Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 21–27-ը։ 3 Նեփի 12–16․ «Ես եմ օրենքը և լույսը»


Սեպտեմբերի 21–27-ը։ 3 Նեփի 12–16․ «Ես եմ օրենքը և լույսը» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Սեպտեմբերի 21-27-ը: 3 Նեփի 12-16», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2020

Նկար
Հիսուսը ցույց է տալիս Տասներկու Առաքյալներին

Երրորդ Նեփի․ Այս Տասներկուսը, որոնց ես ընտրել եմ, Գարի Քափ

Սեպտեմբերի 21-27-ը

3 Նեփի 12-16

«Ես եմ օրենքը և լույսը»

Երբ ուսումնասիրեք 3 Նեփի 12-16 գլուխները, ուշադրություն դարձրեք այն ճշմարտություններին, որոնք իմաստալից կլինեն երեխաների համար, որոնց դուք ուսուցանում եք։ Այս համառոտ շարադրանքն առաջարկում է որոշ ճշմարտություններ, սակայն Սուրբ Հոգին կարող է ուրիշ ճշմարտություններ ցույց տալ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Իրար փոխանցեք Հիսուսի նկարը։ Թող երեխաները հերթով պահեն նկարը և կիսվեն Հիսուսի ուսմունքներից մեկով, մի բանով, որը նրանք այս շաբաթ սովորել են տանը։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

3 Նեփի 12․14–16

Ես կարող եմ լավ օրինակ լինել ուրիշների համար։

Երբեմն երեխաները չեն պատկերացնում, թե իրենց օրինակներն ինչպես կարող են օրհնել ուրիշներին։ Այս հատվածների օգնությամբ խրախուսեք նրանց, որ թույլ տան իրենց լույսը շողա:

Հնարավոր վարժություններ

  • Ասացեք երեխաներին, որ 3 Նեփի 12․14–16 հատվածներն իրենց մասին են, իսկ հետո բարձրաձայն կարդացեք դրանք։ Երբ կարդաք «ձեզ» կամ «ձեր» բառերը, մատնացույց արեք երեխաներին և խնդրեք, որ նրանք էլ մատնացույց անեն իրենց։

  • Երեխաներին ցույց տվեք մի լապտեր և հրավիրեք նրանցից մեկին միացնել այն։ Բացատրեք, որ երբ հետևում ենք Փրկիչին, դա նման է լապտերը միացնելուն, որը կօգնի մյուսներին նույնպես հետևել Նրան։ Ապա ծածկեք կամ թաքցրեք լույսը և երեխաներին խնդրեք թվարկել որոշ բաներ, որոնք նրանք կարող են անել՝ ուրիշներին լավ օրինակ լինելու համար։ Ամեն անգամ որևէ գործողություն նշելիս թույլ տվեք նրանց բացել լույսը (տես նաև այս շաբաթվա վարժության էջը)։

  • Միասին մի երգ երգեք, որը խրախուսում է երեխաներին շողալ լույսի նման, օրինակ՝ “Shine On” կամ “I Am like a Star” (Children’s Songbook, 144, 163)։ Ասացեք երեխաներին այն լույսի մասին, որ դուք տեսնում եք նրանց մեջ, երբ նրանք «բարի գործեր» են անում և բացատրեք, թե ինչպես են իրենց լույսը և օրինակներն օգնում ուրիշներին ու նաև ոգեշնչում ձեզ բարի գործեր անել:

3 Նեփի 14․7

Երկնային Հայրը պատասխանում է իմ աղոթքներին

Այս հատվածները կարող են օգնել երեխաներին հասկանալ, որ Աստված կլսի և կպատասխանի իրենց աղոթքներին։

Հնարավոր վարժություններ

  • Երբ կարդաք 3 Նեփի 14․7, հրավիրեք երեխաներին կատարել գործողություններ, որոնք կներկայացնեն այս հատվածում Փրկիչի յուրաքանչյուր հրավերը։ Օրինակ, նրանք կարող են բարձրացնել իրենց ձեռքերը (հարցնել), իրենց ձեռքերով հեռադիտակի տեսք ստանալ (փնտրել), կամ թակելու շարժում անել (թակել)։ Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ կարող են ասել և խնդրել իրենց աղոթքներում։ Բացատրեք, որ մենք Երկնային Հորը կարող ենք պատմել ամեն ինչ, և Նա կլսի, քանի որ Նա սիրում է մեզ։

  • Հրավիրեք երեխաներին ցույց տալ, թե աղոթելու ժամանակ ինչ են նրանք անում իրենց ձեռքերի, աչքերի և գլուխների հետ։ Օգնելու համար երգեք “We Bow Our Heads” երգը (Children’s Songbook, 25)։ Ո՞ւմ հետ ենք մենք խոսում, երբ աղոթում ենք։ Բերեք ձեր վկայությունը, որ Երկնային Հայրը լսում է մեր աղոթքները։

3 Նեփի 14․24–27

Փրկիչը ցանկանում է, որ ես լսեմ և կատարեմ այն, ինչ Նա ուսուցանում է։

Փրկիչի խոսքերը պարզապես լսելը բավարար չէ։ Միայն նրանք, ովքեր ապրում են Նրա ուսմունքներով, կարող են դիմակայել կյանքի փոթորիկներին։

Հնարավոր վարժություններ

  • Միասին երգեք “The Wise Man and the Foolish Man” երգը (Children’s Songbook, 281), կամ կարդացեք 3 Նեփի 14․24–27։ Երգելու ընթացքում օգնեք երեխաներին «իմաստուն» բառը փոխարինել իրենց անուններով։ Ինչո՞ւ իմաստունի տունը կանգուն մնաց փոթորկի ժամանակ։ Կրկնեք 24-րդ հատվածը, որպեսզի ընդգծեք, որ երկուսն էլ լսեցին և կատարեցին Փրկիչի ասածը։

  • Երեխաներին ցույց տվեք քար և ավազ։ Խնդրեք նրանց մատնանշել քարը, երբ նկարագրում եք Փրկիչին հետևելու ընտրությունը և մատնանշել ավազը, երբ նկարագրում եք Նրան չհետևելու ընտրությունը։ Վկայեք, որ երբ անում ենք այն, ինչ Փրկիչն է ասում, մենք ամուր ենք ժայռի վրա կառուցած տան նման։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

3 Նեփի 12․6

Ես պետք է ամեն օր արդարության քաղց ու ծարավ զգամ։

Յուրաքանչյուր ոք կարող է հասկանալ քաղցը և ծարավը․ Փրկիչն այդ զգացումների մասին է խոսել, որպեսզի մեզ ուսուցանի, թե մենք ինչպես պետք է արդարություն փնտրենք։

Հնարավոր վարժություններ

  • Մյուս երեխաներից գաղտնի երեխաներից մեկին խնդրեք ձևացնել, որ ուտում կամ խմում է, իսկ մյուս երեխաները թող գուշակեն, թե նա ինչ է անում։ Ինչպե՞ս եք զգում, երբ լավ ուտելիք եք ուտում կամ մաքուր ջուր եք խմում։ Ինչպե՞ս ենք սնուցում մեր հոգիները: Հրավիրեք երեխաներին կարդալ 3 Նեփի 12․6 հատվածը, որպեսզի հասկանաք, թե Փրկիչն ինչու է ցանկանում, որ մենք «քաղցած և ծարավ» մնանք։ Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ նույնքան արդարություն ենք ցանկանում , որքան ուտելիք և ջուր։

  • Ուտելիքի և ջրի նկարներ բերեք և յուրաքանչյուրը պիտակավորեք սուրբ գրությունների հղումներով, ինչպես օրինակ՝ Սաղմոս 119․103, Հովհաննես 6․35, 2 Նեփի 32․3, Ենովս 1․4, կամ 3 Նեփի 20․8։ Խնդրեք երեխաներին կարդալ այդ հատվածները և նկարագրել, թե ինչ են դրանք ուսուցանում այն մասին, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ցույց տանք, որ քաղցած ու ծարավ ենք արդարության։ Կիսվեք փորձառությամբ, երբ դուք «լցված եք եղել Սուրբ Հոգով» և հրավիրեք երեխաներին կիսվել իրենց փորձառություններով:

3 Նեփի 13․1–8, 16–18

Ես պետք է ճիշտ դրդապատճառներից ելնելով բարի գործեր կատարեմ։

Այս հատվածները ցույց են տալիս, որ բարի գործերը բավարար չեն, մեր գործերը պետք է ներշնչված լինեն Աստծո հանդեպ սիրով և Նրան ծառայելու ցանկությամբ։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք որևէ երեխայի կարդալ 3 Նեփի 13․1–4, 5–8, կամ 16–18 և բացահայտել այն բարի գործերը, որոնք նշված են այս հատվածներում (բացատրեք, որ «ողորմություն» անել նշանակում է տալ աղքատներին)։ Ինչո՞ւ Փրկիչն ասաց, որ այդ գործերն անելիս չնմանվենք որոշ մարդկանց։

  • Երեխաներից յուրաքանչյուրին տվեք մի թերթիկ, որի վրա գրված կլինի որևէ արդար արարք (կամ թույլ տվեք նրանց մտածել իրենց օրինակների վրա)։ Խնդրեք նրանց մտածել այդ գործերն անելու լավ և վատ դրդապատճառները։ Խրախուսեք նրանց ճիշտ դրդապատճառներից ելնելով միշտ բարի գործեր կատարել։

3 Նեփի 14․21–27, 15․1

Հոգևոր ապահովությունը գալիս է նրանից, երբ լսում և կատարում ենք այն, ինչ Փրկիչն ուսուցանում է։

«Անձրևը» և «ջրհեղեղները» պատահում են բոլորիս կյանքում, բայց մենք կարող ենք ազատվել փորձություններից, եթե լսենք և կատարենք այն, ինչ Հիսուսն է ուսուցանում։

Հնարավոր վարժություններ

  • Դասարանով կարդացեք 3 Նեփի 14․21–27 և 15․1 հատվածները և խնդրեք երեխաներին ոտքի կանգնել ամեն անգամ, երբ կարդաք «անում» բառը։ Ինչո՞ւ Փրկիչը շեշտեց, որ պետք է անել Իր խոսքերը, ոչ թե միայն լսել կամ հիշել։ Հրավիրեք երեխաներին նկարել 24–25 հատվածների տեսարանը և վեմի (ժայռի) վրա գրել «Հիսուս» և որևէ բան, որը Հիսուսն ուսուցանել է, որ մենք անենք։ Միասին երգեք “The Wise Man and the Foolish Man” (Children’s Songbook, 281)։

  • Հրավիրեք երեխաներին ոտքի կանգնել և հորդորեք նրանց պատկերացնել, որ մի ոտքը ներկայացնում է Փրկիչի խոսքերը լսելը, իսկ մյուս ոտքը ներկայացնում է այդ խոսքերը կատարելը։ Հրավիրեք նրանց բարձրացնել «կատարել» ոտքը և հավասարակշռել այն «լսել» ոտքի հետ։ Ի՞նչ կպատահի, եթե ուժեղ քամի փչի սենյակում։ Այդ օրինակով ցույց տվեք, որ ավելի ապահով է անել այն, ինչ Փրկիչն ասում է, այլ ոչ միայն լսել Նրա խոսքերը։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին ընտրել մեկ բան, որը նրանք այսօր սովորեցին Հիսուսի ուսմունքներից և որոշեք, թե ինչպես նրանք կգործեն ըստ այդ ուսմունքի։ Նրանց գործողություններն ինչպե՞ս կարող են օգնել նրանց լույս լինել ընտանիքների և ընկերների համար։

Բարելավել մեր ուսուցումը

Հարմարեցրեք վարժությունները կարիքներին համապատասխան։ Մի համարեք այս ծրագրերը որպես ցուցում, որին պետք է հետևեք: Փոխարենը, օգտագործեք դրանք որպես մտքերի աղբյուրներ ձեր անձնական ոգեշնչումն ունենալու համար, մինչ կմտածեք ձեր ուսուցանած երեխաների կարիքների մասին: Որոշ դեպքերում դուք ոգեշնչված կզգաք հարմարեցնել կրտսեր խմբի երեխաների վարժությունը ավագ խմբի երեխաների համար, կամ՝ հակառակը։

Տպել