Հոկտեմբերի 21–27-ը Ա և Բ Թեսաղոնիկեցիս․ «Չշարժուիք ձեր մտքիցը եւ չզարհուրիք» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)
Հոկտեմբերի 21-27-ը Ա և Բ Թեսաղոնիկեցիս, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2019
Հոկտեմբերի 21-27-ը
Ա և Բ Թեսաղոնիկեցիս
«Չշարժուիք ձեր մտքիցը եւ չզարհուրիք»
Եթե աղոթքով կարդաք Ա և Բ Թեսաղոնիկեցիս գրքերը՝ մտքում ունենալով երեխաներին, կգտնեք այն սկզբունքները, որոնք նրանք պետք է հասկանան։
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Անցած շաբաթվա դասին արդյո՞ք հրավիրել եք երեխաներին կիրառել իրենց սովորածը։ Թույլ տվեք երեխաներին այս շաբաթվա դասի առաջին մի քանի րոպեները տրամադրել իրենց փորձառություններով կիսվելուն։
Ուսուցանեք վարդապետությունը
Փոքր երեխաներ
Եթե ես հետևեմ Հիսուս Քրիստոսի պատվիրաններին, ես պատրաստ կլինեմ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։
Պողոսի խորհուրդը կարող է օգնել մեզ պատրաստ լինել այն մեծ օրվան, երբ Փրկիչը կրկին Երկիր գա։
Հնարավոր վարժություններ
-
Մայրերից մեկին հրավիրեք պատմել այն մասին, թե ինչ էր զգում, երբ սպասում էր իր երեխայի ծնվելուն, թեև չգիտեր, թե երբ էր երեխան ծնվելու։ Կարդացեք Ա Թեսաղոնիկեցիս 5․2–3 և ասացեք երեխաներին, որ Հիսուս Քրիստոսը կրկին կգա Երկիր, սակայն ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե երբ է դա լինելու, ինչպես մայրը չգիտի իր երեխայի ծնվելու ճշգրիտ օրը։
-
Հրավիրեք երեխաներին խոսել այն ժամանակի մասին, երբ իրենք պատրաստվել են ճամփորդության կամ միջոցառման: Ի՞նչ արեցին նրանք պատրաստվելու համար: Բերեք ճամպրուկ կամ պայուսակ և խնդրեք երեխաներին պատկերացնել, թե հավաքում են իրենց իրերը ճամփորդության կամ միջոցառման համար։ Բացատրեք, որ մենք պատրաստվում ենք Հիսուս Քրիստոսի կրկին գալուն աղոթելով, սուրբ գրությունները կարդալով, մարգարեին հետևելով և ամեն օր արդար ապրելով։ Հրավիրեք երեխաներին նկարել, թե ինչ ուղիներով կարող են անել դա, և դրեք նկարները ճամպրուկի մեջ։
-
Կարդացեք Ա Թեսաղոնիկեցիս 5․6 և բացատրեք երեխաներին, որ եթե մենք չենք պատրաստվում Հիսուսի գալուն, դա նման է նրան, որ մենք քնած ենք, և պատրաստ չենք Նրան տեսնելու։ Հրավիրեք երեխաներին ձևացնել՝ իբրև քնած են: Բացատրեք, որ եթե մենք պատրաստվենք, դա նման է նրան, որ արթուն ենք և սպասում ենք Նրան: Հրավիրեք նրանց արթնանալ։ Միասին երգեք “When He Comes Again” (Children’s Songbook, 82-83)։
Պողոսն ուսուցանել է, որ ուրացությունը նախորդելու է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:
Հիսուս Քրիստոսի հիմնած Եկեղեցին, ի վերջո, ընկավ ուրացության մեջ, ինչը նշանակում է, որ քահանայության իշխանությունը և ավետարանի ճշմարտությունները վերցվեցին Երկրի վրայից։ Պողոսը մարգարեացավ, որ այդ ուրացությունը տեղի էր ունենալու Փրկիչի Երկրորդ Գալուստից առաջ։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների հետ Բ Թեսաղոնիկեցիս 2․3-ը կարդալուց հետո պլաստիկ բաժակներից կամ խորանարդիկներից կառուցեք աշտարակ։ Ասացեք երեխաներին, որ բաժակները կամ խորանարդիկները ներկայացնում են ճշմարիտ Եկեղեցու կարևոր մասերը, ինչպիսիք են՝ ավետարանի ճշմարտությունները, քահանայությունը, տաճարային կնքումները և մարգարեներին։ Պողոսի և մյուս Առաքյալների մահից հետո այդ ամենը կորած էր, և ճշմարիտ Եկեղեցին շատ տարիներ այլևս Երկրի վրա չէր։ Հրավիրեք երեխաներից մեկին քանդել աշտարակը և բացատրել, որ դա կոչվեց Ուրացություն: Երբ Հիսուս Քրիստոսն Իր Եկեղեցին վերադարձրեց, դա կոչվեց Վերականգնում: (Sես Ուրացություն, Հավատքին հավատարիմ, 13–14։)
-
Ցույց տվեք Մորմոնի Գիրքը և մարգարեի ու տաճարի նկարներ։ Հրավիրեք երեխաներին ասել «Ուրացություն», երբ պահեք իրերը պարկի մեջ, և «Վերականգնում», երբ նորից հանեք դրանք։
-
Երգեք երգեր, որոնք ուսուցանում են ճշմարտությունները, որ վերցվել էին Ուրացության հետևանքով և վերականգնվել մեր օրերում, օրինակ՝ “I Am a Child of God,” “The Church of Jesus Christ,” և “I Love to See the Temple” and (Children’s Songbook, 2–3, 77, 95)։
Ուսուցանեք վարդապետությունը
Ավագ երեխաներ
Եթե ես հետևեմ Հիսուս Քրիստոսի պատվիրաններին, ես պատրաստ կլինեմ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։
Պողոսի խորհուրդը կարող է օգնել մեզ պատրաստ լինել այն մեծ օրվան, երբ Փրկիչը կրկին Երկիր գա։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներից մեկին խնդրեք կարդալ Ա Թեսաղոնիկեցիս 5․1-6, մինչ մյուս երեխաները հետևում են։ Ամեն հատվածից հետո խնդրեք երեխային ամփոփել այն, ինչի մասին խոսվում է հատվածում։ Կարող եք բացատրել, որ «Տիրոջ օրը» նշանակում է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը: Ինչո՞ւ է, ըստ երեխաների, Երկրորդ Գալուստը համեմատվում գիշերային գողի կամ երեխայի սպասող կնոջ հետ։
-
Խնդրեք երեխաներին պատկերացնել, որ Փրկիչը այսօր այցելելու է ձեր դասին: Ինչպե՞ս կարող ենք պատրաստել մեր դասարանը Նրա այցելությանը: Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ կարող ենք անել Փրկիչի Երկրորդ Գալուստին նախապատրաստվելու համար։ Օրինակ՝ մենք կարող ենք ապաշխարել, ներել, բարելավել մեր հարաբերությունները մեր ընտանիքի հետ, հետևել մարգարեին և պահել մեր ուխտերը։ Խրախուսեք երեխաներին ընտրել որևէ գործողություն, որը կանեն, որպեսզի պատրաստեն իրենց ընդունել Փրկիչին Իր Գալուստի ժամանակ։
Պողոսն ուսուցանել է, որ ուրացությունը նախորդելու է Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:
Եթե երեխաները հասկանան, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին և Նրա ավետարանը վերցվել էին Երկրի վրայից Մեծ Ուրացության ժամանակ, նրանց համար պարզ կդառնա Վերականգնման անհրաժեշտությունը։
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներից մեկին կարդալ Բ Թեսաղոնիկեցիս 2․1–3։ Համաձայն այդ հատվածների, ի՞նչ պետք է տեղի ունենար «Քրիստոսի օրից» առաջ, այսինքն՝ Երկրորդ Գալուստից առաջ: Արդյո՞ք երեխաները գիտեն, թե ինչ է նշանակում «զարհուրել»: Հավաստիացեք, որ երեխաները հասկանում են, որ դա նշանակում է Մեծ Ուրացությունը, որը տեղի ունեցավ Փրկիչի Առաքյալների մահից հետո: Կարող եք կիսվել տեղեկությամբ Ուրացություն բաժնից, «Հավատքին հավատարիմ», գրքույկում 13–14։
-
Օգնեք երեխաներին թվարկել գրատախտակի ճշմարտությունները և օրհնությունները, որոնք մենք վայելում ենք ավետարանի շնորհիվ։ (Օրինակ՝ տաճարները, մարգարեները, քահանայությունը և Սուրբ Հոգու պարգևը։) Հերթով ջնջեք բառերը և հարցրեք երեխաներին, թե ինչպես նրանց կյանքը կփոխվեր առանց դրանց։ Բացատրեք, որ այս ճշմարտությունները կորսվել էին Մեծ Ուրացության ժամանակաշրջանում: Ինչո՞ւ էր կարևոր, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնվեր Երկրի վրա վերջին օրերին։ Հրավիրեք երեխաներին «վերականգնել» կամ նորից գրել ճշմարտությունները և օրհնությունները գրատախտակին:
Երկնային Հայրը կամենում է, որ ես աշխատեմ։
Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին տեսնել աշխատանքը որպես օրհնություն և չխուսափել դրանից։
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին հերթով կարդալ Բ Թեսաղոնիկեցիս 3․7-13-ի հատվածները, փնտրելով խնդիրները, որոնց հանդիպում էին Սրբերը։ Ինչո՞ւ է Երկնային Հայրը կամենում, որ մենք աշխատենք: Ի՞նչ տեղի կունենա, եթե մենք չսովորենք քրտնաջան աշխատել: Խնդրեք երեխաներին հերթով դերակատարել պարզ գործողություններ, իսկ մյուս երեխաները թող գուշակեն, թե ինչ են նրանք անում:
-
Հրավիրեք երեխաներին խոսել այն ժամանակի մասին, երբ տքնաջան աշխատել են որևէ հանձնարարության, ծրագրի կամ նպատակի վրա: Ինչպե՞ս են զգացել ավարտելուց հետո։ Ի՞նչ է նշանակում «մի ձանձրացեք բարիք գործելուց»: (Բ Թեսաղոնիկեցիս 3․13)։
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Խնդրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամներից մեկին կամ ընկերոջը ասել մի պատճառ, որի համար շնորհակալ են, որ այսօր Երկրի վրա ունեն ավետարանը (այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կօգնի նրանց հիշել)։