Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 23-29-ը Գաղատացիս. «Հոգով գնացեք»


Սեպտեմբերի 23-29-ը Գաղատացիս. «Հոգով գնացեք», «Եկ, հետևիր ինձ». Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)

«Սեպտեմբերի 23-29-ը Գաղատացիս», «Եկ, հետևիր ինձ». Անհատների և ընտանիքների համար. 2019

Նկար
Բանտում Քրիստոսը հայտնվում է Պողոսին

Սեպտեմբերի 23-29-ը

Գաղատացիս

«Հոգով գնացեք»

Երբ ընթերցեք Գաղատացիսը, գրի առեք ձեր ստացած տպավորությունները: Դա կօգնի ձեզ հիշել և խորհրդածել դրանց մասին ապագայում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Հիսուս Քրիստոսի ավետարանը ազատություն է առաջարկում հոգևոր գերությունից: Բայց երբեմն, մարդիկ, ովքեր վայելել են ավետարանի ազատությունը, շրջվում են նրանից և «կամենում դարձեալ [գերության մեջ լինել]» (Գաղատացիս 4.9): Այդպես էին վարվում որոշ Գաղատացի Սրբեր՝ նրանք շրջվում էին Քրիստոսի կողմից իրենց առաջարկված ազատությունից (տես Գաղատացիս 1.6): Այդ ժամանակ Գաղատացիներին ուղղված Պողոսի նամակը հրատապ կոչ էր վերադառնալ դեպի «այն ազատությունը, որով Քրիստոսը մեզ ազատեց» (Գաղատացիս 5.1): Սա մի կոչ է, որին մենք ևս պետք է ականջ դնենք և ուշադրություն դարձնենք, որովհետև մինչ հանգամանքները փոխվում են, ազատության և գերության միջև պայքարը մնայուն է: Ինչպես Պողոսն է ուսուցանել, բավական չէ «կանչված լինել դեպի ազատություն» (Գաղատացիս 5.13), մենք նաև պետք է «հաստատ կենանք» նրանում (Գաղատացիս 5.1) ապավինելով Քրիստոսին:

Նկար
անհատական ուսումնասիրություն պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Գաղատացիս 1-5

Քրիստոսի օրենքն ինձ ազատ է դարձնում:

Պողոսը գրեց Գաղատացի Սրբերին, որովհետև նրանք հեռացել էին Տիրոջ ճանապարհներից և ընդունել կեղծ ուսմունքներ: Այդ ուսմունքներից մեկն այն էր, որ ավետարանն ընդունած հեթանոսները որպեսզի փրկվեին, պետք է թլպատվեին և պահեին Մովսեսի օրենքի մյուս ավանդույթները: Պողոսը կոչում է այդ ավանդույթները «ծառայութեան լուծ» (Գաղատացիս 5.1), որովհետև դրանք խանգարում էին Սրբերին լիովին ապրել Քրիստոսի օրենքով, որը բերում է իսկական ազատություն: Ի՞նչ եք գտնում Գաղատացիներին ուղղված Պողոսի խորհրդում, որը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչ է իսկական ազատությունը: Դուք կարող եք նաև խորհել, թե ստրկության ինչ լուծ կարող է գոյություն ունենալ ձեր կյանքում: Կա արդյո՞ք ինչ-որ բան, որը կարող է խանգարել ձեզ վայելել այն ազատությունը, որն ավետարանն է առաջարկում: Քրիստոսը և Նրա ավետարանը ինչպես են «[ձեզ] ազատ դարձրել»: (Գաղատացիս 5.1):

Տես նաև 2 Նեփի 2.27, 9.10–12:

Գաղատացիս 3

Ես Աբրահամին խոստացված օրհնությունների ժառանգորդն եմ։

Գաղատացի Սրբերից ոմանք մտահոգված էին, որ քանի որ իրենք Աբրահամի ուղղակի հետնորդները («սերունդը») չէին, ուրեմն չէին ստանա Աբրահամին խոստացված օրհնությունները՝ ներառյալ վեհացման օրհնությունները: Համաձայն Գաղատացիս 3.7–9, 13–14, 27–29-ի, ի՞նչն է որակավորում մարդուն՝ լինել «Աբրահամի սերունդը»: Որպեսզի սովորենք Աբրահամին խոստացված օրհնությունների և այն օրհնությունների մասին, որոնք մենք կարող ենք ժառանգել որպես նրա սերունդ, տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Աբրահամ» և «Աբրահամի Ուխտ» Ավետարանական թեմաներ, topics.lds.org:

Գաղատացիս 3․6-25

Արդյո՞ք Աբրահամը ուներ Հիսուս Քրիստոսի ավետարանը:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է. «Մենք չենք կարող հավատալ, որ բոլոր դարերում հնադարյան ժողովուրդներն այդքան անտեղյակ էին երկնային համակարգին, ինչպես շատերն են ենթադրում, քանի որ բոլորը, ովքեր երբևէ փրկվել են, փրկվել են փրկագնման այս մեծ ծրագրի միջոցով, ինչպես Քրիստոսի գալուստից առաջ, այնպես էլ հետո: … Աբրահամը զոհաբերություն մատուցեց և չնայած դրան, Ավետարանը քարոզվեց նրան» (“The Elders of the Church in Kirtland to Their Brethren Abroad,” The Evening and the Morning Star, Mar. 1834, 143, josephsmithpapers.org): Հետևյալ սուրբ գրությունները ևս ցույց են տալիս, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզվել է նախքան Փրկիչի մահկանացու ծառայությունը. Հելաման 8.13–20, Մովսես 6.50–66:

Գաղատացիս 5.13-26, 6.7-10

Եթե ես «Հոգով գնամ», ես կստանամ «Հոգու պտուղը»։

Ուսումնասիրելով այս հատվածները, դուք կգնահատեք, թե որքան լիարժեք եք Հոգով գնում: Արդյո՞ք վայելում եք 22–23 հատվածներումնշված Հոգու պտուղը: Հոգևոր ապրելակերպի ուրիշ ի՞նչ պտուղ կամ արդյունքներ եք նկատել: Խորհեք, թե ի՞նչ պետք է անեք որպեսզի ավելի լիարժեք մշակեք այդ պտուղը: Ինչպե՞ս կարող է այս պտղի մշակումը բարելավել կարևոր փոխհարաբերությունները ձեր կյանքում:

Նկար
խնձորներ ծառի վրա

Ես պետք է ձգտեմ «Հոգու պտղին» իմ կյանքում:

Գուցե դուք փորձում եք Հոգով գնալ, բայց, կարծես, ձեր ջանքերը չեն տալիս խոստացված պտուղը: Ընթերցեք Գաղատացիս 6.7–10-ը (որը հաճախ նշվում է որպես բերքահավաքի օրենք): Ի՞նչ եք կարծում, այս հատվածներում Տերն ի՞նչ ուղերձ ունի ձեզ համար: Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս հատվածները՝ խրախուսելով մեկին, ով մաքառում է ավետարանով ապրելու համար։

Տես նաև Ալմա 32․28, 41–43-ը, Վարդապետություն և Ուխտեր 64․32-34-ը։

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Գաղատացիս 3․11

Ի՞նչ է նշանակում «ապրել հավատքով»: Ի՞նչ է անում ձեր ընտանիքը, որը ցույց է տալիս, որ դուք ապրում եք հավատքով:

Գաղատացիս 4․1-7

Դուք կարող եք ներկայացնել Գաղատացիս 4-ը, քննարկելով տարբերությունները թագավորի ծառաների և իր երեխաների միջև: Ի՞նչ հնարավորություններ կամ ներուժ ունի թագավորի երեխան, որը ծառան չունի: Մտածեք այս հարցի մասին, երբ միասին կարդաք 1–7 հատվածները: Այս հատվածներն ի՞նչ են սովորեցնում Երկնային Հոր հետ մեր փոխհարաբերության մասին։

Գաղատացիս 5.22–23

Գաղատացիս 5.22–23-իքննարկմանը որոշ զվարճություն հաղորդելու համար, ձեր ընտանիքը կարող է պիտակավորել տարբեր պտուղներ Պողոսի խոսքերով, որոնք նա օգտագործում է «Հոգու պտուղը» նկարագրելու համար: Այնուհետև ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է ընտրել մի պտուղ, սահմանել այն, ապա խոսել մեկի մասին, ով այդ պտղի օրինակն է հանդիսանում: Սա կարող է տանել դեպի քննարկում այն ուղիների վերաբերյալ, որոնցով ձեր ընտանիքը կարող է հրավիրել Հոգին ձեր տուն և մշակել այդ պտուղը: Քննարկումից հետո դուք կարող եք միասին վայելել մրգային մի աղցան:

Գաղատացիս 6.1

Կարող են լինել դեպքեր, երբ ինչ-որ մեկը ձեր ընտանիքում «մեղքի մեջ է ընկել»: Ի՞նչ խորհուրդ եք գտնում Գաղատացիս 6.1-ում այն մասին, թե ինչ անել նման իրավիճակում:

Գաղատացիս 6․7–10

Եթե ձեր ընտանիքը երբևէ որևէ բան է տնկել միասին, դուք կարող եք օգտագործել այդ փորձառությունը՝ «ինչ որ մարդ սերմէ, այն էլ կհնձէ» սկզբունքը լուսաբանելու համար (հատված 7): Կամ դուք կարող եք հարցնել ընտանիքի անդամներին իրենց սիրելի մրգերի և բանջարեղենի մասին և խոսել, թե ինչ է պահանջվում բույսն աճեցնելու համար, որը տալիս է այդ ուտելիքը: (Դուք կարող եք օգտագործել նկարը, որն ուղեկցում է այս ուրվագծին որպես տեսողական նյութ:) Ապա կարող եք զրույց ունենալ այն օրհնությունների վերաբերյալ, որոնք ձեր ընտանիքը հույս ունի ստանալ, և ինչպես «հնձել» այդ օրհնությունները:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք ձեր ընտանիքին սուրբ գրություններն իրենց վերագրել։ Նեփին ասել է. «Ես բոլոր սուրբ գրությունները նմանեցնում էի մեզ, որպեսզի դա լիներ մեր օգտի և ուսման համար» (1 Նեփի 19.23): Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին անել սա , դուք կարող եք հրավիրել նրանց խորհել այն պահերի մասին, երբ վայելել են Հոգու պտուղը, որը նկարագրվում է Գաղատացիս 5.22–23 հատվածներում: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով» 21:)

Նկար
տանձեր ծառի վրա

Պողոսն ուսուցանել է, որ երբ մենք Հոգով գնանք, մենք կվայելենք Հոգու պտուղը մեր կյանքում:

Տպել