Եկ, հետևիր ինձ
Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը: Մորմոն 1-6․ «Ես կկամենայի համոզել բոլորին … ապաշխարել»


Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը: Մորմոն 1-6․ «Ես կկամենայի համոզել բոլորին … ապաշխարել» Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը: Մորմոն 1-6, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Մորմոնը ոսկե թիթեղների վրա գրելիս

Մորմոնը կրճատում է թիթեղները, Թոմ Լովել

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը

Մորմոն 1-6

«Ես կկամենայի համոզել բոլորին … ապաշխարել»

Մորմոն 1–6-ում նկարագրված իրադարձությունները դժվար կլինի երեխաների համար լիովին հասկանալ, սակայն նրանք դեռ կարող են դասեր քաղել ամբարիշտ աշխարհում արդարակյաց ապրելու Մորմոնի պատմությունից։ Ինչպե՞ս կարող եք նրա փորձառության միջոցով երեխաներին ուսուցանել, թե ինչպես հավատարիմ մնալ ավետարանին։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ի՞նչ գիտեն երեխաները Մորմոնի մասին: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչ գիտեն և ինչ են սովորել իրենց ընտանիքի հետ: Ցուցադրեք Մորմոնի նկարը՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքի Եկ հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում ցուցադրված նկարի նման:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Մորմոն 1.1-3

Ես կարող եմ Մորմոնի նման արդարակյաց լինել

Թեև ձեր ուսուցանած երեխաները փոքր են, նրանք կարող են զարգացնել հոգևոր հատկանիշներ և ապրել արդարակյաց։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Մորմոն 1․1–3 կամ օգտագործեք «Գլուխ 49․ Մորմոնը և նրա ուսմունքները» (Մորմոնի գրքի պատմությունները, 138–42, կամ համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում)։ Հրավիրեք նրանց ուշադրություն դարձնել, թե քանի տարեկան էր Մորմոնը, երբ Ամմարոնը նրան հատուկ առաքելություն տվեց։ Ապա խնդրեք նրանց ցույց տալ նույնքան մատներ։ Որպեսզի օգնեք երեխաներին պատկերացնել, թե որքան երիտասարդ էր Մորմոնը, ցույց տվեք որևէ 10 տարեկան երեխայի նկար։ Օգնեք նրանց հասկանալ այն հատկանիշները, որոնք Ամմարոնը տեսավ Մորմոնի մեջ, երբ նա երիտասարդ էր, և վկայեք, որ երեխաները կարող են լինել Մորմոնի նման, երբ նրանք հետևեն Հիսուս Քրիստոսին։

  • Խաղացեք մի խաղ, որտեղ երեխաները կրկնում են ձեր կատարած շարժումները։ Ապա ցույց տվեք Հիսուսի կատարած արարքների նկարներ և քննարկեք, թե ինչպես կարող ենք հետևել Նրան (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 33–35, 41–42)։ Քննարկեք, թե ինչպես է Մորմոնը հետևել Հիսուս Քրիստոսին․ օրինակ՝ ուսուցանելով ավետարանը, խրախուսելով մարդկանց հնազանդվել Աստծուն և սիրելով ուրիշներին։

Մորմոն 3․3, 9

Երկնային Հայրը ինձ տալիս է շատ օրհնություններ։

Մորմոնի խոսքերը կարող են օգնել երեխաներին հասկանալ այն օրհնությունները, որոնք Երկնային Հայրը տվել է նրանց։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Մորմոն 3․3 և 9 հատվածները և բացատրեք, որ Նեփիացիները չէին հասկացել, որ Երկնային Հայրն օրհնել էր իրենց։ Օգնեք երեխաներին մտածել այն օրհնությունների մասին, որոնք Երկնային Հայրը տվել է նրանց։ Նրանց մտքեր հաղորդելու համար ցույց տվեք նկարներ կամ առարկաներ։ Այսօր ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ցույց տանք, որ մենք շնորհակալ ենք Երկնային Հորը մեր օրհնությունների համար։

  • Օգնեք երեխաներին մտածել այն օրհնությունների մասին, որոնք Երկնային Հայրը տվել է նրանց և խնդրեք նրանց նկարել այդ օրհնություններից մի քանիսը: Հորդորեք նրանց այդ նկարները կախել տանը, որտեղ նրանք կարող են տեսնել դրանք և հիշել, որ Երկնային Հայրն օրհնում է նրանց շատ ձևերով։ Դուք նաև կարող եք հրավիրել նրանց բացահայտել այն օրհնությունները, որոնք գալիս են Երկնային Հորից, երգելով՝ «Շնորհակալ եմ Քեզնից, թանկագին Հայր» (Հիմներ և մանկական երգեր, 61) երգի առաջին տունը։

Մորմոն 3․12

Երկնային Հայրը կամենում է, որ ես սիրեմ բոլորին։

Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին, որ նրանք կամենան սեր տածել իրենց շրջապատողների հանդեպ։

Հնարավոր վարժություններ

  • Յուրաքանչյուր երեխայի խնդրեք, որ մարդ նկարեն գրատախտակին և նշեն, թե ինչպես են նրանց նկարած մարդիկ տարբերվում մյուսներից։ Նկարած մարդկանց շուրջը մի մեծ սիրտ նկարեք։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ Երկնային Հայրը կամենում է, որ մենք սիրենք բոլոր մարդկանց։ Կարդացեք Մորմոն 3․12 հատվածը՝ շեշտելով «սիրո» և «սիրել» բառերը։ Մորմոնն ի՞նչ արեց՝ ուրիշների հանդեպ իր սերը ցույց տալու համար։

  • Երեխաների հետ միասին ուրիշներին սիրելու մասին որևէ երգ երգեք, օրինակ՝ “Jesus Said Love Everyone” (Children’s Songbook, 61), և ցույց տվեք տարբեր ազգերի երեխաների նկարներ։ Վկայեք Իր բոլոր զավակների հանդեպ Աստծո սիրո մասին։ Երեխաների հետ լրացրեք այս շաբաթվա վարժության էջը:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Մորմոնի 1․1–3, 2․1, 23–24, 3․1–3, 12, 17–22

Ես կարող եմ Մորմոնի նման արդարակյաց լինել

Մորմոնը շատ երիտասարդ էր, երբ Ամմարոնը հասկացավ, որ նա բավականաչափ պատասխանատու կլիներ սրբազան հիշատակարաններն ապահով պահելու համար։ Ի՞նչ արդարակյաց հատկանիշներ եք տեսնում երեխաների մոտ, որոնց դուք ուսուցանում եք։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի կարդալ հետևյալ հատվածներից մեկը և օգնեք նրանց կիսվել նրանով, ինչ սովորեցին Մորմոնի մասին. Մորմոն 1․1–3, 2․1, 23–24, և 3․1–3, 12, 20–22։ Այնուհետև կիսվեք այն արդարակյաց հատկանիշներով, որոնք դուք տեսնում եք յուրաքանչյուր երեխայի մեջ։

  • Ցույց տվեք Մորմոնի նկարը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը՝ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար բաժնում): Օգնեք երեխաներին հասկանալ, որ քանի որ Մորմոնը բավականաչափ պատասխանատու և վստահելի մարդ էր նեփիացիների հիշատակարանները պահելու համար, մենք այսօր ունենք Մորմոնի Գիրքը։ Երեխաների հետ քննարկեք, թե ինչ է նշանակում լինել պատասխանատու և վստահելի։ Հրավիրեք նրանց խորհել, թե ինչ եղանակներով կարող են ավելի պատասխանատու լինել։

    Նկար
    Մորմոնը երեխա ժամանակ

    Մորմոնը 10 տարեկան հասակում, Սքոտ Մ․ Սնոու

Մորմոն 2․8–15, 5․10–11

Աստվածային վիշտը բերում է իրական փոփոխություն։

Մորմոնը տեսավ, որ ամբարիշտ նեփիացիները վշտացած էին, սակայն նրանց վիշտն այնպիսին չէր, որը կոգեշնչեր նրանց ապաշխարության (տես Մորմոն 2․13)։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ աշխարհիկ վշտի և աստվածային վշտի միջև եղած տարբերությունը, որը տանում է ապաշխարության։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք հետևյալ վերնագրերը․ Վիշտ, որը տանում է ապաշխարության և Վիշտ, որը չի տանում ապաշխարության։ Հրավիրեք երեխաներին հերթով կարդալ Մորմոն 2․8, 10–15 հատվածները։ Օգնեք նրանց գրատախտակի համապատասխան վերնագրերի տակ գրել այն, ինչ նրանք սովորեցին վշտի մասին։ Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ մեր մեղքերի համար ունեցած վիշտը ստիպում է մեզ փոխվել։

  • Հրավիրեք եպիսկոպոսության անդամի կամ երեխաներից մեկի ծնողին դասարանի հետ կիսվել, թե աստվածային վիշտն ինչպես կարող է ստիպել մեզ փոխվել և ավելի շատ նմանվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։ Ինչո՞ւ է կարևոր հասկանալ՝ արդյո՞ք մենք զգում ենք աստվածային վիշտ, թե աշխարհիկ վիշտ։ Երեխաներին հրավիրեք զննել Մորմոն 2․12 հատվածը, որպեսզի գտնեն այն պատճառները, թե ինչու ապաշխարությունը կստիպի մեր «սրտ[երին] … հրճվել» (Մորմոն 2․12

Մորմոն 3․12

Ես կարող եմ զգալ Երկնային Հոր սերն ուրիշների հանդեպ։

Հաճախ հեշտ է սիրել նրանց, ովքեր սիրում են մեզ և մեզ նման են, բայց Մորմոնը ցույց տվեց, որ Երկնային Հոր օգնությամբ կարող ենք սիրել նրանց, ովքեր հավատում են և գործում են այլ կերպ, քան մենք ենք գործում:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներից մեկին կարդալ Մորմոն 3․12 հատվածը և հրավիրեք երեխաներին գրել մեկ նախադասություն, որն ամփոփում է այն, թե ինչ են նրանք Մորմոնից սովորել ուրիշներին սիրելու մասին։ Խնդրեք երեխաներին կիսվել իրենց գրածով: Ինչպե՞ս կարող ենք մենք զգալ այն սերը, որն Աստված ունի ուրիշների հանդեպ (տես Մորոնի 7․48)։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեր սերը ցույց տանք մեր դասարանցիների և մեր ընտանիքների հանդեպ։

  • Հրավիրեք երեխաներին լրացնել այս շաբաթվա վարժության էջը: Օգնեք նրանց մտածել, թե նշանակալից ինչ եղանակներով նրանք կարող են սիրով օգնության հասնել նրանց, ովքեր, հնարավոր է, տարբերվում են մեզանից։

Նկար
ուսուցման պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին այս շաբաթվա վարժության էջը փակցնել տանը, որը կհիշեցնի նրանց սեր ցույց տալ ուրիշների հանդեպ։ Հետագա դասերի ժամանակ նրանց հնարավորություն տվեք կիսվել իրենց կատարած գործերով։

Բարելավել մեր ուսուցումը

Վարժությունները կարող եք փոփոխության ենթարկել, որպեսզի հարմարեցնեք ձեր ուսուցանած երեխաների տարիքային խմբին: Փոքր երեխաներն ավելի մանրամասն բացատրությունների կարիք ունեն և սովորում են ուսուցման պարզեցված եղանակներով: Հասունանալով, նրանք կարողանում են ավելի շատ մասնակցել ու ավելի լավ են կարողանում կիսվել իրենց մտքերով: Բոլոր երեխաներին իրենց տարիքին համապատասխան հնարավորություն տվեք կիսվելու, վկայելու, մասնակցելու և անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերեք: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 25-26:)

Տպել