Եկ, հետևիր ինձ
Հոկտեմբերի 14-20-ը Փիլիպպեցիս, Կողոսացիս․ «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»


Հոկտեմբերի 14-20-ը Փիլիպպեցիս, Կողոսացիս․ «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հոկտեմբերի 14-20-ը Փիլիպպեցիս, Կողոսացիս, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար 2019

Պողոսը նամակ է թելադրում բանտից

Հոկտեմբերի 14-20-ը

Փիլիպպեցիս, Կողոսացիս

«Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»

Կարդացեք Փիլիպպեցիս և Կողոսացիս՝ մտածելով երեխաների մասին, որոնց ուսուցանում եք։ Ոգեշնչում փնտրեք, թե ինչպես ուսուցանել նրանց սկզբունքները այդ նամակներից։

Գրի առեք ձեր տպավորությունները

sharing icon

Հրավիրեք կիսվել

Հարցրեք երեխաներին, թե ինչ են արել անցած շաբաթ, որպեսի օգնեն որևէ մեկին, ով ընկերոջ կարիք ուներ, ինչպես քննարկվել էր անցած շաբաթվա դասին։

teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Փիլիպպեցիս 1.3-4, Կողոսացիս1.3, 9

Եկեղեցու ղեկավարները սիրում են ինձ և աղոթում են ինձ համար։

Պողոսը հաճախ էր սկսում իր նամակները՝ արտահայտելով իր սերը Եկեղեցու անդամների հանդեպ և ասելով նրանց, որ աղոթում է նրանց համար։ Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Եկեղեցու իրենց ղեկավարները սիրում են իրենց:

Հնարավոր վարժություններ

  • Բարձրաձայն կարդացեք Փիլիպպեցիս 1․3–4 և Կողոսացիս 1․3, 9 և խնդրեք երեխաներին ծալել իրենց ձեռքերը և խոնարհել գլուխները ամեն անգամ, երբ լսում են աղոթել և աղոթք բառերը։ Բացատրեք, որ Պողոս Առաքյալը աղոթում էր Եկեղեցու անդամների համար, ինչպես մեր Եկեղեցու ղեկավարներն են աղոթում մեզ համար այսօր։

  • Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը և կիսվեք ինչ-որ մեկի մասին աղոթելու Նրա օրինակներով (տես Ղուկաս 22․32, 3 Նեփի 19․21, 23)։ Հիսուսն ի՞նչ էր խնդրում, երբ աղոթում էր ուրիշների համար։

  • Օգնեք երեխաներին թվարկել Եկեղեցու իրենց ղեկավարների անունները, օրինակ՝ Երեխաների Միության նախագահի, եպիսկոպոսի կամ Եկեղեցու Նախագահի անունը։ Բացատրեք, որ այդ ղեկավարները խնդրում են Երկնային Հորը օրհնել երեխաներին և օգնել նրանց ապրել արդար կյանքով։ Միշելն առաջարկեց Էշլիին խնդրել Երկնային Հորը օգնել Էնդրյույին կիսվել, իսկ իրեն՝ լինել բարի: Կարող եք ասել երեխաներին, թե ինչ եք ասում, երբ աղոթում եք նրանց համար։

Փիլիպպեցիս 4․4 8

Ես կարող եմ ուրախ լինել «Տերումը»։

Պողոսը խրախուսում էր Սրբերին ուրախ լինել, թեև ինքը դժվարին փորձություններ էր տանում և գերության մեջ էր գտնվում։ Ինչպե՞ս դուք կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ ավետարանով ապրելը ուրախություն է բերում:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել կրկնվող խոսքերին` մինչ կկարդաք Փիլիպպեցիս 4.4։ Խնդրեք երեխաներին ցույց տալ, թե ինչ կարող են անել, երբ ուրախանում են: Օգնեք նրանց հասկանալ, որ «ուրախ լինել Տերումը» նշանակում է զգալ երջանիկ, որովհետև մենք ունենք ավետարանը, և որովհետև Հիսուս Քրիստոսը սիրում է մեզ։

  • Բերեք առարկաներ կամ նկարներ, որոնք ներկայացնում են այն, ինչն օգնում է ձեզ «ուրախանալ Տերումը»։ Կարող եք բերել Աստծո սքանչելի արարչագործություններից մեկը, տաճարի, հարություն առած Փրկիչի կամ ընտանիքի նկարներ։ Թող երեխաները հերթով ընտրեն նկար կամ առարկա, ապա ասացեք նրանց, թե ինչու է այն ձեզ ուրախացնում։ Հրավիրեք նրանց ասել, թե ինչն է օգնում իրենց «ուրախանալ Տերումը»։

  • Միասին կարդացեք Փիլիպպեցիս 4․8 և օգնեք երեխաներին մտածել այն ամենի մասին, ինչը համապատասխանում է այս հատվածում տրված նկարագրություններին (տես նաև Հավատո Հանգանակ 1․13)։ Երեխաներին տվեք թղթեր և խնդրեք նկարել այն, ինչն օգնում է իրենց մտածել Պողոսի նկարագրածների մասին։

Կողոսացիս 1․23, 2․6–7

Իմ հավատքը պետք է «արմատացած» լինի Հիսուս Քրիստոսի վրա:

Եթե երեխաները կարողանան կառուցել իրենց կյանքը և հավատքը Փրկիչի վրա, նրանք կկարողանան դիմակայել կյանքի փոթորիկներին։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք ծառի նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքից, Եկ, հետևիր Ինձ․ Անհատների և ընտանիքների համար, միաժամանակ կարդալով հիմնական արտահայտությունները Կողոսացիս 1․23, 2․6–7-ից։ (Կամ ցուցադրեք «Հոգևոր հողմեր»տեսանյութը, LDS.org։) Ի՞նչ կպատահեր այդ ծառի հետ, եթե փոթորիկ սկսվեր, իսկ ծառը ամուր արմատներ չունենար։ Խնդրեք երեխաների կանգնել և փոթորկի ժամանակ ծառ ձևանալ, որն ունի թույլ արմատներ, ապա՝ որն ունի ամուր արմատներ։ Ինչպե՞ս կարող է Փրկիչի հանդեպ հավատքը օգնել մեզ նմանվել ամուր արմատներ ունեցող ծառի։

  • Խնդրեք երեխաներին գրատախտակին ծառ նկարել: Խնդրեք երեխաներին թվարկել մի քանի բան, որ կարող են անել Հիսուս Քրիստոսի վրա «արմատավորվելու» համար: Ամեն անգամ, երբ երեխաներից մեկը նշում է մի բան, խնդրեք նրանց նկարին մեկ արմատ ավելացնել։

teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Փիլիպպեցիս 4․4-13

Եթե ես հավատք ունենամ Հիսուս Քրիստոսի հանդեպ, ես կարող եմ երջանիկ լինել դժվարին ժամանակներում։

Պողոսը շատ տառապանքներ քաշեց, բայց երջանիկ էր, որովհետև հավատք ուներ Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին պատկերացնել, թե իրենք բանտում են, ինչպես Պողոս Առաքյալը, երբ գրում էր իր նամակները փիլիպպեցի սրբերին։ Երեխաների հետ միասին կարդացեք Փիլիպպեցիս 4․4-13 և խնդրեք նրանց գտնել ուրախ եղեք, խաղաղություն, գոհություն բառերը։ Ինչո՞ւ էր Պողոսը կարողանում ուրախ լինել և խաղաղություն գտնել՝ անգամ բանտում։ Օգնեք երեխաներին գտնել Տեր, Աստված և Քրիստոս բառերը այդ տողերում։ Օգնեք նրանց հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն էր օգնում Պողոսին ուրախ լինել:

  • Հրավիրեք երեխաներին օգնել ձեզ լրացնել նախադասությունները, ինչպես օրինակ՝ Ես կարող եմ լինել խավարում, բայց տեսնել, եթե ունենամ ։ Ես կարող եմ շոգ օրը լինել դրսում, բայց հով զգալ, եթե ունենամ ։ Ես կարող եմ դժվարին ժամանակներ ապրել, բայց ուրախություն գտնել, եթե ։ Օգնեք երեխաներին մտածել, թե ինչպես կարող են ուրախություն գտնել Հիսուս Քրիստոսում, երբ դժվարին ժամանակներ են ապրում։ Նրանք կարող են երգել որևէ օրհներգ, կարդալ իրենց սիրված սուրբ գրությունների հատվածը կամ երախտագիտության աղոթք ասել։ Ի՞նչ է առաջարկում Փիլիպպեցիս 4․4–13։ Կիսվեք երեխաների հետ օրհներգերով և սուրբ գրություններով, որոնք օգնում են ուրախություն գտնել դժվար պահերին։

Փիլիպպեցիս 4․8

Ես կարող եմ մտածել այն բաների մասին, որոնք ճշմարիտ են, ազնիվ և մաքուր։

Երեխաները հաճախ խոցելի են չար և անմաքուր երևույթների առաջ։ Դուք կարող եք օգնել նրանց ձգտել վեհացնող և առաքինի արժեքների։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Փիլիպպեցիս 4․8, մինչ մյուսները Հավատո Հանգանակ 1․13-ում գտնեն նմանատիպ բառեր։ Հրավիրեք որևէ մեկին գրել այդ բառերը գրատախտակին: Տվեք այդ բառերի պարզ սահմանումները և խնդրեք երեխաներին համադրել այդ սահմանումները բառերի հետ։ Ինչո՞ւ մենք պետք է «մտածենք» այդ բաների մասին։ Ինչպե՞ս ենք մենք կարող են ձգտել դրանց։

  • Խնդրեք երեխաներին նշել այն, ինչը համապատասխանում է Փիլիպպեցիս 4.8-ում տրված նկարագրություններին։ Հրավիրեք նրանց այս շաբաթվա ընթացքում լրացնել այն ամենի ցուցակը, ինչը համապատասխանում է այդ նկարագրություններին։ Խրախուսեք նրանց հաջորդ շաբաթ բերել իրենց ցուցակները Երեխաների Միություն և կիսվել իրենց գտածով։

Կողոսացիս 1․23, 2․6–7

Իմ հավատքը պետք է «արմատացած» լինի Հիսուս Քրիստոսի վրա:

Սատանան փորձում է թուլացնել երեխաների հավատքը փորձությունների և կեղծ վարդապետությունների միջոցով։ Ինչպե՞ս մենք կարող եք ոգեշնչել երեխաներին ամրացնել իրենց հավատքը առ Փրկիչը, որպեսզի նրանք կարողանան մնալ «առանց շարժուելու այն աւետարանի հույսիցը»։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին նկարել Կողոսացիս 1․23, 2․6–7-ում իրենց գտած ճշմարտությունները։ Խնդրեք նրանց կիսվել իրենց նկարներով դասարանի հետ և բացատրել նկարած ճշմարտությունները։

  • Ցուցադրեք «Հոգևոր հողմեր» տեսանյութը։ Ի՞նչ փորձություններ և կեղծ վարդապետություններ կան այսօր աշխարհում, որոնք կարող են թուլացնել մեր հավատքը։ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ամրացնենք մեր հավատքը՝ «արմատացած» դարձնելով այն Հիսուս Քրիստոսի վրա:

learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ նրանով, ինչ սովորեցին Քրիստոսի վրա «արմատացած» լինելու մասին: Նրանք կարող են օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը կամ սուրբ գրությունների հատտվածները, որոնք այսօր կարդացին դասարանում։

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաները հետաքրքրասեր են և սովորում են նոր ու զանազան փորձառությունների միջոցով: Այնպիսի գործնական աշխատանքներ կիրառեք, որոնք կօգնեն նրանց շարժվել, օգտագործել իրենց բոլոր զգայարանները, ուսումնասիրել և փորձել նոր բաներ: Օգնության համար օգտվեք «Հոգալ փոքր երեխաների կարիքները» բաժնից՝ այս ուսուցողական նյութի սկզբում: (Տես նաև Ուսուցանել Փրկիչի ձևով, 25-26:)