Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 14-20-ը Մորոնի 10. «Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում»


Դեկտեմբերի 14-20-ը Մորոնի 10. «Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Դեկտեմբերի 14-20-ը Մորոնի 10, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Հիսուսը հայտնվում է նեփիացիներին

Որ դուք կարողանաք իմանալ, Գարի Լ․ Քափ

Դեկտեմբերի 14-20-ը

Մորոնի 10

«Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք Նրանում»

Ձեր դասարանի որոշ երեխաներ կարող են նշանակալից փորձառություններ ունենալ, երբ տանը սովորեն Մորմոնի Գրքից։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել այդ փորձառությունները, որպեսզի խրախուսեք բոլոր երեխաներին տանը կարդալ սուրբ գրությունները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Իրար փոխանցեք Մորմոնի Գրքի մի օրինակ։ Երբ երեխաները ձեռքերում պահեն գիրքը, խնդրեք նրանց կիսվել ինչ-որ բանով, թե ինչու են սիրում Մորմոնի Գիրքը․ սիրված պատմություն, վկայություն, տանը կամ եկեղեցում դրանից սովորելու որևէ փորձառություն:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Մորոնի 10.3–5

Ես կարող եմ ինքս իմանալ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

Փնտրեք եղանակներ, որպեսզի օգնեք երեխաներին ընդունել Մորոնիի հրավերը՝ հարցնելու Աստծուն, թե արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Մորոնիի նկարը, ոսկե թիթեղները հողի մեջ թաղելիս, (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքից Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում) և խնդրեք երեխաներին նկարագրել իրենց տեսածը։ Հրավիրեք նրանց մատնացույց անել թիթեղները և բացատրել, որ այս թիթեղների վրա գրված են եղել այն խոսքերը, որոնք հիմա կարդում ենք Մորմոնի Գրքում։ Թող երեխաները ձևացնեն, թե իրենք Մորոնին են՝ թիթեղների վրա գրելիս և դրանք թաղելիս հողի մեջ։ Միասին երգեք «Ոսկե թիթեղները» (Հիմներ և մանկական երգեր, 65)։

  • Ցույց տվեք Մորմոնի Գիրքը և կարդացեք Մորոնի 10․4։ Ընդգծեք, որ մենք կարող ենք հարցնել Աստծուն, թե արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, և Նա կուղարկի Սուրբ Հոգուն, որ վկայի մեզ։ Նաև կարող եք օգտագործել «Գլուխ 54. Մորմոնի Գրքի Խոստումը» (Մորմոնի Գրքի պատմությունները, 156, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում): Կիսվեք, թե ինչպես է Սուրբ Հոգին օգնել ձեզ ձեռք բերել Մորմոնի Գրքի մասին ձեր վկայությունը։ Օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչպես է գալիս Հոգու վկայությունը։ Երգեք որևէ երգ ճշմարտություն փնտրելու մասին, օրինակ՝ “Search, Ponder, and Pray” (Children’s Songbook, 109)։

Մորոնի 10.8-20

Երկնային Հայրն ինձ տալիս է հոգևոր պարգևներ

Մորոնին նկարագրել է այն պարգևները, որոնք Աստված տալիս է Իր զավակներին, երբ նրանք հավատք ունեն Նրա հանդեպ։ Դուք կարող եք օգնել երեխաներին հավատք ունենալ, որ Աստված կտա նրանց հոգևոր պարգևներ։

Հնարավոր վարժություններ

  • Գրեք 9-ից 16 թվերն առանձին թղթերի վրա և յուրաքանչյուր թուղթը փաթեթավորեք նվերի տեսքով։ Թող երեխաները հերթով բացեն «նվերները»։ Երբ նրանք անեն դա, միասին կարդացեք Մորոնի 10․9–16 հատվածները, որոնք համապատասխանում են թվերին, և օգնեք երեխաներին բացահայտել բոլոր հոգևոր պարգևները։ Բացատրեք, որ դրանք պարգևներ են, որոնք Երկնային Հայրը տալիս է Իր զավակներին, որպեսզի մենք կարողանանք օգնել իրար և կատարել Նրա աշխատանքը:

  • Թող երեխաները հակիրճ խոսեն իրենց ստացած պարգևների մասին: Երեխաներին պատմեք այն հոգևոր պարգևների մասին, որոնք ձեր կարծիքով Երկնային Հայրը տվել է նրանց, ինչպիսիք են՝ հավատքի, իմաստության, վկայության, բարության և սովորելու ունակության պարգևները:

Մորոնի 10․32

Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ ես գամ Իր մոտ:

Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ, թե ինչ է նշանակում «գալ Քրիստոսի մոտ» արտահայտությունը։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Մորոնի 10․32-ի «Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում» հատվածը և հրավիրեք երեխաներին կրկնել արտահայտությունը ձեզ հետ միասին։ Խնդրեք նրանց փակել իրենց աչքերը և Հիսուսի նկարը տեղադրեք սենյակի որևէ մասում։ Ապա՝ թող բացեն իրենց աչքերը, գտնեն նկարը և հավաքվեն դրա շուրջը։ Երեխաների հետ քննարկեք, թե ինչ եղանակներով կարող ենք գալ Քրիստոսի մոտ (օրինակի համար տես Հավատո հանգանակ 1․3–4)։ Կրկնեք այդ վարժությունը, թույլ տալով երեխաներին նկարը տեղադրել դասարանում։

  • Օգնեք երեխաներին ձևավորել սրտաձև անվանատախտակներ, որոնց վրա գրված լինի «ես սիրում եմ Աստծուն իմ ողջ զորությամբ, մտքով և ուժով» (տես Մորոնի 10․32)։ Ինչպե՞ս ենք ցույց տալիս Աստծուն, որ սիրում ենք Նրան։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Մորոնի 10.3–5

Ես կարող եմ իմանալ ճշմարտությունը Սուրբ Հոգու զորությամբ:

Աստված ուզում է, որ բոլորս իմանանք, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Օգնեք երեխաներին հասկանալ «գրքում պարունակվող ճշմարտությունն ինձ հայտնեց Սուրբ Հոգու զորությամբ» Աստծո խոստումը։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք Կարդացեք, հիշեք, խորհեք և հարցրեք։ Հրավիրեք երեխաներին այդ բառերը գտնել Մորոնի 10․3–4-ում։ Մենք ի՞նչ պետք է կարդանք, հիշենք, խորհենք և հարցնենք, որպեսզի ձեռք բերենք կամ ամրապնդենք Մորմոնի Գրքի մասին մեր վկայությունները։ Խնդրեք երեխաներին նմանություններ գտնել այդ հատվածների և “Search, Ponder, and Pray” (Children’s Songbook, 109) երգի միջև։

  • Օգնեք երեխաներին հիշել որոշ փորձառություններ, որոնք դուք միասին ունեցել եք Մորմոնի Գրքից սովորելու ընթացքում։ Կիսվեք Մորմոնի Գրքի մասին ձեր զգացումներով, այդ թվում այն մասին, թե ինչպես եք ձեռք բերել կամ ամրապնդել ձեր վկայությունը, որ այն ճշմարիտ է։ Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց զգացումներով և վկայություններով։

  • Պատմեք այն ժամանակի մասին, երբ Սուրբ Հոգին վկայություն է բերել ինչ-որ բանի մասին։ Նկարագրեք, թե ինչ զգացողություն եք ունեցել և ինչպես եք իմացել, որ դա Սուրբ Հոգին էր։ Օգնեք երեխաներին հետևյալ հատվածներից սովորել այն մասին, թե ինչպես է Հոգին խոսում մեզ հետ․ Հովհաննես 14․26–27, Վարդապետություն և Ուխտեր 6․15, 23, 8․2–3, 9․7–9, 11․12–14։

Մորոնի 10.8-19

Երկնային Հայրն ինձ տալիս է հոգևոր պարգևներ։

Մեր օրերում կան շատերը, ովքեր «ուրանում են … Աստծո պարգևները» (Մորոնի 10․8)։ Օգնեք երեխաներին տեսնել, որ այդ պարգևները դեռևս գոյություն ունեն մեր օրերում։

Հնարավոր վարժություններ

  • Գրեք Մորոնի 10․9–16 հատվածների պարգևները թղթերի վրա և տեղադրեք դրանք տուփի մեջ։ Գրատախտակին գրեք 9-ից 16 թվերը և հրավիրեք երեխաներին հերթով տուփից ընտրել մի թուղթ և համեմատել այն գրատախտակին գրված հատվածի թվի հետ։ Ի՞նչ ենք մենք սովորում այդ պարգևների մասին 8 և 17–18 հատվածներից։

  • Պատմեք Մորմոնի Գրքի ի հայտ գալու պատմությունը (տես «Գլուխ 3․ Մորոնի հրեշտակը և ոսկե թիթեղները», Վարդապետություն և Ուխտեր պատմություններ, 13–17)։ Օգնեք երեխաներին բացահայտել Մորոնի 10․9–16 հատվածներում նշված պարգևները, որոնք Աստված տվեց Ջոզեֆ Սմիթին, որպեսզի նա կարողանա ի հայտ բերել Մորմոնի Գիրքը։ Ինչո՞ւ է Երկնային Հայրը կամենում, որ մենք այսօր հավատանք հոգևոր պարգևներին։

Մորոնի 10․32-33

Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ ես գամ Իր մոտ:

Երեխաներին ինչպե՞ս կհրավիրեք «[գալ] Քրիստոսի մոտ և կատարելագործվել նրանում»։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք նմանատիպ հարց․ Ի՞նչ է նշանակում գալ Քրիստոսի մոտ։ Օգնեք երեխաներին փնտրել Մորոնի 10․32–33 հատվածները և գտնել հնարավոր պատասխանները։ Միասին աշխատեք և թվարկեք, թե Քրիստոսն ինչ է կամենում, որ անենք, և Նա ինչ է խոստանում մեզ։

  • Կիսվեք Մորմոնի Գրքի ձեր սիրելի հատվածներով կամ պատմություններով, որոնք օգնել են ձեզ գալ Քրիստոսի մոտ և հրավիրեք երեխաներին նույնն անել: Երեխաների հետ վերանայեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի խոսքերը Մորմոնի Գրքի Նախաբանում․ «Ապրելով ըստ [Մորմոնի Գրքի] ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների»: Բերեք ձեր վկայությունը, թե ինչպես է դա իրականացել ձեր կյանքում։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին աղոթել, որպեսզի ավելի մեծ վկայություն ձեռք բերեն Մորմոնի Գրքի վերաբերյալ, որից հետո իրենց վկայությամբ կիսվեն ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ

Բարելավել մեր ուսուցումը

Խրախուսեք արտահայտվել։ Փոքր երեխաները հաճախ իմաստալից մտքեր են ունենում ավետարանի վերաբերյալ։ Արտահայտելով իրենց մտքերը, նրանք նախապատրաստվում են ավետարանի մասին զրուցել իրենց ընկերների հետ (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 30։)

Տպել