Գլուխ 61
Պաորանը պատմում է Մորոնիին՝ կառավարության դեմ խռովության ու ապստամբության մասին – Թագավորասերները վերցնում են Զարահեմլան և դաշնակից են Լամանացիներին – Պաորանը խնդրում է ռազմական օգնություն ապստամբների դեմ: Մոտ 62թ. Ք.ծ.ա.:
1 Ահա, արդ եղավ այնպես, որ շուտով, Մորոնին իր նամակը գլխավոր կառավարչին ուղարկելուց հետո, նա Պաորանից՝ գլխավոր կառավարչից, մի նամակ ստացավ: Եվ սրանք են այն խոսքերը, որ նա ստացավ.
2 Ես՝ Պաորանս, որ գլխավոր կառավարիչն եմ այս երկրի, ուղարկում եմ այս խոսքերը Մորոնիին՝ բանակի վրա գլխավոր զորապետին: Ահա, ես ասում եմ քեզ, Մորոնի՛, որ ես չեմ ուրախանում քո մեծ չարչարանքներով, այո, դա վշտացնում է իմ հոգին:
3 Բայց ահա, կան ոմանք, ովքեր ուրախանում են քո չարչարանքներով, այո, այնպես որ նրանք ապստամբություն են բարձրացրել իմ դեմ և նաև իմ մարդկանցից նրանց, ովքեր ազատասերներ են, այո, և նրանք, ովքեր բարձրացրել են, խիստ մեծաթիվ են:
4 Եվ այդ նրանք են, ովքեր ջանացել են խլել ինձանից դատավորական աթոռը, որոնք եղել են պատճառն այս մեծ անօրինության. քանզի նրանք կիրառել են մեծ շողոքորթություն և բազում մարդկանց սրտեր են մոլորեցրել, որը մեր մեջ դառը չարչարանքի պատճառ է լինելու. նրանք ետ են պահել մեր պարենը և ահաբեկել մեր ազատասերներին, այնպես որ նրանք չեկան ձեզ մոտ:
5 Եվ ահա, նրանք դուրս են վռնդել ինձ իրենց մոտից, և ես փախել եմ Գեդեոնի երկիրը, այնքան մարդկանց հետ, որքան որ հնարավոր եղավ հավաքել:
6 Եվ ահա, ես ուղարկել եմ մի հրովարտակ՝ երկրի այս մասով մեկ. և ահա, նրանք օրեցօր հավաքվում են մեզ մոտ՝ զինվելու, որ պաշտպանեն իրենց երկիրը և իրենց ազատությունը, և որ վրեժ առնեն մեր հանդեպ անիրավությունների համար:
7 Եվ նրանք եկել են մեզ մոտ, այնպես որ նրանք, ովքեր ապստամբության են բարձրացել մեր դեմ, արհամարհանքի են արժանացել, այո, այնպես որ նրանք վախենում են մեզանից և չեն համարձակվում գալ՝ մեր դեմ ճակատամարտելու:
8 Նրանք վերցրել են Զարահեմլա երկրի կամ քաղաքի տիրապետությունը. նրանք թագավոր են նշանակել իրենց վրա, և նա գրել է Լամանացիների թագավորին, որով նա միաբանվել է նրա հետ մի դաշինքով. դաշինք, որով նա համաձայնվել է պահպանել Զարահեմլա քաղաքը, պահպանում, որը նա կարծում է ի վիճակի կդարձնի Լամանացիներին՝ նվաճելու երկրի մնացածը, և նա պիտի դրվի թագավոր այս ժողովրդի վրա, երբ նրանք կնվաճվեն Լամանացիների կողմից:
9 Եվ արդ, քո նամակում դու կշտամբել ես ինձ, բայց դա նշանակություն չունի. ես բարկացած չեմ, այլ հրճվում եմ քո սրտի մեծությամբ: Ես՝ Պաորանս, չեմ փնտրում իշխանություն, բացի միայն իմ դատավորական աթոռը պահելուց, որպեսզի ես կարողանամ պաշտպանել իմ ժողովրդի իրավունքներն ու ազատությունը: Իմ հոգին այդ ազատության մեջ հաստատուն է կանգնած, որով Աստված դարձրել է մեզ ազատ:
10 Եվ այժմ, ահա, մենք կդիմադրենք ամբարշտությանը, նույնիսկ մինչև արյունահեղություն: Մենք չէինք թափի Լամանացիների արյունը, եթե նրանք մնային իրենց սեփական երկրում:
11 Մենք չէինք թափի մեր եղբայրների արյունը, եթե նրանք ապստամբություն չբարձրացնեին և սուր չվերցնեին մեր դեմ:
12 Մենք կենթարկվեինք ճորտության լծին, եթե դա պահանջվեր Աստծո արդարությամբ, կամ եթե նա պատվիրեր մեզ այդպես անել:
13 Բայց ահա, նա չի պատվիրում մեզ, որ մենք ենթարկվենք մեր թշնամիներին, այլ որ մենք պետք է մեր վստահությունը դնենք նրա վրա, և նա կազատի մեզ:
14 Հետևաբար, իմ սիրելի՛ եղբայր Մորոնի, եկե՛ք ընդդիմանանք չարին, և ինչ չարիքի որ մենք չենք կարող ընդդիմանալ մեր խոսքերով, այո, ինչպիսիք են ապստամբություններն ու երկպառակությունները, եկե՛ք մեր սրերով ընդդիմանանք դրանց, որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր ազատությունը, որպեսզի մենք կարողանանք ցնծալ մեր եկեղեցու մեծ արտոնությամբ, և մեր Քավչի ու մեր Աստծո գործով:
15 Հետևաբար, շտապ արի՛ ինձ մոտ, քո մարդկանցից մի քանիսի հետ, և մնացածին թող Լեքիի ու Թեանկումի հսկողությանը. նրանց իշխանություն տուր՝ վարելու պատերազմը երկրի այդ մասում, համաձայն Աստծո Հոգու, որը նաև ազատության ոգին է, որը նրանց մեջ է:
16 Ահա, ես ուղարկել եմ մի քիչ պարեն նրանց համար, որ նրանք չմեռնեն, մինչև դու կարողանաս գալ ինձ մոտ:
17 Ի մի հավաքիր ինչ ուժ որ դու կարող ես, քո արշավանքի ընթացքում դեպի այստեղ, և մենք կշտապենք այդ պառակտիչների դեմ մեր Աստծո ուժով, մեր հավատքի համաձայն, որը մեր մեջ է:
18 Եվ մենք կվերցնենք Զարահեմլա քաղաքի տիրապետությունը, որպեսզի կարողանանք ավելի շատ ուտելիք ձեռք բերել՝ ուղարկելու Լեքիին ու Թեանկումին. այո, մենք Տիրոջ ուժով կգնանք առաջ՝ նրանց դեմ, և մենք վերջ կդնենք այս մեծ անօրինությանը:
19 Եվ այժմ, Մորոնի՛, ես իրավ ուրախ եմ քո նամակը ստանալու համար, քանզի ես որոշ չափով անհանգստացած էի, թե մենք ինչ պետք է անեինք, թե արդյո՞ք արդար կլիներ մեզ համար՝ գնալ մեր եղբայրների դեմ:
20 Բայց դու ասել ես՝ եթե նրանք չապաշխարեն, Տերը պատվիրել է քեզ, որ դու գնաս նրանց դեմ:
21 Տե՛ս, որ դու զորացնես Լեքիին ու Թեանկումին՝ Տիրոջով. պատվիրիր նրանց չվախենալ, քանզի Աստված կազատի նրանց, այո, և նաև բոլոր նրանց, ովքեր կանգնած են հաստատուն այն ազատության մեջ, որով Տերը դարձրել է մեզ ազատ: Եվ այժմ ես ավարտում եմ իմ նամակը՝ առ իմ սիրելի եղբայր Մորոնին: