Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 2-8-ը Մորմոն 7-9. «Ես խոսում եմ ձեզ հետ, կարծես դուք ներկա լինեք»


Նոյեմբերի 2-8-ը Մորմոն 7-9. «Ես խոսում եմ ձեզ հետ, կարծես դուք ներկա լինեք» Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Նոյեմբերի 2-8-ը Հակոբ 7-9, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2020

Նկար
Մորոնին ոսկե թիթեղների վրա գրելիս

Մորմոնը գրում է ոսկե թիթեղների վրա, Դեյլ Քիլբորն

Նոյեմբերի 2-8-ը

Մորմոն 7-9

«Ես խոսում եմ ձեզ հետ, կարծես դուք ներկա լինեք»

Մորմոնը և Մորոնին հավատում էին, որ իրենց հիշատակարանը կոգեշնչի նրանց, ովքեր ապրելու են վերջին օրերում։ Երբ կարդաք Մորմոն 7-9 գլուխները, գրեք հուշումները, որոնք կստանաք այն մասին, թե ինչպես կիրառել ձեր սովորածը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Մորմոնը և Մորոնին գիտեին, թե ինչ է նշանակում մենակ լինել ամբարիշտ աշխարհում: Մորոնիի համար մենակությունը, հավանաբար, հատկապես դաժան էր այն բանից հետո, երբ նրա հայրը մահացավ ճակատամարտում, իսկ նեփիացիները կործանվեցին: «Ես հիրավի մնացել եմ մենակ»,- գրել է նա: «Ես չունեմ ո՛չ ընկերներ, ո՛չ էլ որևէ տեղ գնալու» (Մորմոն 8.3, 5): Վիճակն անհույս էր թվում, բայց Մորոնին հույս գտավ Փրկիչի մասին իր վկայության և գիտելիքների մեջ, որ «Տիրոջ հավերժական նպատակները պիտի շարունակվեն» (Մորմոն 8.22): Եվ Մորոնին գիտեր, որ այդ հավերժական նպատակների մեջ հիմնական դերը կխաղար Մորմոնի Գիրքը, հիշատակարանը, որը նա հիմա ջանասիրաբար ավարտում էր, հիշատակարանը, որը մի օր «դուրս կբերվի խավարից ի լույս», և շատ մարդկանց կբերի «Քրիստոսի իմացությանը» (Մորմոն 8.16, 9.36): Մորմոնի հավատքը այս խոստումներում հնարավոր դարձրեց, որ նա հայտարարի այս գրքի ապագա ընթերցողներին. «Ես խոսում եմ ձեզ հետ, կարծես դուք ներկա լինեք» և «Ես գիտեմ, որ դուք կունենաք իմ խոսքերը» (Մորմոն 8.35, 9.30): Հիմա մենք իրոք ունենք նրա խոսքերը, իսկ Տիրոջ խոսքերը շարունակվում են, մասամբ, քանի որ Մորմոնը և Մորոնին հավատարիմ մնացին իրենց առաքելությանը, նույնիսկ, երբ նրանք մենակ էին:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մորմոն 7

Ես պետք է հավատամ Հիսուս Քրիստոսին և ապավինեմ Նրա ավետարանին

Մորմոնի վերջին խոսքերը, որոնք գրանցված են Մորմոն 7-ում, ուղղված են լամանացիների վերջին օրերի հետնորդներին, բայց դրանք պարունակում են ճշմարտություններ, որոնք մեզ բոլորիս համար են: Մորմոնի ուղերձն ի՞նչ է ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Մորմոնն ինչո՞ւ էր ընտրել այս ուղերձը իր գրառումներն եզրափակելու համար:

Մորմոն 7.8–10, 8.12–22, 9.31–37

Մորմոնի Գիրքը մեծ արժեք ունի։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հարցրել է. «Եթե ձեզ առաջարկեին ադամանդ ու սուտակ կամ Մորմոնի Գիրքը, ո՞րը կընտրեիք: Անկեղծ ասեք, ո՞րը ավելի մեծ արժեք ունի ձեզ համար»:(«Մորմոնի Գիրքը․ ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 61)։

Մորմոնը և Մորոնին գիտեին, որ հիշատակարանը, որն իրենք պահում էին, մեծ արժեք կունենային մեր օրերում, ուստի նրանք մեծ զոհաբերություններ արեցին այն պատրաստելու և պաշտպանելու համար: Երբ կարդաք Մորմոն 7.8–10, 8.12–22 և 9.31–37-ը, մտածեք, թե հիշատակարանն ինչու է արժեքավոր մեր ժամանակներում: Դուք կարող եք գտնել լրացուցիչ գաղափարներ 1 Նեփի 13.38–41; 2 Նեփի 3.11–12 և Վարդապետություն և Ուխտեր 33.16, 42.12–13-ում: Ի՞նչ փորձառություններ են օգնել ձեզ հասկանալ, որ Մորմոնի Գիրքը մեծ արժեք ունի:

Նկար
Մորմոնի Գրքի օրինակներ տարբեր լեզուներով

Մորմոնի Գրքի մարգարեների գրառումները վերաբերում են մեզ։

Մորմոն 8.26–41, 9.1–30

Մորմոնի Գիրքը գրվել է մեր օրերի համար

Հիսուս Քրիստոսը ցույց տվեց Մորոնիին, թե ինչ կպատահեր, երբ Մորմոնի Գիրքը ի հայտ գար (տես Մորմոն 8.34–35), և այն, ինչ Մորմոնը տեսավ, ստիպեց նրան հստակ նախազգուշացումներ տալ մեր օրերի համար: Երբ կարդաք Մորմոն 8.26–41 և 9.1–30-ը, մտածեք՝ արդյո՞ք այս վերաբերմունքի և գործելակերպի որևէ նշան կա ձեր կյանքում: Դուք ի՞նչը կարող եք այլ կերպ անել:

Օրինակ՝ Մորմոն 9.1–30 հատվածները պարունակում են Մորոնիի ուղերձը մեր օրերում լայնորեն տարածված Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի պակասին: Գրանցեք՝ ինչ եք սովորել նրա խոսքերից հետևյալի մասին.

Ի՞նչ եք սովորում Մորոնիից, որը կարող է օգնել ձեզ ուրիշներին ավելի մոտեցնել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Մորմոն 7.5–7, 10, 9.11–14

Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում Երջանկության ծրագրի մասին, և ինչո՞ւ մենք ունենք Փրկիչի կարիքը։

Մորմոն 7.8-10

Ի՞նչ սովորեցինք Մորմոնի Գրքի ուսումնասիրությունից այս տարի, որն օգնեց զորացնել մեր հավատը Աստվածաշնչի հանդեպ: Քննարկում սկսելու համար կարող եք միասին կարդալ մի քանի սուրբ գրություններ Մորմոնի Գրքից և Աստվածաշնչից, որոնք ուսուցանում են նմանատիպ ճշմարտություններ, ինչպես՝ Ալմա 7.11–13 և Եսայիա 53.3–5 կամ 3 Նեփի 15.16–24 և Հովհաննես 10.16-ը:

Մորմոն 8.1-9

Ի՞նչ է նշանակում մենակ լինել Մորոնիի նման: Ի՞նչն է կարևոր մեզ համար նրա կատարած աշխատանքում:

Մորմոն 8.12, 17–21, 9.31

Ընտանիքով կարդացեք այս հատվածները, իսկ հետո կարդացեք Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ հայտարարությունը. «Բացառությամբ իր կատարյալ Միածին Որդու, Աստծո ողջ ունեցածը անկատար մարդիկ են, ում հետ պետք է աշխատենք: … Երբ դուք անկատարություն եք տեսնում, հիշեք, որ սահմանափակումը այս աստվածային աշխատանքի էությունը չէ» (“Lord, I Believe,” Ensign or Liahona, May 2013, 94)։ Ինչո՞ւ է վտանգավոր կենտրոնանալ ուրիշների անկատարությունների վրա, ներառյալ նրանց, ովքեր գրել են Մորմոնի Գիրքը:

Մորմոն 8.36–38

Ի՞նչ է նշանակում Հիսուս Քրիստոսի անունը վերցնել մեզ վրա: Ինչո՞ւ է մարդը ամաչում իր վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը: Ինչպե՞ս կարող ենք համարձակ լինել Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության մեջ:

Մորմոն 9.16–24

Հատուկ բաղադրիչներ են անհրաժեշտ, որպեսզի գիտական փորձը կամ բաղադրատոմսը հաջողությամբ աշխատի: Նախքան կարդալը, կատարեք մի փորձ կամ որևէ բան պատրաստեք սիրելի ընտանեկան բաղադրատոմսով Մորմոն 9.16–24: Երբ կարդաք այս հատվածները (հատկապես հատվածներ 20–21), փնտրեք անհրաժեշտ «բաղադրիչները», որոնք հնարավոր են դարձնում այդ հրաշքը: Ի՞նչ հրաշքներ կարող ենք տեսնել մեզ շրջապատող աշխարհում և մեր ընտանիքում:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնից:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Օգտվեք Եկեղեցու պաշտոնական աղբյուրներից։ Եթե հարցեր ունեք ավետարանի վերաբերյալ, ապա լավագույն ացբյուրներն են՝ աղոթքը, սուրբ գրությունները, ապրող մարգարեների խոսքերը և Եկեղեցու կողմից հրատարակված այլ պաշտոնական հրապարակումները (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 17–18, 23–24):

Նկար
Մորմոնը կրճատում է ոսկե թիթեղները

Մորմոնը կրճատում է թիթեղները, Թոմ Լովել

Տպել