Եկ, հետևիր ինձ
Հրահանգներ երգեցողության ժամի համար


«Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար», Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք (2020) (2018)

«Հրահանգներ երգեցողության ժամի համար», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
երեխաները և ուսուցիչը երգելիս

Հրահանգներ երգեցողության ժամի և հաղորդության ժողովին երեխաների ելույթի համար

Երեխաների Միության հարգարժան նախագահություններ և երաժշտության ղեկավարներ

Երեխաների Միության երգերը հզոր գործիք են, որոնք օգնում են երեխաներին սովորել Երկնային Հոր երջանկության ծրագիրը և Հիսուս Քրիստոսի ավետարանի հիմնարար ճշմարտությունները: Երբ երեխաները երգում են ավետարանի սկզբունքների մասին, Սուրբ Հոգին վկայում է նրանց այդ սկզբունքների ճշմարտացիության մասին: Խոսքերն ու երաժշտությունը կմնան երեխաների մտքում ու սրտում նրանց կյանքի ընթացքում:

Փնտրեք Հոգու օգնությունը, երբ պատրաստվում եք ուսուցանել ավետարանը երաժշտության միջոցով: Կիսվեք ձեր վկայությամբ այն ճշմարտությունների մասին, որոնք հնչում են երգի մեջ: Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչպես է երաժշտությունն առնչվում այն ամենի հետ, ինչ նրանք սովորում են տանը և Երեխաների Միությունում: Երեխաները և նրանց ընտանիքները կօրհնվեն ձեր անձնվեր ջանքերի շնորհիվ:

Մենք սիրում ենք ձեզ և հայտնում մեր երախտագիտությունը ձեր անձնվեր ծառայության համար, որոնք ուղղված են մեր թանկագին երեխաների ամրապնդմանն ու պաշտպանությանը:

Երեխաների Միության Գերագույն Նախագահություն

Ուղեցույցներ հաղորդության ժողովի ելույթի համար

Եպիսկոպոսի ղեկավարությամբ, հաղորդության ժողովին երեխաների ելույթը սովորաբար անցկացվում է տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում: Երեխաների Միության նախագահությունը և երաժշտության ղեկավարը տարվա սկզբում նախօրոք հանդիպում են եպիսկոպոսության այն խորհրդականի հետ, ով վերահսկում է Երեխաների Միությունը, որպեսզի քննարկեն երեխաների ելույթի ծրագիրը: Երբ ծրագիրը կազմեք, ստացեք նրա հաստատումը:

Ելույթը պետք է թույլ տա երեխաներին ներկայացնել այն, ինչ նրանք և նրանց ընտանիքները սովորել են Մորմոնի Գրքից տանը և Երեխաների Միությունում, ներառյալ Երեխաների Միության երգերը, որոնք երգել են տարվա ընթացքում: Աղոթքով մտածեք, թե ավետարանի ո՞ր սկզբունքներն ու երգերն են ներկայացնում այն, ինչ նրանք սովորել են: Տարվա ընթացքում գրի առեք երեխաների առանձին ելույթները և փորձառությունները՝ հնարավորության դեպքում հաղորդության ելույթի ժամանակ օգտագործելու համար: Հրավիրեք երեխաներին իրենց ելույթի ժամանակ կիսվել սուրբ գրություններով, պատմություններով և իրենց վկայություններով: Ելույթը ծրագրելիս, եղանակներ մտածեք, որոնցով այն կարող է օգնել ներկաներին կենտրոնանալ Փրկիչի և Նրա ուսմունքների վրա:

Այն միավորներում, որտեղ երեխաները քիչ են, կարող եք ընդգրկել ընտանիքի անդամներին, որպեսզի մասնակցեն իրենց երեխաների հետ միասին: Նախագահության անդամներից մեկը կարող է եզրափակել ժողովը ելույթի մասին կարճ ակնարկով:

Ելույթին նախապատրաստվելիս հիշեք հետևյալ ուղենիշները.

  • Փորձերը չպիտի անիմաստ ժամանակ խլեն Երեխաների Միության դասերից կամ ընտանիքներից:

  • Հաղորդության ժողովին պատշաճ չէ օգտագործել ցուցադրական նյութեր, հատուկ բեմական հագուստներ և տեսանյութեր:

Տես Handbook 2: Administering the Church, 11.5.4։

Հրահանգներ երգեցողության ժամի համար

5 րոպե (Երեխաների Միության նախագահություն). Բացման աղոթք, սուրբ գրության հատված կամ հավատո հանգանակ և մեկ ելույթ:

20 րոպե (երաժշտության ղեկավար). Երգեցողության ժամ

Երեխաների Միության նախագահությունը և երաժշտության ղեկավարը յուրաքանչյուր ամսվա համար ընտրում են երգեր, որոնք կնպաստեն այն սկզբունքների ամրապնդմանը, որոնք երեխաները սովորում են դասարանում և տանը: Այս ուղեցույցում ընդգրկված է այդ սկզբունքները պարունակող երգերի ցանկը: Այդ երգերը նաև առաջարկված են Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար ձեռնարկի համառոտ շարադրանքում:

Երեխաներին երգեր սովորեցնելիս, հրավիրեք նրանց կիսվել նրանով, ինչ արդեն սովորել են երգերից՝ պատմությունների և վարդապետության սկզբունքների վերաբերյալ: Կարող եք կրկնել Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար համառոտ շարադրանքները, որոնք երեխաները սովորում են իրենց դասերի ժամանակ: Դա կօգնի ձեզ տեղյակ լինել պատմություններին և սկզբունքներին, որոնք նրանք սովորում են, որպեսզի կարողանաք մտածել, թե ինչպես երաժշտության միջոցով աջակցեք նրանց ուսուցմանը:

Երգեցողության ժամին դուք կարող եք կրկնել նաև այն երգերը, որոնք երեխաները մինչ այդ սովորել են, ինչպես նաև նրանց սիրած երգերը: Կրկնելիս, հրավիրեք երեխաներին իրենց մտքերով և զգացմունքներով կիսվել երգերում հնչող ճշմարտությունների վերաբերյալ:

Մանկական Երգարանը երաժշտության հիմնական աղբյուրն է Երեխաների Միությունում: Հիմների գրքի հիմները և Friend ու Լիահոնա ամսագրերի երգերը նույնպես ընդունելի են: Երբեմն երեխաները կարող են հայրենասիրական կամ տոնական երգեր երգել, որոնք պատշաճ են կիրակի օրվա և երեխաների տարիքի համար: Այլ տեսակի երաժշտության օգտագործումը Երեխաների Միությունում պետք է համաձայնեցվի եպիսկոպոսության հետ (տես Handbook 2: Administering the Church, 11.2.4

Նկար
երգող երեխաներ

Երեխաների Միության դասի ակնարկ

Յուրաքանչյուր շաբաթ Երեխաների Միության դասն ընդգրկում է.

Երգեցողության ժամ25 րոպե

Տեղափոխվելու ընդմիջում 5 րոպե

Դասեր20 րոպե

Երեխաների Միության մեծ դասարան ունեցող ղեկավարները կարող են երեխաներին բաժանել երկու խմբի. մի խումբը կմասնակցի դասին, մինչդեռ մյուս խումբը՝ երգեցողության ժամին: Այնուհետև, երկու խմբերը կփոխվեն տեղերով: Նման դեպքերում, ղեկավարները կարող են հարմարեցնել ժամերը իրենց հանգամանքներին:

Երաժշտություն երգեցողության ժամի համար

Հունվար

  • Book of Mormon Stories,” Children’s Songbook, 118–19

  • Keep the Commandments,” Children’s Songbook, 146–47

  • The Iron Rod,” Hymns, no. 274

Փետրվար

  • Nephi’s Courage,” Children’s Songbook, 120–21

  • I Feel My Savior’s Love,” Children’s Songbook, 74–75

  • I Love to See the Temple,” Children’s Songbook, 95

Մարտ

  • When I Am Baptized,” Children’s Songbook, 103

  • «Ճիշտը գործիր», Մանկական երգեր, 64

  • A Child’s Prayer,” Children’s Songbook, 12–13

Ապրիլ

  • Easter Hosanna,” Children’s Songbook, 68–69

  • When We’re Helping,” Children’s Songbook, 198

  • Love One Another,” Children’s Songbook, 136–37

Մայիս

  • I Will Be Valiant,” Children’s Songbook, 162

  • Help Me, Dear Father,” Children’s Songbook, 99

  • Testimony,” Hymns, no. 137

Հունիս

  • We’ll Bring the World His Truth,” Children’s Songbook, 172–73

  • Follow the Prophet,” Children’s Songbook, 110–11

  • I Want to Be a Missionary Now,” Children’s Songbook, 168

Հուլիս

  • My Heavenly Father Loves Me,” Children’s Songbook, 228–29

  • Faith,” Children’s Songbook, 96–97

  • As I Search the Holy Scriptures,” Hymns, no. 277

Օգոստոս

  • Repentance,” Children’s Songbook, 98

  • The Still Small Voice,” Children’s Songbook, 106–7

  • Follow the Prophet,” Children’s Songbook, 110–11

Սեպտեմբեր

  • Samuel Tells of the Baby Jesus,” Children’s Songbook, 36

  • I’m Trying to Be like Jesus,” Children’s Songbook, 78–79

  • The Wise Man and the Foolish Man,” Children’s Songbook, 281

Հոկտեմբեր

  • Reverently, Quietly,” Children’s Songbook, 26

  • Families Can Be Together Forever,” Children’s Songbook, 188

  • The Church of Jesus Christ,” Children’s Songbook, 77

Նոյեմբեր

  • Jesus Said Love Everyone,” Children’s Songbook, 61

  • Stand for the Right,” Children’s Songbook, 159

  • I Thank Thee, Dear Father,” Children’s Songbook, 7

Դեկտեմբեր

  • Search, Ponder, and Pray,” Children’s Songbook, 109

  • Away in a Manger,” Children’s Songbook, 42–43

  • He Sent His Son,” Children’s Songbook, 34–35

Ուսուցանել վարդապետությունը երաժշտության օգնությամբ

Երգեցողության ժամը միտված է օգնել երեխաներին սովորել ավետարանի ճշմարտությունները: Հետևյալ գաղափարները կարող են ոգեշնչել ձեզ, երբ դուք ծրագրում եք ուսուցանել ավետարանի սկզբունքները հիմներից և Երեխաների Միության երգերից:

Կարդացեք առնչվող սուրբ գրությունները: Մանկական Երգարանի և հիմների գրքի երգերի մեծ մասի համար տրված են առնչվող սուրբ գրությունների հղումները: Օգնեք երեխաներին կարդալ այդ հատվածներից մի քանիսը և պատմեք նրանց, թե ինչպես են սուրբ գրություններն առնչվում երգի հետ: Կարող եք նաև սուրբ գրության մի քանի հատվածներ գրել գրատախտակին և հրավիրել երեխաներին յուրաքանչյուր հղումի համար գտնել համապատասխան երգը կամ երգից որևէ հատված:

Լրացրեք բաց թողնված տեղերը։ Գրատախտակին գրեք երգի մի հատված, բաց թողնելով մի քանի հիմնաբառեր: Ապա, խնդրեք երեխաներին երգել երգը, լսելով այն բառերը, որոնք կլրացնեն բաց թողնված տեղերը: Երբ նրանք լրացնեն բաց թողնվածը, քննարկեք, թե ավետարանի ինչ սկզբունքներ եք սովորում այս բաց թողնված բառերից:

Մեջբերումներ Եկեղեցու ղեկավարների խոսքերից։ Հրավիրեք երեխաներին լսել մեջբերում Եկեղեցու որևէ ղեկավարի խոսքից, որն ուսուցանում է նույն սկզբունքը, ինչ Երեխաների Միության երգը: Խնդրեք նրանց ձեռք բարձրացնել, երբ լսում են մի բան, որն օգնում է հասկանալ ճշմարտությունը, որի մասին երգում են: Խնդրեք նրանց կիսվել իրենց լսածով:

Նկար
երգեցողության ժամի ղեկավար

Վկայեք Հակիրճ վկայություն բերեք երեխաներին ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ, որոնք առկա են Երեխաների Միության տվյալ երգում: Օգնեք երեխաներին հասկանալ, որ երգելու միջոցով ևս նրանք կարող են վկայություն բերել և զգալ Հոգին:

Կանգնեք որպես վկա։ Հրավիրեք երեխաներին հերթով կանգնել և կիսվել, թե ինչ են սովորել երգից, որը երգում են, կամ ինչ զգացումներ ունեն երգում ուսուցանվող ճշմարտությունների վերաբերյալ: Հարցրեք նրանց, թե ինչ զգացումներ ունեն երգը երգելիս, և օգնեք նրանց ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը:

Օգտագործեք նկարներ։ Խնդրեք երեխաներին, որ օգնեն ձեզ գտնել կամ ստեղծել նկարներ, որոնք համապատասխանում են երգում հնչող կարևոր բառերին կամ արտահայտություններին: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպես են նկարներն առնչվում երգի հետ և ինչ է ուսուցանում երգը: Օրինակ, եթե ուսուցանում եք “The Iron Rod” (Hymns, no. 274), կարող եք սենյակում փակցնել նկարներ, որոնք պատկերում են երգի կարևոր բառերը (օրինակ, երկաթե ձող, Աստծո խոսքը, ուղեցույց, գայթակղություն, և երկինք): Խնդրեք երեխաներին հավաքել նկարները և երգը միասին երգելիս բարձրացնել դրանք ճիշտ հերթականությամբ:

Կիսվեք առարկայական դասերով։ Երգի վերաբերյալ քննարկում ունենալու նպատակով կարող եք որևէ առարկա օգտագործել: Օրինակ, «Հավատք» (Children’s Songbook, 96–97) երգում ակնարկվում է փոքրիկ սերմի մասին: Կարող եք ցույց տալ երեխաներին մի սերմ և խոսել այն մասին, թե ինչպես ենք մենք հավատք ցուցաբերում՝ տնկելով սերմը: Արդյունքում կծավալվի քննարկում, թե ինչ եղանակներով ենք մենք հավատք ցուցաբերում առ Հիսուս Քրիստոսը, ինչպես նկարագրված է երգում:

Հրավիրեք կիսվել անձնական փորձառություններով։ Օգնեք երեխաներին կապել երգում ուսուցանվող սկզբունքներն իրենց ունեցած փորձառությունների հետ: Օրինակ, “I Love to See the Temple” (Children’s Songbook, 95), երգը երգելուց առաջ կարող եք խնդրել երեխաներին բարձրացնել ձեռքերը, եթե տեսել են տաճարներից որևէ մեկը: Հրավիրեք նրանց մտածել, թե երգելիս ինչ զգացումներ ունեն, երբ տեսնում են տաճարը:

Հարցեր տվեք: Կան շատ հարցեր, որոնք կարող եք տալ երգերը երգելիս: Օրինակ, կարող եք հարցնել երեխաներին, թե ինչ են սովորում երգի յուրաքանչյուր քառյակից: Կարող եք նաև խնդրել նրանց, որ մտածեն հարցեր, որոնց պատասխանները երգի բառերում են: Սա կհանգեցնի քննարկման՝ երգում ուսուցանվող ճշմարտությունների վերաբերյալ:

Լսեք պատասխանները։ Խնդրեք երեխաներին լսել հարցերի պատասխանները, ինչպիսիք են՝ «ո՞վ», «ի՞նչ», «որտե՞ղ», «ե՞րբ» կամ «ինչո՞ւ»: Օրինակ, “Nephi’s Courage” (Children’s Songbook, 120–21) երգում նրանք կարող են լսել, թե ով է մկրտել Հիսուսին, և որտեղ, երբ, ինչպես և ինչու Նա մկրտվեց: Կարող եք նաև խնդրել երեխաներին լսել հիմնաբառերը կամ հաշվել իրենց մատների վրա, թե քանի անգամ են երգելիս կրկնում որոշակի բառը:

Ինչպես օգնել երեխաներին սովորել և հիշել Երեխաների Միության երգերը

Երեխաները երգը սովորում են այն լսելով և կրկին ու կրկին երգելով: Երեխաների համար միշտ երգեք նոր երգի խոսքերը, ոչ թե պարզապես կարդացեք կամ անգիր ասեք: Սա օգնում է, որ երեխաները մեղեդին կապեն խոսքերին: Երգը սովորեցնելուց հետո կրկնեք այն տարբեր զվարճալի ձևերով ամբողջ տարվա ընթացքում: Ստորև տրված են որոշ գաղափարներ՝ ինչպես օգնել երեխաներին սովորել և կրկնել երգերը.

Պատրաստեք պաստառներ. Ցուցադրեք պաստառներ, որոնց վրա գրված կլինեն յուրաքանչյուր քառյակի բառերը կամ այդ բառերը ներկայացնող նկարներ ցուցադրեք: Երբ երեխաները երգեն, փակեք բառերից կամ նկարներից մի քանիսը, մինչև նրանք կկարողանան երգը երգել ամբողջությամբ՝ առանց պաստառի օգնության: Կարող եք նաև հրավիրել երեխաներին, որ օգնեն ձեզ պաստառները պատրաստելիս:

Ցույց տվեք տոնայնությունը. Որպեսզի օգնեք երեխաներին սովորել երգի մեղեդին, ձեր ձեռքը պահեք հորիզոնական դիրքում, իսկ երգի բառերը երգելիս, ձեր ձեռքը վերև բարձրացրեք՝ բարձր տոնայնությունները ցույց տալու համար, և ցած իջեցրեք՝ ցածր տոնայնությունները ցույց տալու համար:

Արձագանք. Հրավիրեք երեխաներին լինել ձեր արձագանքը՝ կրկնելով այն, ինչ դուք երգում եք: Երեխաների համար երգեք մի կարճ արտահայտություն կամ մի տող և ապա, խնդրեք նրանց կրկնել դա ձեզ համար:

Օգտագործեք վարիացիաներ. Երգերը երգեք տարբեր եղանակներով, ինչպես օրինակ՝ շշնջալով, կիսաձայն երգելով, ռիթմը ծափ տալով, տեմպը փոփոխելով կամ նստած ու կանգնած դիրքերից: Կարող եք նաև թղթից մի խորանարդ պատրաստել, և խորանարդի յուրաքանչյուր կողմում գրել երգելու տարբերակներ: Հրավիրեք մի երեխայի գլորել խորանարդը, որպեսզի որոշեք, թե երեխաներն ինչ եղանակով են երգելու երգը:

Երգեք խմբերով։ Յուրաքանչյուր խմբի կամ անհատի տվեք մեկական արտահայտություն և թող կանգնած երգեն, իսկ հետո փոխվեն արտահայտություններով այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր խումբ կամ անհատ հնարավորություն ունենա երգելու երգի յուրաքանչյուր արտահայտությունը:

Օգտագործեք ձեռքի շարժումներ: Հրավիրեք երեխաներին մտածել հասարակ ձեռքի շարժումներ, որոնք կօգնեն նրանց հիշել երգի բառերն ու ուղերձները: Օրինակ, երբ երգում եք “My Heavenly Father Loves Me” (Children’s Songbook, 228–29) երգի երկրորդ տունը, կարող եք հրավիրել երեխաներին ցույց տալ իրենց աչքերը, թիթեռնիկի նման թռչկոտել և ձեռքերը պահել ականջների ետևում: Խնդրեք նրանց ձեռքը դնել սրտին, երբ երգում են “Yes, I know Heavenly Father loves me” երգը:

Երգում են աղջիկները, երգում են տղաները։ Առանձին նկարեք մի տղայի և մի աղջկա նկար, ապա դրանք սոսնձեք կամ կպչուն ժապավենով ամրացրեք առանձին փայտիկների վրա: Երգը կրկնելիս, բարձրացրեք այդ նկարներից մեկը, ցույց տալով, թե երգի այդ մասը ովքեր պետք է երգեն:

Նետել զամբյուղի մեջ։ Սենյակում տեղադրեք համարակալված զամբյուղներ կամ այլ տարաներ, որոնց քանակը պետք է լինի այնքան, որքան երգի տներն են: Հրավիրեք երեխաներից մեկին լոբով պարկը կամ ճմռթած թղթե գնդակը նետել մոտակա համարակալված տարայի մեջ: Թող երեխաները երգեն երգի այն տունը, որի համարը գրված է տարայի վրա:

Նկարը համապատասխանեցրեք արտահայտության հետ։ Երգի յուրաքանչյուր տողը գրեք առանձին թղթի վրա և գտեք յուրաքանչյուր տողը ներկայացնող նկար: Նկարները տեղադրեք սենյակի մի կողմում, իսկ թղթերը՝ մյուս: Երգեք երգը և խնդրեք երեխաներին համապատասխանեցնել նկարները թղթերի հետ:

Նշում. Ծխերի և եպիսկոպոսությունների հղումները վերաբերում են նաև ճյուղերին և ճյուղերի նախագահություններին:

Տպել