Սուրբ գրություններ
Մորոնի 2


Գլուխ 2

Հիսուսը զորություն տվեց տասներկու Նեփիացի աշակերտներին՝ շնորհելու Սուրբ Հոգու պարգևը: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:

1 Քրիստոսի խոսքերը, որոնք նա ասաց իր աշակերտներին՝ այն տասներկուսին, որոնց նա ընտրել էր, երբ նա դրեց իր ձեռքերը նրանց վրա,

2 Եվ նա կոչեց նրանց անունով՝ ասելով. Դուք պիտի զորավոր աղոթքով կանչեք առ Հայրը՝ իմ անունով. և այս անելուց հետո, դուք զորություն կունենաք, որ նրան, ում վրա դուք կդնեք ձեր ձեռքերը, դուք կշնորհեք Սուրբ Հոգին. և իմ անունով դուք կշնորհեք այն, քանզի այսպես են անում իմ առաքյալները:

3 Արդ, Քրիստոսն ասաց այս խոսքերը նրանց՝ առաջին անգամ հայտնվելու ժամանակ. և բազմությունը չլսեց դա, բայց աշակերտները լսեցին դա. և բոլոր նրանց վրա, որ նրանք դրեցին իրենց ձեռքերը, իջավ Սուրբ Հոգին: