Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 10-16-ը Ալմա 53-63․ «Պահպանվեց Նրա սքանչելի զորությամբ»


«Օգոստոսի 10-16-ը Ալմա 53-63. «Պահպանվեց Նրա սքանչելի զորությամբ» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

«Օգոստոսի 10-16-ը Ալմա 53-63», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Երկու հազար պատանի մարտիկներ

Երկու հազար պատանի մարտիկներ, Առնոլդ Ֆրայբերգ

Օգոստոսի 10-16-ը

Ալմա 53-63

«Պահպանվեց Նրա սքանչելի զորությամբ»

Երբ կարդաք Ալմա 53–63 գլուխները, մտածեք, թե ինչպես կարող եք երեխաների համար այս գլուխների պատմությունները պատկերավոր դարձնել և օգնել նրանց սովորել ավետարանի սկզբունքները, որոնք ուսուցանում են այդ պատմությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի նախապատրաստեք երեխաներին սովորել Ալմա 53–63 գլուխները, հրավիրեք նրանց պատմել, թե ինչ են հիշում Անթի-Նեփի-Լեքիների մասին (տես Ալմա 23–24)։ Օգնելու համար ցույց տվեք այն նկարը, որն օգտագործում եք պատմությունը պատմելիս կամ հիշեցրեք նրանց դասարանում կատարած վարժությունը։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Ալմա 53․20–21, 56․27, 47–48

Ես կարող եմ պատանի մարտիկների նման հավատարիմ լինել Աստծուն։

Հելամանի պատանի (նշանակում է «երիտասարդ») մարտիկները կարող են հրաշալի օրինակ լինել ձեր դասարանի երեխաների համար։ Խրախուսեք, որ երեխաները ձգտեն դառնալ նրանց նման։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք որևէ երեխայի ցուցադրել այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժնից, մինչ դուք ամփոփում եք Հելամանի պատանի մարտիկների պատմությունը։ Նաև կարող եք օգտագործել «Գլուխ 34. Հելամանը և 2000 երիտասարդ մարտիկները» (Մորմոնի Գրքի պատմությունները, 93-94, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Թույլ տվեք երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն 2000 պատանի մարտիկների պատմության մասին, և ինչն է իրենց դուր գալիս այդ պատմության մեջ։

  • Մի աղջկա և տղայի հրավիրեք, որ ներկայացնեն այդ պատանի մարտիկների մայրերին ու հայրերին։ Երբ կարդաք Ալմա 56․27 և 47–48 հատվածները, այդ երեխաներին տվեք իրեր, որոնք կխորհրդանշեն, թե ինչպես են մայրերն ու հայրերն օգնում մարտիկներին,դրանցից են՝ սննդամթերքի պարկը, որը խորհրդանշում է «պարենը», որոնք հայրերն ուղարկեցին, և սուրբ գրությունները, որոնք խորհրդանշում են մայրերի ուսմունքները: Խնդրեք երեխաներին կիսվել, թե նրանց ծնողներն ինչով են ապահովում իրենց կամ ինչ են ուսուցանում։

  • Կարդացեք Ալմա 53․20–21 հատվածները և օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչ են նշանակում անվեհեր, խիզախ, ուժ, և հավատարիմ բառերը։ Նկարագրեք, թե պատանի մարտիկներն ինչպես ցուցադրեցին այդ հատկանիշները։ Երեխաների համար պատրաստեք հասարակ անվանապիտակներ, որը կարդացվում է․ «Երբ ես , ես նման եմ պատանի մարտիկի»։ Օգնեք երեխաներին բաց թողնված տեղում լրացնել այն հատկանիշը, որը նրանք կընտրեն Ալմա 53․20–21 հատվածներից։

  • Հրավիրեք երեխաներին լրացնել այս շաբաթվա վարժության էջը: Օգնեք նրանց եղանակներ մտածել, որոնցով կարող են նմանվել Հելամանի բանակին Միասին երգեք “We’ll Bring the World His Truth” (Children’s Songbook, 172–73)։

Ալմա 58․32-41

Երբ անհանգստացած եմ, ես կարող եմ վստահել Աստծուն

Երբ Հելամանը և նրա բանակը դժվարին ժամանակներ ունեցան, նա վստահեց Տիրոջը։ Ձեր ուսուցանած երեխաներն ի՞նչ կարող են սովորել նրա օրինակից:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին նկարեք մի խոժոռ դեմք և քննարկեք, թե Հելամանն ինչպես էր անհանգստանում, որ իր բանակը բավականաչափ սնունդ և մարդիկ չուներ կռվելու համար (տես Ալմա 58․32–41)։ Խնդրեք երեխաներին կիսվել այն պահերով, երբ նրանք մտահոգված են եղել։ Կարդացեք Ալմա 58․37 հատվածը (կամ օգնեք որևէ երեխայի կարդալ այն), և օգնեք երեխաներին գրատախտակին նկարած դեմքը փոխել ժպտացող դեմքով, որպեսզի ցույց տան, թե ինչ էր զգում Հելամանն Աստծուն վստահելով։ Ի՞նչ կարող ենք անել, երբ անհանգստացած ենք։ Միասին երգեք “Smiles” (Children’s Songbook, 267)։

  • Թերթիկների վրա գրեք, թե ինչի մասին կարող են երեխաներն անհանգստանալ։ Թող երեխաները հերթով ընտրեն թղթերից մեկը, որը դուք կկարդաք և կհրավիրեք երեխաներին կիսվել, թե Աստված ինչպես կարող է օգնել նրանց փարատել մտահոգությունները։ Կիսվեք փորձառությամբ, երբ Աստված օգնել է ձեզ անհանգիստ վիճակում։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Ալմա 56․45–48, 57․21, 25–27, 58․39–40

Ես կարող եմ պատանի մարտիկների նման հավատարիմ լինել Աստծուն։

Հելամանի պատանի (նշանակում է «երիտասարդ») մարտիկների պատմությունից ի՞նչ ճշմարտություններ կարող են օգնել երեխաներին իրենց ունեցած դժվարությունների ժամանակ։

Հնարավոր վարժություններ

  • Թող երեխաները կիսվեն նրանով, ինչ գիտեն պատանի մարտիկների մասին։ Նաև կարող եք օգտագործել «Գլուխ 34. Հելամանը և 2000 երիտասարդ մարտիկները» (Մորմոնի Գրքի պատմությունները, 93-94, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Թող երեխաները կիսվեն նրանով, թե ինչն է դուր գալիս մարտիկների մեջ։

  • Միասին կարդացեք Ալմա 56․45–48, 57․21, 25–27 և 58․39–40։ Հրավիրեք երեխաներին այս հատվածներում գտնել բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են պատանի մարտիկներին։ Ի՞նչ են նշանակում այդ բառերն ու արտահայտությունները։ Ինչպե՞ս կարող ենք նման լինել պատանի մարտիկներին։

  • Երեխաների համար կարդացեք Ալմա 56․46–48 հատվածները և հրավիրեք նրանց լսել, թե պատանի մարտիկների մայրերն ի՞նչ ուսուցանեցին իրենց զավակներին հավատքի մասին: Այսօր ծնողներն ինչպե՞ս են օգնում իրենց զավակներին հավատք ունենալ: Երեխաների համար ինչո՞ւ է կարևոր «ճշգրիտ» հետևել իրենց ծնողների և Եկեղեցու ղեկավարների արդար ուսմունքներին։ (Ալմա 57․21

Նկար
մայրն ուսուցանում է որդուն

Հավատի սերմը, Ջեյ Ուարդ

Ալմա 53․10–17, 56․27

Ես կարող եմ պահել իմ ուխտերը:

Պատանի մարտիկներն ու նրանց ծնողները ուխտեր կապեցին, որոնք նրանք հավատարմորեն կատարեցին։ Այս պատմության միջոցով կարող եք երեխաներին ուսուցանել ուխտերի կարևորության մասին։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին բաժանեք երեք խմբի․ թող խմբերից մեկը ներկայացնի Հելամանին, մյուս խումբը ներկայացնի Ամմոնի ժողովրդին, իսկ երրորդը ներկայացնի Ամմոնի ժողովրդի որդիներին։ Միասին կարդացեք Ալմա 53․10–17 հատվածները և խմբերին հորդորեք կիսվել, թե մարդիկ, որոնք իրենք ներկայացնում են, ինչպես կապեցին ու պահեցին ուխտեր։ Կիսվեք ձեր վկայությամբ, որ Երկնային Հայրն օրհնում է մեզ, երբ մենք պահում ենք մեր ուխտերը։

  • Գրատախտակին գրեք Մոսիա 18․8–10 կամ Վարդապետություն և Ուխտեր 20․37 հատվածների այն արտահայտությունները, որոնք նկարագրում են այն բաները, որոնք մենք ուխտ ենք կապում անել, երբ մկրտվում ենք։ Նաև գրեք ուրիշ արտահայտություններ, որոնք չեն վերաբերում ուխտերին։ Խնդրեք երեխաներին շրջանակի մեջ առնել այն բաները, որոնք մենք ուխտ ենք կապել կատարել (անհրաժեշտության դեպքում թույլ տվեք օգտվեն սուրբ գրություններից)։ Մենք ինչպե՞ս ենք օրհնվում, երբ պահում ենք մեր ուխտերը: Խրախուսեք երեխաներին գրել այն, ինչ նրանք ուխտ են կապել Աստծո հետ, որ կանեն և տեղադրել այդ ցուցակը տեսանելի մի տեղում։

  • Հրավիրեք երեխաներից մեկին կարդալ Ալմա 56․27 հատվածը։ Հայրերն ինչպե՞ս օգնեցին իրենց որդիներին՝ առանց խախտելու չկռվելու ուխտը։ Ո՞վ է աջակցում մեզ մեր պատվիրանները պահելիս։

Ալմա 61․3-14

Ես կարող եմ ընտրել չբարկանալ:

Մորոնին սխալմամբ մեղադրում է Պաորանին, սակայն բարկանալու փոխարեն Պաորանն ասում է․ «Ես … հրճվում եմ քո սրտի մեծությամբ» (Ալմա 61․9

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին մտածել, թե երբ են մեղադրվել մի բանում, որը իրենք չէին արել։ Պատմեք նրանց, որ նույն բանը տեղի ունեցավ Պաորանի հետ (տես Ալմա 60–61)։ Կարող եք օգտագործել «Գլուխ 35. Մորոնի զորավարը և Պաորանը» (Մորմոնի Գրքի պատմությունները, 95-97, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Որպեսզի իմանաք, թեՊաորանն ինչպես արձագանքեց, հերթով կարդացեք Ալմա 61․3–14 հատվածները։ Պաորանն ի՞նչ արեց, երբ Մորոնին մեղադրեց նրան։ Պաորանի օրինակից ի՞նչ ենք սովորում ներման մասին: Ինչպե՞ս կարող ենք նմանվել նրան։

  • Գրեք գրատախտակին. Ի՞նչ պետք է անեմ, երբ ինչ-որ մեկը բարկանում է ինձ վրա։ Հրավիրեք երեխաներին հերթով պատասխաններ գրել գրատախտակին։ Պաորանն ինչպե՞ս կպատասխաներ այդ հարցին։ Խնդրեք երեխաներին այդ պատասխանները գրել իրենց ուղղված մի նամակում, որը կարող են կարդալ, երբ ինչ-որ մեկը բարկանում է նրանց վրա։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին իրենց ընտանիքների հետ կիսվել մի եղանակով, որով կցանկանային նման լինել պատանի մարտիկներին։ Կարող են նաև շնորհակալություն հայտնել իրենց ծնողներին, որ ուսուցանել են իրենց պատանի մարտիկների մայրերի նման։

Բարելավել մեր ուսուցումը

Ներգրավեք երեխաներին ավետարանի շուրջ քննարկումների մեջ։ Վերափոխելով դասասենյակի միջավայրը, երբեմն,կարող եք օգնել երեխաներին ավելի լավ մասնակցել ավետարանի քննարկումներին։ Օրինակ, երբեմն, կարող եք երեխաներին հրավիրել շրջանով նստել հատակին, ոչ թե աթոռներին։

Տպել