Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 3-9-ը Ալմա 43-52. «Հաստատուն կանգնենք Քրիստոսի հավատքում»


Օգոստոսի 3-9-ը Ալմա 43-52․ «Հաստատուն կանգնենք Քրիստոսի հավատքում», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Օգոստոսի 3-9-ը Ալմա 43-52, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ 2020

Նկար
Մորոնին և ազատության դրոշը

Ազատության օրհնությունների համար, Սքոտ Մ. Սնոու

Օգոստոսի 3-9-ը

Ալմա 43-52

«Հաստատուն կանգնենք Քրիստոսի հավատքում»

Թվում է, թե Ալմա 43–52 գլուխներում նկարագրված իրադարձությունները չեն առնչվում ձեզ: Բայց ինչպես բոլոր սուրբ գրություններում, Տերը պատգամ ունի ձեզ համար: Աղոթքով փնտրեք դրանք:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբ կարդում ենք այս բառերը Ալմա 43 գլխի սկզբում՝ «Եվ այժմ, ես վերադառնում եմ պատերազմների մասին մի պատմության՝ Նեփիացիների ու Լամանացիների միջև», բնական հարց է ծագում, թե Մորմոնն ինչու է ներառել այս պատերազմական պատմությունները, եթե նա սահմանափակ տեղ ուներ թիթեղների վրա (տես Մորմոնի խոսքերը 1.5): Ճիշտ է, որ մենք շատ պատերազմներ ունենք վերջին օրերում, բայց նրա խոսքերում մեծ արժեք կա, որըն ավելին է քան պարզապես պատերազմի ռազմավարության և ողբերգության նկարագրությունները: Նրա խոսքերը նաև պատրաստում են մեզ պատերազմին, որին «մենք զինվորագրվել ենք» (Hymns, no. 250), պատերազմը, որը մենք ամեն օր վարում ենք չարի ուժերի դեմ: Այս պատերազմը շատ իրական է, և ելքը ազդում է մեր հավերժական կյանքի վրա: Ինչպես Նեփիացիները, մենք «ոգեշնչված ենք ավելի լավ գործով», որը «մեր Աստվածն է, մեր կրոնը և ազատությունը, մեր խաղաղությունը և մեր [ընտանիքները]: Մորոնին այն կոչեց «Քրիստոնյաների գործը», նույն գործը, որի համար մենք կռվում ենք այսօր (Ալմա 43.45, 46.12, 16):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ալմա 43-52

Մորմոնի Գրքի կռիվները ինձ հիշեցնում են կռիվները, որոնք ես տանում եմ չարի դեմ:

Նեփիացիների ու լամանացիների միջև պատերազմների մասին ընթերցելը կարող է ավելի իմաստալից լինել ձեզ համար, եթե դուք նմանություններ փնտրեք ձեր անձնական հոգևոր պատերազմների հետ: Երբ կարդաք Ալմա 43-52 գլուխները, մտածեք, թե Նեփիացիներն ինչ արեցին, որը նրանց հաջողություն բերեց: Ապա մտածեք, թե դուք ինչպես կարող եք օգտագործել ձեր սովորածը, որպեսզի օգնեք ձեզ ձեր հոգևոր կռիվներում: Երբ կարդաք այս հատվածները, գրեք ձեր խոհերն այն մասին, թե ինչպես կարող եք հետևել նեփիացիների օրինակին:

Նաև նկատեք, թե լամանացիներն ու նեփիացիների ուրացողներն ինչպե՞ս փորձեցին հաղթել Նեփիացիներին: Սրանք կարող են զգուշացնել ձեզ այն մասին, թե հակառակորդն ինչպես կարող է փորձել հարձակվել ձեզ վրա: Երբ ուսումնասիրեք, գրեք, թե սատանան ինչպես կարող է հարձակվել ձեզ վրա նույն եղանակներով.

  • Ալմա 43․8։ Զարահեմնան ձգտում էր բարկացնել մարդկանց, որպեսզի ինքը կարողանար իշխանություն ունենալ նրանց վրա: (Երբ ես բարկանում եմ ուրիշների վրա, թույլ եմ տալիս, որ սատանան զորություն ունենա ինձ վրա:)

  • Ալմա 43․29 Լամանացիները փորձում են ստրկացնել նեփիացիներին:

  • Ալմա 46․10։

  • Ալմա 47․10-19

Նկար
Նեփիացիները կռվում են լամանացիների դեմ

Նեփիացիների քաղաքի պաշտպանությունը, Միներվա Կ.Թեյչերտ

Ալմա 46.11–28, 48.7–17

Երբ ես ձգտեմ Մորոնիի նման հավատարիմ լինել, ես ավելի շատ կնմանվեմ Փրկիչին։

Կցանկանայի՞ք ավելի նմանվել Փրկիչին և պակասեցնել հակառակորդի իշխանությունը ձեր կյանքում: Ալմա 48.17 հատվածում տրված հորդորին հետևելու եղանակներից մեկը «Մորոնիի նման» դառնալն է: Ուշադրություն դարձրեք Մորոնիի հատկանիշներին և գործողություններին, որոնք նկարագրված են Ալմա 43–52 և հատկապես 46.11–28 և 48.7–17 հատվածներում: Ի՞նչը տպավորություն գործեց ձեզ վրա այս «զորեղ մարդու» մեջ։ Նրա հատկանիշներն ու գործողությունները ինչպե՞ս կարող են թուլացնել չարի ազդեցությունը ձեր կյանքում: Խորհեք, թե դուք ի՞նչ եք ոգեշնչվում անել, որպեսզի հետևեք Մորոնիի օրինակին և ավելի նմանվեք Փրկիչին:

Ալմա 47

Սատանան աստիճանաբար է գայթակղում և խաբում է մեզ:

Սատանան գիտե, որ մեզանից շատերը չեն ցանկանում մեծ մեղքեր գործել կամ հավատալ մեծ ստերի: Հետևաբար, նա օգտագործում է նուրբ ստեր և գայթակղություններ, որպեսզի առաջնորդի մեզ առերևույթ փոքր մեղքերի, այնքանով որքանով, ըստ նրա, մենք կընդունենք: Մենք կշարունակենք անել այդ, մինչև մենք մոլորվենք ու հեռանանք արդար ապրելակերպի ապահովությունից:

Այս օրինակը կարող եք գտնել Ալմա 47-ում տրված պատմությունից, որտեղ Ամաղիկիան խաբում է Լեքոնտիին: Երբ ուսումնասիրեք, խորհեք, թե սատանան ինչպես է փորձում խաբել ձեզ, ինչպես նկարագրել է Ռոբերտ Դ. Հեյլսը.

«Դավաճան Ամաղիկին համոզում էր Լեքոնտիին «վար իջնել» և հանդիպել իր հետ հովտում: Սակայն, երբ Լեքոնտին իջավ բարձր դիրքից, նրան «աստիճանաբար» թունավորեցին, մինչև նա մահացավ, և նրա բանակն անցավ Ամաղիկիայի ձեռքը (տես Ալմա 47): Վիճաբանելով և մեղադրելով, որոշ մարդիկ գայթակղում են մեզ իջնել բարձր դիրքից: Բարձր դիրքում գտնվում է լույսը: … Այն ապահով հիմքն է» («Քրիստոնեական քաջություն՝ աշակերտ լինելու գինը» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 74)։

Տես նաև 2 Նեփի 26․22, 28․21-22։

Ալմա 50–51

Միասնությունն ապահովություն է բերում

Ալմա 50 գլխի սկզբում նկարագրված հանգամանքներում թվում է, թե լամանացիները կպարտվեին նեփիացիների դեմ պատերազմում: Նեփիացիների զենքն ու զրահը, ամրությունները և միացյալ ջանքերը նրանց աննվաճելի էին դարձնում (տես Ալմա 49.28–30 և 50.17–20): Բայց լամանացիները շուտով գրավեցին նրանց քաղաքներից շատերը՝ ներառյալ այն քաղաքները, որոնք Մորոնին ամրացրել էր (տես Ալմա 51.26–27): Ինչպե՞ս դա տեղի ունեցավ: Փնտրեք պատասխաններ, երբ կարդաք այս գլուխները (տես հատկապես Ալմա 51.1–12): Մտածեք, թե այս պատմությունը ի՞նչ նախազգուշացումներ ունի ձեր և ձեր ընտանիքի համար:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Ալմա 45․2-8

Միասին կարդալով այս հատվածները, ձեր ընտանիքը կոգեշնչվի անցկացնել դեմառդեմ ավետարանական զրույցներ ընտանիքի անդամների հետ, ինչպես Ալման Հելամանի հետ:

Ալմա 46․12-22

Ազատության դրոշը ոգեշնչեց նեփիացիներին պահել Աստծո պատվիրանները և պաշտպանել իրենց հավատը: Ի՞նչն է ոգեշնչում մեզ անել նույնը։ Գուցե ձեր ընտանիքը կարողանա ստեղծել ձեր սեփական դրոշը բառերով ու պատկերներով, որոնք կհիշեցնեն ձեզ ամեն օր պահել Աստծո պատվիրանները:

Ալմա 48.7–9, 49.1–9, 50.1–6

Երբ ձեր ընտանիքը կարդա ամրությունների մասին, կարող եք քննարկել, թե դուք ինչպես եք պաշտպանում ձեր տունը հակառակորդից: Երեխաները կարող են ամրոց կառուցել աթոռներից և վերմակներից, կամ իրենց պատկերացմամբ կարող են նկարել նեփիացիների ամրոցները:

Ալմա 51․1-12

Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում մեզ այն մասին, թե ինչ կարող է պատահել մեր ընտանիքում, երբ մենք հակառակություններ ունենք։ Ինչպե՞ս կարող ենք մեծացնել մեր միասնությունը:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Հարցեր տվեք, երբ ուսումնասիրում եք: Սուրբ գրություններն ուսումնասիրելիս ինքներդ ձեզ ուղղեք հարցեր, որոնք կօգնեն ձեզ խորհել այն մասին, թե որքանով եք դուք ապրում այն ամենով, ինչ կարդում եք:

Նկար
Մորոնին բարձրացնում է ազատության դրոշը

Ազատության դրոշը, Լարրի Կոնրադ Վինբորգ

Տպել