Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 9-15-ը Բ Կորնթացիս 1-7․ «Հաշտվեցեք Աստծո հետ»


Սեպտեմբերի 9-15-ը Բ Կորնթացիս 1-7․ «Հաշտվեցեք Աստծո հետ» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Սեպտեմբերի 9-15-ը Բ Կորնթացիս 1-7, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2019

Հիսուս Քրիստոսը

Սեպտեմբերի 9-15-ը

Բ Կորնթացիս 1–7

«Հաշտվեցեք Աստծո հետ»

Սկսեք ձեր նախապատրաստությունը, կարդալով Բ Կորնթացիս 1-7: Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ծրագիրը կարող է օգնել ձեզ հասկանալ այս գլուխները, իսկ այս համառոտ շարադրանքը կարող է ձեզ ուսուցման մտքեր տալ:

Գրի առեք ձեր տպավորությունները

sharing icon

Հրավիրեք կիսվել

Ձեր դասարանի երեխաները այս շաբաթ, հնարավոր է, նամակներ են գրել այն մասին, թե ինչու է ընտանիքի անդամը հանդիսանում Հիսուս Քրիստոսի աշակերտի լավ օրինակ։ Եթե դա արել են, նախապես խնդրեք պատրաստ լինել կիսվել այդ նամակով դասի ժամանակ: Կամ խնդրեք երեխաներին կիսվել որևէ այլ բանով, որը սովորել են:

teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Բ Կորնթացիս 1․3-4

Երկնային Հայրը մխիթարում է ինձ, իսկ ես կարող եմ մխիթարել ուրիշներին։

Ինչպե՞ս կարող եք երեխաներին վստահություն ներշնչել, որ Երկնային Հայրը կմխիթարի իրենց: Ինչպե՞ս կարող եք խրախուսել նրանց մխիթարել ուրիշներին:

Հնարավոր վարժություններ

  • Դասարան բերեք առարկաներ, որոնք հարմարավեըություն են ապահովում, օրինակ՝ ծածկոց կամ վիրակապ։ Հարցրեք երեխաներին, թե ինչն է հանգստացնում իրենց, երբ տխուր են, վախեցած կամ այլ խնդիրներ ունեն։ Երեխաների հետ կարդացեք Բ Կորնթացիս 1.3-4 և բացատրեք, որ «նեղությունը» դժվար խնդիրներ նկարագրող մեկ այլ բառ է։ Կիսվեք այն եղանակներով, որոնցով Երկնային Հայրը մխիթարել է ձեզ, և վկայեք, որ Նա միշտ կմխիթարի Իր զավակներին։

  • Ցույց տվեք մկրտվող մարդկանց նկարներ (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 103 և 104), մինչ երեխաների համար կարդում եք Բ Կորնթացիս 1․4 և Մոսիա 18․8–9։ Բացատրեք, որ մկրտության ժամանակ մենք խոստանում ենք մխիթարել մյուսներին: Ինչպե՞ս կարող ենք հետևել Պողոսի խորհրդին՝ «մխիթարել նորանց որ ամեն տեսակ նեղութիւնում են»:

  • Երեխաներին խնդրեք նկարել իրենց նկարը, որում օգնում են որևէ մեկին: Խնդրեք նրանց բացատրել, թե իրենց օգնությունն ինչպես կարող է մխիթարել ուրիշներին։

Բ Կորնթացիս 2․7-8, 10

Ես կարող եք ներել մյուսներին։

Ընտրեք հետևյալ վարժություններից որևէ մեկը, կամ ինքներդ մտածեք մի վարժություն, որը կօգնի մեծացնել մյուսներին ներելու երեխաների ցանկությունը։

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք երեխաներին, որ Պողոսը ցանկանում էր, որ Կորնթացի Սրբերը ներեին մեղք գործած մարդուն։ Կարդացեք Բ Կորնթացիս 2․7–8, 10 և խնդրեք երեխաներին դնել իրենց ձեռքերը իրենց սրտի վրա ամեն անգամ, երբ լսում են ներել և ներված բառերը։

  • Խնդրեք երեխաներին դերակատարման միջոցով ցուցադրել, թե ինչպես կարող են վարվել այն իրավիճակներում, երբ ինչ-որ մեկը բարի չի գտնվել։ Երեխաներին խնդրեք հերթով արտասանել «Ներողություն» և «Ես ներում եմ քեզ»։ Ինչպե՞ս ենք մենք օգնում մարդկանց իմանալ, որ ներել ենք իրենց։ Բացատրեք, որ դա կարող եք անել, երբ «հաստատում եք ձեր սերը» կամ սեր ցուցաբերում նրանց հանդեպ (Բ Կորնթացիս 2․8

Բ Կորնթացիս 4․1-2

Ես հավատում եմ ազնիվ լինելուն:

Պողոսն ուսուցանում էր, որ Քրիստոսի ծառաները չեն ստում ուրիշներին․ նրանք «ամոթալի ծածուկ բաները մերժել են»։ Մտածեք, թե ինչպես կարող եք ամրացնել ամեն ինչում ազնիվ լինելու երեխաների ցանկությունը։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտապահել «Մենք հավատում ենք ազնիվ լինելուն» արտահայտությունը (Հավատո Հանգանակ 1.13): Գրեք այդ արտահայտությունը թղթե թևնոցների վրա, որոնք երեխաները կարող են նախշազարդել և կրել տանը։ Բացատրեք, որ ազնիվ լինել՝ նշանակում է ասել ճշմարտությունը։

  • Խնդրեք երեխաներին բարձրացնել ձեռքերը, երբ նրանք լսեն ինչ-որ բան, որը ճշմարիտ է, և իջեցնել ձեռքերը, երբ դուք ասում եք մի բան, որը ճշմարիտ չէ: Պարզ, բայց հստակ նախադասություններ ասեք, օրինակ՝ «Այսօր կիրակի է» կամ «Ես ունեմ երեք քիթ»։ Կրկնեք վարժությունը մի քանի անգամ, թույլ տալով երեխաներին հերթով լինել նախադասությունները արտասանողի դերում։ Ինչո՞վ է լավ ազնիվ լինելը:

teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Բ Կորնթացիս 1․3-4

Երկնային Հայրը մխիթարում է ինձ, իսկ ես կարող եմ մխիթարել ուրիշներին։

Հիշելով, թե ինչպես է Աստված մխիթարել իրենց, երեխաները կոգեշնչվեն մխիթարություն առաջարկել ուրիշներին։

Հնարավոր վարժություններ

  • Երբ կարդաք Բ Կորնթացիս1.3–4-ը, երեխաներին խնդրեք գտնել որևէ պատասխան «Ի՞նչ է անում Աստված մեզ համար» հարցին: Օգնեք երեխաներին թվարկել այն եղանակները, որոնցով Աստված սփոփում է մեզ: Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ նրանք կամ իրենց ծանոթներից մեկը ստացել է քահանայության օրհնություն:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչպես են փոխվել այն ժամանակից ի վեր, երբ փոքր էին: Նրանց ժամանակ տվեք մտածել մեկի մասին, ում ճանաչում են, ով կարիք ունի մխիթարության, և ծրագիր կազմեք այդ անձին օգնելու համար։

Բ Կորնթացիս 2.5-11

Ես կարող եք ներել մյուսներին։

Ուրիշներին ներելը կարող է դժվար լինել, երբ նրանք բարությամբ չեն վերաբերում մեզ: Բայց երեխաները կարող են սեր, խաղաղություն և երջանկություն ապրել, եթե սովորեն ներել։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ասացեք, որ Կորնթոսում ինչ-որ մեկը մեղք էր գործել և «տրտմեցրել» Սրբերին (տես Բ Կորնթացիս 2․5)։ Խնդրեք երեխաներին ուսումնասիրել Բ Կորնթացիս 2․7–8 և գտնել, թե ինչ էր Պողոսն ուզում, որ Սրբերը անեին։

  • Կիսվեք փորձառությամբ, երբ դուք ներել եք որևէ մեկին, կամ մեկ ուրիշը ներել է ձեզ, և ինչպես եք ձեզ զգացել դրանից հետո։

Բ Կորնթացիս 5․6-7

Ես «հաւատքով եմ գնում, ոչ թէ երեւոյթով»:

Մտածեք, թե ինչպես կարող եք խրախուսել երեխաներին պահել Աստծո պատվիրանները անգամ, եթե չեն տեսնում այն օրհնությունները, որոնք ցանկանում են ստանալ անմիջապես։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ միասին կարդացեք Բ Կորնթացիս 5․6–7 և Ալմա 32․21 և խնդրեք նրանց գտնել բառեր և արտահայտություններ, որոնք օգնում են սահմանել հավատքը։ Խնդրեք նրանց գրել իրենց սահմանումները, բարձրաձայն կարդալ և փակցնել գրատախտակին։

  • Կապեք երեխաներից մեկի աչքերը և խնդրեք մյուս երեխաներին նրանց ուղղություն տալ, օգնելով կատարել որևէ աշխատանք, օրինակ՝ կառուցել աշտարակ, հավաքել գլուխկոտրուկի մասերը կամ քայլել սենյակով։ Ինչպե՞ս է այս վարժությունն օգնում մեզ հասկանալ, թե ինչ է նշանակում «հավատքով գնալ» Աստծո առաջ։

  • Ցուցադրեք “Pure and Simple Faith” տեսանյութը (LDS.org) և հարցրեք երեխաներին, թե ինչպես էր երիտասարդ կինը քայլում հավատքով։ Կիսվեք փորձառությամբ, երբ դուք պետք է հավատք ունենայիք Աստծո հանդեպ: Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց փորձառություններով, երբ քայլել են հավատքով։

Բ Կորնթացիս 7․8–11

Աստծո ուզած կերպով տրտմելը տանում է ինձ դեպի ապաշխարություն։

Բնական է, երբ երեխաները ամոթ են զգում, երբ իրենց տեսնում են սխալ արարք կատարելիս։ Օգնեք նրանց տարբերակել այդ զգացումները Աստծո ուզած կերպով տրտմելուց, որը տանում է իրական ապաշխարության։

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք, որ Բ Կորնթացիս 7․8–11-ում Պողոսը հղում է կատարում նամակին, որը նախկինում գրել էր Սրբերին, համարձակ նախազգուշացնելով նրանց մեղքերի համար։ Միասին կարդացեք այդ հատվածները։ Ինչո՞ւ էր Պողոսն ուրախ, որ Սրբերը զղջացել էին։ Նշեք, որ այդ ձևով զղջալը կոչվում է Աստծո ուզած կերպով տրտմություն:

  • Խնդրեք երեխաներին փակել իրենց աչքերը և մտածել ժամանակի մասին, երբ սխալ արարք են կատարել, ապա վատ զգացել դրա համար։ Խնդրեք նրանց հարց տալ մտքում․ «Ինչո՞ւ եմ ես վատ զգում»։ Գրատախտակին գրեք մի քանի պատճառներ, որոնք ստիպում են մարդկանց վատ զգալ իրենց սխալ արարքների համար, օրինակ՝ «Ես վախենում էի, որ կպատժվեմ», կամ «Ես ամաչում էի նրանից, թե մարդիկ ինչ կմտածեին իմ մասին», կամ «Ես գիտեի, որ Երկնային Հայրը կհիասթափվեր ինձանից»։ Գրատախտակին գրված պատասխաններից որո՞նք են առավել մոտ «Աստծո ուզած կերպով տրտմությանը»։ Ինչո՞ւ է Աստծո ուզած կերպով տրտմությունը ավելի լավ, քան այլ տեսակի զղջում, որը մենք զգում ենք սխալ կատարելուց հետո։

learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Ասացեք երեխաներին, որ նրանք կարող են կիսվել դասարանում կատարած վարժություններից որևէ մեկով իրենց ընտանիքում, միգուցե՝ ընտանեկան երեկոյի ժամանակ։

Բարելավել մեր ուսուցումը

Ցույց տվեք որևէ սուրբ գրություն Ընտրեք որևէ հատված, որը կարևոր եք համարում, և ցուցադրեք այնպիսի տեղում, որտեղ երեխաները կկարողանան հաճախ տեսնել այն։ Երեխաները կարող են հերթով ընտրել սուրբ գրությունը, որը ցանկանում են ցուցադրել։