Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 23-29-ը Գաղատացիս․ «Հոգով գնացեք»


Սեպտեմբերի 23-29-ը Գաղատացիս․ «Հոգով գնացեք» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Սեպտեմբերի 23-29-ը Գաղատացիս, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2019

Նկար
Քրիստոսը բանտում հայտնվում է Պողոսին։

Սեպտեմբերի 23-29-ը

Գաղատացիս

«Հոգով գնացեք»

Երբ կարդում եք Գաղատացիս գիրքը, ի՞նչ հուշումներ եք ստանում, որոնք կարող են օգնել իմանալ, թե ինչ է պետք ուսուցանել ձեր դասարանի երեխաներին։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Երեխաներին տվեք մի քանի րոպե, որպեսզի նկարեն այն, ինչ սովորել են վերջերս տանը կամ եկեղեցում ավետարանի շուրջ քննարկումներից։ Հավաքեք նրանց նկարները և խնդրեք գուշակել, թե ինչ է պատկերված յուրաքանչյուր նկարում։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Գաղատացիս 5.22–23

Սուրբ Հոգին օգնում է ինձ զգալ սեր, ուրախություն և խաղաղություն։

Փոքր երեխաները կարող են ճանաչել Հոգու պտուղը։ Դա կօգնի նրանց փնտրել Սուրբ Հոգու ազդեցությունն իրենց կյանքում։

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք տարբեր տեսակի մրգերի նկարներ և խնդրեք երեխաներին ասել, թե ինչ համ ունի յուրաքանչյուր միրգը։ Բացատրեք, որ ինչպես մրգերը տարբեր համ ունեն, մենք նույնպես կարող են զգալ Սուրբ Հոգին տարբեր ձևերով, օրինակ՝ որպես սեր և խաղաղություն։ Խնդրեք նրանց նկարագրել, թե ինչպես են զգում Սուրբ Հոգին։

    Նկար
    apples on a tree

    Բոլոր տարիքի երեխաները կարող են զգալ Հոգու պտուղը։

  • Երեխաների հետ կարդացեք Գաղատացիս 5․22–23-ը և բացատրեք այն բառերը, որոնք նրանց անծանոթ կարող են լինել։ Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել այդ տողերում նշված Հոգու պտուղը և պատմել մի ժամանակի մասին, երբ զգացել է Հոգու պտուղը։ Երեխաներին խնդրեք պարզ նկարներ նկարել իրենց փորձառությունների մասին:

Գաղատացիս 6.2

Հիսուս Քրիստոսը ցանկանում է, որ ես օգնեմ կարիքավորներին:

Գաղատացիս 6․2-ում տրված հրահանգները նման են Մոսիա 18․8-ում Ալմայի ուսմունքներին, որ տրվեցին մկրտությանը պատրաստվող մարդկանց։ Օգտագործեք այս հնարավորությունը՝ օգնելով երեխաներին պատրաստվել մկրտության ուխտին։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք մկրտվող երեխայի նկար (օրինակ՝ Ավետարանի պատկերագիրք, no. 104)։ Հարցրեք երեխաներին՝ ինչ է անում այդ երեխան: Բացատրեք, որ երբ մենք մկրտվում ենք, մենք ուխտեր ենք կապում կամ խոստումներ տալիս: Կարդացեք Գաղատացիս 6․2 կամ Մոսիա 18․8-ը, որպեսզի օգնեք երեխաներին սովորել որևէ բան, որ խոստացել ենք անել՝ կրել մեկս մյուսի բեռները։ Հրավիրեք երեխաներին նկարել, թե ինչ ուղիներով կարող են օգնել ուրիշներին կրել իրենց բեռները։

  • Երեխաների համար կարդացեք Գաղատացիս 6․2-ից հետևյալ արտահայտությունը․ «Իրար բեռը վեր առեք»։ Որպեսզի պատկերավոր բացատրեք, թե ինչ է դա նշանակում, երեխաներից մեկին տվեք մի ծանր առարկա։ Որևէ կամավորի խնդրեք օգնել երեխային կրել այդ առարկան։ Բացատրեք երեխաներին, որ կան շատ բաներ, որ ծանր են բեռի նման, օրինակ՝ հիվանդությունը, տխրությունը կամ մենակությունը։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք այդ տեսակի բեռ կրող մարդուն։

Գաղատացիս 6․7-9

Մեր գործողությունները՝ լավ և վատ, հետևանքներ ունեն։

Կարևոր է, որ երեխաները հասկանան, որ մեր ընտրությունները հետևանքներ ունեն: Կարող եք օգտագործել Գաղատացիս 6․7–9-ը այս ճշմարտությունը բացատրելու համար։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք սերմ և բանջարեղեն Կարդացեք երեխաներին Գաղատացիս 6․7–9-ը։ Խնդրեք երեխաներին ձևացնել, թե իրենք սերմ են ցանում, երբ լսում են «սերմէ» բառը: Խնդրեք երեխաներին ձևացնել, թե բանջարեղեն են քաղում թփի վրայից, երբ լսում են «հնձէ» բառը:

  • Ցույց տվեք երեխաներին բանջարեղենի տարբեր տեսակներ և օգնեք նրանց գտնել դրանց մեջ պարունակվող սերմերը։ Սերմերը լցրեք տարայի մեջ և խնդրեք երեխաներին հերթով հանել ու ասել, թե ինչ բանջարեղեն կաճի, եթե ցանեն այդ սերմը: Օգնեք նրանց հասկանալ, որ ինչ սերմ ցանենք, այդ բանջարեղենն էլ կստանանք։ Նմանապես՝ մեր կատարած ընտրությունները որոշում են այն հետևանքներն ու օրհնությունները, որոնք, ի վերջո, կստանանք։

  • Հատակին կպչուն ժապավենով գիծ քաշեք։ Գծի մի ծայրին դրեք ուրախ դեմքը, մյուս ծայրին՝ տխուրը։ Երեխաներինց մեկին հրավիրեք կանգնել գծի մեջտեղում, իսկ մյուսներին խնդրեք հնչեցնել այն ընտրությունները, որոնք տանում են դեպի երջանկություն կամ տխրություն (կարող եք մի քանի օրինակներ բերել)։ Ամեն անգամ խնդրեք գծի մեջտեղում կանգնած երեխային քայլ անել դեպի ուրախ կամ տխուր կողմը։ Կրկնեք վարժությունը մի քանի անգամ և հրավիրեք մյուս երեխաներին ևս կանգնել ժապավենի վրա:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Գաղատացիս 5․1

Հիսուս Քրիստոսը մեզ ազատ է դարձնում:

Ոմանք կարծում են, թե Հիսուս Քրիստոսի ավետարանը սահմանափակում է իրենց ազատությունը: Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ իրականում այն ազատություն է տալիս մեղքից և մահից:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Գաղատացիս 5․1։ Ի՞նչ եղանակներով է Հիսուսը մեզ ազատ դարձնում, որ վերադառնանք Երկնային Հոր մոտ: Ցույց տվեք Գեթսեմանի պարտեզում տառապող Հիսուսի և Նրա Հարության նկարները, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչպես է Հիսուսը ազատել մեզ մեղքից և մահից (տես Gospel Art Book, nos. 5659

  • Միասին երգեք որևէ երգ Փրկիչի մասին, կամ կրկնեք երգի բառերը, օրինակ՝ «Գիտեմ ապրում է Փրկիչն իմ» (Հիմներ և մանկական երգեր, հ. 38)։ Երեխաներին խնդրեք այդ երգի մեջ գտնել խոսքերը, որոնք նկարագրում են, թե ինչպես կարող է Հիսուս Քրիստոսը ազատել մեզ հոգևոր կապանքներից։

Գաղատացիս 5.22–23

Եթե ես «քայլեմ Հոգով», կարող եմ վայելել «Հոգու պտուղը»։

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, թե երբ են զգում Սուրբ Հոգին։

Հնարավոր վարժություններ

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք մրգի ուրվագծով կտրած թղթի կտոր և խնդրեք երեխաներին գտնել Գաղատացիս 5․22–23-ում թվարկված «Հոգու պտուղներից»։ Խնդրեք նրանց մի կողմում գրել մրգերից մեկի անունը, իսկ մյուս կողմում՝ հակառակ նշանակություն ունեցող բառը։ (Օգնեք նրանց հասկանալ իրենց անծանոթ բառերը։) Հրավիրեք նրանց իրենց պտուղներով կիսվել դասարանի հետ:

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Հոգու պտղի մասին Գաղատացիս 5․22–23-ում և գրել կամ նկարել մի ժամանակի մասին, երբ Սուրբ Հոգին օգնել է իրենց զգալ այդ պտուղներից մեկի ազդեցությունը։ Խնդրեք նրանց դասարանի հետ կիսվել իրենց պատմությունով կամ նկարով։ Ինչպե՞ս է պտուղը լավ եղանակ հանդիսանում մեզ համար, որպեսզի հասկանանք, թե ինչպես է Հոգին ազդում մեզ վրա։

Գաղատացիս 6․7-9

Մեր գործողությունները՝ լավ և վատ, հետևանքներ ունեն։

Օգնեք երեխաներին հասկանալ, որ մեր պահվածքի հետևանքները երբեմն անմիջապես են երևում, սակայն կարող են գալ նաև «իր ժամանակին» (հատված 9

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Գաղատացիս 6.7-9: Խնդրեք երեխաներին նկարել պարզ նկարներ, որոնք պատկերում են մեկին, ով ցանում է որևէ մրգի սերմ, սակայն քաղում է այլ տեսակի միրգ։ Ինչո՞ւ է դա անհնարին։ Ինչո՞ւ է պարզապես անհնար կատարել սխալ ընտրություններ և ունենալ դրական հետևանքներ։

  • Դասարանով պատրաստեք բառախաղ (ինչպես՝ այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում): Խնդրեք երեխաներին մտածել այլ բառեր, որոնք տրված չեն խաղում, բայց ներկայացնում են Սուրբ Հոգուց եկող լավ զգացումները կամ վատ ընտրությունները, որոնք վանում են Նրան։ Քննարկեք ընտրությունների հետևանքները, որոնց մասին մտածել են։

  • Հրավիրեք երեխաներին թվարկել մի քանի օրհնություն, որոնք հույս ունեն ստանալ Երկնային Հորից: Օգնեք նրանց մտածել այն «սերմերի» մասին, որոնք պետք է ցանեն, որպեսզի «հնձեն» այդ օրհնությունները։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին ուշադրություն դարձնել այն լավ հետևանքներին, կամ «պտղին», որը կստանան այս շաբաթ լավ որոշումներ կայացնելու հետևանքով։ Ասացեք նրանց, որ հաջորդ շաբաթ կարող են կիսվել իրենց փորձառություններով:

Բարելավել մեր ուսուցումը

Գործնական աշխատանքները կարող եք փոփոխության ենթարկել` կախված երեխաների տարիքից: Երեխաներին հնարավորություն տվեք մասնակցելու, սական հիշեք, որ նրանց ունակությունները տարբեր են՝ ըստ տարիքի և հասունության։ Տարիքով ավելի փոքր երեխաները ավելի շատ ուղղորդման և առաջնորդության կարիք կունենան։ Հասունանալով, նրանք կարողանում են ավելի շատ ներդնել ու ավելի լավ են կարողանում կիսվել իրենց մտքերով: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 25-26:)

Տպել