Գլուխ 3
Երեցները ձեռնադրմամբ կարգում են քահանաներ և ուսուցիչներ: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:
1 Այն ձևը, որով աշակերտները, ովքեր կոչվում էին եկեղեցու երեցներ, կարգում էին քահանաներ և ուսուցիչներ,
2 Հետո, երբ նրանք աղոթում էին Հորը՝ Քրիստոսի անունով, դնում էին իրենց ձեռքերը նրանց վրա և ասում.
3 Հիսուս Քրիստոսի անունով ես կարգում եմ քեզ քահանա (կամ եթե ուսուցիչ՝ ես կարգում եմ քեզ ուսուցիչ), քարոզելու ապաշխարություն և մեղքերի թողություն Հիսուս Քրիստոսի միջոցով՝ հավատքի տոկունությամբ առ նրա անունը, մինչև վերջ: Ամեն:
4 Եվ այս ձևով էին նրանք քահանաներ և ուսուցիչներ կարգում, մարդկանց համար Աստծո պարգևների և կոչումների համաձայն. և նրանք կարգում էին նրանց Սուրբ Հոգու զորությամբ, որը նրանց մեջ էր: