Եկ, հետևիր ինձ
Հոկտեմբերի 14–20-ը Փիլիպպեցիս, Կողոսացիս. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»


Հոկտեմբերի 14–20-ը Փիլիպպեցիս, Կողոսացիս. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» «Եկ, հետևիր ինձ». Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հոկտեմբերի 14–20-ը Փիլիպպեցիս, Կողոսացիս, «Եկ, հետևիր ինձ». Անհատների և ընտանիքների համար. 2019

Պողոսը  նամակ է թելադրում բանտից

Հոկտեմբեր 14–20-ը

Փիլիպպեցիս,, Կողոսացիս

«Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»

Երբ եք վերջին անգամ կարդացել հոգևոր տպավորությունները, որոնք գրի եք առել Նոր Կտակարանի ձեր ուսումնասիրության ընթացքում: Օգտակար կլիներ վերանայել հուշումները, որոնք դուք ստացել եք:

Գրի առեք ձեր տպավորությունները

Պողոսը գրեց իր նամակները Փիլիպպեցիներին և Կողոսացիներին, երբ գտնվում էր բանտում։ Սակայն այդ նամակները չունեն այն տոնը, որը դուք, գուցե, սպասեք բանտում գտնվող ինչ-որ մեկից: Պողոսն ավելի շատ խոսում էր ուրախության, ուրախ լինելու և գոհություն հայտնելու մասին, քան չարչարանքների և փորձությունների մասին. «Քրիստոսն է քարոզվում»,- ասում է նա,- «եւ սորա համար ուրախ եմ եւ ուրախ էլ կլինիմ» (Փիլիպպեցիս 1.18): «Թէեւ մարմնով բացակայ եմ, բայց հոգով ձեզ հետ եմ. ուրախանալով ձեր կարգը տեսնելով … ձեր հաւատքի հաստատութիւնը Քրիստոսի վերայ» (Կողոսացիս 2.5): Իհարկե «Աստուծոյ խաղաղութիւնը», որ Պողոսն էր զգում իր դժվարին հանգամանքներում «ամեն մտքից վեր է» (Փիլիպպեցիս 4.7), բայց դա այնուամենայնիվ իրականություն էր: Մեր սեփական փորձությունների ժամանակ մենք կարող ենք զգալ այդ նույն խաղաղությունը և «ուրախ [լինել] Տէրումն ամեն ժամանակ» (Փիլիպպեցիս 4.4): Մենք կարող ենք, ինչպես Պողոսն արեց, լիովին ապավինել Հիսուս Քրիստոսին, «որի ձեռովն ունինք փրկութիւն» (Կողոսացիս 1.14): Մենք կարող ենք ասել, ինչպես Պողոսը. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով» (Փիլիպպեցիս 4.13, տես նաև Կողոսացիս 1.11):

անհատական ուսումնասիրություն

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Փիլիպպեցիս 2․12–13

Արդյո՞ք մենք ենք «գործում [մեր] անձերի փրկութիւնը»:

«Գործեք ձեր անձերի փրկությունը» արտահայտությունը որոշ մարդկանց կողմից օգտագործվում է աջակցելու այն գաղափարին, որ մենք փրկվում ենք միայն մեր անձնական ջանքերով: Բայց դա սահմանափակ տեսակետ է, ճիշտ, ինչպես սահմանափակ է Պողոսի ուսմունքի ըմբռնումը՝ «շնորհքով էք փրկուած հաւատքի ձեռովը», (Եփեսացիս 2.8), որը նշանակում է, որ գործեր չեն պահանջվում փրկության համար: Սուրբ գրությունները, ներառյալ Պողոսի գրվածքները, հստակ ուսուցանում են ինչպես Հիսուս Քրիստոսի շնորհի, այնպես էլ անձնական ջանքերի անհրաժեշտությունը, որպեսզի ստանանք փրկություն: Ինչպես Նեփին է ասել. «Շնորհի միջոցով է, որ մենք փրկվում ենք, այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» (2 Նեփի 25.23): Նույնիսկ մեր փրկությունը իրականացնելու մեր ջանքերում «Աստված է, որ ներգործում է ձեզանում» (Փիլիպպեցիս 2.13, տես նաև Փիլիպպեցիս 1.6, Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Շնորհ»):

Փիլիպպեցիս 3․5-14

Հիսուս Քրիստոսի ավետարանը արժանի է ամեն զոհաբերության:

Պողոսը շատ բան տվեց, երբ նա դարձի եկավ դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը՝ ներառյալ ազդեցիկ դիրքը, որը նա զբաղեցնում էր հրեա հասարակության մեջ որպես Փարիսեցի: Փիլիպպեցիս 3.5–14-ումորոնեք, թե Պողոս ինչ ձեռք բերեց, քանի որ կամենում էր զոհաբերություններ անել ավետարանի համար: Ինչպե՞ս էր նա վերաբերվում իր զոհաբերություններին:

Ապա մտածեք ձեր իսկ աշակերտության մասին: Ի՞նչ եք դուք զոհաբերել հանուն Հիսուս Քրիստոսի ավետարանի: Ի՞նչ եք ստացել: Կա՞ն արդյոք լրացուցիչ զոհաբերություններ, որոնք, զգում եք, որ պետք է կատարեք՝ դառնալու Փրկիչի ավելի նվիրված աշակերտ:

Տես նաև 3 Նեփի 9.19–20, Վարդապետություն և Ուխտեր 58.2–5, Ռոբերտ Ք. Գեյ, «Ի՞նչ պետք է մարդը տա իր հոգու փոխարեն» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 34–36:

Փիլիպպեցիս 4.1–13

Ես կարող եմ ուրախություն գտնել Քրիստոսում, անկախ իմ հանգամանքներից:

Պողոսի կյանքն այդ ճշմարտության վառ արտացոլումն է, որն արտահայտվել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից. «Երբ մեր կյանքը կենտրոնացնում ենք Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից՝ մեր կյանքում ինչ-որ բան կատարվում է, թե ոչ: Ուրախությունը գալիս է Նրա շնորհիվ և Նրանից» («Ուրախություն և հոգևոր գոյատևում» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016,  82):

Երբ կարդաք Փիլիպպեցիս գիրքը, հատկապես գլուխ 4-ը, փնտրեք արտահայտություններ, որոնք կարող են օգնել ձեզ խաղաղություն գտնել ձեր կյանքի բոլոր հանգամանքներում: Ե՞րբ եք դուք զգացել «Աստծո խաղաղությունը» դժվարին ժամանակներում: (հատված  7): Ե՞րբ եք ուժ գտել «Քրիստոսի միջոցով» դժվար բաներ կատարելու համար: (հատված  13) Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր «բավարարված լինել» բոլոր հանգամանքներում: (հատված  11) Ինչպե՞ս կարող է հատված 8-ի հատկանիշների կիրառումն օգնել ձեզ խաղաղություն գտնել ձեր հանգամանքներում:

Տես Ալմա 33.23, Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Երախտապարտ լինել ցանկացած պայմաններում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 70–77:

Կողոսացիս 1․12–23

Իմ հավատքը հիմնված է Հիսուս Քրիստոսի վրա:

Ահա ուսումնասիրության մի մոտեցում, որը դուք կարող եք փորձել սուրբ գրությունների ամեն գլխի հետ, չնայած այն հատկապես լավ է գործում Կողոսացիս 1.12–23-ի հետ: Հետազոտեք հատվածները այն ամենի վերաբերյալ, որ կսովորեք Հիսուս Քրիստոսի մասին և ձեր գտած նյութերի մի ցուցակ կազմեք: Ինչո՞ւ եք կարծում, որ կարևոր է Փրկիչի մասին իմանալ այդ բաները:

Կողոսացիս 3.1–17

Հիսուս Քրիստոսի աշակերտները դառնում են «նոր», քանի որ նրանք ապրում են Նրա ավետարանով:

Ինչպե՞ս եք իմանում, թե Հիսուս Քրիստոսի ավետարանն արդյոք օգնում է ձեզ դառնալ «նոր մարդ [կամ կին]»: Սա պարզելու ուղիներից մեկն է՝ հետազոտել Կողոսացիս 3.1–17-ը «հին մարդու» վերաբերմունքի, հատկանիշների ու գործողությունների ցուցակ կազմել և մեկ այլ ցուցակ կազմել «նոր մարդու» վերաբերմունքի, հատկանիշների և գործողությունների համար:

Արդյո՞ք այս հատվածների ուսումնասիրությունը ոգեշնչում է ձեզ մտքեր այն մասին, թե ինչպես է ավետարանը փոխում ձեզ: Գրի առեք ձեր մտքերը, որպեսզի կարողանաք վերանայել դրանք ապագայում և խորհեք, թե ինչպես եք առաջադիմում:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցեք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Փիլիպպեցիս

Ձեր ընտանիքը գուցե նկատի ուրախություն կամ ուրախանալ բառերը, որոնք հաճախ են կրկնվում առ Փիլիպպեցիս նամակում: Ամեն անգամ, երբ հանդիպեք այս բառերին, դուք պետք է կանգ առնեք և քննարկեք, թե Պողոսն ինչ ուսուցանեց այն մասին, թե ինչպես ուրախություն գտնել:

Փիլիպպեցիս 2․14–15

Մենք ինչպե՞ս կարող ենք «փայլել որպես լույս աշխարհի համար»։

Փիլիպպեցիս 4․8

Գուցե ձեր ընտանիքը կարողանա գտնել «մտածելու» մտքեր, որոնք կհամապատասխանեն այդ հատվածի նկարագրություններին (տես նաև Հավատո Հանգանակ 1․13)։ Ինչպե՞ս կօրհնվի ձեր ընտանիքը՝ հետևելով Պողոսի խորհրդին։

Կողոսացիս 1.9–11, 2.2–3:

Ի՞նչ կարող ենք անել «Աստծո գիտության մեջ» աճելու համար: Ի՞նչ «իմաստության գանձեր և գիտելիք ենք» գտնում ավետարանում։

Կողոսացիս 1.23, 2.7

Ձեր ընտանիքը կարող է կարդալ այս հատվածները՝ որևէ ծառի շուրջը նստած կամ մի ծառի նկարի նայելով (ինչպես օրինակ այն մեկը, որն այս ուրվագծում է): Ի՞նչ է նշանակում «հիմնավորված» և «արմատացած» լինել Քրիստոսում: Ինչպե՞ս կարող ենք մենք օգնել միմյանց զորացնել մեր հոգևոր արմատները:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել մեր ուսուցումը

Ապրեք ըստ ձեր վկայության: «Ուսուցանեք այնպես, ինչպիսին որ դուք կաք»,- ուսուցանել է Երեց Նիլ Ա. Մաքսվելը: «Ձեր բնավորության գծերն ավելի հիշվող կլինեն… քան որոշակի դասի որոշակի մի ճշմարտություն» ( Ուսուցանել Փրկիչի ձևով, 13):

ծառ

Պողոսն ուսուցանել է, որ մեր հավատքը պետք է «արմատացած» լինի Հիսուս Քրիստոսում (Կողոսացիս 2.7):