Եկ, հետևիր ինձ
Հոկտեմբերի 21-27-ը Ա և Բ Թեսաղոնիկեցիս. «Դուք շուտով չշարժուիք ձեր մտքիցը եւ չզարհուրիք»


Հոկտեմբերի 21-27-ը Ա և Բ Թեսաղոնիկեցիս. «Դուք շուտով չշարժուիք ձեր մտքիցը եւ չզարհուրիք» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հոկտեմբերի 21-27-ը Ա և Բ Թեսաղոնիկեցիս, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2019

Քույր միսիոներները երիտասարդի հետ զրուցելիս

Հոկտեմբեր 21–27-ը

Ա և Բ Թեսաղոնիկեցիս

«Դուք շուտով չշարժուիք ձեր մտքիցը եւ չզարհուրիք»

Եթե մենք գրի չենք առնում տպավորությունները, որոնք ստանում ենք Հոգուց, մենք կարող ենք մոռանալ դրանք: Ի՞նչ է Հոգին հուշում ձեզ գրի առնել, երբ կարդում եք Ա և Բ Թեսաղոնիկեցիս գրքերը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Թեսաղոնիկեում Պողոսը և Շիղան մեղադրվեցին որպես «աշխարհքը շփոթեցնողներ» (Գործք 17.6): Նրանց քարոզելը բարկացրեց հրեա ղեկավարներից մի քանիսին, և այդ ղեկավարները ժողովրդին խռովության դրդեցին (տես Գործք 17.1–10): Արդյունքում, Պողոսին և Շիղային խորհուրդ տրվեց հեռանալ Թեսաղոնիկեից: Պողոսն անհանգստանում էր Թեսաղոնիկեցի նորադարձների և այն հալածանքի համար, որին նրանք դիմակայում էին, բայց նա չէր կարողանում վերադառնալ և այցելել նրանց: «Ես էլ այլևս չհամբերելով,- գրել է նա,- ուղարկեցի, որ ձեր հավատքը գիտենամ»: Ի պատասխան, Պողոսի օգնական Տիմոթեոսը, ով ծառայում էր Թեսաղոնիկեում, «ձեր հաւատքի և սէրի աւետիքը տուաւ մեզ» (Ա Թեսաղոնիկեցիս 3.5–6): Փաստորեն, Թեսաղոնիկեցի Սրբերը հայտնի դարձան որպես օրինակներ «ամեն հաւատացեալներին» (Ա Թեսաղոնիկեցիս 1.7), և նրանց հավատքի լուրերը տարածվեցին արտասահմանյան քաղաքներում: Պատկերացրեք Պողոսի ուրախությունը և մխիթարությունը, երբ լսեց, որ իր աշխատանքը նրանց մեջ «ունայն չեղաւ» (Ա Թեսաղոնիկեցիս 2.1): Բայց Պողոսը գիտեր, որ անցյալում ունեցած հավատարմությունը բավական չէ ապագայում հոգևոր գոյատևման համար, և նա զգուշանում էր Սրբերի մեջ կեղծ ուսուցիչների ազդեցությունից (տես Բ Թեսաղոնիկեցիս 2.2–3): Նրա ուղերձն է նրանց և մեզ՝ շարունակել կատարելագործել «այն ինչ պակասում է [մեր] հավատքում» և «աճել ավելի ու ավելի» սիրո մեջ (տես Ա Թեսաղոնիկեցիս 3.10, 4.10):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ա Թեսաղոնիկեցիս 1–2

Ավետարանի ծառաները քարոզում են անկեղծությամբ և սիրով:

Ա Թեսաղոնիկեցիս գրքում Պողոսի խոսքերը բացահայտում են ինչպես մտահոգությունը, այնպես էլ ուրախությունը մի մարդու, ով իրեն ամբողջությամբ նվիրել է Աստծո զավակներին ծառայելուն: Հատկապես Ա Թեսաղոնիկեցիս գրքի առաջին երկու գլուխներում դուք կգտնեք խոսքեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչպես է ճշմարիտ ծառայողը ուսուցանում ավետարանը: Ի՞նչ եք ոգեշնչվում անել ավետարանի ձեր ուսուցումը բարելավելու համար:

Ա Թեսաղոնիկեցիս 3.9–4.12

Երբ ես հետևեմ Հիսուս Քրիստոսին, ես կարող եմ սուրբ դառնալ:

Մենք բոլորս հույս ունենք, որ «մեր Տիրոջ գալու» ժամանակ մենք կկարողանանք կանգնել Նրա առջև «սրտերի անարատ սրբութիւնով Աստուծոյ առաջին» (Ա Թեսաղոնիկեցիս 3.13): Ի՞նչ ուսուցանեց Պողոսը ավելի սուրբ դառնալու մասին Ա Թեսաղոնիկեցիս 3.9–13, 4.1–12-ում:

Տես նաև Մորոնի 10.32–33, Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Սրբություն», Քերոլ Ֆ. ՄաքՔոնկի, «Սրբության գեղեցկությունը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 9–12:

Ա Թեսաղոնիկեցիս 4.16–18, 5.1–10, Բ Թեսաղոնիկեցիս 1.4–10

Եթե ես հավատարիմ և զգոն լինեմ, ես պատրաստ կլինեմ Փրկիչի Երկրորդ Գալուստին։

Ա Թեսաղոնիկեցիս 5.1–10, Պողոսն օգտագործել է մի քանի փոխաբերություններ՝ ուսուցանելու կարևոր ճշմարտություններ այն ժամանակի համար, երբ Հիսուսը կվերադառնա երկիր: Երբ ուսումնասիրեք այդ փոխաբերությունները, հիշեք գրի առնել այն տպավորությունները, որոնք կստանաքՀիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի վերաբերյալ:

«Գիշերուայ գող».

«Ինչպէս ցաւը հղիի վերայ».

Ձեր գտած այլ փոխաբերություններ.

Ի՞նչ լրացուցիչ ճշմարտություններ եք սովորում Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի մասին Ա Թեսաղոնիկեցիս 4.16–18, 5.1–10, Բ Թեսաղոնիկեցիս 1.4–10-ում: Ի՞նչ հուշումներ եք ստանում Նրա Գալուստին հետևելու և պատրաստվելու համար:

Տես նաև Դալլին Հ. Օուքս, «Երկրորդ Գալստյան նախապատրաստությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 7–10:

Բ Թեսաղոնիկեցիս 2

Մարգարեացվել է Երկրորդ Գալուստին նախորդող մի ուրացություն կամ ճշմարտությունից շեղում:

Աճող հալածանքների մեջ շատ Թեսաղոնիկեցի Սրբեր հավատում էին, որ Փրկիչի Երկրորդ Գալուստը պետք է որ մոտ լինի: Բայց Պողոսը գիտեր, որ նախքան Հիսուսի երկիր վերադառնալը ուրացություն էր լինելու, ապստամբություն կամ ճշմարտությունից «մոլորություն» (տես Բ Թեսաղոնիկեցիս 2.1–4): Դուք կարող եք խորացնել ձեր հասկացողությունը Մեծ Ուրացության վերաբերյալ և երախտագիտությունը Վերականգնման վերաբերյալ, հետազոտելով հետևյալ սկզբնաղբյուրներից մի քանիսը.

  • Սուրբ գրություններ, որոնք կանխագուշակել են Ուրացությունը. Եսայիա 24.5, Ամովս 8.11–12, Մատթեոս 24.4–14, 2 Տիմոթեոս 4.3–4

  • Սուրբ գրություններ, որոնք ցույց են տալիս, որ Ուրացությունն արդեն սկսվում էր Պողոսի ժամանակ. Գործք 20.28–30, Գաղատացիս 1.6–7, Ա Տիմոթեոս 1.5–7

  • Դիտարկումներ քրիստոնյա բարեփոխիչների կողմից Մեծ Ուրացության վերաբերյալ

    Մարտին Լյութեր. «Ես ոչ մի բանի չեմ ձգտել, բացի, համաձայն Սուրբ Գրքերի, Եկեղեցին բարեփոխելուց: … Ես պարզապես ասում եմ, որ քրիստոնեությունը դադարել է գոյություն ունենալուց նրանց մեջ, ովքեր պարտավոր էին պահպանել այն» (in E. G. Schweibert, Luther and His Times: The Reformation from a New Perspective [1950], 590):

    Ռոջեր Ուիլյամս. «Ուրացությունը … այնպես է փչացրել ամեն ինչ, որ չի կարող լինել ապաքինում այդ ուրացությունից, մինչև Քրիստոսը չուղարկի նոր առաքյալներ՝ նորից եկեղեցիներ հիմնելու համար» (in Philip Schaff, The Creeds of Christendom [1877], 851):

    Էրազմուս. «Այժմ ամեն ինչ այնպես է խճճվել [վարդապետության]» և հրամանագրերի այս հարցերով, որ մենք չենք համարձակվում, նույնիսկ հուսալ՝ ետ կանչել աշխարհը դեպի ճշմարիտ քրիստոնեություն» (The Praise of Folly, trans. Clarence H. Miller, 2nd ed. [2003], 155–56):

Տես նաև 2 Նեփի 28, «Ուրացություն», Ավետարանական Թեմաներ, topics.lds.org.

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Ա Թեսաղոնիկեցիս 3.9–13

Ի՞նչն է տպավորություն գործում ձեզ վրա իր ընկերների հանդեպ Պողոսի ունեցած զգացմունքներում: Ինչպե՞ս կարող ենք որդեգրել այդպիսի զգացումներ մեր ընտանիքի, ընկերների և ընկերակից Սրբերի հանդեպ:

Ա Թեսաղոնիկեցիս 4․13–18

Ինչպե՞ս կարող ենք օգտագործել այս հատվածները ինքներս մեզ, կամ մեկ ուրիշին մխիթարելու համար, երբ սիրելիներից մեկը մահանում է:

Ա Թեսաղոնիկեցիս 5․14-25

Վերանայեք Պողոսի խորհուրդը Ա Թեսաղոնիկեցիս 5.14–25-ում, և գտեք մի արտահայտություն, որի վրա ուզում է կենտրոնանալ ձեր ընտանիքը: Հիշեք գրել այն մի պաստառի վրա և ցուցադրել ձեր տանը: Ընտանիքի անդամները կարող են ավելացնել մի գրություն պաստառի վրա, երբ տեսնեն, որ իրենք ապրում են այդ խորհրդի համաձայն:

Բ Թեսաղոնիկեցիս 3.13

Գուցե ճնշվելով աշակերտության պահանջներից, արդյո՞ք մենք «ձանձրանում ենք բարիք գործելուց»: Ի՞նչն է օգնում մեզ, երբ մենք այդպես ենք զգում: (Տես Գաղատացիս 6.9, ՎՈւ 64.33:) Ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին, երբ աղոթում ենք:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Ամեն օր փնտրեք հայտնություն։ Հայտնությունը հաճախ «տող առ տող» է գալիս ((2 Նեփի 28.30)), այլ ոչ՝ միանգամից:… Չկարծեք, թե [ավետարանի ուսումնասիրությունը] մի բան է, որին դուք պետք է ժամանակ հատկացնեք․ դա մի բան է, ինչը դուք միշտ անում եք» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 12):

Քրիստոսն ամպերի մեջ

«Հարություն առած Քրիստոսը», Ռոբերտ Տ. Բարրեթ