Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 23-29-ը: Եթեր 12 -15․ «Հավատքով են կատարվում բոլոր բաները»


Նոյեմբերի 23-29-ը։ Եթեր 12 -15․ «Հավատքով են կատարվում բոլոր բաները», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Նոյեմբերի 23-29-ը։ Եթեր 12-15, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Եթերը մտնում է քարայր

Եթերը թաքնվում է քարայրի խորշում, Գերի Էռնեստ Սմիթ

Նոյեմբերի 23-29-ը

Եթեր 12-15

«Հավատքով են կատարվում բոլոր բաները»

Երբ կարդաք Եթեր 12-15-ը, մտածեք երեխաների մասին, ում ուսուցանում ենք: Այս համառոտ շարադրանքի վարժությունների գաղափարները կարող են այլ գաղափարներ ներշնչել ձեզ, որոնք կօգնեն բավարարել ձեր դասարանի երեխաների կարիքները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Օգնեք երեխաներին մտածել սուրբ գրությունների մարդկանց պատմություններ, ովքեր մեծ հավատք են ցուցաբերել: Որոշ օրինակներ գտնվում են Եթեր 12․11–22-ում։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Եթեր 12.6-22

Հավատքը հավատալն է այն բաներին, որոնք չենք կարող տեսնել:

Մորոնին կիսվեց մարդկանց օրինակներով, ովքեր իրենց հավատքի շնորհիվ մեծ գործեր էին իրականացնել։ Մտածեք, թե ինչպես կարող եք այդ օրինակների միջոցով երեխաներին ուսուցանել, թե ինչ է հավատքը։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք «հավատքը բաներ են, որոնց համար հույս ունենք և չենք տեսնում» Եթեր 12․6, և խնդրեք նրանց այդ արտահայտությունը կրկնել ձեզ հետ։ Երեխաներին պատմեք այն բաների մասին, որոնց դուք հավատում եք, չնայած չեք կարող տեսնել դրանք, և օգնեք երեխաներին մտածել այլ օրինակների մասին։ “Faith”-ը (Children’s Songbook, 96–97) մեկ այլ երգ է հավատքի մասին, որը կարող է օգնել։

  • Ցույց տվեք նկարներ, որոնք պատկերում են հավատքի օրինակներ Եթեր 12․13–15, 20–21 հատվածներում (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 7885, և այս շաբաթվա վարժության էջը)։ Թող երեխաներն ասեն, թե ինչ են տեսնում նկարներում, և ինչ գիտեն այդ պատմությունների մասին։ Երեխաների հետ խոսեք, թե ինչպես են այդ մարդիկ հավատք ցուցաբերել, և ինչ է տեղի ունեցել նրանց հավատքի արդյունքում։

  • Երեխաների հետ խաղացեք կռահելու խաղ։ Հուշումներ տվեք նրանց Եթեր 12․13–15, 19–20 հատվածներում նկարագրված հավատարիմ մարդկանց մասին, մինչև երեխաները կարողանան կռահել, թե ովքեր են նրանք։ Այնուհետև, թող երեխաները խաղը նորից խաղան և հերթով հուշումներ տան որոշ մարդկանց մասին (կամ այլ հավատարիմ մարդկանց մասին), մինչև որ դասարանի մյուս անդամները կռահեն։ Կիսվեք, թե ինչն է ձեզ հիացնում այդ մարդկանց հավատքի մեջ։

Եթեր 12.23-27

Հիսուս Քրիստոսը կարող է օգնել ինձ ուժեղ լինել։

Երբեմն երեխաները հայտնվում են իրավիճակներում, որտեղ նրանք Մորոնիի նման զգում են իրենց թուլությունը։ Օգնեք նրանց սովորել այն, ինչ Մորոնին սովորեց, որ Փրկիչը կարող է «թույլ կողմերը դարձնել ուժեղ» (Եթեր 12․27

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար նկարագրեք մի աշխատանք, որը կատարելու համար կպահանջվի շատ ֆիզիկական ուժ։ Հրավիրեք նրանց կիսվել այն գործերով, որոնք կատարելու համար նրանք այժմ բավականաչափ ուժեղ չեն։ Ինչպե՞ս կարող ենք այնքան ուժեղ դառնալ, որ իրագործենք այդ աշխատանքները։ Բացատրեք, որ մենք նաև հոգևոր աշխատանք ունենք կատարելու, սակայն երբեմն հոգևորապես թույլ ենք զգում։ Թիթեղների իր գրվածքների վերաբերյալ Մորոնին նույն կերպ էր զգում։ Երեխաների համար կարդացեք Եթեր 12.27: Տերն ի՞նչ խոստացավ նրանց, ովքեր թույլ են զգում։

  • Կիսվեք ձեր փորձառությամբ, երբ Փրկիչն օգնել է ձեզ կամ ձեր ծանոթներից մեկին կատարել մի դժվարին գործ։ Վկայեք երեխաներին, որ եթե մենք փնտրենք Նրա օգնությունը, Հիսուսը կօգնի մեզ ուժեղ լինել, նույնիսկ, երբ մենք թույլ են զգում։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Եթեր 12.5-6

Հավատքը հավատալն է այն բաներին, որոնք չենք կարող տեսնել:

Երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, կառուցում են իրենց վկայությունների հիմքը: Եթեր 12․6 հատվածում հավատքի մասին Մորոնիի խորհուրդը կարող է օգնել նրանց։

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք, որ Եթեր մարգարեն փորձեց ուսուցանել հարեդացիներին «մեծ և զարմանալի բաներ», բայց նրանք չէին հավատում նրա ասածներին։ Հրավիրեք երեխաներին կարդալ Եթեր 12․5 հատվածը, որպեսզի պարզեն, թե ինչու նրանք չէին հավատում։ Որո՞նք են այն մի քանի բաները, որոնց Երկնային Հայրն ուզում է, որ մենք հավատանք, չնայած, մենք չենք տեսնում դրանք։ Միասին կարդացեք Եթեր 12․6: Մորոնին ի՞նչ ուսուցանեց այն մարդկանց, ովքեր չէին հավատում հոգևոր ճշմարտություններին, քանի որ նրանք չէին տեսնում դրանք։

  • Երեխաներից մեկին ցույց տվեք մի նկար այնպես, որ մյուս երեխաները չտեսնեն այն և խնդրեք այդ երեխային դասարանի համար նկարագրել այդ նկարը։ Եթե ժամանակը ներում է, թող մյուս երեխաները հերթով անեն նույն բանը տարբեր նկարներով։ Այնուհետև հրավիրեք նրանց կարդալ Եթեր 12․6 և գտնել այս արտահայտությունը․ «Հավատքը բաներ են, որոնց համար հույս ունենք և չենք տեսնում»։ Ինչպե՞ս ենք մենք հավատք ցուցաբերում Հիսուս Քրիստոսի հանդեպ, երբ չենք կարող տեսնել Նրան:

  • Խնդրեք երեխաներին կարդալ այս արտահայտությունը Եթեր 12.6-ում․ «Նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում»: Օգնեք երեխաներին հասկանալ, որ երբ մենք հնազանդվում ենք որևէ պատվիրանի, կարող ենք իմանալ, որ այն ճշմարիտ է։ Հորդորեք նրանց մտածել ավետարանի սկզբունքների մասին, որոնց մասին Աստված ուզում է, որ մենք վկայություն ստանանք, օրինակ՝ տասանորդ վճարել, հանգստության օրը սուրբ պահել կամ ապրել Իմաստության Խոսքով։ Այնուհետև գրատախտակին գրեք Որպեսզի վկայություն ստանամ մասին, ես պետք է ։ Կիսվեք, թե ինչպես եք սկզբում հավատք կիրառել, որպեսզի ստանանք այդ սկզբունքի և ավետարանի մյուս ճշմարտությունների մասին ձեր վկայությունը։

Եթեր 12․4, 32

Հույսը խարիսխ է իմ հոգու համար

Օգնեք ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ, որ Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ մենք կարող ենք «հուսալ ավելի լավ աշխարհի համար» (Եթեր 12․4

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կիսվեք հույսի մասին սահմանմամբ, որը գտնվում է «Հույս» (Սուրբ գրքերի ուղեցույց, scriptures.ChurchofJesusChrist.org)։ Համաձայն այս սահմանման և Եթեր 12․4, 32 հատվածների, ինչի՞ համար մենք պետք է հույս ունենանք (տես նաև Մորոնի 7․40–42)։ Օգնեք երեխաներին մտածել հույս բառի այլ հոմանիշների մասին, ինչպես նաև հույս բառի հականիշների մասին։ Նրանց հետ կիսվեք ավետարանի այն ճշմարտություններով, որոնք ձեզ հույս են տալիս և հրավիրեք նրանց նույնն անել։

  • Ցույց տվեք (կամ գրատախտակին նկարեք) նավի և խարիսխի մի նկար։ Նավերն ինչո՞ւ խարսխի կարիք ունեն։ Ի՞նչ տեղի կունենար նավի հետ, եթե նա խարիսխ չունենար։ Միասին կարդացեք Եթեր 12․4, և հարցրեք երեխաներին, թե հույսն ինչով է նման խարսխի։ Հրավիրեք երեխաներին նկարել իրենց նավն ու խարիսխը, որպեսզի կարողանան իրենց ընտանիքներին ուսուցանել հույսի մասին։

Եթեր 12.23-29

Հիսուս Քրիստոսը կարող է օգնել ինձ ուժեղ լինել։

Երբ երեխաները մեծանում են, նրանք սկսում են ավելի լավ տեղյակ լինել իրենց թուլություններից։ Օգտվեք այս հատվածներից, որ ուսուցանեք նրանց, թե Փրկիչն ինչպես կարող է «թույլ կողմերը դարձնել ուժեղ» (Եթեր 12․27

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին կարդալ Եթեր 12․23–25-ը և պարզել, թե ինչո՞ւ էր Մորոնին մտահոգված։ Հարցրեք նրանց, թե նրանք երբևէ ունեցել են նման զգացումներ։ Այնուհետև հրավիրեք նրանց կարդալ 26–27 հատվածները, որպեսզի պարզեն, թե Տերն ինչպե՞ս խրախուսեց Մորոնիին։ Ի՞նչ պետք է անենք, որպեսզի Տերը կարողանա օգնել մեզ ուժեղ լինել, երբ թույլ զգանք։ Կիսվեք ձեր փորձառությամբ, երբ Փրկիչն օգնել է ձեզ դառնալ բավականաչափ ուժեղ, որպեսզի մի դժվարին գործ կատարեք։

  • Հրավիրեք երեխաներին որևէ թույլ և որևէ ուժեղ բանի նկար նկարել։ Այնուհետև հրավիրեք նրանց իրենց նկարների վրա գրել որոշ բառեր և արտահայտություններ Եթեր 12․23–29 հատվածներից, որոնք ուսուցանում են, թե Փրկիչն ինչպես կարող է օգնել մեզ, և մեր թույլ կողմերը դարձնել ուժեղ կողմեր։ Խրախուսեք երեխաներին մտածել իրենց ունեցած մի թուլության մասին, իսկ հետո փնտրել Փրկիչի օգնությունը՝ ուժեղ դառնալու համար։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին գրել որևէ ճշմարտություն, որի համար նրանք կցանկանային վկայություն ստանալ։ Օգնեք նրանց նպատակ դնել, որ կիրառեն իրենց հավատքը, որպեսզի նրանք վկայություն ստանան այդ ճշմարտության մասին։

Բարելավել մեր ուսուցումը

Ձգտեք հասկանալ երեխաներին, որոնց ուսուցանում եք։ «Առիթ փնտրեք հասկանալու ձեր ուսուցանած [երեխաների] անցյալը, հետաքրքրությունները, տաղանդները և կարիքները: Հարցեր տվեք, ուշադիր լսեք և նկատեք, թե ինչ են ասում կամ անում սովորողները տարբեր իրավիճակներում: … Ծնողների հետ փոխանակվեք մտքերով։ Բացի այդ ամենից, աղոթեք հասկացողության համար, որը միայն Հոգին կարող է տալ» (Ուսուցանել Փրկիչի ձևով,7

Տպել