տեղադրեք մի հում կարտոֆիլ և մի հում ձու եռացող ջրով ամանի մեջ: Կարտոֆիլն ու ձուն ներկայացնում են մեզ, իսկ ջուրը ներկայացնում է այն փորձությունները, որոնց մենք բախվում ենք: Մինչ կարտոֆիլն ու ձուն եռում են, կարող եք խոսել մի քանի փորձությունների մասին, որոնց բախվում է ձեր ընտանիքը: Ի՞նչ եղանակներով կարող ենք արձագանքել այդպիսի փորձություններին: Ըստ Ալմա 62.41-ի, մեր արձագանքը փորձություններին ինչպե՞ս են ազդում մեզ վրա։ Երբ կարտոֆիլն ու ձուն խաշվեն, կտրեք կարտոֆիլը և կլպեք ձուն, որպեսզի ցույց տաք, որ նույն «փորձությունը» փափկացրել է կարտոֆիլը և կարծրացրել ձուն: Մեր ընտանիքը ի՞նչ կարող է անել, որպեսզի համոզվի որ մեր փորձությունները խոնարհեցնում են մեզ և ավելի մոտեցնում Աստծուն:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել մեր ուսուցումը

Թույլ տվեք երեխաներին արտահայտել իրենց ստեղծագործելու ունակությունը։ «Երբ հրավիրում եք [ձեր] երեխաներին ստեղծել մի բան, ինչը կապված է ավետարանի սկզբունքի հետ, դուք օգնում եք նրանց ավելի լավ հասկանալ սկզբունքը և նրանց տալիս եք շոշափելի մի հիշեցում իրենց սովորածի մասին: Թույլ տվեք նրանց կառուցել, նկարել, գունավորել, գրել և ստեղծել» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 25):

Նկար
երկու հազար քաջ զինվորներ

Ճիշտ է, պարոն, բոլորը ներկա են և հաշվառված Քլարկ Կելլի Փրայս

Տպել