Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը Եփեսացիս. «Սուրբերի կատարելութեանը համար», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ (2019)
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը Եփեսացիս, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2019
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը
Եփեսացիս
«Սուրբերի կատարելութեանը համար»
Արդյոք տեսնո՞ւմ եք որևէ կապ գերագույն համաժողովի ուղերձների և Եփեսացիներին ուղղված Պողոսի նամակի միջև:
Գրի առեք ձեր տպավորությունները
Երբ ավետարանը սկսեց տարածվել Եփեսոսում, այն «ոչ սակաւ խռովութիւն եղաւ» (Գործք 19.23) Եփեսացիների մեջ: Հեթանոս աստվածուհու համար սրբավայրեր կառուցող տեղացի արհեստավորները քրիստոնեությունը տեսնում էին որպես իրենց ապրուստի համար սպառնալիք և շուտով «նրանք բարկութեամբ լցուեցան… և բոլոր քաղաքը շփոթութիւնով լցուեցաւ» (տես Գործք 19.27–29): Պատկերացրեք, որ նոր եք դարձի եկել դեպի ավետարանը այսպիսի իրավիճակում: Շատ Եփեսացիներ ընդունեցին և ապրեցին ավետարանով այս «խռովության» մեջ (Գործք 19.40), և Պողոսը հավաստիացրեց նրանց, որ «Քրիստոսն է … մեր խաղաղությունը» (Եփեսացիս 2.13–14): Այս խոսքերը՝ նրա հրավերով հանդերձ. «Ամեն դառնութիւն եւ բարկութիւն եւ սրտմտութիւն եւ աղաղակ եւ հայհոյութիւն թող վեր առնուի ձեզանից» (Եփեսացիս 4.31) թվում են նույնքան ժամանակակից և մխիթարող այժմ, որքան այն ժամանակ էին: Ինչպես Եփեսացիների, այնպես էլ ձեզ համար, հակառակորդին դիմակայելու ուժը գալիս է «Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը» (Եփեսացիս 6.10–13):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Արդյո՞ք Աստված «ընտրել է» կամ «կանխորոշել», որ Իր զավակներից ոմանք փրկվեն:
Պողոսը խոսեց Սրբերի մասին՝ որպես Աստծո կողմից «նախասահմանված» և «ընտրված … աշխարհքի ստեղծելուցն առաջ» Իր ժողովուրդը: Ինչպես Նախագահ Հենրի Բ. Այրինգն է նշել, այն փաստը, որ այսքան շատ մարդիկ ապրում են և մահանում առանց ավետարանն ընդունելու հնարավորության, պատճառ է դառնում ոմանց համար «եզրակացնել, որ Աստված նախապես է որոշել, Իր զավակներից ում էր կամենում փրկել և ավետարանը մատչելի դարձրեց նրանց, մինչդեռ նրանք, ովքեր երբեք չէին լսել ավետարանի մասին, ուղղակի «ընտրված» չէին»: Բայց … Աստծո ծրագիրը շատ ավելի սիրառատ է և արդար, քան դա: Մեր Երկնային Հայրը ձգտում է հավաքել և օրհնել Իր ողջ ընտանիքին» («Աստծո ընտանիքի հավաքումը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 20–21): Աստծո բոլոր զավակները կարող են ընդունել ավետարանը և նրա արարողությունները այն աշխատանքի շնորհիվ, որը կատարվում է մահացածների համար սուրբ տաճարներում:
Չնայած ոչ ոք նախասահմանված չէ փրկվելու կամ չփրկվելու, ժամանակակից հայտնությունն ուսուցանում է, որ ոմանք ընտրված էին կամ «նախակարգված» նախամահկանացու աշխարհում կատարելու որոշակի պարտականություններ այստեղ՝ երկրի վրա: Սա ներառում է այն պարտականությունը, որ բոլոր Վերջին Օրերի Սրբերը պետք է կիսվեն ավետարանով և օգնեն Աստծո բոլոր զավակներին վարագույրի երկու կողմում գալ դեպի Քրիստոս: (Տես նաև «Նախասահմանում», Ավետարանական թեմաներ, topics.lds.org։)
Աստված «ամեն բան [կ]բովանդակի Քրիստոսումը»:
Երբևէ հետաքրքրվե՞լ եք, թե ի՞նչ է «ժամանակների լրութեան տնտեսութիւնը» կամ ի՞նչ է նշանակում` «ամեն բան բովանդակուի Քրիստոսումը» : Երբ խորհեեք այս արտահայտությունների մասին, կարդացեք հետևյալ սուրբ գրությունները. Եփեսացիս 4.13, 2 Նեփի 30.7–8, Վարդապետություն և Ուխտեր 110.11–16, 112.30–32, 128.18–21: Դուք գուցե ոգեշնչված զգաք գրել այս արտահայտություների ձեր բացատրությունները:
Եկեղեցին հիմնված է առաքյալների ու մարգարեների վրա, իսկ Հիսուս Քրիստոսը գլխավոր անկյունաքարն է։
Կարդալով Պողոսի ուսմունքները առաքյալների և մարգարեների մասին, կարող եք պատրաստվել լսել ժամանակակից առաքյալների և մարգարեների ուղերձները գերագույն համաժողովի ժամանակ: Համաձայն Եփեսացիս 2.19–22, 4.11–16-ի, ինչո՞ւ մենք ունենք մարգարեներ և առաքյալներ: Ինչպե՞ս են օգնել նրանց ուսմունքները ձեզ չլինել «երերուած ու տատանուած վարդապետութեան ամեն քամուցը»
Sես նաև Գործք 4.10–12:
Ես կարող եմ զորացնել իմ ընտանեկան փոխհարաբերությունները
Երբ կարդում եք Եփեսացիս 5.21–6.4, ի՞նչ մտքեր են այցելում ձեզ այն մասին, թե ինչպես զորացնեք ձեր ընտանեկան հարաբերությունները:
Կարևոր է նշել, որ Պողոսի խոսքերը Եփեսացիս 5.22-ում գրվել են իր դարի հասարակական ավանդույթների ենթատեքստում: Մարգարեները և առաքյալներն այսօր ուսուցանում են, որ տղամարդիկ վերադաս չեն կանանցից, և կողակիցները պետք է «հավասար գործընկերներ» լինեն (տես «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 145): Այդուհանդերձ, դուք դեռևս կարող եք գտնել համապատասխան խորհուրդ Եփեսացիս 5.23–33-ում, հատկապես, եթե դուք ամուսնացած եք կամ պատրաստվում եք ամուսնանալ: Օրինակ ինչպե՞ս է Փրկիչը ցույց տալիս Իր սերը Սրբերի հանդեպ: Ի՞նչ է սա ակնարկում այն մասին, թե ամուսիններն ինչպես պետք է վերաբերվեն իրենց կանանց: Այս հատվածներում ի՞նչ ուղերձներ եք գտնում ձեզ համար:
Հագնելով «Աստծո [ողջ] սպառազինությունը», ես կպաշտպանվեմ չարից:
Երբ կարդաք Եփեսացիս 6.10–18-ը, մտածեք թե ինչո՞ւ Պողոսը սպառազինության յուրաքանչյուր մասն անվանեց այդ ձևով: Ինչի՞ց կպաշտպանի մեզ «Աստծո [ողջ] սպառազինությունը»: Ի՞նչ կարող եք անել, որ ամեն օր ավելի լիարժեք հագնեք սպառազինության յուրաքանչյուր մասը:
Տես նաև 2 Նեփի 1.23, Վարդապետություն և Ուխտեր 27.15–18:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
Վերջին Օրերի Վերականգնման միջոցով Աստված հավաքում է բոլոր բաները մեկում, ներառյալ ավետարանի բոլոր սկզբունքներն ու արարողությունները: Այս գաղափարը ցուցադրելու համար կարող եք թաքցնել առարկաներ կամ գրված արտահայտություններ ձեր տանը, որոնք ներկայացնում են մեր կյանքում վերականգնված բաներ (քահանայության բանալիներ, տաճարային արարողություններ, սուրբ գրություններ և հոգևոր պարգևներ): Ընտանիքի անդամները կարող են որոնել և մեկտեղ «հավաքել» դրանք: Ինչո՞ւ մենք պետք է շնորհակալ լինենք «ժամանակների լրության տնտեսության մեջ» ապրելու համար։
Հրավիրեք ընտանիքի անդամներին կիսվել փորձառություններով, որոնցում նրանք զգացել են այս հատվածներում նկարագրվող Աստծո և Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմածությունը:
Ձեր ընտանիքը կարող է բավականություն ստանալ, կառուցելով պատեր բարձերից կամ այլ առարկաներից, որ դուք ունեք ձեր տանը, իսկ հետո դրանք քանդելով: Ինչպիսի՞ պատեր են մարդկանց անջատում այսօր: Ինչպե՞ս Հիսուս Քրիստոսը մեր և Աստծո միջև «մեջ տեղի բաժանող պատը … քանդեց»:
Ձեր ընտանիքը կարող է պատրաստել իրենց սեփական «Աստծո սպառազինությունը»՝ օգտագործելով կենցաղային իրեր: «Աստծո սպառազինությունը» կինոֆիլմը (LDS.org) կարող է օգնել ընտանիքի անդամներին պատկերացնել այդ սպառազինությունը, և նրանք կարող են գտնել պարզ բացատրություններ «Աստծո ողջ սպառազինությունը» (Friend, June 2016, 24–25): Ինչպե՞ս է սպառազինության յուրաքանչյուր մասը պաշտպանում մեզ հոգեպես: Ի՞նչ կարող ենք անել, որ օգնենք միմյանց ամեն օր «Աստուծոյ սպառազինութիւնը հագ[ն]է[ն]ք» (Եփեսացիս 6.11):
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: