Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 21-27-ը Սուրբ Ծնունդ. Եվ նա կգա աշխարհ՝ փրկագնելու իր ժողովրդին


Դեկտեմբերի 21-27-ը Սուրբ Ծնունդ. Եվ նա կգա աշխարհ՝ փրկագնելու իր ժողովրդին Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Դեկտեմբերի 21-27-ը Սուրբ Ծնունդ, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2020

Նկար
Հովսեփը, Մարիամը և մանուկ Հիսուսը ախոռում

Ահա, Աստծո գառը, Վոլթեր Ռեյն

Դեկտեմբերի 21-27-ը

Սուրբ Ծնունդ

Եվ նա կգա աշխարհ՝ փրկագնելու իր ժողովրդին

Սուրբ Ծննդյան տոները լավ ժամանակ է անդրադառնալ և երախտագիտություն արտահայտել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծննդի համար: Երբ այս շաբաթ կարդաք ու խորհեք Նրա ծննդի ու կյանքի մասին, քննարկեք, թե այս տարի Մորմոնի Գրքի ուսումնասիրությունն ինչպես է ամրապնդել ձեր վկայությունը առ այն, որ Նա է աշխարհի Փրկիչը: Գրի առեք ձեր ստացած տպավորությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նեփիից մինչև Մորոնի Մորմոնի Գրքի յուրաքանչյուր մարգարե կապված էր այն սուրբ նպատակին, որն ամփոփված է գրքի տիտղոսաթերթում. «Որպեսզի համոզի [բոլոր ժողովուրդներին], որ Հիսուսը Քրիստոսն է»: Մի մարգարե տեսավ Նրան՝ որպես նախամահկանացու հոգի, իսկ մեկ ուրիշը տեսիլքում տեսավ Նրա ծնունդը և ծառայությունը: Մեկը կանգնեց պատի վրա, որ հայտարարի Նրա ծննդի ու մահվան նշանները, իսկ մեկ ուրիշը ծնկի իջավ Նրա հարություն առած մարմնի առջև՝ շոշափելով Նրա ձեռքերի, ոտքերի և կողերի վերքերը: Նրանք բոլորը գիտեին այս կարևոր ճշմարտությունը. «Չկա ուրիշ ճանապարհ կամ միջոց, որով մարդ կարողանա փրկվել, միայն քավիչ արյամբ Հիսուս Քրիստոսի, որը պիտի գա … փրկագնելու աշխարհը» (Հելաման 5.9):

Ուստի այս Սուրբ Ծննդյան տոներին, երբ ամբողջ աշխարհի հավատացյալները տոնում են Աստծո բարությունն ու սերը, որով ուղարկեց Իր Որդուն, խորհեք, թե Մորմոնի Գիրքն ինչպես է ամրացրել ձեր հավատը Քրիստոսի հանդեպ: Երբ մտածում եք Նրա ծննդի մասին, խորհեք, թե Նա ինչու եկավ, և Նրա գալուստը ինչպես փոխեց ձեր կյանքը: Այդ ժամանակ դուք կարող եք զգալ Սուրբ Ծնունդի իսկական ուրախությունը, պարգև, որ Հիսուս Քրիստոսն է տալիս ձեզ:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

1 Նեփի 11.13–36, Մոսիա 3.5–10, Հելաման 14.1–13, 3 Նեփի 1.4–22

Հիսուս Քրիստոսը աշխարհ է եկել իմ Փրկիչը լինելու համար:

Ավանդական է Սուրբ Ծննդյան տոներին կարդալ Փրկիչի ծնունդի պատմությունը Նոր Կտակարանից, բայց Մորմոնի Գրքում ևս դուք կարող եք գտնել հուզիչ մարգարեություններ այս սրբազան իրադարձության մասին: Օրինակ՝ Փրկիչի ծնունդի մասին մարգարեություններ կարելի է գտնել 1 Նեփի 11.13–36, Մոսիա 3.5–10, Հելաման 14.1–13 և 3 Նեփի 1.4–22-ում: Հիսուս Քրիստոսի մասին ի՞նչ տպավորություններ եք ստանում, երբ կարդում եք այս հատվածները և խորհում եք Նրա ծնունդի նշանների հնարավոր իմաստների մասին: Հնադարյան Ամերիկայի այս մարգարեների վկայություններն ինչպե՞ս են ամրապնդում ձեր վկայությունը Քրիստոսի և Նրա առաքելության մասին։

Տես նաև Մատթեոս 1․18-25, 2, Ղուկաս 2:

2 Նեփի 2.6, Ալմա 7.7–13, 11.40, Հելաման 5.9, 14.16–17

Հիսուս Քրիստոսը ողջ մարդկության Քավիչն է:

Մենք որևէ պատճառ չէինք ունենա տոնելու Հիսուս Քրիստոսի ծնունդը, եթե չլիներ Նրա քավիչ զոհաբերությունը, որի միջոցով Նա փրկում է մեզ մեղքից ու մահից, սփոփում է դժբախտության պահերին և օգնում է մեզ «կատարելագործվել նրանում» (Մորոնի 10.32): Այս տարի ի՞նչ եք սովորել Մորմոնի Գրքից Փրկիչի քավիչ զորության մասին: Ո՞ր պատմություններն ու ուսմունքներն են նշանակալից ձեզ համար: Մտածեք, թե հետևյալ օրինակներն ինչ են ուսուցանում ձեզ Փրկիչի քավիչ առաքելության մասին. 2 Նեփի 2.6, Ալմա 7.7–13, 11.40 և Հելաման 5.9, 14.16–17: Ի՞նչ եք ոգեշնչվում անել, որպեսզի ձեր երախտագիտությունն արտահայտեք Նրան։(Christmas.ComeUntoChrist.org ունի որոշ գաղափարներ, որոնցով կարող եք սկսել:)

1 Նեփի 6.4, 19.18, 2 Նեփի 25.23, 26, 33.4, 10

Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին։

«Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին», սա ավելին է, քան պարզապես Մորմոնի Գրքի ենթավերնագիր, այն հաստատում է դրա աստվածային նպատակը: Խորհեք, թե ինչ եք սովորում հետևյալ սուրբ գրություններից Քրիստոսի մասին վկայելու Մորմոնի Գրքի առաքելության մասին. 1 Նեփի 6.4, 19.18 և 2 Նեփի 25.23, 26, 33.4, 10:

Օրագրում գրառեք, թե այս տարի Մորմոնի Գրքի ուսումնասիրությունն ինչպե՞ս է ձեզ մոտեցրել Քրիստոսին: Հետևյալ հուշումները կարող են օգնել.

  • «Մի նոր բան, որ ես սովորեցի Փրկիչի մասին այս տարի …»

  • «Փրկիչի մասին հատվածների ընթերցումը փոխել է այն եղանակը, որով ես …»

  • «Մորմոնի Գրքից իմ սիրելի անձը կամ պատմությունը ուսուցանել է ինձ, որ Փրկիչը … »

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

1 Նեփի 11.13–23, Մոսիա 3.5–10, Հելաման 14.1–13, 3 Նեփի 1.4–22

Երեխաները կարող են նկարել իրենց լսածը, երբ կարդաք Քրիստոսի ծննդի ու ծառայության մասին պատմությունները 1 Նեփի 11.13–23, Մոսիա 3.5–10, Հելաման 14.1–13 և 3 Նեփի 1.4–22: Հետո ձեր երեխաները կարող են պատմել պատմությունները՝ օգտագործելով իրենց նկարները:

«Նա է պարգևը»

Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին կենտրոնանալ պարգևի վրա, որը Երկնային Հոյրն է տվել մեզ՝ ուղարկելով Իր Որդուն, կարող եք փաթեթավորել Հիսուս Քրիստոսի նկարը՝ որպես Սուրբ Ծնունդի նվեր: Ընտանիքի անդամները կարող են խոսել Սուրբ Ծննդյան սիրելի ընծաների մասին, որոնք ստացել են կամ ակնկալում են ստանալ: Հետո նրանք կարող են բացել Քրիստոսի նկարը և քննարկել, թե Նա ինչպես է թանկարժեք պարգև եղել մեզ համար: «Նա է պարգևը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org) կարող է օգնել ձեզ քննարկել, թե դուք ինչպես կարող եք ընտանիքով բացահայտել, ընդունել և կիսվել Փրկիչի պարգևը այս Սուրբ Ծնունդին:

Ձեր ընտանիքը կարող է նաև օգուտ քաղել՝ մտածելով որևէ «պարգևի» մասին, որը նրանք կցանկանային տալ Փրկիչին, ինչպես օրինակ՝ ջանք գործադրելով բարի լինել ուրիշների հանդեպ կամ աշխատելով հաղթահարել որևէ վատ սովորություն: Խնդրեք ընտանիքի անդամներին գրի առնել իրենց գաղափարները, փաթաթել դրանք նվերի տեսքով և տեղադրել իրենց նվերները Փրկիչի նկարի շուրջ:

Սուրբ Ծնունդի հոգին

Կարող եք ծրագրել ուրախ միջոցառումներ Սուրբ Ծնունդի մոտակա օրերին, որպեսզի զգաք Քրիստոսի Հոգին, ինչպես օրինակ՝ ծառայելով ինչ-որ մեկին կամ միասին երգելով Սուրբ Ծննդյան օրհներգեր: (Մտքերի համար տես՝ christmas.ComeUntoChrist.org:)

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես՝ այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել մեր ուսուցումը

Հետևողական եղեք գործելու վերաբերյալ հրավերների հարցում «Երբ հետևողական եք գործելու հրավերին, դուք ցույց եք տալիս [ձեր ընտանիքի անդամներին], որ հոգ եք տանում նրանց մասին, և ինչպես է ավետարանն օրհնում նրանց կյանքը: Դուք նրանց հնարավորություն եք տալիս նաև կիսվել իրենց փորձառություններով, որոնք ամրացնում են նրանց պարտավորվածությունը և թույլ տալիս, որ աջակցեն միմյանց՝ ավետարանով ապրելու գործում» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,35):

Նկար
Հրեշտակը տեսիլքով Նեփիին ցույց է տալիս Կույս Մարիամին

Կույս Մարիամը Նեփիի տեսիլքում, Ջուդիթ Ա. Մեհր

Տպել