Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 3-9-ը: Ալմա 43-52. «Հաստատուն կանգնեք Քրիստոսի հավատքում»


«Օգոստոսի 3-9-ը։ Ալմա 43-52. «Հաստատուն կանգնեք Քրիստոսի հավատքում» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

«Օգոստոսի 3-9-ը։ Ալմա 43-52, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Մորոնին և ազատության դրոշը

Ազատության օրհնությունների համար, Սկոտ Մ․ Սնոու

Օգոստոսի 3-9-ը

Ալմա 43-52

«Հաստատուն կանգնեք Քրիստոսի հավատքում»

Երբ վարժություններ ծրագրեք, կարող եք գաղափարներ գտնել այստեղ, որոնք առաջարկված են ինչպես փոքր, այնպես էլ ավագ տարիքի երեխաներին ուսուցանելու համար։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ են հիշում Ալմա 43–52 գլուխներում նակարագրված մարդկանց և պատմությունների մասին, ինչպես օրինակ՝ Մորոնի զորապետը կամ ազատության դրոշը։ Որպեսզի նրանք հիշեն, ցույց տվեք Մորմոնի Գրքի պատմություններ, Ավետարանի նկարներ գիրքը, կամ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Ալմա 43․17–21, 48․7–8, 49․1–5, 50․1–6

Ես կարող եմ հոգևոր պաշտպանություն գտնել ավետարանում։

Նեփիացիներին լամանացիներից պաշտպանելու համար Մորոնին իր ժողովրդին զինեց սպառազինությամբ և պաշտպանական ամրոցներով: Նրա ջանքերն ուսուցանում են, թե ինչպես կարող ենք հոգևոր ապահովություն փնտրել։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին որոշ բաներ պատմեք նեփիացիների և լամանացիների պատերազմի մասին (տես Ալմա 43), ընդգծելով, որ նեփիացիները զենքեր կրեցին իրենց պաշտպանելու համար։ Կարող եք օգտագործել «Գլուխ 31. Մորոնի զորապետը հաղթում է Զարահեմնային» (Մորմոնի Գրքի պատմություններ, 85-88, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Կարդացեք Ալմա 43.19 հատվածները և հրավիրեք երեխաներին ցույց տալ իրենց մարմնի մասերը, երբ լսեն դրանց անունները սուրբ գրություններում:

  • Բացատրեք, որ ինչպես նեփիացիներն էին ֆիզիկական պատերազմ մղում, այնպես էլ մենք հոգևոր պատերազմ ենք մղում սատանայի դեմ, որը չի ցանկանում, որ մենք պահենք Աստծո պատվիրանները: Գրատախտակին երեխա նկարեք և օգնեք երեխաներին մտածել այն գործողությունների մասին, որոնք հոգեպես պաշտպանում են մեզ, ինչպես որ սպառազինությունն է պաշտպանում մեր մարմինները (օրինակ, աղոթքը, սուրբ գրությունների ընթերցանությունը կամ պատվիրանները պահելը): Ամեն անգամ որևէ գործողություն նշելիս, գրատախտակին նկարված երեխայի վրա նկարեք սպառազինության մի կտոր։

Նկար
Նեփիացիները կռվում են լամանացիների դեմ

Նեփիական քաղաքի պաշտպանությունը, Միներվա Ք․ Թեյչերտ

Ալմա 46․11–16, 48․11–13, 16–17

Ես կարող եմ Մորոնի զորապետի նման հավատարիմ լինել։

Մորոնին հավատքի, քաջության և ծառայության մեծ օրինակ է։ Մտածեք, թե ինչպես կարող եք խրախուսել, որ երեխաները հետևեն նրա օրինակին:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք այդ շաբաթվա համառոտ շարադրանքում տրված Մորոնիի նկարը, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար: Երեխաներին պատմեք ազատության դրոշի և դրա վրա գրվածի մասին՝ օգտվելով Ալմա 46․11–16 հատվածների արտահայտություններից։ Կարող եք անդրադառնալ «Գլուխ 32. Մորոնի զորապետը և Ազատության Դրոշը» (Մորմոնի Գրքի պատմությունները, 89-90, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Երեխաներին թույլ տվեք հիշողությամբ պատմել պատմությունը։ Նշեք, որ Մորոնին օգտագործեց ազատության դրոշը, որպեսզի օգնի նեփիացիներին հիշել, թե ինչն էր կարևոր նրանց համար:

  • Օգնեք, որ երեխաները դասարանի կամ իրենց համար պատրաստեն ազատության դրոշը։ Սկսելու համար կարող եք օգնել, որ նրանք մտածեն այն բաների մասին, որոնց նրանք հավատում են կամ այն բաների մասին, որոնք Երկնային Հայրը ցանկանում է, որ նրանք հիշեն։ Հնարավորություն տվեք նրանց նկարել դրանք մեծ թղթի վրա կամ կարող եք նրանց համար նկարներ բերել, որոնք կարող են փակցնել այդ թղթին։

  • Խնդրեք երեխաներին պատմել ձեզ այն մարդկանց մասին, որոնց կցանկանային նմանվել, և ինչու նրանք կցանկանային նման լինել այդ մարդկանց։ Ապա կիսվեք նրանց հետ Ալմա 48․11–13 հատվածների որոշ բառերով, որոնք նկարագրում են Մորոնիին և հրավիրեք, որ նրանք գուշակեն, թե ո՞ւմ են այդ բառերը նկարագրում։ Ցույց տվեք Մորոնիի նկարը և քննարկեք, թե ինչպես կարող ենք նրա նման լինել։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Ալմա 43․17–21, 48․7–8, 49․1–5, 50․1–6

Ես կարող եմ հոգևոր պաշտպանություն գտնել ավետարանում։

Աշխարհում կան հոգևոր շատ վտանգներ, սակայն շատ բան կա, որ երեխաները կարող են նեփիացիներից սովորել այն մասին, թե ինչպես պաշտպանել իրենց:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի լուռ կարդալ հետևյալ տողերից մեկը, որը նկարագրում է, թե նեփիացիներն ինչպես պատրաստվեցին լամանացիների դեմ ճակատամարտելու. Ալմա 43․19 48․8, 49․1–5, և 50․2–4։ Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ սովորեցին (անհրաժեշտության դեպքում օգնեք նրանց)։ Բացատրեք, որ մենք ֆիզիկական պատերազմ ենք մղում սատանայի դեմ, և պետք է հոգևորապես պաշտպանենք ինքներս մեզ, ինչպես Նեփիացիներն էին ֆիզիկապես պաշտպանվում Լամանացիներից։ Հոգևոր ի՞նչ սպառազինություն կամ ամրոցներ կարող ենք կառուցել, որպեսզի ինքներս մեզ պաշտպանենք հոգևոր պատերազմներից:

  • Օգնեք երեխաներին մեծ թղթից կամ ստվարաթղթից մի վահան պատրաստել և խնդրեք նրանց դրա վրա գրել, թե ինչն է հոգևորապես պաշտպանում մեզ: Յուրաքանչյուր երեխայի տվեք մեկական թուղթ և հրավիրեք նրանց գրել մի վատ բան, որը սատանան կարող է գայթակղել մեզ անել (օրինակ, ստել, գողանալ կամ անբարյացակամ լինել): Խնդրեք, որ նրանք այդ թղթերը ճմռթեն գնդի տեսքով և շպրտեն վահանի վրա, որպեսզի ցուցադրեք, թե ավետարանն ինչպես կարող է ապահով պահել սատանայից (տես նաև Եփեսացիս 6․16

Ալմա 46․11–16, 48․11–13, 16–17

Ես կարող եմ Մորոնի զորապետի նման հավատարիմ լինել։

Մորոնին Հիսուս Քրիստոսի հավատարիմ և ուժեղ աշակերտն էր, որը նեփիացիներին ոգեշնչեց ապրել ավետարանով (տես Ալմա 48․17)։ Ձեր դասարանի երեխաներն ի՞նչ կարող են սովորել նրա օրինակից:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Ալմա 46.11-16: Մորոնին ի՞նչ էր ցանկանում, որ նեփիացիները հիշեին (տես հատված 12)։ Ինչպե՞ս նա օգնեց, որ նրանք հիշեն այդ բաները։ Խնդրեք երեխաներին թվարկել այն բաները, որոնք Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք հիշենք։ Երեխաներին հնարավորություն տվեք ձևավորել իրենց «ազատության դրոշները» այն արտահայտություններով և նկարներով, որոնք կօգնեն նրանց հիշել այս բաները։

  • Խնդրեք երեխաներից մեկին կարդալ Ալմա 48․17։ Որպեսզի օգնեք երեխաներինհասկանալ, թե ինչու են մեզ խրախուսում նման լինել Մորոնիին, հրավիրեք նրանց ուսումնասիրել Ալմա 48․11–13, 16 հատվածները։ Խնդրեք նրանց գտնել բառեր և արտահայտություններ, որոնք օգնում են մեզ հասկանալ, թե ինչու էր Մորոնին հանդիսանում Հիսուս Քրիստոսի հրաշալի աշակերտը։ Երբ նրանք կիսվեն իրենց գտածով, խրախուսեք նրանց մտածել, թե ինչ որոշակի գործեր կարող են անել՝ Մորոնիին ավելի շատ նմանվելու համար։

Ալմա 47․4-19

Սատանան քիչ-քիչ գայթակղում և խաբում է մեզ։

Երեխաները պետք է իմանան, որ սատանան կփորձի գայթակղել մեզ փոքր մեղքեր գործել, որպեսզի կարողանա դրդել մեզ ավելի մեծ մեղքեր գործել։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Ալմա 47․4–19 ընտրված հատվածները և երեխաներին բացատրեք, թե ինչպես Ամաղիկիան ձեռք բերեց Լեքոնտիի բանակի վերահսկողությունը, չնայած, բանակի անդամները «որոշել էին իրենց մտքում», որ նրանց չէին ստիպի կռվել նեփիացիների դեմ։ Ի՞նչ կլիներ, եթե Ամաղիկիան ասեր Լեքոնտիին, թե ինչ էր նա պատրաստվում անել սկզբում: Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում այն մասին, թե ինչպես է սատանան փորձում է խաբել մեզ։

  • Ցույց տվեք լավ պահպանված և անտեսված տների նկարներ, կամ ցույց տվեք մշակված և մոլախոտերով լի այգիների նկարներ։ Թող երեխաները խոսեն այն մասին, թե ինչ են տեսնում նկարներում և ինչպես կարող են այդ փոփոխությունները տեղի ունենալ ժամանակի ընթացքում: Դա կանխելու համար ի՞նչ կարող էին անել տան կամ այգու տերերը։ Բացատրեք, որ մարդիկ աստիճանաբար կարող են մեղավոր դառնալ, եթե նրանք չեն դիմակայում սատանայի գայթակղություններին՝ գործելով փոքր մեղքեր (օրինակ, անազնիվ լինելով կամ պոռնոգրաֆիկ նյութեր նայելով), իսկ այնուհետև՝ ավելի մեծ մեղքեր: Որո՞նք են այն վատ բաները, որոնք մենք չպետք է անենք մեր կյանքում։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք, որ յուրաքանչյուր երեխա նշի մի բան, որը նա լսել կամ զգացել է այսօր, և որով նա ցանկանում է կիսվել ընտանիքի անդամի հետ։ Խրախուսեք նրանց հետևել իրենց ծրագրերին։

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին վստահություն ձեռք բերել։ Որոշ երեխաներ, հնարավոր է, մտածեն, որ չեն կարող ավետարանն ինքնուրույն սովորել։ Վստահություն ձեռք բերելու համար գովեք նրանց, երբ մասնակցում են դասին։

Տպել