Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը։ Մորոնի 1-6․ «Պահելու նրանց ճշմարիտ ուղու վրա»


Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը։ Մորոնի 1-6. «Պահելու նրանց ճշմարիտ ուղու վրա» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը։ Մորոնի 1-6, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Ալման ժողովրդին մկրտում է Մորմոնի ջրերի մոտ

Միներվա Թեյչերտ (1888–1976), Ալման մկրտում է Մորմոնի ջրերում, 1949–1951, յուղը փայտե տախտակի, 91 x 122 սանտիմետր։ Բրիգամ Յանգ Համալսարանի Արվեստի Թանգարան, 1969 թ․

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը

Մորոնի 1-6

«Պահելու նրանց ճշմարիտ ուղու վրա»

Նախքան կսկսեք երեխաների ուսումնառության վարժությունների պլանավորումը, աղոթքով ուսումնասիրեք Մորոնի 1–6, ուշադրություն դարձնելով այն սկզբունքներին և հատվածներին, որոնք ձեր կարծիքով նրանք պետք է հասկանան:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին պատմել, թե ինչ են սովորել Մորոնիի մասին։ Դուք կարող եք օգտագործել «Գլուխ 53. Մորոնին և նրա ուսմունքները» (Մորմոնի Գրքի պատմությունները, 154-55, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում), որպեսզի օգնեք նրանց հասկանալ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Մորոնի 4–5

Ես ընդունում եմ հաղորդությունը, ցույց տալով, որ միշտ հիշում եմ Հիսուս Քրիստոսին:

Հաղորդությունը կարող է հոգևոր սրբազան փորձառություն դառնալ, նույնիսկ՝ երեխաների համար։ Ինչպե՞ս կարող եք ձեր ուսուցանած երեխաներին օգնել հաղորդության ժամանակն օգտագործել Հիսուսի մասին մտածելու համար։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք հաղորդություն ընդունող մարդկանց նկարը (տես Ավետարանի նկարների գիրք, հ. 108)։ Խնդրեք երեխաներին բացատրել, թե ինչ է տեղի ունենում հաղորդության ժամանակ։ Մենք ի՞նչ պետք է անենք հաղորդության ժամանակ։

  • Ծխի երկու անդամների հրավիրեք դասարան և խնդրեք երեխաների համար կարդալ Մորոնի 4․3 և 5․2 հատվածները և կիսվել, թե ինչու են հաղորդություն ընդունում ամեն շաբաթ։ Խնդրեք նրանց կիսվել, թե երեխաներն ինչ կարող են անել, որպեսզի հաղորդության ընթացքում մտածեն Հիսուսի մասին և միշտ հիշեն Նրան։

  • Մի երգ երգեք, որը երեխաներին կօգնի մտածել Հիսուսի մասին, օրինակ՝ “Reverently, Quietly” (Children’s Songbook, 26): Խնդրեք, որ երեխաները փորձեն ակնածանքով նստել, ինչպես կանեին հաղորդության ժամանակ:

Մորոնի 6.1–3

Ես կարող եմ պատրաստվել մկրտվելու համար

Մորոնիի ժամանակներում մկրտված մարդկանց նկարագրությունը կարող է օգնել, որ երեխաները պատրաստվեն ստանալ այս կարևոր արարողությունը մեր օրերում։

Հնարավոր վարժություններ

  • Մորոնի 6․1–3 հատվածներից կարդացեք արտահայտություններ, որոնք ուսուցանում են, թե ովքեր կարող են մկրտվել։ Բացատրեք այն եզրույթները, որոնք երեխաները չեն հասկանա։ Օրինակ, «կոտրված սրտով և փշրված հոգով»-ի մեկ նշանակությունն է՝ զղջալ մեր կատարած մեղքերի համար (Մորոնի 6․2)։ Ասացեք, թե ինչպես եք պատրաստվել մկրտվելու համար կամ հարցրեք վերջերս մկրտված որևէ մեկին, թե նա ինչպես է պատրաստվել: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող են պատրաստվել մի օր մկրտվելու համար։

  • Ցույց տվեք մկրտվող մարդկանց նկարներ (տես Ավետարանի նկարների գիրք, համարներ. 103, 104) և հնարավորություն տվեք երեխաներին քննարկել, թե ինչ են տեսնում նկարներում։ Օգնեք նրանց նկատել մանրամասները, ինչպես օրինակ՝ ջուրը և սպիտակ հագուստը։ Հարցրեք երեխաներին, թե ինչո՞ւ ենք մենք մկրտվում և բացատրեք, թե դուք ինչո՞ւ որոշեցիք մկրտվել։

Մորոնի 6․4–6, 9

Ես օրհնված եմ, երբ հաճախում եմ եկեղեցի

Արդյո՞ք ձեր ուսուցանած երեխաները հասկանում են, թե ինչու ենք մենք ամեն շաբաթ գնում եկեղեցի։ Մորոնի 6 գլխում տրվում են կարևոր պատճառներ։

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին, թե ինչու են նրանք սիրում եկեղեցի գնալ, և օգնեք նրանց թվարկել որոշ բաներ, որոնք անում ենք եկեղեցում։ Նրանց համար կարդացեք այդ բաները Մորոնի 6․4–6, 9-ում, և հրավիրեք նրանց ցույց տալ կամ նկարել, թե ինչպես են իրենք անում այդ գործերը (օրինակ՝ աղոթել, քարոզել, երգել և հաղորդություն ընդունել)։

  • Օգնեք երեխաներին երգել եկեղեցի հաճախելու մասին մի երգ, օրինակ՝ “When I Go to Church” (Children’s Songbook, 157)։ Պատմեք երեխաներին, թե ինչու եք սիրում եկեղեցի գնալ, և ինչպես է այն օրհնել ձեզ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Մորոնի 2-6

Սուրբ Հոգին սրբազան պարգև է։

Մորոնի 2–6 գլուխներում Սուրբ Հոգին նշված է մի քանի անգամ։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս գլուխները, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե Սուրբ Հոգին ինչպես կարող է օգնել նրանց։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին Մորոնի 2–6 գլուխներում գտնել այն բոլոր հատվածները, որտեղ նշվում է Սուրբ Հոգու կամ Հոգու մասին։ Միասին կարդացեք այդ հատվածները և խնդրեք երեխաներին գրատախտակի վրա թվարկել այն բոլոր բաները, որոնք նրանք սովորեցին Սուրբ Հոգու մասին։ Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օգնել մեզ։

  • Երեխաներին պատմեք այն ժամանակի մասին, երբ զգացել եք Սուրբ Հոգու ազդեցությունը՝ եկեղեցում կամ մեկ ուրիշ վայրում։ Բացատրեք, թե ինչպես եք ճանաչել, որ դա Սուրբ Հոգին է, և ինչպես է Նա օգնել ձեզ։ Հրավիրեք երեխաներին կիսվել Սուրբ Հոգու հետ ունեցած որևէ փորձառությունով և խրախուսեք նրանց փնտրել Նրա ազդեցությունը։

    Նկար
    երիտասարդ կինը ստանում է օրհնություն

    Սուրբ Հոգու պարգևը տրվում է ձեռնադրման միջոցով։

Մորոնի 4–5

Ես ընդունում եմ հաղորդությունը, ցույց տալով, որ միշտ հիշում եմ Հիսուս Քրիստոսին:

Երբ երեխաները հասկանան հաղորդության սուրբ լինելը, ավելի հավանական է, որ նրանք ակնածանքով կվերաբերվեն դրան և ավելի մոտ կզգան Աստծուն այդ արարողության ժամանակ

Հնարավոր վարժություններ

  • Գրեք Մորոնի 4․3 և 5․2 հատվածներից արտահայտություններ առանձին թղթերի վրա և խնդրեք երեխաներին այդ արտահայտությունները դնել հերթականությամբ։ Համաձայն այս հատվածների, ինչո՞ւ է հաղորդությունը կարևոր:

  • Հրավիրեք երեխաներին պատկերացնել, որ նրանց ընկերն առաջին անգամ է հաճախում հաղորդության արարողությանը։ Նրանք ինչպե՞ս կբացատրեն իրենց ընկերոջը, թե ինչ է հաղորդությունը, և ինչու ենք մենք ճաշակում այն։ Խրախուսեք նրանց իրենց բացատրություններում օգտվել Մորոնի 4․3 և 5․2 հատվածներից։

  • Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ են անում իրենց ընտանիքները հաղորդության ժամանակ, որպեսզի լինեն ակնածալից և մտածեն Հիսուս Քրիստոսի մասին։ Ի՞նչ այլ գաղափարներ ունեն նրանք: Հրավիրեք նրանց ընտրել այդ գաղափարներից մեկը և նպատակ դնել հաղորդության ժամանակ ավելի շատ ժամանակ հատկացնել ու մտածել Փրկիչի մասին։

Մորոնի 6․4–6, 9

Մենք գնում ենք Եկեղեցի, որպեսզի ընդունենք հաղորդությունը և աջակցենք միմյանց

Մորոնիի խոսքերը կարող են օգնել ձեր ուսուցանած երեխաներին գտնել ավելի մեծ նպատակ ամեն շաբաթ եկեղեցի գալու համար։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք Ինչո՞ւ ենք մենք գալիս եկեղեցի նախադասությունը և խնդրեք երեխաներին գրել հնարավոր պատասխանները։ Հրավիրեք նրանց լրացուցիչ պատասխաններ գտնել Մորոնի 6․4–6, 9-ում և ավելացնել դրանք գրատախտակի իրենց ցուցակին։ Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչպես են նրանք օրհնվել եկեղեցի հաճախելով։ Հնարավորություն տվեք նրանց դերախաղով բացատրել այլ հավատքի իրենց ընկերոջը, թե ինչու են իրենք շնորհակալ Եկեղեցու անդամ լինելու համար։

  • Ցույց տվեք սնուցող ուտելիքի նկարներ կամ օրինակներ։ Ինչո՞ւ է կարևոր սնուցել մեր մարմինները: Միասին կարդացեք Մորոնի 6․4, և հարցրեք երեխաներին, թե նրանց կարծիքով ի՞նչ է նշանակում «սնուցվեին Աստծո բարի խոսքով» արտահայտությունը։ Ինչպե՞ս է Աստծո խոսքը սնուցում մեզ։

  • Երեխաներից մեկին հրավիրեք կարդալ Երեց Ջեֆրի Ռ․ Հոլանդի հետևյալ խոսքերը և քննարկել, թե ինչ է դա ուսուցանում այն մասին, թե ինչպես կարող ենք սնուցել միմյանց․ «Հիմնականում մարդիկ եկեղեցի են գալիս ոչ թե պարզապես մի քանի ավետարանական նոր փաստեր որոնելու կամ հին ընկերներին տեսնելու համար, չնայած այդ ամենը կարևոր է։ Նրանք գալիս են՝ փնտրելով հոգևոր փորձառություն։ Նրանք խաղաղություն են ուզում։ Նրանք ցանկանում են ամրացնել իրենց հավատքը և վերանորոգել իրենց հույսը։ Մի խոսքով, նրանք ցանկանում են սնուցվել Աստծո բարի խոսքով, զորացվել երկնքի զորությունների կողմից» (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 26)։ Ինչպե՞ս կարող ենք օգնել Եկեղեցում հոգևորապես սնուցել միմյանց։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին իրենց ընտանիքի հետ խոսել այն մասին, թե ինչու են նրանք սիրում ամեն շաբաթ եկեղեցի հաճախել։

Բարելավել մեր ուսուցումը

Աջակցեք ծնողներին Աղոթքով փնտրեք, թե ինչ եղանակներով կարող եք աջակցել այն երեխաների ծնողներին, ում ուսուցանում եք: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց, որ իրենց երեխաներին ուսուցանեն ավետարանը։ Օրինակ, կարող եք ծնողների հետ զրուցել իրենց երեխաների կարիքների ու հետաքրքրությունների մասին, կամ կիսվեք նրանց հետ, թե ինչ են երեխաները սովորում դասի ժամանակ (տես Ուսուցանել Փրկչի ձևով, 25

Տպել