Սեպտեմբերի 9-15-ը Բ Կորնթացիս 1–7. «Հաշտուեցէք Աստուծոյ հետ» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)
Սեպտեմբերի 9-15-ը Բ Կորնթացիս 1–7, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2019
Սեպտեմբեր 9–15
Բ Կորնթացիս 1–7
«Հաշտուեցէք Աստուծոյ հետ»
Երբ ուսումնասիրեք Կորնթացիներին ուղղված Պողոսի նամակները, գրի առեք ավետարանի մի քանի սկզբունքներ, որոնք դուք հայտնաբերեցիք, և խորհեք, թե ինչպես կարող եք կիրառել դրանք ձեր կյանքում:
Գրի առեք ձեր տպավորությունները
Երբեմն, Եկեղեցու ղեկավար լինելը նշանակում է` ստիպված ասել որոշ դժվար բաներ: Սա ճշմարիտ էր՝ ինչպես Պողոսի օրոք, այնպես էլ հենց մեր օրերում: Ակնհայտորեն, Կորնթացի Սրբերին ուղղված Պողոսի նախորդ մի նամակում ընդգրկված էր խրատ, որն առաջացրեց վիրավորանքի զգացումներ: Նամակում, որը դարձավ Բ Կորնթացիս, նա փորձեց բացատրել, թե ինչն էր իր խիստ խոսքերի պատճառը. «Որովհետեւ շատ նեղութիւնից սրտիս տագնապից գրեցի ձեզ շատ արտասուքով. ոչ թե՝ որ տրտմիք, այլ որ իմ սէրը գիտենաք, որն ես առատորեն ունիմ ձեզ վերայ» (Բ Կորնթացիս 2.4): Երբ դուք առաջնորդից որևէ ուղղում եք ստանում, դա որոշակիորեն օգնում է իմանալ, որ այն ոգեշնչված է Քրիստոսանման սիրուց: Եվ նույնիսկ այն դեպքերում, երբ այդպես չէ, եթե մենք կամենում ենք տեսնել մյուսներին այնպիսի սիրով, ինչպիսին Պողոսն էր զգում, ավելի հեշտ է պատշաճ արձագանքել ցանկացած օրինազանցության: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը խորհուրդ է տվել. «Բարի եղեք մարդկային թուլությունների հանդեպ՝ ինչպես ձեր, այնպես էլ նրանց թուլությունների, ովքեր ձեզ հետ ծառայում են Եկեղեցում՝ կամավոր մահկանացու տղամարդկանց և կանանց ղեկավարությամբ: Բացառությամբ իր կատարյալ Միածին Որդու, Աստծո [երբևէ] ողջ ունեցածը անկատար մարդիկ են, որոնց հետ աշխատում է» («Հաւատո՛ւմ եմ, Տէր» Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 94):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Բ Կորնթացիս 1.3–7, 4.6–10, 17–18, 7.4–7
Իմ փորձությունները կարող են լինել օրհնություն:
Պողոսն իր ծառայության ընթացքում դիմակայել էր շատ նեղությունների, ուստի զարմանալի չէ, որ նա շատ է գրել նեղության նպատակների և օրհնությունների մասին: Մտածեք այն մասին, թե ձեր փորձություններն ինչպես կարող են լինել օրհնություն, երբ կարդաք Բ Կորնթացիս 1.3–7, 4.6–10, 17–18, և 7.4–7-ը: Օրինակ, դուք կարող եք խորհել, թե ինչպես է Աստված «մխիթարում [ձեզ] [ձեր] ամեն նեղութիւնումը», և ինչպես դուք կարող եք ձեր հերթին «մխիթարել նորանց որ ամեն տեսակ նեղութիւնումն են» (Բ Կորնթացիս 1.4): Կամ դուք կարող եք կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի լույսի վրա, որը «ծագեց մեր սրտերում», նույնիսկ երբ «նեղուած ենք» և «տարակուսած» (Բ Կորնթացիս 4.6–10):
Տես նաև Մոսիա 24.13–17, Ավետարանական Թեմաներ, «Ձախորդություն», topics.lds.org:
Ես ստանում եմ օրհնություններ և օրհնում ուրիշներին, երբ ներում եմ:
Մենք շատ բան չգտենք այն մարդու մասին, ում մասին ակնարկում է Պողոսը Բ Կորնթացիս 2.5–11-ում, միայն այն, որ նա օրինազանցել էր (տես հատվածներ 5–6-ը), և Պողոսն ուզում էր, որ Սրբերը ներեին նրան (տես հատվածներ 7–8): Ինչո՞ւ ենք մենք երբեմն ձախողվում «հաստատել [մեր] սէրը նորա վերայ», ով վիրավորել է մեզ: (հատված 8): Ինչպե՞ս է ներումից հրաժարվելը վնասում ուրիշներին և մեզ: (տես հատված 7, 10–11): Ի՞նչ է նշանակում ձեզ համար, որ ուրիշներին ներելուց հրաժարվելը «սատանային … առավելություն է տալիս մեզ վրա»: (հատված 11):
Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 64.9–11։
Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ ես կարող եմ հաշտվել Աստծո հետ:
Ինչպես բոլորը, Պողոսը նույնպես գիտեր, թե ինչ էր նշանակում դառնալ «նոր [արարած]»: Նա քրիստոնյաներին հալածողից դարձավ Քրիստոսի անվեհեր պաշտպան: Նա անձնապես գիտեր, թե ինչպես Հիսուսը, ով «մեղք չգիտեր», կարող է վերցնել մեր մեղքը և տալ մեզ Իր «արդարակեցությունը», վերականգնելով մեր միասնությունը Աստծո հետ: Երբ կարդաք այս հատվածները, մտածեք այն մասին, թե ինչ է նշանակում հաշտվել մեկ ուրիշ մարդու հետ: Ինչպե՞ս են այս հատվածներն օգնում ձեզ հասկանալ, թե ի՞նչ է նշանակում հաշտվել Աստծո հետ: Խորհեք, թե ինչը կարող է բաժանել ձեզ Աստծուց: Ի՞նչ պետք է անեք, որպեսզի լիովին հաշտվեք Նրա հետ:
Տես նաև 2 Նեփի 10.33-25:
Աստծո ուզած կերպով տրտմությունը տանում է դեպի ապաշխարություն:
Մենք սովորաբար չենք մտածում տրտմության մասին՝ որպես լավ բանի, բայց Պողոսը խոսել է «Աստծո ուզած ձևով տրտմության» մասին՝ որպես ապաշխարության անհրաժեշտ մաս: Ի՞նչ եք սովորում Աստծո ուզած ձևով տրտմության մասին հետևյալից. Բ Կորնթացիս 7.8–11, Ալմա 36.16–21, Մորմոն 2.11–15, և Ավետարանական Թեմաներ, «Ապաշխարություն» topics.lds.org: Ե՞րբ եք զգացել Աստծո ուզած ձևով տրտմություն և ինչ ազդեցություն ունեցավ դա ձեր կյանքում:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
Ձեր ընտանիքի անդամները երբևէ խնդրե՞լ են մեկ ուրիշին հանձնարարական նամակ գրել իրենց համար, օրինակ՝ աշխատանքի կամ համալսարանի դիմում: Խնդրեք նրանց խոսել այդ փորձառության վերաբերյալ և, թե ինչ էր ասում նամակն իրենց մասին: Պողոսն ասաց, որ Սրբերի կյանքը նման էր անձնապես Քրիստոսի կողմից ավետարանի համար հանձնարարական նամակի, «գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծո Հոգով»: Երբ միասին կարդաք Բ Կորնթացիս 3.1–3-ը, քննարկեք, թե մեր օրինակները ինչով են նման ավետարանի համար հանձնարարական նամակների, որոնք կարող են «ամեն մարդկանցից իմացուած եւ կարդացուած» լինել: Գուցե ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է գրել մի նամակ կամ «թուղթ», բացատրելով, թե ինչպես է ընտանիքի մյուս անդամը Հիսուս Քրիստոսի աշակերտի լավ օրինակ եղել: Նրանք կարող են գրել իրենց նամակները ընտանիքին և տալ դրանք ընտանիքի անդամին, ում մասին գրել են: Ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ մեր կյանքերը «Քրիստոսի թղթ[երն] են»:
Ի՞նչ է նշանակում «հաւատքով ենք գնում,[եւ] ոչ թէ երեւոյթով»: Ի՞նչ ենք անում ցույց տալու համար, որ մենք հավատում ենք բաներին, որոնք չենք կարող տեսնել:
Կարո՞ղ է ձեր ընտանիքը մտածել կամ գտնել բնության այնպիսի օրինակներ,որոնք անցնում են նշանակալի փոխակերպումներ և դառնում նոր արարածներ: (տեսեք այս համառոտ շարադրանքին կից նկարները): Ի՞նչ են այս օրինակներն ուսուցանում մեզ այն մասին, թե ինչպես Հիսուս Քրիստոսի ավետարանը կարող է փոխել մեզ:
Համաձայն այս հատվածների, ի՞նչ է նշանակում լինել «Աստծո ծառաները»:
Ինչպե՞ս կարող ենք հետևել Պողոսի խորհրդին. «[Անարդարների] միջիցը դուրս գնացէք եւ բաժանուեցէք», միաժամանակ լինելով նաև լավ օրինակներ նրանց համար, ովքեր մեր շրջապատում են:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: