Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը. Ա Կորնթացիս 8-13․ «Դուք Քրիստոսի մարմինն եք»


Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը. Ա Կորնթացիս 8-13․ «Դուք Քրիստոսի մարմինն եք» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Օգոստոսի 26-ից Սեպտեմբերի 1-ը. Ա Կորնթացիս 8-13․Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2019

հաղորդության ժողով

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի  1-ը

Ա  Կորնթացիս 8-13

«Դուք Քրիստոսի մարմինն եք»

Ա Կորնթացիս 8–13-ը կարդալիս ուշադիր եղեք Հոգու հուշումների հանդեպ, որոնք կարող են օգնել ուսուցանել այս գլուխների սկզբունքները։ Հիշեք, որ ցանկացած վարժություն կարելի է հարմարեցնել և՛ ավագ, և՛ փոքր երեխաներին։

Գրի առեք ձեր տպավորությունները

sharing icon

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին կիսվել ինչ-որ բանով, որ արել են այսօր հաղորդության ժողովին, որն օգնել է իրենց մտածել Հիսուսի մասին:

teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Ա  Կորնթացիս 10.13

Երկնային Հայրը կօգնի ինձ ճիշտ ընտրություններ կատարել։

Հեշտ չէ միշտ ճիշտ ընտրություններ կատարել, բայց Երկնային Հայրը կօգնի ինձ ճիշտ ընտրություններ կատարել:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Ա Կորնթացիս 10․13-ը և խնդրեք երեխաներին շրջվել մեջքով, երբ լսեն «փորձվել» կամ «փորձություն» բառերը։

  • Երեխաների համար պատրաստեք փոքր նշաններ, որոնք կարգադրում են կանգ առնել։ Պատմեք կարճ պատմություններ մարդկանց մասին, ովքեր պատրաստվում են սխալ ընտրություններ կատարել։ Լսելու ընթացքում խնդրեք երեխաներին բարձրացնել իրենց նշանները, երբ պատմության հերոսը սխալ ընտրություն է կատարում։ Ինչպիսի՞ն կլիներ ճիշտ ընտրությունը։ Վկայեք, որ Երկնային Հայրը կօգնի իրենց ճիշտ ընտրություններ կատարել։

  • Ցույց տվեք Հիսուսի նկարը և երեխաների հետ միասին երգեք Հիսուս Քրիստոսի մասին որևէ երգ, օրինակ “I’m Trying to Be like Jesus” (Children’s Songbook, 78–79)։ Հիշելով Հիսուսին, ինչպե՞ս ենք կարողանում լավ ընտրություններ կատարել: Ցույց տվեք այլ նկարներ, օրինակ՝ ծնողներին կամ սուրբ գրությունները պատկերող, որոնք օգնում են մեզ լավ ընտրություններ կատարել։ Հարցրեք երեխաներին, թե ինչն է օգնում նրանց լավ ընտրություններ կատարել:

Ա Կորնթացիս 12․4, 7–11

Երկնային Հայրը օրհնել է ինձ հոգևոր պարգևներով։

Երկնային Հայրը Իր բոլոր զավակներին հոգևոր պարգևներ է տվել: Ի՞նչ հոգևոր պարգևներ եք տեսնում երեխաների մոտ, որոնց դուք ուսուցանում եք։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Ա Կորնթացիս 12․7–11-ը և գտեք հոգևոր պարգևները, որոնց մասին խոսում է Պողոսը։ Օգնեք երեխաներին մտածել այդ հոգևոր պարգևներին համապատասխան գործողություններ և դրանք օգտագործելով օգնեք երեխաներին հիշել պարգևները։

  • Խնդրեք երեխաներին նկարել իրենց ամենասիրված նվերը, որը ստացել են: Բացատրեք, որ Երկնային Հայրը մեզ հոգևոր պարգևներ է տալիս, որպեսզի ամրացնի մեր հավատքը և օգնի մեզ օրհնել ուրիշներին:

  • Երկտող գրեք յուրաքանչյուր երեխային, նկարագրելով այն հոգևոր պարգևը, որը նկատել եք նրա մոտ (կամ կարող եք խնդրել ծնողներին գրել այդ երկտողերը)։ Փաթեթավորեք երկտողերը նվերների նման։ Թույլ տվեք երեխաներին բացել իրենց նվերները և օգնեք նրանց կարդալ իրենց հոգևոր պարգևի մասին։

gift boxes

Երկնային Հայրը Իր բոլոր զավակներին հոգևոր պարգևներ է տվել:

Ա  Կորնթացիս 13․1-8

Ես կարող եմ սիրել ուրիշներին։

Սուրբ գրություններն ուսուցանում են, որ գթությունը «Քրիստոսի մաքուր սերն է» (Մորոնի 7.47)։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին զարգացնել և դրսևորել Քրիստոսանման սեր։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Ա Կորնթացիս 13․8 և Մորոնի 7․47 և օգնեք երեխաներին կրկնել «գթությունը Քրիստոսի մաքուր սերն է» արտահայտությունը։ Ցույց տվեք սիրող ու բարի Հիսուսի նկարները և հարցրեք երեխաներին, թե ինչպես էր Նա ցույց տալիս Իր սերը ուրիշների նկատմամբ (մտքերի համար տես Gospel Art Book

  • Հրավիրեք երեխաներից մեկին կանգնել դասարանի առաջ: Հարցրեք երեխային, թե նա ինչպես կարող է ծառայել դասարանի որևէ այլ անդամի: Բացատրեք, որ դա ուրիշների հանդեպ գթություն ցույց տալու եղանակներից մեկն է։ Հրավիրեք մյուս երեխաներին հերթով գթություն արտահայտել:

  • Երեխաների հետ միասին ուրիշներին սիրելու մասին որևէ երգ երգեք, օրինակ՝ “Jesus Said Love Everyone” կամ “Love One Another” (Children’s Songbook, 61, 136)։ Ցույց տվեք տարբեր մարդկանց նկարներ (օրինակ՝ ծնողի, ուսուցչի կամ ընկերոջ) և խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպես կծառայեին այդ մարդուն։ Հրավիրեք երեխաներին մտածել որևէ մեկի մասին, ում կարող են ծառայել, և խնդրեք մի երկտող գրել կամ նկար նկարել ու տալ նրան։ Լրացուցիչ մտքերի համար ցույց տվեք “Pass It On” (LDS.org) տեսանյութը։

teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Ա  Կորնթացիս 10.13

Երկնային Հայրը կօգնի ինձ դիմակայել գայթակղությանը։

Այս հատվածում տրված խոստումները կարող են վստահություն հաղորդել երեխաներին առ այն, որ Երկնային Հայրը կօգնի իրենց, երբ գայթակղվեն։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին զույգերով կարդալ Ա Կորնթացիս 10․13-ը և ամփոփել հատվածն իրենց սեփական խոսքերով։ Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց փորձառություններով, երբ Երկնային Հայրը օգնել է իրենց խուսափել գայթակղությունից կամ դիմակայել դրան։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ապավինենք Երկնային Հորը, երբ գայթակղվում ենք:

  • Թերթիկների վրա գրեք այն գայթակղությունները, որոնց երեխաները հանդիպում են այսօր։ Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի ընտրել մեկական թերթիկ և ասել, թե ինչ է տվել Երկնային Հայրը, որպեսզի օգնի մեզ խուսափել գայթակղությունից կամ դիմակայել դրան։ Մտքերի համար միասին կարդացեք Ալմա 13․28–29-ը։

Ա Կորնթացիս 11․23-29

Հաղորդության ժամանակ ես կարող եմ մտածել այն մասին, թե ինչպես եմ հետևում Փրկիչին։

Հաղորդությունը լրացուցիչ նշանակություն ունի մկրտված երեխաների համար։ Օգնեք նրանց տեսնել այս սրբազան արարողությունը որպես հնարավորություն՝ քննելու իրենց և նորոգելու Փրկիչի հանդեպ իրենց պարտավորվածությունը (Ա Կորնթացիս 11․28

Հնարավոր վարժություններ

  • Որևէ երեխայի խնդրեք կարդալ Ա Կորնթացիս 11․28։ Ի՞նչ է նշանակում քննել ինքներս մեզ հաղորդություն ընդունելուց առաջ: Խնդրեք երեխաներին մտածել այլ մարդկանց մասին, ովքեր քննում կամ հետազոտում են, օրինակ՝ բժիշկները, քննիչները կամ գիտնականները (օրինակ՝ բժիշկները քննում են մեր մարմինները՝ տեսնելու համար այն վերքերը կամ հիվանդությունները, որոնք բուժման կարիք ունեն)։ Ի՞նչ է ուսուցանում մեզ նրանց աշխատանքն այն մասին, թե ինչպես պետք է քննենք ինքներս մեզ, երբ հաղորդություն ենք ընդունում:

  • Խնդրեք երեխաներին կազմել ցուցակ, թվարկելով այն ամենը, ինչի մասին կարող են մտածել, երբ ընդունում են հաղորդությունը։ Խնդրեք նրանց օգտվել իրենց ցուցակից՝ որպես հիշեցում հաղորդության ընթացքում իրենց քննելու համար։

Ա Կորնթացիս 12․4, 7–12, 31-ը, 13․1–8-ը

Ես ունեմ հոգևոր պարգևներ։

Պողոսն ուսուցանում է, որ հոգու պարգևները «ամեն մէկին տրուած [են]» (Ա Կորնթացիս 12․7)։ Այս սկզբունքը կարող է օգնել երեխաներին կառուցել իրենց ինքնավստահությունը, հատկապես՝ ուրիշներին օրհնելու համար իրենց պարգևներն օգտագործելիս։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին գրատախտակին գրել հոգևոր պարգևները, որոնք գտել են Ա Կորնթացիս 12․7–11, 13․2-ում։ Խնդրեք նրանց գտնել լրացուցիչ պարգևներ Մորոնի 10․8–18-ում և Վարդապետություն և Ուխտեր 46․13–26-ում։ Կիսվեք նրանց հետ մի քանի լրացուցիչ հոգևոր պարգևներով, որոնց մասին նշել է Երեց Մերվին Ջ․ Էշթոնը․ «Խնդրելու պարգևը, լսելու պարգևը, … հակառակությունից խուսափելու պարգևը, … պարգև` փնտրելու այն, ինչը արդար է, չդատելու պարգևը, Աստծո առաջնորդությունը փնտրելու պարգևը, … մյուսների մասին հոգ տանելու պարգևը, … աղոթք ասելու պարգևը, հզոր վկայություն բերելու պարգևը» (“There Are Many Gifts,” Ensign, Nov. 1987,  20): Հրավիրեք երեխաներին խոսել այն հոգևոր պարգևների մասին, որոնք տեսնում են միմյանց մոտ:

  • Դասից առաջ հարցրեք ծնողներին այն պարգևների մասին, որոնք նրանք տեսնում են իրենց երեխաների մոտ, կամ ինքներդ մտածեք նրանց պարգևների մասին։ Երեխաներին պատմեք այդ պարգևների մասին և խնդրեք նրանց կռահել, թե որ պարգևը ում է պատկանում։ Հրավիրեք երեխաներին գրի առնել մի եղանակ, որով կօգտագործեն իրենց պարգևը այս շաբաթ որևէ մեկին օրհնեու համար։

  • Կիսվեք տարբեր իրավիճակներով, որոնցում մարդիկ կարող են օգտագործել հոգևոր պարգևը, որը նկարագրված է Ա Կորնթացիս 12․7–10-ում։ Հրավիրեք երեխաներին առանձնացնել հոգևոր պարգևները, որոնք կարող են օգտագործվել յուրաքանչյուր իրավիճակում։

learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց հոգևոր պարգևներով իրենց ընտանիքում և հարցնել ընտանիքի անդամների պարգևների մասին:

Բարելավել մեր ուսուցումը

Հրավիրեք երեխաներին անել այնպիսի բաներ, որոնցով հարգում են իրենց ազատ կամքը։ Երբ երեխաներին հրավիրում եք գործելու համաձայն իրենց սովորածի, մտածեք, թե ինչպես կարող եք հարգալից վերաբերմունք ցուցաբերել նրանց ազատ կամքի հանդեպ: Որևէ որոշակի հրավեր հղելու փոխարեն, կարող եք խնդրել նրանց մտածել իրենց սեփական եղանակները, որոնցով կարող են կիրառել իրենց սովորածը։