Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 14-20-ը։ 3 Նեփի 8-11․ «Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ»


Սեպտեմբերի 14-20-ը: 3 Նեփի 8-11. «Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Սեպտեմբերի 14-20-ը: 3 Նեփի 8-11, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2020

Նկար
Հիսուսը հայտնվում է նեփիացիներին

Ես եմ աշխարհքի լույսը, Ջեյմս Ֆուլմեր

Սեպտեմբերի 14-20-ը

3 Նեփի 8-11

«Բարձրացեք և առաջ եկեք ինձ մոտ»

Ձեր ուսուցանած երեխաների հետ մտքում կարդացեք 3 Նեփի 8–11 գլուխները։ Այս համառոտ շարադրանքում բերված գաղափարները կարող են օգնել ձեր նախապատրաստությանը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարը Ամերիկա մայրցամաքում հայտնվելիս՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքի Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժնում։ Հրավիրեք երեխաներին ցույց տալ նկարի մանրամասները և կիսվել որևէ բանով, ինչը նրանց հայտնի է այդ պատկերված նկարի պատմության մասին։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

3 Նեփի 8-11

Հիսուս Քրիստոսը հրավիրում է ինձ գալ Իր մոտ։

Գուցե չկարողանաք երեխաների հետ կիսվել Նեփիի ժողովրդին Փրկիչի հայտնվելու բոլոր մանրամասներով, սակայն կարող եք օգնել նրանց զգալ այն սերը, որը Նա ցույց է տվել ժողովրդին 3 Նեփի 8–11 գլուխներում։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին պատմեք այն փոթորիկների և խավարի մասին, որոնք նկարագրված են 3 Նեփի 8 գլխում՝ զգուշանալով չվախեցնել կամ տխրեցնել նրանց։ Կարող եք օգտագործել «Գլուխ 42. Քրիստոսի խաչելության նշանները» (Մորմոնի Գրքի պատմությունները, 117-19, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Հարցրեք երեխաներին, թե ինչպես կզգային, եթե նրանք լինեին այդ փոթորկի և խավարի մեջ։ Բացատրեք, որ փոթորիկն ու խավարը նշաններ էին, որ Հիսուսը մահացել էր, և ցույց տվեք Խաչելության նկարը (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 57)։ Այնուհետև կարդացեք 3 Նեփի 9․13։ Հիսուսն ի՞նչ ասաց, որ կաներ նրանց համար, ովքեր կապաշխարեն։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ այս հատվածում «բուժել» բառը նշանակում է, որ Հիսուսը կներեր նրանց։

  • Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնից, և ձեր բառերով նկարագրեք հարություն առած Փրկիչի հայտնվելը նեփիացիներին և լամանացիներին։ Կարդացեք փոքր հատվածներ 3 Նեփի 11 գլխից, որը կօգնի նրանց զգալ այս իրադարձության սուրբ լինելը։ Հրավիրեք նրանց փակել աչքերը և պատկերացնել, թե ինչ կզգային, եթե տեսնեին Հիսուսին։ Կամ ցույց տվեք “My Joy Is Full” (ChurchofJesusChrist.org) տեսանյութի առաջին րոպեն։ Ասացեք երեխաներին, թե ինչ եք զգում, երբ կարդում և խորհում եք այդ իրադարձությունների մասին։ Վկայեք, որ Հիսուսը ցանկանում է, որ բոլորս գանք դեպի Նա, և զգանք Նրա սերը։ Երեխաների հետ լրացրեք վարժության էջը:

3 Նեփի 10․4–6

Հիսուսը պաշտպանում է Իր ժողովրդին այնպես, ինչպես հավն է պաշտպանում իր ճտերին։

Իր ճտերին հավաքող հավի նկարը կարող է երեխաներին ուսուցանել Փրկիչի առաջարկած սփոփանքի ու պաշտպանության մասին, եթե մենք գանք դեպի Նա։

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք հավի նկար, որը հոգ է տանում իր ճտերի մասին։ Կարդացեք 3 Նեփի 10․6, և երեխաներին պատմեք, թե ինչպես է հավն իր ձագերին կանչում և պաշտպանում իր թևերի տակ, երբ վտանգ է սպառնում: Քննարկեք, թե Հիսուսն ինչպես է նման հավի, իսկ մենք՝ ճտերին։ Ինչպե՞ս կարող ենք գալ Նրա մոտ և ապահովություն գտնել։

  • Տեղադրեք Հիսուսի նկարը պատի վրա։ Հրավիրեք երեխաներին քայլել դասարանում, երբ բարձրաձայն կարդաք 3 Նեփի 10․4 հատվածը։ Ասացեք, որ նրանք մոտենան Հիսուսի նկարին, երբ լսեն «հավաքել» կամ «հավաքում» բառերը։ Կրկնեք այդ վարժությունը, երբ կարդաք 5 և 6 հատվածները։ Երեխաների հետ կիսվեք, թե ինչպես եք եկել Փրկիչի մոտ ապահովության համար, և վկայեք, որ Նա կպաշտպանի մեզ հոգևոր վտանգներից, երբ մենք պահենք Նրա պատվիրանները։

3 Նեփի 11․21–26

Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ մկրտվեմ

Այն երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, պատրաստվում են մկրտվել։ Այս հատվածների Քրիստոսի ուսմունքները կօգնեն նրանց իմանալ, թե ինչու է մկրտությունը կարևոր։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք 3 Նեփի 11․21–26 հատվածները և հրավիրեք երեխաներին ոտքի կանգնել ամեն անգամ, երբ լսեն «մկրտել» բառը։ Բացատրեք, որ Հիսուսն ուսուցանեց մեզ մկրտվելու ճիշտ ձևը։ Ցույց տվեք մկրտվող երեխայի նկար (տես Ավետարանի պատկերագիրք, հ.104)։ Եթե երեխաները նախկինում տեսել են մկրտություն, հրավիրեք նրանց նկարագրել իրենց տեսածը։ Ո՞վ էր կատարել մկրտությունը և ինչպե՞ս էր նա արել դա։

  • Նախապես ձեր դասին հրավիրեք երեխաներից մեկի հայրիկին և կիսվեք երեխաների հետ, թե ինչու է կարևոր, որ մենք մկրտվենք ընկղմամբ՝ քահանայություն կրող անձի կողմից: Նա կարող է նաև երեխաներին բացատրել, թե ինչ կլինի, երբ նրանք մկրտվեն, և ինչ օրհնություններ կստանան: Խրախուսեք նրան բացատրելիս օգտվել 3 Նեփի 11․23–26 հատվածներից։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

3 Նեփի 8-11

Երբ ես մթության մեջ եմ, Հիսուս Քրիստոսը կարող է իմ լույսը լինել։

Այս գլուխների հզոր ուղերձներից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսը աշխարհի լույսն է, և Նա կարող է լինել մեր կյանքի լույսը:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք 3 Նեփի 8․5–7, 11–23, և 10․9–13 (եթե հնարավոր է մթնեցրեք սենյակը կարդալու ժամանակ)։ Կարդալու ընթացքում երբեմն դադար տվեք և հարցրեք երեխաներին, թե ինչ կզգային այդ իրադարձություններն ապրելիս։ Երեխաների հետ կարդացեք ժողովրդին ուղղված Հիսուս Քրիստոսի խոսքերը, երբ նրանք գտնվել են խավարում (տես 3 Նեփի 9․13–14, 18)։ Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսն իրեն անվանել Աշխարհի լույսը։ Հիսուսն ի՞նչ հրավիրեց մարդկանց և մեզ անել, որպեսզի Նա լինի մեր լույսը։ (տես 3 Նեփի 9․20–22)

  • Երեխաներին ցույց տվեք աշխարհի քարտեզը և օգնեք նրանց գտնել Երուսաղեմն ու Ամերիկա մայրցամաքը։ Բացատրեք, որ 3 Նեփի 8 գլխում տեղի ունեցած կործանումը նշան էր Ամերիկայի ժողովրդին, որ Հիսուս Քրիստոսը խաչվել էր Երուսաղեմում։ Միասին կարդացեք 3 Նեփի 11․1–15, և խնդրեք երեխաներին ձեզ տեղյակ պահել, երբ այս հատվածներում գտնեն մի բան, որը կօգնի նրանց զգալ Աստծո սերը։ Կիսվեք 37-րդ հատվածով և վկայեք, որ Փրկիչը սիրում է բոլոր երեխաներին։ Բերեք ձեր վկայությունն այն ճշմարտությունների մասին, որոնք կարդում եք։

Նկար
Հիսուսը Նեփիացիներին ցույց է տալիս Իր ձեռքերի բևեռները

Մեկ առ մեկ, Վոլթեր Ռեյն

3 Նեփի 11․1–8

Ես կարող եմ սովորել ճանաչել Աստծո ձայնն իմ կյանքում։

Սկզբում մարդիկ չճանաչեցին երկնքից լսվող ձայնը։ Ի՞նչ կարող են երեխաները սովորել այս պատմությունից հայտնություն ստանալու վերաբերյալ։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կարդացեք 3 Նեփի 11․1–4 հատվածները և կանգ առեք, որ հարցնեք՝ «Ձեր կարծիքով, ինչո՞ւ մարդիկ չկարողացան հասկանալ ձայնը»։ Ապա խնդրեք նրանց կարդալ 5–7 հատվածները, որպեսզի պարզեք, թե մարդիկ ի՞նչ արեցին, որն օգնեց նրանց հասկանալ ձայնն իրենց սրտերում։ Ինչպե՞ս կարող ենք փորձել լսել Աստծուն, երբ Նա խոսում է մեր սրտերի հետ՝ Սուրբ Հոգու միջոցով։

  • Ցածր ձայնով նվագարկեք որևէ օրհներգ կամ մանկական երգ, որ դժվար լսելի լինի։ Հարցրեք երեխաներին՝ արդյո՞ք նրանք կարող են հասկանալ երգի բառերը։ Ապա օգնեք երեխաներին 3 Նեփի 11․3 հատվածում փնտրել երկնքից եկող ձայնի նկարագրությունը։ Ինչո՞ւ Աստված մեզ հետ չի խոսում «բարձր» կամ «կոշտ» ձայնով։ Ի՞նչ կարող եք անել Նրան ավելի լավ լսելու համար։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին որևէ մեկին պատմել Ամերիկա կատարած Հիսուսի այցելության մասին, եթե հնարավոր է, որևէ մարդու, ով այդ մասին դեռ չգիտի։

Բարելավել մեր ուսուցումը

Եթե կան խանգարող երեխաներ, սիրով արձագանքեք։ «Երբեմն երեխայի պահվածքը խոչընդոտում է դասարանում մյուսների ուսման ընթացքին: Երբ այդպես է պատահում, եղեք համբերատար, սիրող և հասկացեք այն դժվարությունները, որոնք, հնարավոր է, երեխան ունի: … Եթե խանգարող երեխան հատուկ կարիքներ ունի, խոսեք ծխի կամ ցցի սահմանափակ կարողություններով անդամների գծով մասնագետի հետ կամ այցելեք disabilities.ChurchofJesusChrist.org՝ պարզելով, թե ինչպես կարող եք լավագույն ձևով վարվել տվյալ դեպքում» (Ուսուցանել Փրկիչի ձևով,26):

Տպել