Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 23-29-ը Եթեր 12-15. «Հավատքով են բոլոր բաները կատարվում»


Նոյեմբերի 23-29-ը Եթեր 12-15. «Հավատքով են բոլոր բաները կատարվում», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Նոյեմբերի 23-29-ը Հակոբ 12-15, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2020

Նկար
Եթերը թաքնվում է քարայրում

Եթերը թաքնվում է քարայրի խորշում Գերի Էռնեստ Սմիթ

Նոյեմբերի 23-29-ը

Եթեր 12-15

«Հավատքով են բոլոր բաները կատարվում»

Գրանցելով տպավորությունները կարող եք լրացուցիչ հայտնություններ ստանալ և ամրապնդել ձեր վկայությունը։ Այն նաև օգնում է ձեզ հիշել տպավորությունները և ապագայում դրանցով կիսվել ուրիշների հետ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Հարեդացիների վերաբերյալ Եթերի մարգարեությունները «մեծ ու զարմանալի» էին (Եթեր 12.5): Նա «ասաց նրանց բոլոր բաների մասին, մարդու սկզբից ի վեր» (Եթեր 13.2)։ Նա տեսավ «Քրիստոսի օրերը» և վերջին օրերի Երուսաղեմը (Եթեր 13.4): Եվ նա խոսեց «ավելի լավ աշխարհի համար, այո, նույնիսկ մի տեղի՝ Աստծո աջ կողմում» (Եթեր 12.4): Բայց հարեդացիները մերժեցին նրա խոսքերը այն նույն պատճառով, որով մարդիկ հաճախ մերժում են Աստծո ծառաների խոսքերն այսօր, «որովհետև նրանք չ[են] տեսնում դրանք» (Եթեր 12.5): Հավատք է պահանջվում, որ հավատանք խոստումներին և զգուշացումներին այն բաների մասին, որոնք մենք չենք կարող տեսնել, ինչպես Եթերից հավատք պահանջվեց, որ անհավատ մարդկանց մարգարեանա «մեծ ու զարմանալի բաների» մասին: Մորոնիից հավատք պահանջվեց, որ վստահի, որ Տերը կվերցնի «գրելու մեջ [իր] թուլությունը» և այն կդարձնի ուժեղ կողմ (Եթեր 12.23–27): Այդպիսի հավատքն է մեզ դարձնում «կայուն և հաստատուն, միշտ հարստացնում բարի գործերով, առաջնորդում՝ փառաբանելու Աստծուն» (Եթեր 12.4): Եվ այդպիսի հավատքով է, որ «բոլոր բաները կատարվում են» (Եթեր 12.3):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Եթեր 12

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը կարող է հանգեցնել հզոր հրաշքների:

Ինչպես հարեդացիները Եթերի օրերում, այնպես էլ շատերը այսօր ցանկանում են վկայություն տեսնել, նախքան կհավատան Աստծուն և Նրա զորությանը: Սակայն Մորոնին ուսուցանել է, որ «հավատքը բաներ են, որոնց համար հույս ունենք և չենք տեսնում», և որ «նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում» (Եթեր 12.6):

Ամեն անգամ նշեք «հավատք» բառը Եթեր 12-րդ գլուխը կարդալիս, և գրանցեք՝ ինչ սովորեցիք հավատքի մասին: Փնտրեք այսպիսի հարցերի պատասխանները. Ի՞նչ է հավատքը: Որո՞նք են հավատավոր կյանքի օգուտները: Կարող եք նաև գրանցել ձեր մտքերը այն վկայությունների վերաբերյալ, որոնք դուք ձեռք եք բերել «նախքան ձեր հավատքի փորձությունը» (Եթեր 12.6):

Տես նաև Եբրայեցիս 11, Ալմա 32

Եթեր 12.1–9, 28, 32

Հիսուս Քրիստոսը մեզ տալիս է «ավելի գերազանց հույս»:

Ի լրումն հավատքի վերաբերյալ հիմնարար գաղափարների, Եթեր 12 գլխում շատ բան է ասվում նաև հույսի մասին, ուստի նշեք «հույս» բառը, երբ հանդիպեք: Ի՞նչ է հույսը ձեզ համար: Ի՞նչ պատճառներով էր Եթերը ստիպված «հուսալ ավելի լավ աշխարհի համար» (տես Եթեր 12.2–5): Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի ավետարանը ձեզ «ավելի գերազանց հույս» տվել: (Եթեր 12.32):

Տես նաև Մորոնի 7.40–41, Դիտեր Ֆ. Ուխդորֆ «Հույսի անսահման զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 21–24, Քարոզիր իմ ավետարանը, 117:

Եթեր 12.23-29

Հիսուս Քրիստոսը կարող է թույլ կողմերը դարձնել ուժեղ

Երբ կարդում ենք Մորոնիի հզոր գրվածքները, հեշտ է մոռանալ, որ նա անհանգստանում էր իր «թուլության պատճառով» և վախենում էր, որ մարդիկ կծիծաղեն իր խոսքերի վրա (տես Եթեր 12.23–25): Բայց Աստված խոստացավ, որ Ինքը «թույլ կողմերը կդարձն[ի] ուժեղ» (հատված 27), իսկ Մորոնիի գրվածքների հոգևոր զորությունը համոզիչ վկայություն է առ այն, որ Տերը կատարում է իր խոստումները:

Երբ կարդաք Եթեր 12.23–29-ը, խորհեք այն ժամանակների մասին, երբ Աստված օգնել է ձեզ հասկանալ ձեր թուլությունները և ուժեղացրել է ձեզ, չնայած դրանց գոյությանը: Գուցե սա նաև լավ ժամանակ է մտածել թուլությունների մասին, որոնց դեմ ներկայումս պայքարում եք: Ըստ ձեզ, ի՞նչ պետք է անեք Տիրոջ առաջ խոնարհվելու և Նրա հանդեպ հավատ ցույց տալու համար, որպեսզի ստանաք Նրա խոստումը՝ «թույլ կողմերը ես կդարձնեմ ուժեղ»(Եթեր 12.27):

Երբ խորհեք այս հատվածների շուրջ, Երեց Նիլ Ա. Մաքսվելի հետևյալ գաղափարը կարող է օգտակար լինել. «Երբ սուրբ գրություններում կարդում ենք մարդկային «թուլությունների» մասին, այս եզրույթը ներառում է … թուլություններ, որոնք հատուկ են ընդհանուր մարդկային վիճակին, որի դեպքում մարմինն անդադար ներգործում է հոգու վրա (տես Եթեր 12.28–29): Թուլությունը ներառում է նաև մեր հատուկ, անհատական թուլությունները, որոնք մենք պետք է հաղթահարենք (տես Վարդապետություն և Ուխտեր 66.3, Հակոբ 4.7)» (Lord, Increase Our Faith [1994], 84):

Տես նաև «Շնորհ», Ավետարանական թեմաներ, topics.ChurchofJesusChrist.org:

Եթեր 13․13-22, 14-15

Մարգարեներին մերժելը հոգևոր վտանգներ է պարունակում

Հարեդացիների թագավոր լինելը պատմականորեն վտանգավոր պաշտոն էր: Դա հատկապես ճիշտ էր Կորիանթումրի դեպքում, քանի որ շատ «զորավոր մարդիկ … ջանացին կործանել Կորիանթումրին» (Եթեր 13.15–16): Եթեր 13.15-22-ում նշեք, թե Կորիանթումրը ինչ արեց իրեն պաշտպանելու համար, և Եթեր մարգարեն ի՞նչ խորհուրդ տվեց նրան անել փոխարենը: Երբ կարդաք Եթերի գրքի մնացած մասը, խորհեք մարգարեներին մերժելու հետևանքների մասին: Ի՞նչ է պատահում մարդկանց հետ, երբ «Տիրոջ Հոգին դադար[ում է] նրանց հետ ճիգ թափել»(Եթեր 15.19):

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Եթեր 12.7-22

Երբ միասին կարդաք այս հատվածները, կարող եք վերանայել հավատքի մի քանի օրինակներ, որոնց մասին կարդացել եք Մորմոնի Գրքում: Սա կարող է առիթ հանդիսանալ, որ քննարկեք հավատքի օրինակները ձեր ընտանիքի պատմության մեջ կամ ձեր կյանքում: Գրի առեք այս փորձառությունները, եթե արդեն չեք արել նախկինում:

Եթեր 12.27

Ինչո՞ւ է Տերը մեզ թուլություններ տալիս: Ո՞րն է մեր բաժինը «թույլ կողմերը ուժեղ» դարձնելու գործում: Ո՞րն է Փրկիչի բաժինը։

Եթեր 12․41

Կարո՞ղ եք որևէ ուրախ եղանակով ուսուցանել ձեր երեխաներին «փնտրել … Հիսուսին»: Կարող եք թաքցնել Հիսուսի նկարը և հրավիրել ընտանիքի անդամներին «փնտրել» ու գտնել նկարը: Ինչպե՞ս ենք մենք փնտրում Հիսուսին և ինչպե՞ս ենք օրհնվում, երբ գտնում ենք Նրան:

Եթեր 13.13–14, 15.19, 33–34

Ձեր ընտանիքի անդամների համար հետաքրքիր կլինի Եթերի փորձառությունը համեմատել Մորմոնի և Մորոնիի փորձառությունների հետ (տես Մորմոն 6, 8:1–10): Ինչո՞վ են դրանք իրար նման։ Նեփիացիների կործանման եղանակն ինչո՞վ է նման հարեդացիների կործանման եղանակին (համեմատեք Եթեր 15.19-ը Մորոնի 8.28-ի հետ): Ի՞նչ ճշմարտություններ ենք սովորում, որոնք կարող են օգնել մեզ խուսափել նրանից, ինչ պատահեց նրանց հետ։

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել մեր ուսուցումը

Խրախուսեք, որ սովորողները հարցեր տան: Երեխաները էությամբ հետաքրքրասեր են: Երբեմն նրանց հարցերը կարող են շեղող թվալ այն դասից, որը դուք փորձում եք ուսուցանել: Փոխարենը հարցերը դիտեք որպես հնարավորություններ: Դրանք ցույց են տալիս, որ երեխաները պատրաստ են սովորել, դրանք ձեզ գաղափար են տալիս ձեր երեխաների մտահոգությունների և այն մասին, թե նրանք ինչ են զգում իրենց սովորածի վերաբերյալ (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 25–26):

Նկար
Եթերը ծնկի է իջել քարայրի մուտքի մոտ

Սքանչելի էին Եթերի մարգարեությունները, Վոլթեր Ռեյն

Տպել