Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 17-23-ը։ Հելաման 1–6․ «Մեր Քավիչի վեմը»


Օգոստոսի 17-23-ը Հելաման 1-6. «Մեր Քավիչի վեմը» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Օգոստոսի 17-23-ը Հելաման 1-6, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
ժայռերին հարվածող ալիքները

Օգոստոսի 17-23-ը

Հելաման 1-6

«Մեր Քավիչի վեմը»

Այս շարադրանքի վարժությունները նախատեսված են ձեր սրտում և մտքում գաղափարներ և ոգեշնչում բռնկելու համար։ Լավագույն գաղափարները, սովորաբար, ստանում եք, երբ աղոթքով խորհում եք սուրբ գրությունների և ձեր ուսուցանած երեխաների կարիքների շուրջ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի աջակցեք երեխաներին սովորել ավետարանը տանը, հրավիրեք նրանցից մի քանիսին կիսվել այս շաբաթ սովորած որևէ թեմայով։ Նկարագրեք, թե դուք ինչպես եք ավետարանն ուսումնասիրում տանը և քննարկեք, թե երեխաներն ինչ եղանակներով կարող են օգնել իրենց ընտանիքներին սովորել Մորմոնի Գրքից։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Հելաման 5.12

Ես կարող եմ կառուցել իմ հիմքը Հիսուս Քրիստոսի վեմի վրա։

Հելամանն իր որդիներին՝ Նեփիին ու Լեքիին, ուսուցանեց իրենց կյանքը կառուցել Մեր Քավիչի վեմի վրա։ Խորհեք, թե ինչպես կարող եք նույնն անել այն երեխաների համար, որոնց դուք ուսուցանում եք։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք տաճարի կամ այլ շենքի նկար և բացատրեք, որ շենքերը պետք է ուժեղ հիմքեր ունենան, որպեսզի նրանք չընկնեն քամու և փոթորիկի ժամանակ: Դա լուսաբանելու համար հրավիրեք երեխաներին տեղաշարժել քարը՝ փորձելով փչել նրա վրա։ Կարդացեք Հելաման 5․12 հատվածի առաջին մի քանի տողերը և խնդրեք երեխաներին բարձրացնել ձեռքերը, երբ լսեն, թե ով է «վեմը», որը պետք է լինի մեր հիմքը։

  • Հրավիրեք երեխաներին գործողություններ անել, երբ կարդաք Հելաման 5․12։ Օրինակ, նրանք կարող են թափահարել իրենց ձեռքը, երբ կարդում եք դևի «զորեղ քամիների» մասին և կանգնեն մի տեղում, երբ կարդում եք «մեր Քավիչի վեմի» մասին:

  • Հրավիրեք երեխաներին ձեզ հետ միասին մի կառույց պատրաստել, օգտագործելով խորանարդիկներ կամ այլ նյութեր։ Սկզբում կառուցեք «հաստատուն հիմքը» և նրանց հետ քննարկեք, թե Հիսուս Քրիստոսն ինչպես պետք է դառնա մեր կյանքի հիմքը: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ կարող են անել Հիսուս Քրիստոսին հետևելու համար, և յուրաքանչյուր գործողության համար թող խորանարդիկ ավելացնեն այդ կառույցի հիմքին։

  • Հրավիրեք երեխաներին գունազարդել վարժության էջը և կտրտել այն։ Ի՞նչ կարող ենք անել՝ մեր կյանքը Հիսուս Քրիստոսի հիմքի վրա կառուցելու համար: Կիսվեք մի քանի եղանակներով, որոնցով դուք ձեր կյանքը կառուցել եք Փրկիչի հիմքի վրա, և ինչպես է դա օրհնել ձեր կյանքը։

Հելաման 5․21–52

Սուրբ Հոգին շշնջում է մեղմ, ցածր ձայնով:

Հելաման 5․29–30, 45–47 հատվածներում նկարագրված ձայնը, որը լամանացիները լսեցին, նման է մեր նկարագրած Սուրբ Հոգու ձայնին: Այդ հատվածների օգնությամբ կարող եք օգնել երեխաներին հասկանալ Հոգու ձայնը։

Հնարավոր վարժություններ

  • Կիսվեք բանտում գտնվելու Նեփիի ու Լեքիի պատմությամբ։ Կարող եք օգտագործել «Գլուխ 37. Նեփին և Լեքին բանտում» (Մորմոնի Գրքի պատմությունները, 99-102, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Երբ խոսում եք լամանացիների լսած ձայնի մասին, խոսեք փափուկ ձայնով: Պատմությունը կրկնեք մի քանի անգամ և հրավիրեք երեխաներին շշնջալ ձեզ հետ միասին։ Պատմեք երեխաներին այն պահերի մասին, երբ Սուրբ Հոգին շշնջացել է ձեզ և ամրապնդել ձեր վկայությունը։

  • Կարդացեք Հելաման 5․30 և երեխաների հետ միասին երգեք Սուրբ Հոգու մասին որևէ երգ, օրինակ՝ “The Still Small Voice” (Children’s Songbook, 106–7)։ Սուրբ գրության հատվածի և երգի մեջ նշեք այն բառերը, որոնք նկարագրում են, թե ինչպես է Սուրբ Հոգին խոսում մեզ հետ (տես նաև Հելաման 5․45–47)։ Օգտվեք Հելաման 5․29 հատվածից և ձեր անձնական փորձից, որպեսզի երեխաների հետ կիսվեք մի քանի օրինակներով այն լավ գործերի մասին, որոնք Սուրբ Հոգին մեզ կարող է ոգեշնչել։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Հելաման 1-6

Երբ ես խոնարհ եմ, Երկնային Հայրը օրհնում է ինձ։

Մորմոնի Գիրքը պարունակում է հպարտության վտանգների և խոնարհության օրհնությունների բազմաթիվ օրինակներ, իսկ դրանցից մի քանիսը տեղ են գտել Հելաման 1–6-ում։ Երբ կարդաք այդ գլուխները, խորհեք, թե ինչպես կարող եք այդ օրինակների օգնությամբ ուսուցանել ձեր դասարանի երեխաներին։

Հնարավոր վարժություններ

  • Որևէ երեխայի հնարավորություն տվեք ձեզ հետ միասին գրատախտակին գծել «հպարտության շրջան» գծապատկերը։ Միասին կարդացեք Հելաման 3․24, 33–34 և 4․11–15 հատվածները և հրավիրեք երեխաներին մատնանշել այդ շրջանի այն մասերը, որոնք այդ հատվածները նկարագրում են։

  • Գրատախտակին գրեք Խոնարհ և Հպարտ բառերը։ Թղթերի վրա գրեք խոնարհ կամ հպարտ գործողությունների մի քանի օրինակներ և հրավիրեք երեխաներին հերթով վերցնել թղթերը և դնել այն բառի կողքին, որը նկարագրում է այդ գործողությունը: Ի՞նչ եղանակներով կարող ենք խոնարհ լինելու ընտրություն կատարել:

Նկար
հպարտության շրջանը

«Հպարտության շրջան»-ը։

Հելաման 5․5–14

Ես իմ հիմքը կկառուցեմ Հիսուսի Քրիստոսի վեմի վրա

Հելաման 5․12 հատվածը զորեղ կերպով պատկերում է, թե ինչպես ենք մեր հիմքը կառուցում Հիսուս Քրիստոսի վեմի վրա։ Ինչպե՞ս կարող եք պատկերված խորհրդանիշերի օգնությամբ այդ սկզբունքը լուսաբանել երեխաներին։ Դա կօգնի երեխաներին պատրաստվել այն գայթակղություններին և փորձություններին, որոնց նրանք կհանդիպեն։

Հնարավոր վարժություններ

  • Դասարան բերեք մի քանի տեսակի նյութեր, որոնք կարող են ներկայացնել թույլ կամ ուժեղ հիմքեր (օրինակ, բամբակյա գնդակներ, հարթ քար կամ սալիկ)։ Հրավիրեք երեխաներին աշտարակ կառուցել, օգտագործելով խորանարդիկներ կամ այլ նյութեր՝ տարբեր տեսակի հիմքերի համար։ Ի՞նչն է որոշ հիմքերը ամուր դարձնում մյուս հիմքերից: Միասին կարդացեք Հելաման 5․12 և հարցրեք երեխաներին, թե իրենց կարծիքով, ինչու է Հիսուս Քրիստոսը մեր կյանքի «հաստատուն հիմքը»։ Ինչպե՞ս կարող ենք մեր կյանքը կառուցել Նրա վրա։ Գաղափարների համար հրավիրեք նրանց ուսումնասիրել Հելաման 3․27–29, 35 և Հավատո Հանգանակ 1․4։

  • Հրավիրեք երեխաներին աչքի անցկացնել Հելաման 5․5–14 և հաշվել, թե քանի անգամ է կրկնվում «հիշել» բառը: Ի՞նչ էր Հելամանն ուսուցանում իր որդիներին, որոնք նրանք պետք է հիշեին։ Հիշելով դրանք, ինչպե՞ս ենք Հիսուս Քրիստոսին դարձնում մեր կյանքի հիմքը:

Հելաման 5.20-52

Ապաշխարությունը հոգևոր խավարը փոխարինում է լույսով։

Այն լամանացիները, ովքեր գնացին բանտ, որ սպանեն Նեփիին ու Լեքիին, շրջապատվեցին իրական խավարով։ Երբ մեղք ենք գործում, մենք գտնվում ենք հոգևոր խավարում։ Հելաման 5․20–52 հատվածներն ուսուցանում են մեզ, թե ինչպես մեր հոգևոր «խավարի ամպը» կարող է հեռացվել (հատված 41

Հնարավոր վարժություններ

  • Դասարանը դարձրեք որքան հնարավոր է մութ, ապա փոքր լապտերի օգնությամբ կարդացեք կամ ամփոփեք Հելաման 5․20–40 պատմությունը։ Ինչպե՞ս կարող էին լամանացիները զգալ խավարի մեջ։ Հրավիրեք երեխաներին լսել, թե Աբինադաբն ինչ ուսուցանեց մարդկանց անել, որ խավարը ցրվի, ապա կարդացեք հատված 41-ը։ Ապա միացրեք լույսերը և միասին կարդացեք 42–48 հատվածները։ Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում մեզ այն օրհնությունների մասին, որ մեր կյանքում ստանում ենք ապաշխարության շնորհիվ։

  • Հրավիրեք երեխաներին պատկերացնել, որ իրենք Սուրբ Հոգու մասին ուսուցանում են իրենցից ավելի փոքր երեխայի։ Ինչպե՞ս կարող են Հելաման 5․29–33, 44–47 հատվածների օգնությամբ ուսուցանել, թե ինչի նման է Հոգու ձայնը, և ինչ է Հոգին ասում մեզ։ Ինչպե՞ս է Սուրբ Հոգին ոգեշնչել ձեզ ապաշխարել: Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ նրանք զգացել են Սուրբ Հոգու խաղաղությունն ու մխիթարությունը։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին հարցնել ընտանիքի անդամներից, թե նրանք ինչպես են իրենց կյանքը կառուցել Հիսուս Քրիստոսի վրա։ Կամ կարող են իրենց ընտանիքների հետ կիսվել, թե ինչպես են ծրագրում իրենց կյանքը կառուցել Նրա վեմի վրա։

Բարելավել մեր ուսուցումը

Վկայեք Հիսուս Քրիստոսի մասին: Դուք սուրբ հնարավորություն ունեք՝ օգնելու ամրապնդել ձեր դասարանի երեխաների աճող վկայությունները: Օգնեք նրանց զգալ Հիսուսի սերը իրենց հանդեպ և հաճախ վկայեք Նրա մասին:

Տպել