Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 14-20-ը Մորոնի 10. Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում


Դեկտեմբերի 14-20-ը Մորոնի 10. Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Դեկտեմբերի 14-20-ը Մորոնի 10, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2020

Նկար
Հիսուսը հայտնվում է նեփիացիներին

Որ դուք գիտենաք, Գարի Լ. Քապ

Դեկտեմբերի 14-20-ը

Մորոնի 10

Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք Նրանում

Երբ ավարտեք Մորմոնի Գրքի ընթերցանությունը, Սուրբ Հոգուց նոր վկայություն փնտրեք, որ այն ճշմարիտ է։ Երբ այդպես վարվեք, գրի առեք ձեր ստացած տպավորությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Մորմոնի Գիրքը սկսվում է Նեփիի խոստումով, որ մեզ ցույց կտա, որ «Տիրոջ գորովագութ ողորմությունները բոլոր նրանց վրա են, ում նա ընտրել է, նրանց հավատքի շնորհիվ. դարձնելու նրանց հզոր՝ մինչև իսկ ի զորությունն ազատման» (1 Նեփի 1.20): Գիրքն ավարտվում է Մորոնիի նմանատիպ ուղերձով, երբ նա պատրաստվում էր «կնքել» հիշատակարանները. Նա խնդրեց մեզ հիշել, «թե որքան ողորմած է եղել Տերը» (Մորոնի 10.2–3): Նույնիսկ եթե մենք միայն հիշենք Մորմոնի Գրքում գրանցված շատ ողորմություններ, դա մեզ շատ բան կտա մտածելու: Ի՞նչ օրինակներ են գալիս ձեր միտքը: Կարող եք խորհել այն եղանակի շուրջ, որով Աստված առաջնորդեց Լեքիի ընտանիքին անապատում և ծովում, գորովագութ ողորմությունները, որոնք նա ցույց տվեց Ենովսի հանդեպ, երբ նրա սիրտը ներում էր տենչում, կամ ողորմությունը, որը Նա ցուցաբերեց Ալմայի՝ Եկեղեցու ամենաչար թշնամու հանդեպ, ով դարձավ դրա անվախ պաշտպաններից մեկը: Ձեր խոհերը կարող են դառնալ դեպի ողորմածությունը, որը հարություն առած Փրկիչը ցուցաբերեց ժողովրդի հանդեպ, երբ Նա բժշկեց հիվանդներին և օրհնեց փոքր երեխաներին: Թերևս ամենակարևորը, որ այս ամենը կարող է հիշեցնել ձեզ, այն է, թե «թե որքան ողորմած է եղել Տերը» ձեր հանդեպ, քանի որ Մորմոնի Գրքի հիմնական նպատակներից մեկն է հրավիրել մեզանից յուրաքանչյուրին ստանալ Աստծո ողորմածությունը. հրավեր, որը հստակ արտահայտված է Մորոնիի հրաժեշտի խոսքերում, «եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում» (Մորոնի 10.32):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մորոնի 10.3-7

Ես կարող եմ իմանալ ճշմարտությունը Սուրբ Հոգու զորությամբ:

Մորոնի 10.3–7 հատվածներում տրված խոստումը միլիոնավոր մարդկանց կյանքեր է փոխել ողջ աշխարհում: Ինչպե՞ս է այն փոխել ձեր կյանքը: Անկախ նրանից, դուք ձգտում եք ձեռք բերել, թե ամրացնել ձեր վկայությունը Մորմոնի Գրքի մասին, Մորոնիի հրավերը կիրառելի է ձեզ համար: Երբ կարդաք Մորոնի 10.3–7-ը, ավելի ուշադիր եղեք, քան մնացած մասը կարդալիս: Կարող եք քննել յուրաքանչյուր արտահայտությունը՝ տալով այսպիսի հարցեր. Ի՞նչ է նշանակում սա: Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ անել սա: Ինչպիսի՞ փորձառություններ եմ ունեցել սրա վերաբերյալ։ Սուրբ Հոգին ինչպե՞ս է ինձ հայտնի դարձրել ճշմարտությունը Մորմոնի Գրքի մասին:

Նաև մտածեք ինչ-որ մեկի մասին, ով կարիք ունի լսելու Մորմոնի Գրքի մասին ձեր վկայությունը: Ինչպե՞ս կարող եք օգնել այդ մարդուն ստանալ իր սեփական վկայությունը:

Մորոնի 10.8-25

«Չուրանաք Աստծո պարգևները»:

Կան շատ եղանակներ, որով մարդը կարող է «ուրանալ Աստծո պարգևները» (Մորոնի 10.8): Որոշ մարդիկ անգամ հերքում են այս պարգևների գոյությունը: Ուրիշները հերքում են, որ իրենք ունեն հոգևոր պարգևներ, բայց ճանաչում են դրանք ուրիշների մեջ: Մինչդեռ մյուսները հրաժարվում են իրենց պարգևներից՝ պարզապես անտեսելով կամ թերանալով զարգացնել դրանք:

Երբ կարդաք Մորոնի 10.8–25-ը, փնտրեք ճշմարտությունները, որոնք կօգնեն ձեզ հայտնաբերել ձեր հոգևոր պարգևները և օգտագործել դրանք ավելի մեծ զորությամբ՝ օրհնելով ձեզ և ուրիշներին: Փնտրեք գաղափարներ պարգևների մասին, որոնք Աստված է տվել է ձեզ, և պարգևների մասին, որոնք Նա ցանկանում է, որ դուք փնտրեք: Ինչո՞ւ է կարևոր «հիշե[լ], որ ամեն բարի պարգև գալիս է Քրիստոսից»(Մորոնի 10.18):

Քննարկեք նաև Երեց Ջոն Ք. Փինգրիի Կրտսերի հետևյալ խորհուրդը. «Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք ճանաչել մեր պարգևները: Մենք կարող ենք անդրադառնալ մեր հայրապետական օրհնությանը, հարցնել նրանց, ովքեր լավ են ճանաչում մեզ, և անձամբ հայտնաբերել, թե ինչն է մեզ մոտ լավ ստացվում և ինչից ենք բավականություն ստանում: Եվ որ ամենակարևորն է, մենք կարող ենք հարցնել Աստծուն (տես Հակոբոս 1.5, ՎևՈւ 112.10): («Ես աշխատանք ունեմ քեզ համար», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 33):

Տես՝ Սուրբ գրքերի ուղեցույց, «Հոգու պարգևները», scriptures.ChurchofJesusChrist.org:

Մորոնի 10.30-33

Ես կարող եմ կատարելագործվել Հիսուս Քրիստոսի շնորհով:

Մորոնիի հորդորը՝ «եկեք Քրիստոսի մոտ», ներառում է ավելին, քան Նրա մասին սովորելը, Նրա մասին ավելի հաճախ մտածելը և Նրա պատվիրանները պահելը, և նույնքան կարևոր է, որքան այս ամենը: Ավելի շուտ այն Քրիստոսի մոտ գալու հրավեր է՝ իր հնարավոր ամբողջական իմաստով. դառնալ այնպիսին, ինչպիսին Նա է: Երբ կարդաք Մորոնի 10.30-33-ը, նշեք արտահայտությունները, որոնք օգնում են ձեզ հասկանալ, թե ինչ է նշանակում ամբողջովին գալ Քրիստոսի մոտ, ինչպես օրինակ՝ «կառչած մնաք ամեն բարի պարգևից», «հրաժարվեք ամեն անաստվածությունից, և իհարկե, «կատարյալ լինեք Քրիստոսում» (շեղագիրն ավելացված):

Որքանո՞վ է դա հնարավոր: Պատասխանները փնտրեք Մորոնի 10.30-33-ում: Հոգին ի՞նչ է պատվիրում ձեզ անել, որպեսզի ամբողջությամբ «գաք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք Նրանում»:

Տես Օմնի 1.26, Սուրբ գրքերի ուղեցույց, «Կատարյալ», scriptures.ChurchofJesusChrist.org.

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Մորոնի 10

Միասին կարդացեք այս գլուխը, փնտրելով հորդորել բառը, ամեն անգամ, երբ Մորոնին օգտագործում է այն: Թվարկեք կամ նշեք, թե ինչ է Մորոնին հորդորում կամ խստորեն քաջալերում անել: Մենք ի՞նչ կարող ենք անել նրա հորդորներին հետևելու համար։

Մորոնի 10.3

Մենք ի՞նչ ենք սովորել Տիրոջ ողորմածության մասին, երբ կարդացել ենք Մորմոնի Գիրքը այս տարի: Տերն ինչպե՞ս է ողորմած եղել ձեր ընտանիքի հանդեպ:

Մորոնի 10.3–5

Այս հատվածները կարդալուց հետո կարող եք ընտանիքի անդամներին խնդրել կիսվել, թե նրանք ինչպես են իմացել, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Միասին երգեք որևէ երգ ճշմարտություն փնտրելու մասին, ինչպես՝ “Search, Ponder, and Pray” (Children’s Songbook, 109): Կարող եք նաև հրավիրել ընտանիքի անդամներին ընտանեկան օրագրում գրանցել իրենց վկայությունները:

Մորոնի 10.8-18

Սուրբ Ծնունդը իսկական ժամանակն է մտածել պարգևներ ստանալու մասին: Ընտանիքի անդամները կարող են նվերներ պատրաստել միմյանց համար, որոնք ներկայացնում են Մորոնի 10.9-16-ում նշված «Աստծո պարգևները»: Այս պարգևները կարող են նաև ներկայացնել առարկայական նվերներ, որոնք գալիս են Քրիստոսից, որոնք նրանք տեսնում են միմյանց մեջ:

Մորոնի 10.27-29, 34

Ընտանիքի անդամները կարող են կիսվել այն խոսքերով, որոնք կասեին Մորոնիին, երբ «կտեսնե[նք նրան] Աստծո դատարանում»:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Փնտրեք Հիսուս Քրիստոսին: Մորմոնի Գիրքը և մնացած սուրբ գրությունները միասին վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։ Ի՞նչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին Մորոնի 10-ում։ Ի՞նչ եք ոգեշնչվում անել, որ գաք Նրա մոտ։

Նկար
Մորոնին թաղում է ոսկե թիթեղները

Մորոնին թաղում է թիթեղները, Ջոն Մքնոթն

Տպել