Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 2-8-ը Մորմոն 7-9․ «Ես խոսում եմ ձեզ հետ, կարծես դուք ներկա լինեք»


Նոյեմբերի 2-8-ը։ Մորմոն 7-9․ «Ես խոսում եմ ձեզ հետ, կարծես, դուք ներկա լինեք» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Նոյեմբերի 2-8-ը Մորմոն 7-9, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Մորոնին ոսկե թիթեղների վրա գրելիս

Մորոնին ոսկե թիթեղների վրա գրելիս, Դեյլ Քիլբորն

Նոյեմբերի 2-8-ը

Մորմոն 7-9

«Ես խոսում եմ ձեզ հետ, կարծես դուք ներկա լինեք»

Երբ դուք կարդաք Մորմոն 7–9 գլուխները, մտածեք, թե ամենաշատն ինչ եք ցանկանում, որ ձեր ուսուցանած երեխաներն իմանան։ Ծրագրեր կազմեք, որպեսզի ուսուցանեք այն ճշմարտությունները, որոնք, ձեր կարծիքով, կօրհնեն նրանց կյանքը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Իրար փոխանցեք Մորմոնի Գրքի մի օրինակ։ Հրավիրեք երեխաներին, որ երբ գիրքն իրենց ձեռքերում պահելու հերթը լինի, կիսվեն մի բանով, որը նրանք սովորել են դրանից Եթե նրանք օգնության կարիք ունենան, հիշեցրեք նրանց այն բաները, որոնք վերջերս են սովորել դասարանում։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Մորմոն 7.8-10

Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։

Մորմոնն ուսուցանեց, որ Մորմոնի Գիրքը գրվել է, որպեսզի օգնի մեզ հավատալ Աստվածաշնչին և նրանք, ովքեր հավատում են Աստվածաշնչին, կհավատան նաև Մորմոնի Գրքին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը և նշեք վերնագրի բառերը, երբ կարդաք այն, շեշտելով ևս մեկ։ Օգնեք երեխաներին մտածել սուրբ գրությունների այլ գրքերի մասին, որոնք ուսուցանում են Հիսուսի մասին։ Ցույց տվեք նրանց, որ Աստվածաշունչը բաղկացած է Հին Կտակարանից և Նոր Կտակարանից: Օգնեք երեխաներին արտասանել «Հին Կտակարան, Նոր Կտակարան», երբ դուք ցույց տաք Աստվածաշունչը և «Եվս մեկ վկայություն», երբ դուք ցույց տաք Մորմոնի Գիրքը։

  • Ցուցադրեք աշխարհի քարտեզը կամ այս համառոտ շարադրանքի վարժության էջը՝ Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի հետ միասին։ Դրանց միջոցով երեխաներին ուսուցանեք, որ Աստվածաշունչը Հիսուսի ուսմունքների հիշատակարանն է Երուսաղեմի մոտակայքում, իսկ Մորմոնի Գիրքը Նրա ուսմունքներն են Ամերիկա մայրցամաքում։

  • Ընտրեք մի քանի իրադարձություններ և ճշմարտություններ, որոնց մասին Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը վկայում են, օրինակ՝ Հիսուսի ծնունդը, մահը և հարությունը: Ցույց տվեք նկարներ Ավետարանի նկարների գրքից, որոնք պատկերում են այդ իրադարձություններն ու ճշմարտությունները։ Խնդրեք երեխաներին նկարագրել, թե ինչ են իրենք տեսնում նկարներում և ասացեք նրանց, որ և՛ Աստվածաշունչը, և՛ Մորմոնի Գիրքն ուսուցանում են այս բաների մասին։

Մորմոն 8․3

Ես կարող եմ ընտրել ճիշտը, նույնիսկ, եթե միայնակ եմ։

Մորոնին վերջին արդարակյաց նեփիացին էր, սակայն նա հավատարիմ մնաց իր վկայությանը։ Օգնեք երեխաներին սովորել նրա օրինակից:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Մորմոն 8․3, ընդգծելով, որ Մորոնին միայնակ էր, բայց նա պահեց պատվիրանները, այդ թվում՝ Մորմոնի Գիրքն ավարտին հասցնելու պատվիրանը։ Կիսվեք փորձառությամբ, երբ դուք հավատարիմ եք մնացել, նույնիսկ, երբ միայնակ եք զգացել։

  • Մորոնիի օրինակը քննարկելուց հետո կիսվեք մի քանի սցենարներով, որտեղ երեխան պետք է ճիշտն ընտրելու ընտրություն կատարի, նույնիսկ այն ժամանակ, երբ ոչ-ոք չի նայում։ Ի՞նչ կաներ Մորոնին։

  • Երեխաների հետ երգեք ճիշտն ընտրելու մասին որևէ երգ, օրինակ՝ Stand for the Right (Children’s Songbook,159)։ Ինչո՞ւ է կարևոր, որ միշտ ընտրեք ճիշտը, նույնիսկ, երբ դուք միայնակ եք։

Մորմոն 9.7-21

Աստված «հրաշքների Աստված է»

Օգնեք երեխաներին հասկանալ, որ հրաշքները կարևոր են Աստծո աշխատանքում, և որ Աստված հրաշքներ կգործի, երբ Նրա ժողովուրդը հավատք ունենա։

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք, որ հրաշքը մի բան է, որ Աստված կատարում է, որ ցույց տա Իր զորությունը և օրհնի մեր կյանքը (see Bible Dictionary, “Miracles”)։ Կարդացեք Մորմոն 9․11–13, 17 հատվածների բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են Աստծո հրաշքներից մի քանիսը։ Օգնեք երեխաներին մտածել սուրբ գրությունների մյուս հրաշքների մասին (նկարներ Ավետարանի նկարների գիրք, օրինակ՝ հ. 26, 40, 41, և 83, կարող են օգնել)։ Վկայեք, որ Աստված հրաշքներ է գործել հին ժամանակներում, և այսօր էլ նա հրաշքներ է գործում:

  • Կիսվեք մի փորձառությամբ այն մասին, երբ մեր օրերում հրաշքներ եք տեսել Եկեղեցում կամ ձեր անձնական կյանքում Բերեք ձեր վկայությունը, որ Աստված «հրաշքների Աստված է» (Մորմոն 9․11

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Մորմոն 7.8-10

Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։

Մորմոնն ուսուցանել է, որ «Քրիստոսի ավետարանը … մատչելի կդարձվի [մեզ]», թե՛ Աստվածաշնչում և թե՛ Մորմոնի Գրքում։ Մտածեք, թե ինչպես կուսուցանեք երեխաներին, որ այդ երկու սրբազան գրքերը կարևոր են մեզ համար։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք Մորմոն 7․9 հատվածը, սակայն դատարկ թողեք սրան և դրան։ Գրատախտակին նաև գրեք սրան = Մորմոնի Գիրք և դրան = Աստվածաշունչ։ Հրավիրեք երեխաներին բարձրաձայն կարդալ Մորմոն 7․9 և դատարկ տեղերը լրացնելու համար օգտվել գրատախտակին գրված արտահայտություններից։ Ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի մասին։

  • Ցույց տվեք Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը։ Յուրաքանչյուր գրքից կիսվեք մի քանի պատմություններով և հնարավորության դեպքում ցույց տվեք նկարներ (տես Ավետարանի նկարների գիրք)։ Հրավիրեք երեխաներին մատնացույց անել այն գիրքը, որի մեջ գտնվում է այդ պատմությունը։ Ինչո՞ւ են մեզ անհրաժեշտ երկու գրքերը։

  • Ութերորդ հավատո Հանգանակի բառերը գրեք առանձին թղթերի վրա։ Յուրաքանչյուր երեխայի տվեք մեկ կամ երկու բառ և հրավիրեք երեխաներին միասին աշխատել և բառերը դնել ճիշտ հերթականությամբ։ Ապա խնդրեք նրանց այդ հավատո հանգանակը կրկնել մի քանի անգամ։ Ի՞նչ է այն ուսուցանում մեզ։

    Նկար
    Մորմոնի Գրքի օրինակներ տարբեր լեզուներով

    Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին։

Մորմոն 8.1-7

Ես կարող եմ ընտրել ճիշտը, նույնիսկ, եթե միայնակ եմ։

«Կատարելու [իր] հոր պատվիրանը» Մորոնիի վճռականությունը, չնայած նրա հայրը մահացել էր, կարող է ոգեշնչել երեխաներին հնազանդվել Աստծո պատվիրաններին։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ կարդացեք Մորմոն 8․1–7 հատվածները և հրավիրեք նրանց կիսվել, թե նրանք ինչ կզգային, եթե լինեին Մորոնիի տեղում։ Խնդրեք նրանց նորից նայել 1, 3, և 4 հատվածները, որպեսզի գտնեն, թե Մորոնիին ինչ էր պատվիրվել անել։ Ինչպե՞ս Մորոնին «կատարեց [իր] հոր պատվիրանը»։ Ինչպե՞ս կարող ենք ավելի նմանվել Մորոնիին։

  • Հրավիրեք երեխաներին գրի առնել մի իրավիճակ, որտեղ նրանք պետք է ընտրություն կատարեն ճշտի կամ սխալի միջև, երբ ոչ ոք չի նայում: Նրանց տարբերակները դրեք տարայի մեջ և թույլ տվեք երեխաներին հերթով ընտրել մի իրավիճակ և կիսվել իրենց կարծիքներով, թե ինչ կանեն Մորոնիի նման լինելու համար։

Մորմոն 8․24–26, 9․7–26

Աստված «հրաշքների Աստված է»

Այսօր կան շատ մարդիկ, ովքեր չեն հավատում, որ հրաշքները դեռ տեղի են ունենում։ Օգտագործեք այս հատվածների Մորոնիի ուսմունքները, որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ երբ հավատք ունենք, մենք կարող ենք տեսնել Աստծո գործած հրաշքները մեր կյանքում։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք մի բաղադրատոմս: Ի՞նչ կպատահի, եթե դուք բաց թողնեք մի կարևոր բաղադրամաս։ Հրավիրեք երեխաներին փնտրել Մորմոն 8․24 և 9․20–21 հատվածները, որպեսզի գտնեն անհրաժեշտ «բաղադրամասը», որը մենք պետք է ունենանք՝ նախքան Աստված հրաշքներ կգործի։ Կիսվեք հրաշքների օրինակներով, մեծ կամ փոքր, որոնք դուք տեսել եք Եկեղեցում կամ ձեր կյանքում։ Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց անձնական օրինակներով:

  • Երեխաներին երկու թիմերի բաժանեք: Յուրաքանչյուր թիմի հրավիրեք փնտրել օրինակներ կամ հրաշքներ այս հատվածներից մի քանիսում կամ բոլորի մեջ. Մորմոն 8․24, 9․11–13, 16–18, 21–25։ Ի՞նչ կարող ենք ասել մեկին, ով մտածում է, որ հրաշքներն այլևս տեղի չեն ունենում (տես Մորմոն 9․9, 15–21

Նկար
ուսուցման պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին ընտանիքի որևէ անդամի խնդրել, որ նա նկարագրի մի հրաշք, որն ամրացրել է իր վկայությունը։

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաները կարող են ճանաչել Հոգու ազդեցությունը։ Ուսուցանեք երեխաներին, որ խաղաղության, սիրո և ջերմության զգացումները, որ նրանք ունենում են Հիսուս Քրիստոսի կամ Նրա ավետարանի մասին խոսելիս կամ երգելիս, գալիս են Սուրբ Հոգուց (տես Ուսուցանել Փրկչի ձևով, 11

Տպել