Գլուխ 4
Բացատրվում է, թե ինչպես են երեցները և քահանաները սպասավորում հաղորդության հացը: Մոտ 401–421թթ. Ք.ծ.հ.:
1 Նրանց երեցների և քահանաների կողմից Քրիստոսի մարմինը և արյունը եկեղեցուն սպասավորելու ձևը. և նրանք սպասավորում էին այն՝ Քրիստոսի պատվիրանների համաձայն. ուստի, մենք գիտենք, որ ձևը ճիշտ է, և երեցը կամ քահանան մատակարարում էին այն,
2 Եվ նրանք ծնկի էին իջնում եկեղեցու հետ և աղոթում Հորը՝ Քրիստոսի անունով, ասելով.
3 Ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, խնդրում ենք քեզ, քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, օրհնիր և սրբացրու այս հացը բոլոր նրանց հոգիների համար, ովքեր ճաշակում են այն. որ նրանք կարողանան ուտել, ի հիշատակ Որդուդ մարմնի, և վկայեն քեզ, ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, որ նրանք հոժար են իրենց վրա վերցնել անունը քո Որդու և միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները, որոնք նա տվել է իրենց, որպեսզի նրանք նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան: Ամեն: