Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 21-27-ը Սուրբ Ծնունդ․ «Նա կգա աշխարհ՝ փրկագնելու Իր ժողովրդին»


Դեկտեմբերի 21-27-ը Սուրբ Ծնունդ․ «Նա կգա աշխարհ՝ փրկագնելու Իր ժողովրդին», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Դեկտեմբերի 21-27-ը Սուրբ Ծնունդ Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Հովսեփը, Մարիամը և մանուկ Հիսուսը ախոռում

Ահա, Աստծո Գառը, Վոլթեր Ռեյն

Դեկտեմբերի 21-27-ը

Սուրբ Ծնունդ

«Նա կգա աշխարհ՝ փրկագնելու Իր ժողովրդին»

Երեխաները հաճախ ցանկանում են խոսել այն մասին, թե ինչպես են նշում Սուրբ Ծնունդը: Խորհեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի օգնեք նրանց կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի և Նրա ծնունդի հանդեպ իրենց երախտագիտության վրա։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին պատմել կամ նկարել ինչ-որ բան, որն անում է նրանց ընտանիքը Սուրբ Ծննդյան օրերին, որպեսզի օգնեք նրանց հիշել Հիսուս Քրիստոսին։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

1 Նեփի 11․13–22, Մոսիա 3․5–8, Ալմա 7․9–13, Հելաման 14․1–6, 3 Նեփի 1․15, 19–21

Հիսուս Քրիստոսը ծնվել է իմ Փրկիչը լինելու համար

Ձեր ուսուցանած երեխաները գիտե՞ն, թե ինչու ենք նշում Սուրբ Ծնունդը։ Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց հասկանալ, թե Հիսուս Քրիստոսի ծնունդն ինչո՞ւ է հանդիսանում տոնելու պատճառ։

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք Հիսուսի ծնունդի մասին և դա անելիս ցույց տվեք նկարներ (օրինակ, Ավետարանի նկարների գիրք, հր. 28, 29, 30, 31)։ Թող երեխաները կիսվեն նրանով, ինչ գիտեն: Օգտագործեք այս շաբաթվա վարժության էջը, որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ Մորմոնի Գրքի ժամանակներում ապրող մարդիկ գիտեին Հիսուսի ծնունդի մասին։

  • Ալմա 7․11–12 հատվածներից կարդացեք հիմնական արտահայտությունները, որպեսզի ուսուցանեք երեխաներին, թե Հիսուս Քրիստոսն ինչ է արել ձեզ համար։ Կիսվեք ձեր մտքերով այն մասին, թե ինչու եք շնորհակալ Հիսուս Քրիստոսի ծննդյան համար, և արտահայտեք ձեր զգացումները Նրա քավիչ զոհաբերության վերաբերյալ։

  • Ցույց տվեք Փրկիչի քավիչ զոհաբերությունը պատկերող նկարներ, ինչպիսիք են՝ Նրա տառապանքները Գեթսեմանում, մահը խաչի վրա և Հարությունը (տես Ավետարանի նկարների գիրք, հր. 56, 57, 58, 59)։ Խնդրեք երեխաներին պատմել ձեզ, թե ի՞նչ են տեսնում այդ նկարներում։ Օգնեք նրանց հասկանալ, որ Երկնային Հայրն ուղարկեց Հիսուս Քրիստոսին Երկիր, որպեսզի տառապի մեր մեղքերի համար, մահանա մեզ համար և հարություն առնի, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ և ապրել Նրա հետ։

  • Երեխաների հետ երգեք Հիսուսի ծննդյան մասին որևէ երգ, օրինակ՝ “He Sent His Son” կամ “Away in a Manger” (Children’s Songbook, 34–35, 42–43)։ Երեխաների համար ընդգծեք այն արտահայտությունները, որոնք նկարագրում են այն օրհնությունները, որոնք մենք ունենք Հիսուսի ծննդյան շնորհիվ։

2 Նեփի 25.23, 26

Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին։

Ավարտելով այս տարվա Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը, հիշեցրեք երեխաներին, որ այս գիրքը «Եվս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին», որը գրված է այն նպատակով, որ օգնի մեզ գալ Նրա մոտ։

Հնարավոր վարժություններ

  • Բարձր պահեք Մորմոնի Գրքի մի օրինակ, որ երեխաները տեսնեն այն։ Կարդացեք վերնագիրը և ընդգծեք «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին» բառերը: Թող երեխաները հերթով պահեն գիրքը, և օգնեք նրանց գտնել Փրկիչի անունը կազմի վրա։ Պատմեք երեխաներին, թե ինչ կարծիք ունեք Մորմոնի Գրքի մասին, և թե ինչպես է այն օգնել ձեզ սովորել Հիսուս Քրիստոսի մասին։

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք Հիսուսի մեկական նկար, կամ թույլ տվեք նրանց ինքնուրույն նկարել Նրան։ Հրավիրեք նրանց ամեն անգամ Քրիստոսի անունը լսելիս վեր պահել իրենց նկարները, երբ կարդաք 2 Նեփի 25․23, 26։ Վկայեք, որ Մորմոնի Գիրքը գրվել է, որպեսզի օգնի մեզ «հավատալու Քրիստոսին» (2 Նեփի 25․23

  • Երեխաների հետ կիսվեք Մորմոնի Գրքի ձեր սիրելի հատվածներից կամ պատմություններից, որոնք օգնում են ձեզ սովորել Հիսուս Քրիստոսի մասին: Երեխաներից հարցրեք Մորմոնի Գրքի իրենց սիրելի պատմությունների մասին և օգնեք նրանց հասկանալ, թե ինչպես են այս պատմություններն օգնում մեզ սովորել Փրկիչի մասին և ավելի մոտենալ Նրան։ Նայելով Մորմոնի Գրքի պատմություններ բաժնի նկարները, կօգնի նրանց հիշել այդ պատմությունները։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

1 Նեփի 11․13–22, Մոսիա 3․5–8, Ալմա 7․10 –13, Հելաման 14․1–6, 3 Նեփի 1․15, 19–21

Հիսուս Քրիստոսը ծնվել է իմ Փրկիչը լինելու համար

Խորհեք, թե ինչպես կարող եք առավելագույնս օգնել, որ երեխաները հասկանան Փրկիչի ծննդյան կարևորությունն ու նշանակությունն իրենց համար:

Հնարավոր վարժություններ

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք այս շաբաթվա վարժության էջում գրված սուրբ գրությունների հղումներից մեկը: Հրավիրեք յուրաքանչյուրին կարդալ իրենց սուրբ գրության հատվածը, բացահայտել այն մարգարեին, ով խոսում է, և կիսվել մի ճշմարտությամբ, որն այս մարգարեն գիտեր Հիսուս Քրիստոսի մասին: Անհրաժեշտության դեպքում, օգնեք նրանց կամ հնարավորություն տվեք աշխատել միասին։

  • Գրատախտակի վրա թվարկեք Հիսուսի ծննդյան որոշ իրադարձություններ, ինչպես նկարագրված է Ղուկաս 2․4–14, Մատթեոս 2․1–2, և 3 Նեփի 1․15, 19–21։ Օգնեք երեխաներին ուսումնասիրել այս հատվածները և որոշել, արդյո՞ք այս իրադարձությունները պատահել են Բեթլեհեմում, Ամերիկա մայրցամաքում, թե՞ երկու վայրերում էլ։ Ինչո՞ւ ենք շնորհակալ, որ ունենք Մորմոնի Գիրքը՝ որպես Հիսուս Քրիստոսի ծննդյան և որպես Փրկիչ Նրա առաքելության մասին երկրորդ վկայություն։

  • Երեխաների համար կարդացեք Ալմա 7․10–13 հատվածները։ Այս հատվածներից ինչ ենք սովորում Հիսուսի ծննդյան, Նրա աստվածայնության և Երկրի վրա Նրա առաքելության մասին։ Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց մտքերով, թե ինչու են նրանք երախտապարտ Հիսուս Քրիստոսի համար և կիսվեք Նրա մասին ձեր վկայությամբ։

2 Նեփի 25․23, 26, 33․4, 10

Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին։

Մորմոնի Գրքի մասին խոսելով, Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է, որ «ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների» (Մորմոնի Գրքի նախաբանը)։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ այս խոստումը:

Հնարավոր վարժություններ

  • Հետևյալ հատվածներից մեկը տվեք յուրաքանչյուր երեխայի 2 Նեփի 25․23, 26, 33․4, 10։ Հրավիրեք այդ երեխաներին կարդալ իրենց հատվածները և բացահայտել, թե Մորմոնի Գրքի մարգարե Նեփին ի՞նչ է ցանկացել, որ մենք իմանանք։ Խնդրեք նրանց գրել իրենց գտածը գրատախտակի վրա։ Բացատրեք, որ այդ բաները նկարագրում են Մորմոնի Գրքի կարևոր նպատակը։ Թույլ տվեք երեխաներին դերախաղ անցկացնել իրար հետ, թե ինչպես կբացատրեին ընկերոջը Մորմոնի Գրքի կարևոր նպատակը։

  • Երեխաների հետ կիսվեք Մորմոնի Գրքի ձեր սիրելի հատվածներից կամ պատմություններից, որն օգնում է ձեզ սովորել Հիսուս Քրիստոսի մասին: Երեխաներից հարցրեք Մորմոնի Գրքի իրենց սիրելի պատմությունների մասին և օգնեք նրանց հասկանալ, թե ինչպես են այս պատմություններն օգնում մեզ սովորել Փրկիչի մասին և ավելի մոտենալ Նրան։ Կիսվեք երեխաների հետ, թե Մորմոնի Գիրքն ինչպես է օգնել ձեզ իմանալ, որ Հիսուսը Քրիստոսն է։ Խրախուսեք երեխաներին հիշել Մորմոնի Գրքից մի հատված կամ պատմություն, որն ամրացնում է Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը։ Խնդրեք նրանց կիսվել դրանով ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ, ով չգիտի Մորմոնի Գրքի մասին։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց ընտանիքի հետ, թե Մորմոնի Գիրքն ինչպես է օգնել նրանց ավելի շատ իմանալ Քրիստոսի մասին: Խրախուսեք նրանց պատմել Մորմոնի Գրքից մի հատված կամ պատմություն՝ որպես նրանց վկայության մի մաս:

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաները սիրում են պատմություններ։ Պատմությունները լավագույն միջոցներից են, որոնցով երեխաները սովորում և հիշում են ճշմարտությունները։ Երբ կիսվում եք Հիսուսի ծննդյան մասին ձեր պատմությամբ, կարող եք կիսվել նաև ձեր կյանքի պատմություններով, որոնք օգնել են ամրացնել Փրկիչի հանդեպ ձեր հավատքը։

Տպել