Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 7-13-ը Մորոնի 7-9: Թող Քրիստոսը քեզ վեր բարձրացնի


Դեկտեմբերի 7-13-ը Մորոնի 7-9: Թող Քրիստոսը քեզ վեր բարձրացնի, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար․ Մորմոնի Գիրք 2020 (2020)

Դեկտեմբերի 7-13-ը Մորոնի 7-9, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2020

Նկար
Մորոնին գրում է ոսկե թիթեղների վրա

Միներվա Թեյչերտ (1888–1976), Մորոնի` Վերջին Նեփիացին, 1949–1951, յուղանկար: Բրիգամ Յանգ Համալսարանի Արվեստի թանգարան, 1969թ.

Դեկտեմբերի 7-13-ը

Մորոնի 7-9

Թող Քրիստոսը քեզ վեր բարձրացնի

Երբ ուսումնասիրեք Մորոնի 7–9-ը, ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին և գրանցեք ձեզ ուղղված Նրա ուղերձները: Նա կարող է ուսուցանել ձեզ, թե ինչ պիտի իմանաք և ինչ պիտի անեք:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նախքան Մորոնին իր սեփական բառերով կեզրափակեր հիշատակարանը, որն այժմ մեզ հայտնի է որպես Մորմոնի Գիրք, նա կիսվեց իր հոր՝ Մորմոնի երեք ուղերձներով. պատգամ «Քրիստոսի խաղաղ հետևորդներին» (Մորոնի 7.3) և երկու նամակ, որոնք Մորմոնը գրել էր Մորոնիին: Գուցե Մորոնին ընդգրկել է այս ուղերձները Մորմոնի Գրքում, քանի որ կանխատեսել է նմանությունները իր օրերի և մեր օրերի վտանգների միջև: Երբ այս խոսքերը գրվել են, ամբողջ նեփիացի ժողովուրդը սրընթաց կերպով ընկնում էր ուրացության մեջ: Նրանցից շատերը «կորցրել են իրենց սերը մեկը մյուսի հանդեպ» և հրճվում են «ամեն բանով, բացի նրանից, ինչը բարի է» (Մորոնի 9.5, 19): Եվ սակայն Մորմոնը դեռ հիմք ուներ հույսի համար՝ ուսուցանելով մեզ, որ հույսը չի նշանակում անտեսել կամ պարզամտորեն վերաբերվել աշխարհի խնդիրներին, դա նշանակում է հավատք ունենալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ, ում զորությունը ավելի մեծ ու հավերժ է, քան այդ խնդիրները: Դա նշանակում է՝ «որդեգրե[լ] այն ամենը, ինչ բարի է» (Մորոնի 7.19): Դա նշանակում է՝ թույլ տալ, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը «և նրա փառքի և հավերժական կյանքի հույսը մնա քո մտքում հավիտյան» (Մորոնի 9.25): Եվ մինչև Քրիստոսի Երկրորդ Գալուստի փառահեղ օրը երբեք չդադարենք «գործելուց … [որ] հաղթ[ենք] ամեն արդարության թշնամուն» (Մորոնի 9.6):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մորոնի 7․12-20

Քրիստոսի լույսն օգնում է ինձ դատել բարու և չարի միջև:

Ներկայիս աշխարհը լի է ազդեցիկ ուղերձներով, ինչպե՞ս կարող ենք տարբերել՝ ո՞րն է ճիշտ, որը՝ սխալ: Մորմոնի խոսքերը Մորոնի 7 գլխում մեզ տալիս են մի քանի սկզբունքներ, որոնք կարող ենք օգտագործել, որպեսզի խուսափենք «սխալ դատե[լուց]» (Մորոնի 7.18): Երբ ուսումնասիրեք Մորոնի 7.12-20-ը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ իմանալ, թե ինչը ձեզ կմոտեցնի Աստծուն և ինչը՝ ոչ: Կարող եք օգտագործել այս ճշմարտությունները, որպեսզի գնահատեք ուղերձները, որոնց հանդիպում եք և փորձառությունները, որոնք ունեցել եք այս շաբաթ, և որոշեք՝ արդյոք դրանք հրավիրում են և գայթակում են ձեզ բարիք գործել (տես Մորոնի 7.13):

Տես նաև՝ “Judging Others,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org; Bible Dictionary, «Light of Christ»:

Մորոնի 7.20–48

Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով ես կարող եմ «որդեգրել այն ամենը, ինչ բարի է»։

Երբ Մորմոնն ուսուցանեց՝ ինչպես տարբերել բարին չարից, մի հարց ուղղեց, որը կարևոր է թվում այսօր. «Ինչպես է դա հնարավոր որդեգրել այն ամենը, ինչ բարի է», հատկապես, երբ հակառակորդի գայթակղություններն այդքան հրապուրիչ են (Մորոնի 7.20): Մորմոնի պատասխանը կարելի է գտնել 7-րդ գլխի մնացած մասում: Երբ կարդաք Ելից 20-48-ը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ճանաչել «այն ամենը, ինչ բարի է», որը դուք ունեք Հիսուս Քրիստոսի շնորհիվ: Հիսուսի հանդեպ հավատքն ինչպե՞ս է օգնում ձեզ գտնել այն ամենը, ինչը բարի է։ Ինչպե՞ս կարող ենք «որդեգրել» ավելի շատ բարի բաներ։

Տես նաև Հավատո Հանգանակներ 1.13:

Մորոնի 7.44–48

«Գթությունը Քրիստոսի մաքուր սերն է»:

Նախագահ Դալլին Հ. Օուքսը նկատել է. «Պատճառը, որ գթությունը երբեք չի խափանվում, և պատճառը, որ գթությունն ավելի մեծ է, քան նույնիսկ բարության ամենամեծ դրսևորումը … այն է, որ գթությունը, որը «Քրիստոսի մաքուր սերն է» (Մորոնի 7.47), գործողություն չէ, այլ վիճակ է կամ գիտակցության մակարդակ: … Գթությունը գոյավիճակ է» (“The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 34): Երբ կարդաք Մորոնի 7.44-48 հատվածները, քննարկեք գթության Մորոնիի նկարագրությունը և ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգուց եկող հուշումներին, նա կարող է օգնել ձեզ գտնել կատարելագործման ուղիներ: Ինչո՞ւ է մեզ հավատք և հույս հարկավոր գթության պարգևը ստանալու համար:

Մորոնի 9.9

Իմ մաքրաբարոյությունն ու առաքինությունը կարո՞ղ են վերցվել ինձանից:

Մորմոնի կողմից նեփիացիների սարսափելի մեղքերի նկարագրությունը հանգեցրել է նրան, որ ոմանք սխալմամբ ենթադրում են, որ սեռական բռնության կամ չարաշահման զոհերը խախտել են մաքրաբարոյության օրենքը: Սական Երեց Ռիչարդ Գ. Սքոթը հստակեցրել է, որ դա այդպես չէ: Նա ուսուցանել է. «Ես հանդիսավոր վկայում եմ, որ երբ ուրիշների բռնի արարքները, այլասերումը կամ արյունապղծությունը սարսափելի վնաս է հասցնում ձեզ, հակառակ ձեր կամքի, դուք պատասխանատու չեք և չպիտի մեղավոր զգաք» (“Healing the Tragic Scars of Abuse,” Ensign, May 1992, 32):

Մորոնի 9.25–26

Ես կարող եմ հույս ունենալ Քրիստոսում, անկախ իմ հանգամանքներից:

Երբ Մորմոնը նկարագրեց ամբարշտությունը, որը նա տեսել էր, իր որդուն պատվիրեց չվշտանալ: Ի՞նչ տպավորություն են թողնում ձեզ վրա Մորմոնի պատգամը հույսի վերաբերյալ: Ի՞նչ է նշանակում ձեզ համար, որ Քրիստոսը «վեր բարձրացնի» ձեզ: Քրիստոսի ո՞ր հատկանիշները և Նրա ավետարանի ո՞ր սկզբունքներն են «մնում քո մտքում» և հույս տալիս ձեզ (Մորոնի 9.25):

Տես նաև՝ Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Աստծո լույսի հույսը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 70, 75–77:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա որոշ մտքեր։

Մորոնի 7․5-11

Համաձայն Մորոնի 7.5–11-ի, ինչու է կարևոր բարի գործեր կատարել բարի պատճառներով: Ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ արդյո՞ք մենք աղոթում ենք և հնազանդվում Աստծո պատվիրաններին «անկեղծ միտումով» (հատված 6):

Մորոնի 7.12–19

Մորմոնի խորհուրդն ինչպե՞ս կարող է օգնել մեզ բարի ընտրություններ կատարել այն մասին, թե մենք ինչպե՞ս և ու՞մ հետ ենք անցկացնում մեր ժամանակը: Կարող եք հրավիրել ընտանիքի անդամներին ձեր տանը փնտրել և «որդեգրել» (Մորոնի 7.19) այն բաները, որոնք հրավիրում են նրանց «անել բարիք, և սիրել Աստծուն, և ծառայել նրան» (Մորոնի 7.13): Գովեք նրանց իրենց գտած բարի բաների համար:

Մորոնի 7.29

Այս հատվածը կարդալուց հետո ընտանիքի անդամները կարող են խոսել հրաշքների մասին, որոնց վկա են եղել կամ այլ ուղիների մասին, որոնցով նրանք տեսել են Աստծո ձեռքն իրենց կյանքում:

Մորոնի 8․5-26

Նեփիացիները, ովքեր մկրտում էին փոքր երեխաներին, ի՞նչն էին սխալ հասկացել Հիսուս Քրիստոսի Քավության վերաբերյալ։ Մորմոնի ուսմունքներից ի՞նչ ենք սովորում Քավության մասին:

Մորոնի 8.16-17

Ի՞նչ է նշանակում «կատարյալ սեր ունենալ»: Ինչպե՞ս կարող է այն օգնել մեզ հաղթահարել վախը: Ինչպե՞ս է դա օգնում մեզ համարձակ ուսուցանել ճշմարտությունը։ Ինչպե՞ս ենք մենք զարգացնում այն:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար բաժնից:

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք երաժշտություն՝ Հոգուն հրավիրելու և վարդապետությունն ուսուցանելու համար «Երաժշտությունն անսահման զորություն ունի [մեզ] առաջ շարժելու դեպի ավելի մեծ հոգևորություն և ավետարանի հանդեպ նվիրվածություն» (“First Presidency Preface,” Hymns,x): Սիրո մասին որևէ երգ, ինչպես օրինակ՝ «Սիրեք միմյանց» (Hymns, no.308), կարող է լրացնել գթության մասին ընտանեկան քննարկումը Մորոնի 7.44–48:

Նկար
Հիսուս Քրիստոս

Քրիստոս Փրկիչի դիմանկարը, ըստ՝ Հեյնրիխ Հոֆմանի

Տպել