Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 7-13-ը: Մորոնի 7-9․ «Թող Քրիստոսը քեզ վեր բարձրացնի»


Դեկտեմբերի 7-13-ը։ Մորոնի 7-9. «Թող Քրիստոսը քեզ վեր բարձրացնի» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Մորմոնի Գիրք 2020 (2020)

Դեկտեմբերի 7-13-ը։ Մորոնի 7-9, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2020

Նկար
Մորոնին ոսկե թիթեղների վրա գրելիս

Միներվա Թեյչերտ (1888–1976), Մորոնի․ Վերջին նեփիացին, 1949–1951, յուղը փայտե տախտակին, 89 x 120 սանտիմետր։ Բրիգամ Յանգ Համալսարանի Արվեստի Թանգարան, 1969 թ․

Դեկտեմբերի 7-13-ը

Մորոնի 7-9

«Թող Քրիստոսը քեզ վեր բարձրացնի»

Աղոթքով ուսումնասիրելով Մորոնի 7–9 գլուխները, կհրավիրեք Սուրբ Հոգու ազդեցությունը։ Նա կօգնի ձեզ հասկանալ ձեր դասարանի երեխաների կարիքները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Երեխաներին հիշեցրեք մի բանի մասին, որ դուք հրավիրել եք նրանց անել անցյալ շաբաթվա դասի ընթացքում կամ ինչ-որ բան, որը նրանք միգուցե սովորել են իրենց ընտանիքների հետ այս շաբաթ: Խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Կրտսեր խմբի երեխաներ

Մորոնի 7․33

Եթե ես հավատք ունենամ, կարող եմ անել այն ամենը, ինչ Աստված ուզում է, որ ես անեմ

Երեխաները, ովքեր հավատք ունեն Հիսուս Քրիստոսի հանդեպ և վստահում են Նրա զորությանը, կարող են իրագործել մեծ բաներ, երբ ծառայում են Նրան։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Մորոնի 7․33 հատվածները և հրավիրեք երեխաներին ոտքի կանգնել ամեն անգամ, երբ լսեն «հավատք» բառը։ Բացատրեք, որ մենք ցույց ենք տալիս մեր հավատքը Հիսուսի Քրիստոսի հանդեպ, երբ պահում ենք Նրա պատվիրանները։ Օգնեք երեխաներին գրատախտակին թվարկել այն բաները, որոնք Հիսուսն ուզում է, որ նրանք անեն, օրինակ՝ հնազանդվել իրենց ծնողներին կամ ասել ճշմարտությունը: Վկայեք, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը կարող է օգնել մեզ պահել պատվիրանները։

  • Ցուցադրեք Մորմոնի Գրքից որևէ մարդու մի քանի նկարներ (կամ այլ սուրբ գրություններից), ով իրականացնում է ինչ-որ կարևոր գործ, քանի որ նա հավատք ունի Հիսուս Քրիստոսի հանդեպ (օրինակ տես Ավետարանի նկարների գիրք, հ. 19, 70, 7881)։ Օգնեք երեխաներին պատմել նկարի պատմությունը։ Ասացեք նրանց, որ քանի որ այդ մարդիկ հավատք ունեին առ Հիսուս Քրիստոսը, նրանց տրվել էր զորությունը կատարելու այն, ինչ Նա էր ուզում, որ նրանք կատարեին։

Մորոնի 7.41

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատը կարող է մեզ հույս տալ

Աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր զգում են, որ կորցրել են հույսը։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին հույս գտնել Հիսուս Քրիստոսում։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք և բացատրեք Մորոնի 7․41 հատվածները և խնդրեք նրանց բարձրացնել իրենց նկարները, երբ լսեն, թե Մորոնիի խոսքերով, ի՞նչի համար մենք պետք է հույս ունենանք։ Պատմեք երեխաներին Հիսուս Քրիստոսի շնորհիվ ունեցած ձեր հույսի մասին։

  • Հորդորեք երեխաներին մտածել իրենց ճանաչած որևէ մարդու մասին, ով ներկայումս դժվարություններ ունի։ Հրավիրեք երեխաներին նկարել մի նկար այդ մարդու համար, որը կարող է հիշեցնել նրան՝ հույս ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ։

Մորոնի 7․47

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»

Ձեր կյանքից ի՞նչ փորձառություններ կարող են օգնել, որ երեխաները սովորեն բարի լինել ուրիշների հանդեպ և սիրով վերաբերվել նրանց։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին կրկնել այդ արտահայտությունը ձեզ հետ․ «Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է» (Մորոնի 7․47)։ Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ եղանակներով է Հիսուս Քրիստոսը սեր ցուցաբերել ուրիշների հանդեպ (նկարները կարող են օգնել, օրինակ՝ Ավետարանի նկարների գիրք, համարներ. 55, 8384)։ Ինչպե՞ս է Նա սեր ցուցաբերել մեր հանդեպ։ Ո՞ւմ հանդեպ կարող ենք Հիսուսի նման սեր ցուցաբերել։ Որպես օրինակ ցույց տվեք “My Brother Hyrum” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը։

  • Հրավիրեք երեխաներին նկարել ինչ-որ մեկի հանդեպ սեր ցուցաբերելու իրենց նկարները։ Առաջարկեք, որ նրանք այդ նկարը տեղադրեն մի վայրում, որը կհիշեցնի նրանց սիրել ուրիշներին, ինչպես Հիսուսը սիրեց։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. Ավագ խմբի երեխաներ

Մորոնի 7․21–22, 25, 33

Ես օրհնված եմ, երբ ես ունեմ հավատք առ Հիսուս Քրիստոսը։

Մորմոնն ուզում էր, որ մարդիկ իմանային, որ հրաշքները չեն դադարել Փրկիչի երկրային ծառայությունն ավարտվելուց հետո։ Քանի դեռ մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսին, մենք Նրա օգնությամբ կարող ենք անել այն ամենը, ինչ Նա ուզում է, որ անենք, այդ թվում՝ հրաշքներ:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին գրատախտակին թվարկել որոշ «բարի բաները», որոնք մենք ստանում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի շնորհիվ, ինչպես օրինակ՝ ունենալ հավերժական ընտանիքներ, վերադառնալ Երկնային Հոր մոտ և ներվել մեր մեղքերի համար։ Այնուհետև հրավիրեք երեխաներին կարդալ Մորոնի 7․21–22 և 25 և ուշադրություն դարձնել, թե մենք ինչպես կարող ենք ստանալ այդ բոլոր բարի բաները Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր հավատքը առ Հիսուս Քրիստոսը և Նրա խոստումները:

  • Երեխաների համար կարդացեք Մորոնի 7․33 հատվածները և նրանց ուշադրությունը հրավիրեք նրան, թե ինչ կարող ենք անել, երբ հավատք ենք ունենում առ Հիսուս Քրիստոսը։ Անհրաժեշտության դեպքում, կիսվեք ձեր ունեցած փորձառություններով, երբ հավատքն օգնել է ձեզ անել այն, ինչ Աստված ցանկացել է, որ անեք։ Օգնեք երեխաներին մտածել և կիսվել իրենց կյանքի օրինակներով։ Քրիստոսի հանդեպ հավատքն ինչպե՞ս է օգնել այդ դեպքերում։

Մորոնի 7․40–41, 9․25–26

Ես կարող եմ հույս ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ, նույնիսկ, դժվարին փորձությունների ժամանակ։

Մորմոնն ու Մորոնին բախվեցին հուսահատության, բայց նրանք հույս գտան Փրկիչ Հիսուս Քրիստոսում: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հույս գտնել Քրիստոսում, երբ նրանք հուսահատված են։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին թվարկել մի քանի խնդիրներ, որոնց պատճառով մարդիկ կարող են հուսահատվել կամ կորցնել իրենց հույսը։ Հրավիրեք երեխաներին կարդալ Մորոնի 7․40–41 և 9․25–26 հատվածները և գտնել, թե ինչը կարող է օգնել այն մարդուն, ով հուսահատված է։ Պատմեք նրանց, թե Հիսուս Քրիստոսն ու Նրա ավետարանն ինչպե՞ս են օգնել ձեզ դժվարին պահերին։

  • Հրավիրեք երեխաներին նամակ գրել հուսահատված որևէ մարդու, որպեսզի օգնեն նրան հույս գտնել Քրիստոսում, ինչպես Մորմոնն արեց իր որդու համար Մորոնի 9․25–26։ Խրախուսեք երեխաներին իրենց նամակում օգտագործել այս հատվածների բառերն ու արտահայտությունները։

  • Մաքուր տարայի մեջ ջուր լցրեք և երկու առարկա գցեք դրա մեջ՝ մեկը, որ լողա ջրի երեսին, իսկ մյուսը, որ ընկղմվի ջրի տակ։ Լողացող առարկան համեմատեք այն մարդու հետ, ով հույս ունի Քրիստոսի հանդեպ։ Միասին կարդացեք Մորոնի 9․25։ Ինչպե՞ս է Քրիստոսը «[մեզ] վեր բարձրացնում», երբ բախվում ենք դժվարին փորձությունների։ Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ եղանակներով կարող են Փրկիչին և Նրա խրախուսող ուսմունքները պահել «[իրենց] մտքում հավիտյան»։

Մորոնի 7․45–48

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»:

Գթության պարգև զարգացնելը կյանքի նպատակ է։ Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին փնտրել Քրիստոսի մաքուր սերը։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կիսվել, թե իրենց կարծիքով ինչ է նշանակում «գթություն» բառը։ Ապա հրավիրեք երեխաներից որևէ մեկին կարդալ Մորոնի 7․45։ (Եթե այս բառերի որոշ հատվածներ դժվար է հասկանալ, օգնեք երեխաներին փնտրել դրանք բառարանում։) Խնդրեք երեխաներին խոսել իրենց ճանաչած մարդկանց մասին, ովքեր գթության լավ օրինակներ են Ինչո՞ւ է գթությունը կոչվում «Քրիստոսի մաքուր սեր»։ (Մորոնի 7․47)։ Ի՞նչ է 48-րդ հատվածն ուսուցանում մեզ այն մասին, թե ինչպես կարող ենք լցվել գթությամբ։ Խրախուսեք երեխաներից յուրաքանչյուրին այս շաբաթ աղոթել գթության համար և գտնել ուրիշներին գթություն ցույց տալու միջոցներ:

  • Օգնեք երեխաներին մտածել, թե Հիսուսն ինչ եղանակներով գթություն ցույց տվեց (օրինակի համար տես, Ղուկաս 23․34, Հովհաննես 8․1–11, Եթեր 12․33–34)։ Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին:

  • Խնդրեք երեխաներին գրել իրենց ճանաչած մարդկանց անունները թերթիկների վրա և տեղադրել դրանք պայուսակի կամ տարայի մեջ։ Հորդորեք նրանց տուն տանել իրենց տարան, ամեն օր ընտրել մի անուն և որևէ բան անել, որը ցույց կտա իրենց սերն այդ մարդու նկատմամբ։ Առաջիկա դասերին հրավիրեք նրանց կիսվել այդ մարդկանց ծառայելու փորձառություններով։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին մտածել մի մարդու մասին, ով գուցե, ավելի մեծ հավատք կամ հույս է փնտրում Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Երեխաներին հրավիրեք այդ մարդու հետ կիսվել որևէ նյութով, որը նրանք սովորեցին այսօրվա դասից։

Բարելավել մեր ուսուցումը

Ակնածանք խրախուսեք։ Ակնածանքի կարևոր տարրերից է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին խորհելը։ Կարող եք երեխաներին հիշեցնել, որ լինեն ակնածալից՝ ցածրաձայն երգելով, շշնջալով որևէ երգ, կամ ցույց տալով Հիսուսի նկարը:

Տպել