Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 9-15-ը։ Եթեր 1-5․ «Պատռեք անհավատության այդ վարագույրը»


Նոյեմբերի 9-15-ը։ Եթեր 1-5. «Պատռեք անհավատության այդ վարագույրը» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Նոյեմբերի 9-15-ը։ Եթեր 1-5, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Հարեդացիները ճամփորդում են անապատով

Հարեդացիները հեռանում են Բաբելոնից, Ալբին Վեսելկա

Նոյեմբերի 9-15-ը

Եթեր 1-5

«Պատռեք անհավատության այդ վարագույրը»

Երբ վերանայեք, թե ինչ եք սովորել Եթեր 1–5 գլուխների ուսումնասիրությունից, ձեր կարծիքով, ո՞ր ճշմարտությունները կարող եք օգնել երեխաներին բացահայտել։ Հավանաբար, այս համառոտ շարադրանքում կան գաղափարներ, որոնք կարող են օգնել։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
ուսուցման պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք Հարեդի եղբոր նկարը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, «Եկ հետևիր ինձ»․ Անհատների ու ընտանիքների համար) ձեռնարկում։ Թող երեխաները կիսվեն նրանով, ինչ գիտեն նրա մասին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Եթեր 1․33–43, 2․16–25, 3․1–6

Երկնային Հայրը լսում և պատասխանում է իմ աղոթքներին:

Հարեդի եղբոր պատմությունը ցույց է տալիս մի քանի եղանակներ, որոնց ժամանակ Աստված կարող է օգնել, երբ աղոթում ենք։

Հնարավոր վարժություններ

  • Ծխում օտար լեզու իմացող մի քանի անդամների հրավիրեք դասարանի համար արտասանել մի քանի նախադասություն այդ լեզվով (կամ այլ լեզվով ձայնագրություն լսեք)։ Թույլ տվեք, որ երեխաները ձևացնեն, թե խոսում են այլ լեզվով և ընդգծեք, թե որքան դժվար է հասկանալ միմյանց, երբ մենք չենք խոսում նույն լեզվով։ Դրա օգնությամբ ներկայացրեք Ծննդոց 11․1–9 և Եթեր 1․33 հատվածների Բաբելոնյան աշտարակի պատմությունը։ Կարդացեք Եթեր 3․13 և 15 հատվածները և բացատրեք, թե Հարեդի եղբայրն ինչպես աղոթեց, որ նա, նրա ընկերներն ու ընտանիքը կարողանան հասկանալ իրար (տես Եթեր 1․34–37)։ Կարդացեք և օգնեք երեխաներին հասկանալ նրա աղոթքին ուղղված Տիրոջ պատասխանը Եթեր 1․35-ում։ Կարող եք օգտագործել «Գլուխ 50. Հարեդացիները հեռանում են Բաբելոնից» (Մորմոնի Գրքի պատմություններ, 143-44, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում):

  • Հրավիրեք երեխաներին ձևացնել, որ կառուցում են բեռնանավեր, ինչպես նկարագրված է Եթեր 2․16–17 հատվածներում։ Բացատրեք այն խնդիրները, որոնք Հարեդացիներն ունեին իրենց բեռնանավերի հետ կապված (տես Եթեր 2․19) և հարցրեք երեխաներին, թե ինչպես կարձագանքեին այդ խնդիրներին։ Երեխաների համար կարդացեք Եթեր 2․18–19 հատվածները, որպեսզի ուսուցանեք նրանց, թե Հարեդի եղբայրն ինչպես այդ խնդիրները հասցրեց Տիրոջը։ Վկայեք, որ մենք միշտ կարող ենք աղոթել, երբ հարցեր կամ խնդիրներ ունենք։

  • Հակիրճ ամփոփեք Եթեր 2․19–3․6 հատվածները, որպեսզի բացատրեք, թե Տերն ինչպես արձագանքեց բեռնանավերի մասին Հարեդի եղբոր հարցերին։ Դասարանով մեկ տեղադրեք 16 քար և հրավիրեք երեխաներին գտնելուց հետո հաշվել դրանք։ Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնից և թույլ տվեք երեխաներին նորից պատմել պատմությունը (տես նաև այս շաբաթվա վարժության էջը)։

Եթեր 3․13, 15

Ես ստեղծվել եմ Աստծո պատկերով

Երբ Հարեդի եղբայրը տեսավ Տիրոջը, նա սովորեց, որ «ի սկզբանե բոլոր մարդիկ ստեղծվել էին ըստ [նրա] սեփական պատկերի» (Եթեր 3․15

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք Փրկիչի նկարը և հրավիրեք երեխաներին ցույց տալ Նրա մարմնի տարբեր մասերը։ Բացատրեք, որ երբ Հարեդի եղբայրը տեսավ Հիսուս Քրիստոսին, նա իմացավ, որ մենք բոլորս նման ենք Հիսուսին։ Երբ ցույց տաք նկարի մարմնի մասերը, հրավիրեք նրանց ցույց տալ իրենց մարմինների նույն մասերը։ Վկայեք, որ մենք ստեղծվել ենք, որ նման լինենք մեր Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

  • Միասին երգեք մեր մարմնի մասերի մասին որևէ երգ, օրինակ՝ “Head, Shoulders, Knees, and Toes” (Children’s Songbook, 275)։ Օգնեք երեխաներին արտահայտվել, թե ինչու են շնորհակալ իրենց մարմնի տարբեր մասերի համար։

Նկար
դաշտում վազող երեխան

Մենք ստեղծված ենք Աստծո պատկերով:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Եթեր 1․33–43, 2, 3․1–17

Օգնություն ստանալու համար ես կարող եմ հայտնություն ստանալ

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին Հարեդի եղբոր օրինակից սովորել հայտնության մասին։ Ինչպիսի՞ փորձառություններով կարող եք կիսվել այն մասին, երբ Տերն օգնել է ձեզ լուծումներ գտնել ձեր խնդիրների ու հարցերի համար։

Հնարավոր վարժություններ

  • Դասից առաջ մի քանի թղթերի վրա տարբեր լեզուներով գրեք «կանգնել, պտտվել և նստել» արտահայտությունը (կարող եք օգտվել առցանց թարգմանիչից կամ ինչ-որ մեկի օգնությունը, ով գիտի օտար լեզու)։ Երեխաներից յուրաքանչյուրին տվեք մեկական թերթիկ և հորդորեք նրանց հետևել հրահանգներին։ Դրա օգնությամբ բացատրեք, թե ինչը հանդիսացավ Եթեր 1․33–37 հատվածներում Հարեդի եղբոր շարժառիթը։ Միասին կարդացեք այդ հատվածները և խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե Տերն ինչպես էր տրամադրված Հարեդի, նրա ընկերների ու ընտանիքի հանդեպ։ Ի՞նչ ենք սովորում այդ պատմությունից աղոթքի մասին։

  • Յուրաքանչյուր երեխայի հանձնարարեք կարդալ հետևյալ հատվածներից մեկը և օգնեք նրանց ուշադրություն դարձնել այն հարցին կամ խնդրին, որը Հարեդի եղբայրն ուներ․ Եթեր 1․33–35, Եթեր 1․36–37, և Եթեր 2․18–20։ Հարեդի եղբայրն ինչպե՞ս արձագանքեց այդ խնդիրներին ու հարցերին։ Տերն ինչպե՞ս օգնեց նրան յուրաքանչյուր դեպքի ժամանակ: Հրավիրեք երեխաներին մտածել այն խնդիրների մասին, որոնց համար նրանք օգնության կարիք ունեն։ Նրանք ինչպե՞ս կարող ենք հետևել Հարեդի եղբոր օրինակին և լուծումներ գտնել իրենց խնդիրներին։ Կիսվեք փորձառությամբ, երբ դուք աղոթել եք օգնության համար և Տերն օգնել է ձեզ։

Եթեր 3․4–17

Ես ստեղծվել եմ Աստծո պատկերով

Ձեր ուսուցանած երեխաները կհանդիպեն՝ Աստծո, իրենց էության և իրենց ֆիզիկական մարմինների մասին բազմաթիվ ուղերձների։ Այս հատվածները հնարավորություն են տալիս ուսուցանել հավերժական ճշմարտություններ այս թեմաների վերաբերյալ։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կարդացեք Եթեր 3․6–16, և օգնեք նրանց կազմել այն բաների ցուցակը, որոնք Հարեդի եղբայրը սովորեց Տիրոջ մասին՝ իր ունեցած փորձառության շնորհիվ։ Ինչո՞ւ է կարևոր իմանալ այս բաները: Օրինակ, դրա շնորհիվ ինչպե՞ս ենք փոխում մեր կարծիքը մեր մարմինների վերաբերյալ, որ մենք ստեղծված ենք Տիրոջ պատկերով։

  • Գրատախտակի վրա գրեք ֆիզիկական մարմին և հոգևոր մարմին բառերը: Երեխաներին հրավիրեք կիսվել ֆիզիկական մարմնի հատկանիշներով (մենք ունենք մաշկ, արյուն և այլն), և նրանց պատասխանները գրեք գրատախտակին։ Միասին կարդացեք Եթեր 3․4–17 հատվածները և հրավիրեք երեխաներին ուշադրություն դարձնել, թե ինչ սովորեցին իրենց հոգևոր մարմինների մասին։ Վկայեք, որ մարմինները և հոգիները «ստեղծվել են ըստ [Հիսուսի] սեփական պատկերի» (Եթեր 3․15

Եթեր 5․2–4

Երեք վկաները վկայում են Մորմոնի Գրքի մասին

Մորոնին մարգարեացավ, որ Երեք Վկաները կօգնեն հաստատել Մորմոնի Գրքի մասին ճշմարտությունը: Դուք կարող եք օգտագործել այս մարգարեությունը, որպեսզի ամրապնդեք երեխաների վկայությունները և ոգեշնչեք նրանց, որ նրանք յուրովի դառնան Մորմոնի Գրքի վկաները։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակի վրա գրեք Եթեր 5․2–4-ի որոշ կարևոր արտահայտություններ, օրինակ՝ թիթեղներ, զորություն, ճշմարտություն, վկաներ, և վկայություն։ Երեխաների հետ կարդացեք այս հատվածները և հրավիրեք նրանց դադար տալ, երբ հասնեք գրատախտակին գրված բառերից մեկին և խոսեք, թե ինչու են այս բառերը կարևոր: Երեխաներին այս երեք Վկաների մասին ուսուցանելու համար կարող եք հղում անել «Գլուխ 7․ Վկաները տեսնում են Ոսկե թիթեղները» (Վարդապետություն և Ուխտերի պատմություններ, 31–33) և «Երեք վկաների վկայությունը» Մորմոնի Գրքում։ Աստված ինչո՞ւ ցանկացավ, որ երեք մարդ տեսներ ոսկե թիթեղները։

  • Ասացեք երեխաներին, թե ինչպես դուք գիտեք, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է։ Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչու նրանք գիտեն, որ այն ճշմարիտ է։ Օգնեք նրանց մտածել, թե ինչպես կարող են լինել Մորմոնի Գրքի վկաները և խրախուսեք նրանց այս շաբաթվա ընթացքում որևէ մեկի հետ կիսվել վկայությամբ։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին մտածել մի բանի մասին, որի համար նրանք կարող են խնդրել Երկնային Հոր օգնությունը, ինչպես արեց Հարեդի եղբայրը։ Խրախուսեք նրանց աղոթքի միջոցով փնտրել Նրա օգնությունը։

Բարելավել մեր ուսուցումը

Ուսուցանեք վարժությունների ընթացքում։ Երբ երեխաները վարժություններ են կատարում, օրինակ՝ նկարում են կամ լրացնում են վարժությունների էջը, դուք կարող եք այդ վարժությունների շնորհիվ օգտագործել ժամանակը և ընդգծել ուսուցանած ճշմարտությունները։

Տպել