Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 9-15-ը Եթեր 1-5. «Պատռեք անհավատության այդ վարագույրը»


Նոյեմբերի 9-15-ը Եթեր 1-5. «Պատռեք անհավատության այդ վարագույրը», Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Նոյեմբերի 9-15-ը Եթեր 1-5, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2020

Նկար
Հարեդացիները ճամփորդում են անապատով

Հարեդացիները հեռանում են Բաբելոնից, Ալբին Վեսելկա

Նոյեմբերի 9-15-ը

Եթեր 1-5

«Պատռեք անհավատության այդ վարագույրը»

Եթերի գիրքը հիշատակարան է հարեդացիների մասին, ովքեր խոստումի երկիր հասան նեփիացիներից դարեր առաջ: Աստծո ոգեշնչանքով Մորոնին Եթերի հիշատակարանն ընդգրկեց Մորմոնի Գրքում, քանի որ այն վերաբերում է մեր օրերին: Ինչպե՞ս եք զգում, որ այն առնչվում է ձեր կյանքին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Չնայած ճիշտ է, որ Աստծո ճանապարհներն ավելի բարձր են, քան մերը, և մենք միշտ պետք է ենթարկվենք նրա կամքին, Նա նաև քաջալերում է մեզ մտածել ու գործել ինքնուրույն; Դա մի դաս էր, որ Հարեդն ու իր եղբայրը սովորեցին: Օրինակ, նոր երկիր, որն «ամենաընտիրն է աշխարհում», ճամփորդելու գաղափարը, կարծես, սկսվեց Հարեդի մտքում, և Տերը «գութ ունեցավ նրա վրա» ու խոստացավ շնորհել նրան նրա խնդրանքը՝ ասելով. «Եվ այսպես, ես կանեմ քեզ համար, որովհետև այս երկար ժամանակաընթացքում դու աղաղակել ես առ ինձ» (տես Եթեր 1.38–43): Եվ երբ Հարեդի եղբայրը հասկացավ, թե ինչպիսի խավար էր տիրում այն նավերի ներսում, որոնք նրանց պիտի տանեին խոստումի երկիր, Տերը հրավիրեց նրան լուծում առաջարկել՝ տալով մի հարց, որը մենք սովորաբար ուղղում ենք Նրան. «Ի՞նչ կկամենաս, որ ես անեմ» (Եթեր 2.23): Ուղերձը, կարծես, ասում է, որ մենք չպիտի ակնկալենք, որ Աստված հրամայի մեզ մեր բոլոր գործերում: Մենք կարող ենք կիսվել Նրա հետ մեր սեփական խոհերով ու գաղափարներով, իսկ Նա կլսի ու մեզ կտա Իր հաստատումը կամ, առնվազն, խորհուրդ կտա: Երբեմն միակ բանը, որը բաժանում է մեզ մեր օրհնություններից, մեր սեփական «անհավատության վարագույրն» է, և եթե կարողանանք «պատռել այդ վարագույրը» (Եթեր 4.15), մենք կզարմանանք՝ տեսնելով, թե Տերը որքան շատ բան է պատրաստ անել մեզ համար:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Եթեր 1.33–43

Երբ ես աղաղակեմ առ Տերը, Նա գթասիրտ կլինի իմ հանդեպ

Եթեր 1.33–43 հատվածները պատմում են Հարեդի եղբոր երեք աղոթքների մասին: Ի՞նչ եք սովորում այս երեք աղոթքներին տված Տիրոջ պատասխանից: Հիշեք մի ժամանակի մասին, երբ աղոթքով Տիրոջը դիմելիս զգացել եք Նրա գթությունը ձեր կյանքում: Կարող եք գրանցել այս փորձառությունը և դրանով կիսվել ինչ-որ մեկի հետ, ով ուներ ձեր վկայությունը լսելու կարիքը:

Եթեր 2, 3.1–6, 4.7–15

Ես կարող եմ հայտնություն ստանալ իմ կյանքի համար։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է. «Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, աղերսում եմ ձեզ մեծացնել հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը: … Ընտրեք կատարել պահանջվող հոգևոր աշխատանքը՝ վայելելով Սուրբ Հոգու պարգևը և ավելի հաճախակի ու հստակ լսելով Հոգու ձայնը («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 96):

Երբ ուսումնասիրում եք Եթեր 2, 3.1–6, և 4.7–15-ը, ի՞նչ ճշմարտություններ եք գտնում, որոնք օգնում են ձեզ հասկանալ՝ ինչպես ստանալ անձնական հայտնություն: Կարող եք նույն գույնով ներկել հարցերն և մտահոգությունները, որոնք ուներ Հարեդի եղբայրը, և ինչ արեց նա դրանց համար, իսկ մեկ այլ գույնով կարող եք նշել, թե Տերն ինչպես օգնեց նրան և հայտնի դարձրեց Իր կամքը: Ի՞նչը տպավորեց ձեզ այն եղանակի մեջ, որով Հարեդի եղբայրը խոսում էր Տիրոջ հետ, և ի՞նչ եք սովորում դրանից այն մասին, թե ինչպես ավելի շատ հայտնություն ստանաք ձեր կյանքում:

Եթեր 2.16–25

Տերը կպատրաստի ինձ անցնել իմ «մեծ ջրանդունդը»:

Խոստումի երկիրը հասնելու համար հարեդացիները հանդիպեցին մի մեծ խոչընդոտի. անցնել «մեծ ջրանդունդը» (Եթեր 2.25): «Մեծ ջրանդունդը» արտահայտությունը հարմար եղանակ է նկարագրելու համար, թե երբեմն ինչպիսին կարող են լինել մեր փորձություններն և դժվարությունները: Եվ երբեմն, ինչպես հարեդացիների դեպքում էր, մեր «մեծ ջրանդունդը» անցնելը միակ եղանակն է, որպեսզի իրականացնենք Աստծո կամքը մեզ համար: Եթեր 2.16–25 հատվածներում դուք տեսնո՞ւմ եք նմանությունները ձեր կյանքի համար: Տերն ինչպե՞ս է պատրաստել ձեզ ձեր դժվարությունների համար: Նա ի՞նչ կարող է խնդրել ձեզ անել հիմա որպեսզի պատրաստվեք անելու այն, ինչի կարիքը Նա կունենա ապագայում:

Եթեր 3

Ես ստեղծված եմ Աստծո պատկերով:

Սելեմ սարի վրա Հարեդի եղբայրը շատ բան իմացավ Աստծո և իր մասին: Ի՞նչ եք սովորում Եթեր 3 գլխից Աստծո հոգևոր և ֆիզիկական բնույթի մասին։ Այս ճշմարտություններն ինչպե՞ս են օգնում ձեզ հասկանալ ձեր աստվածային ինքնությունն ու ներուժը:

Նկար
կինը և երկու երեխաները խաղում են ծովափին

Մենք բոլորս Աստծո զավակներն ենք:

Եթեր 3.6-16

Արդյո՞ք Հարեդի եղբայրը առաջին մարդն էր, որ տեսավ Աստծուն

Տերը հայտնվել էր ուրիշ մարգարեներին, նախքան Հարեդի եղբորը հայտնվելը (օրինակ, տես՝ Մովսես 7.4, 59), ուստի Տերն ինչու ասաց նրան. «Եվ ես երբեք ինձ ցույց չեմ տվել մարդուն» (Եթեր 3.15): Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն առաջարկել է այս հնարավոր բացատրությունը. «Քրիստոսն ասում էր Հարեդի եղբորը. «Եվ ես երբեք ինձ ցույց չեմ տվել մարդուն այս տեսքով առանց իմ ցանկության, պայմանավորված միայն կրողի հավատքով» (Christ and the New Covenant [1997], 23):

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Եթեր 1.34-37

Ի՞նչ ենք մենք սովորում այդ հատվածներից ուրիշների համար աղոթելու մասին: Աղոթքի մասին ուրիշ ի՞նչ ճշմարտություններ են լուսաբանում այս հատվածները։

Եթեր 2.16-3.6

Հարեդի եղբոր օրինակն ի՞նչ է մեզ ուսուցանում այն մասին, թե ինչպես պատասխաններ գտնենք մեր խնդիրների ու հարցերի համար։ Ընտանիքի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ նրանք փնտրում և պատասխաններ են ստանում Տիրոջից։

Եթեր 4.11-12

Այս հատվածները կարդալուց հետո ընտանիքի անդամները կարող են թերթիկների վրա գրի առնել որոշ առօրյա իրադարձություններ, որոնք ազդում են ձեր ընտանիքի վրա (ինչպես օրինակ՝ կինոնկարներ, երգեր, խաղեր կամ մարդիկ), և դնել դրանք արկղի մեջ: Նրանք կարող են հերթով վերցնել մեկական թերթիկ և քննարկել՝ արդյոք այն «համոզում է մարդկանց անել բարիք» (Եթեր 4.12): Ձեր ընտանիքը ի՞նչ փոփոխություններ է ոգեշնչված կատարել։

Եթեր 5

Տուփի մեջ կարող եք թաքցնել որևէ առարկա կամ հյուրասիրություն, ապա հրավիրել ընտանիքի որևէ անդամի նայել դրա մեջ և հուշել ընտանիքի մնացած անդամներին՝ օգնելով նրանց կռահել, թե ինչ է դա: Երբ միասին կարդաք Եթեր 5-րդ գլուխը, քննարկեք, թե ինչու է կարևոր, որ Տերն օգտագործում է վկայությունն Իր աշխատանքում: Ինչպե՞ս կարող ենք ուրիշների հետ կիսվել Մորմոնի Գրքի մասին մեր վկայությամբ:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել մեր ուսուցումը

Միշտ պատրաստ եղեք: «Չնախատեսված ուսուցողական պահերը շատ արագ են անցնում, ուստի կարևոր է օգտվել դրանցից, երբ այդպիսիք առաջանում են: … Օրինակ, մի դեռահաս, որը դժվարին որոշում կայացնելու շեմին է, պատրաստ կլինի սովորել, թե ինչպես ստանալ անձնական հայտնություն» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 16):

Նկար
Հիսուսը դիպչում է տասնվեց քարերին Հարեդի եղբոր ներկայությամբ

Տեսնո՞ւմ ես դու ավելին, քան այս Մարկուս Ալան Վինսենթ:

Տպել