Եկ, հետևիր ինձ
Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը Մորմոն 1-6. «Ես կկամենայի համոզել բոլոր[ին] … ապաշխարել»


Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը Մորմոն 1-6․ «Ես կկամենայի համոզել բոլոր[ին] … ապաշխարել» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը Մորմոն 1-6, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2020

Նկար
Մորմոնը ոսկե թիթեղների վրա գրելիս

Մորմոնը կրճատում է թիթեղները, Թոմ Լովել

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը

Մորմոն 1-6

«Ես կկամենայի համոզել բոլոր[ին] … ապաշխարել»

Երբ կարդաք Մորմոն 1-6 գլուխները, մտածեք, թե ինչ եք սովորում Մորմոնի օրինակից։ Ի՞նչ ենք ոգեշնչվում անել:

Գրի առեք ձեր տպավորությունները

Մորմոնը չի գրանցել ամբարշտության և արյունահեղության «անընդմեջ տեսարանի» «մի լրիվ պատմություն», որը նա տեսավ նեփիացիների մեջ (Մորմոն 2.18, 5.8): Բայց այն, ինչ նա գրանցել է Մորմոն 1-6 գլուխներում, բավական է հիշեցնելու մեզ, թե արդար մարդիկ որքան ամբարիշտ կարող են դառնալ: Այսպիսի տարածված ամբարշտության մեջ ոչ ոք չի կարող մեղադրել Մորմոնին այդպես հոգնելու և նույնիսկ հուսահատվելու համար: Սակայն այդ ամենը տեսնելուց և զգալուց հետո նա երբեք չկորցրեց Աստծո մեծ ողորմածության զգացումը և իր համոզվածությունը, որ ապաշխարությունն է այն ստանալու ճանապարհը: Եվ չնայած Մորմոնի սեփական ժողովուրդը մերժեց ապաշխարության նրա աղերսները, նա գիտեր, որ ավելի մեծ լսարանի պետք է համոզեր: «Հետևաբար,- նա հայտարարեց,- ես գրում եմ աշխարհի բոլոր ծայրերին»: Այլ կերպ ասած, նա գրել է ձեզ (տես Մորմոն 3.17–20): Իսկ նրա ուղերձը ձեզ այսօր նույնն է, որը կարող էր փրկել Նեփիացիներին իրենց ժամանակ. «Հավատա[ցեք] Հիսուս Քրիստոսի ավետարանին Ապաշխարե[ք] և պատրաստվե[ք]՝ կանգնելու Քրիստոսի ատյանի առջև» (Մորմոն 3.21–22):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մորմոն 1

Ես կարող եմ արդար ապրել, չնայած իմ շուրջը տիրող ամբարշտությանը։

Մորմոնի առաջին գլխում դուք կնկատեք մեծ տարբերություններ Մորմոնի և նրա շրջապատի մարդկանց միջև: Երբ կարդաք Մորոմոն 1-ը, համեմատեք Մորմոնի հատկանիշներն ու ցանկությունները նրա ժողովրդի հատկանիշների ու ցանկությունների հետ: Նկատեք հետևանքները, որոնց բախվեցին Մորմոնը և նրա ժողովուրդը (դուք կգտնեք մի օրինակ 14–15 հատվածներում): Դուք ի՞նչ եք սովորում, որը ոգեշնչում է ձեզ արդար ապրել ամբարիշտ աշխարհում:

Երբ կարդաք Մորմոն 2-6-ը, շարունակեք նայել, թե Մորմոնն ինչպես ցուցադրեց իր հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, չնայած իրեն շրջապատող ազդեցություններին:

Նկար
Նեփիացիներն ու Լամանացիները կռվում են միմյանց դեմ

«Կռիվ», Ջորջ Կոկո

Մորմոն 2.10-15

Աստվածային տրտմությունը հանգեցնում է ճշմարիտ ու երկարատև փոփոխությունների:

Երբ Մորմոնը տեսավ իր ժողովրդի վիշտը, նա հուսով էր, որ նրանք կապաշխարեն: Բայց «նրանց վշտանալն ի ապաշխարություն չէր» (Մորմոն 2.13), այն Աստվածային տրտմություն չէր, որը հանգեցնում է իսկական փոփոխությունների (տես Բ Կորնթացիս 7.8–11): Փոխարենը, Նեփիացիները զգում էին աշխարհիկ տրտմություն (տես Մորմոն 2.10–11): Որպեսզի հասկանաք տարբերությունը աստվածային տրտմության և աշխարհիկ տրտմության միջև, կազմեք մի աղյուսակ, որտեղ կարող եք գրանցել Մորմոն 2.10–15 հատվածներում ձեր սովորածը այս երկու տեսակի տրտմությունների միջև: Ձեր աղյուսակը պետք է նմանատիպ տեսք ունենա.

Աստվածային տրտմություն

Աշխարհիկ տրտմություն

Աստվածային տրտմություն

Գալ Քրիստոսի մոտ (հատված 14)

Աշխարհիկ տրտմություն

Անիծել Աստծուն (հատված 14)

Աստվածային տրտմություն

Աշխարհիկ տրտմություն

Աստվածային տրտմություն

Աշխարհիկ տրտմություն

Երբ անդրադառնում եք ձեր սովորածին, մտածեք, թե դա ինչպես կարող է ազդել մեղքը հաղթահարելու և Երկնային Հորը ավելի նմանվելու ձեր ջանքերին:

Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Դուք կարող եք անել դա հիմա» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2013, 55-57:

Մորմոն 3.3, 9

Ես պետք է միշտ ճանաչեմ Աստծո ձեռքն իմ կյանքում:

Մորմոնը գրանցեց մի թուլություն, որը նա տեսավ Նեփիացիների մեջ. նրանք թերացան ճանաչել այն ուղիները, որոնցով Տերն օրհնել էր իրենց: Նախագահ Հենրի Բ. Այրինգը հորդորել է մեզ «ուղիներ փնտրել Աստծո բարությունը ճանաչելու և հիշելու համար: … Աղոթեք և խորհեք՝ ուղղելով հարցեր. Արդյո՞ք Տերն ուղարկել է ուղերձ, որը հենց ինձ համար էր: Արդյո՞ք տեսել եմ Նրա ձեռքը իմ կամ իմ զավակների կյանքում: … Ես վկայում եմ, որ Նա սիրում է մեզ և օրհնում է մեզ ավելի շատ, քան մեզանից շատերն ընդունել են» («Օ՜, հիշի՛ր, հիշի՛ր», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2007, 67, 69):

Երբ կարդաք Մորմոն 3.3, 9-ը, կարող եք խորհել, թե ինչպե՞ս եք ճանաչում Աստծո ազդեցությունը ձեր կյանքում։ Ի՞նչ օրհնություններ ենք ստանում, երբ ճանաչում եք Նրա ազդեցությունը։ Որո՞նք են Նրան չճանաչելու հետևանքները (տես Մորմոն 2.26):

Մորմոն 5.8–24, 6.16–22

Հիսուս Քրիստոսը կանգնում է գրկաբաց՝ ինձ ընդունելու համար:

Նեփիացիները մերժեցին Մորմոնի ուսմունքները, բայց նա հուսով էր, որ նրա գրառումները ազդեցություն կունենան նրանց վրա: Երբ կարդում եք Մորմոն 5.8–24 և 6.16–22-ը, ի՞նչ եք սովորում մեղքի հետևանքների մասին: Այս հատվածներից ի՞նչ եք սովորում Երկնային Հոր և Հիսուսի զգացմունքների մասին, որ նրանք ունեն ձեր հանդեպ, երբ դուք մեղք եք գործում: Ինչպե՞ս եք զգացել, որ Հիսուս Քրիստոսը հասնում է ձեզ թևերը բացած։ Արդյունքում ի՞նչ եք ոգեշնչվում անել։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա՛ որոշ մտքեր։

Մորմոն 1.2

Ի՞նչ է նշանակում՝ «արագ ես ընկալում»։ Կարող եք գաղափարներ գտնել Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Արագ ես ընկալում» հոդվածում (Ensign, Dec. 2006, 30–36): Արագ ընկալելու պարգևն ինչո՞վ էր օրհնություն Մորմոնի համար: Ինչպե՞ս կարող է դա օրհնություն հանդիսանալ մեզ համար։

Մորմոն 1.1–6, 15, 2.1–2

Ձեր ընտանիքի երեխաները հասկանու՞մ են, որ իրենք կարող են զարգացնել հրաշալի հոգևոր հատկանիշներ և զորություն, չնայած երիտասարդ են: Մորմոնի օրինակը կարող է օգնել նրանց: Կազմեք Մորմոնի մանկության և պատանեկության ժամանակացույցը, օգտագործելով դարերն ու իրադարձությունները, որոնք տրված են Մորմոն 1.1–6, 15 և 2.1–2: Երբ քննարկեք Մորմոնի հատկանիշները և փորձառությունները, նշեք հատկանիշները, որոնք ունեն ձեր երեխաները և ձեր շրջապատի մարդիկ:

Մորմոն 2.18-19

Մորմոնն ի՞նչ բառեր էր օգտագործեց, որպեսզի նկարագրեր աշխարհը, որում ապրում էր: Նա ինչպե՞ս պահպանեց հույսը, չնայած իր շուրջը տիրող ամբարշտությանը: Ինչպե՞ս կարող է մեր ընտանիքը նույն կերպ վարվել։

Մորմոն 3.12

Մորմոնն ինչպե՞ս էր վերաբերվում իր շրջապատի մարդկանց, չնայած նրանք ամբարիշտ էին: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի զարգացնենք այնպիսի սեր, ինչպիսին նա ուներ։

Մորմոն 5.2

Մենք ինչո՞ւ կարող ենք տատանվել Երկնային Հոր օգնությանը դիմելիս, երբ մաքառումների մեջ ենք: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ավելի շատ ապավինենք Երկնային Հորը:

Մորմոն 5.10-18

Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին պատկերացնել՝ ինչ է նշանակում «նրանք քշվում են այս ու այն կողմ, ինչպես մղեղը քամու առաջ» (հատված 16), թուղթը պատռեք փոքր մասերի, իսկ ընտանիքի անդամները թող փչելով տարածեն դրանք: Բացատրեք նրանց, որ մղեղը թեփ է, որն առաջանում է սերմերից և շատ թեթև է, փչելիս հեշտությամբ տարածվում է օդում: «Առանց Քրիստոսի և Աստծո աշխարհում» ինչպե՞ս ենք (հատված 16) նմանվում քամու մեջ հայտնված թեփին:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել մեր ուսուցումը

Ուսուցանեք հստակ և պարզ վարդապետություն: Տիրոջ ավետարանը գեղեցիկ է իր պարզությամբ (տես ՎՈւ 133.57): Ձեր ընտանիքին դասերով զվարճացնելու փոխարեն, որոնք մեծ նախապատարաստում են պահանջում, ձգտեք ուսուցանել հստակ և պարզ վարդապետություն:

Նկար
Մորմոնը մարտադաշտում հետևում է նեփիացիներին և լամանացիներին

Մորմոնի հրաշագործ գիրքը,Ջոզեֆ Բրիքի

Տպել