Սուրբ գրություններ
Ալմա 59


Գլուխ 59

Մորոնին խնդրում է Պաորանին՝ զորացնել Հելամանի ուժերը – Լամանացիները վերցնում են Նեփիայի քաղաքը – Մորոնին բարկանում է կառավարության վրա: Մոտ 62թ. Ք.ծ.ա.:

1 Արդ եղավ այնպես, Նեփիի ժողովրդի վրա դատավորների կառավարման երեսուներորդ տարում, Մորոնին, Հելամանի նամակը ստանալուց և կարդալուց հետո, անչափ ուրախացավ այն բարօրության համար, այո, այն մեծ հաջողության, որը Հելամանն ունեցել էր՝ ձեռք բերելով այն հողերը, որոնք կորցրել էին:

2 Այո, և նա դա հայտնի դարձրեց իր ողջ ժողովրդին՝ շրջակա ողջ երկրում, այն մասում, որտեղ ինքն էր, որ նրանք նույնպես ուրախանային:

3 Եվ եղավ այնպես, որ նա անմիջապես մի նամակ ուղարկեց Պաորանին, փափագելով, որ նա կարգադրեր մարդկանց ի մի հավաքվել՝ զորացնելու Հելամանին, կամ Հելամանի զորքերը, այնպես որ նա կարողանար հեշտությամբ պահպանել երկրի այդ մասը, որը նրան այնպիսի հրաշագործությամբ հաջողվել էր վերադարձնել:

4 Եվ եղավ այնպես, հետո, երբ Մորոնին ուղարկել էր այս նամակը Զարահեմլայի երկիրը, նա նորից սկսեց մի ծրագիր կազմել, որպեսզի ինքը կարողանար ձեռք բերել այն հողերի և քաղաքների մնացածը, որոնք Լամանացիները վերցրել էին իրենցից:

5 Եվ եղավ այնպես, որ մինչդեռ Մորոնին այսպես պատրաստություններ էր տեսնում՝ գնալու Լամանացիների դեմ ճակատամարտելու, ահա, Նեփիայի ժողովուրդը, ովքեր ի մի էին հավաքվել Մորոնիի քաղաքից, և Լեքիի քաղաքից, և Մորիանթոնի քաղաքից, հարձակման ենթարկվեցին Լամանացիների կողմից:

6 Այո, այսինքն՝ նրանք, ովքեր հարկադրված էին եղել փախչել Մանթիի երկրից, և շրջակա երկրից, եկել էին ու միացել Լամանացիներին երկրի այս մասում:

7 Եվ այսպես, լինելով չափազանց մեծաթիվ, այո, և ստանալով ուժ՝ օրեցօր, Ամմորոնի հրամանով, նրանք առաջ եկան Նեփիայի ժողովրդի դեմ, և նրանք սկսեցին կոտորել նրանց մի չափազանց մեծ կոտորածով:

8 Եվ նրանց զորքերն այնքան մեծաթիվ էին, որ Նեփիայի ժողովրդի մնացածը ստիպված էր փախչել՝ նրանց առջևից. և նրանք իրականում եկան ու միացան Մորոնիի բանակին:

9 Եվ այժմ, քանի որ Մորոնին կարծում էր, որ պետք է մարդիկ ուղարկված լինեին Նեփիայի քաղաքը՝ ժողովրդին օգնության, պահելու այդ քաղաքը, և իմանալով, որ ավելի հեշտ էր պաշտպանել քաղաքը՝ Լամանացիների ձեռքն ընկնելուց, քան ետ վերցնել այն նրանցից, նա կարծում էր, որ նրանք հեշտությամբ կպահեին այդ քաղաքը:

10 Հետևաբար, նա պահեց բոլոր իր ուժերը՝ պաշտպանելու այն վայրերը, որոնք նա ետ էր վերցրել:

11 Եվ այժմ, երբ Մորոնին տեսավ, որ Նեփիայի քաղաքը կորցրեցին, նա խիստ վշտացավ, և սկսեց տարակուսել, ժողովրդի ամբարշտության պատճառով, թե արդյոք նրանք չէին ընկնելու իրենց եղբայրների ձեռքը:

12 Արդ, այսպիսին էր վիճակը նրա բոլոր գլխավոր զորապետերի: Նրանք տարակուսում էին և նաև զարմանում ժողովրդի ամբարշտության համար, և դա՝ իրենց վրա Լամանացիների հաջողության պատճառով:

13 Եվ եղավ այնպես, որ Մորոնին բարկացավ կառավարության վրա, իրենց երկրի ազատության նկատմամբ նրանց անտարբերության պատճառով: