Սեպտեմբերի 16-22-ը Բ Կորնթացիս 8–13. «Աստված սիրում է ուրախ տվողին» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)
Սեպտեմբերի 16-22-ը Բ Կորնթացիս 8–13, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2019
Սեպտեմբերի 16-22-ը
Բ Կորնթացիս 8-13
«Աստված սիրում է ուրախ տվողին»
Իսկ ամենակարևորն այն է, որ դա կօգնի ձեզ հիշել, թե ինչ է Քրիստոսն ակնկալում յուրաքանչյուրիցս: Դուք կարող եք գրել ձեր ուսումնասիրության օրագրում, նշումներ կատարել ձեր սուրբ գրությունների լուսանցքներում, ավելացնել նշումներ ձեր Gospel Library հավելվածում կամ ձայնագրել ձեր մտքերը:
Գրի առեք ձեր տպավորությունները
Ի՞նչ կանեիք դուք, եթե լսեիք, որ մի խումբ Սրբեր մեկ այլ տարածքում տառապում են աղքատության մեջ: Սա էր այն իրավիճակը, որ Պողոսը նկարագրել է Կորնթացի Սրբերին Բ Կորնթացիս 8–9 հատվածներում: Նա հույս ուներ համոզել Կորնթացի Սրբերին իրենց առատ ունեցվածքից որոշ բան նվիրաբերել կարիքավոր Սրբերին: Բայց նվիրատվությունների համար խնդրանքից բացի, Պողոսի խոսքերը պարունակում են նաև խորը ճշմարտություններ տալու վերաբերյալ. «Ամեն մէկն ինչպէս որ սրտի յօժարութիւն կայ, ոչ թէ տրտմութիւնով կամ հարկադրութիւնով. որովհետեւ Աստուած սիրում է ուրախ տուողին» (Բ Կորնթացիս 9.7): Մեր օրերում դեռևս կան Սրբեր ողջ աշխարհում, ովքեր օգնության կարիք ունեն: Երբեմն ամենաշատը, որ կարող ենք անել նրանց համար, ծոմ պահելն է և ծոմապահության նվիրատվություն կատարելը: Այլ դեպքերում մեր տալը կարող է լինել ավելի ուղղակի և անձնական: Ինչպիսի ձևերով էլ լինեն մեր զոհաբերությունները, արժե քննել տալու մեր դրդապատճառները: Արդյո՞ք մեր զոհաբերությունները սիրո արտահայտություններ են: Ի վերջո սերն է, որ տվողին ուրախ է դարձնում:
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Ես ուրախությամբ կարող եմ կիսվել նրանով, ինչ ունեմ՝ օրհնելու աղքատին և կարիքավորին:
Ողջ աշխարհում այնքան շատ կարիքավոր մարդիկ կան։ Ինչպե՞ս կարող ենք հնարավորինս շատ բարի գործեր կատարել: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը խորհուրդ է տվել. «հարուստ թե աղքատ, մենք պետք է «անենք, ինչ կարող ենք», երբ մյուսները կարիքի մեջ են [տես Մարկոս 14.6, 8]: … «Աստված կօգնի և կուղղորդի ձեզ աշակերտության գթասիրտ գործերում, եթե դուք բարեխղճորեն ցանկանաք, աղոթեք և ուղիներ փնտրեք պահելու պատվիրանը, որը Նա բազմիցս տվել է մեզ» («Միթե՞ մենք բոլորս մուրացկաններ չենք» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 41):
Կարդացեք Բ Կորնթացիս 8.1–15, 9.6–15, նշելով սկզբունքները, որոնք Պողոսն ուսուցանեց աղքատներին և կարիքավորներին հոգ տանելու մասին: Պողոսի խորհրդում ի՞նչն է ոգեշնչում ձեզ: Դուք կարող եք աղոթել առաջնորդության համար այն մասին, թե ինչ կարող եք անել որևէ կարիքավորի օրհնելու համար: Չմոռանաք նաև արձանագրել այն բոլոր տպավորությունները, որոնք դուք ստանում եք և գործում ըստ դրանց:
Տես նաև Մոսիա 4.16–27, Ալմա 34.27–29, Հենրի Բ. Այրինգ, «Ահա, սա է ծոմը, որին ես հաւանում եմ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 22–25, Լինդա Կ. Բըրթըն, «Ես օտարական էի», Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 13–15:
Կեղծ մարգարեները ձգտում են խաբել:
Որպեսզի հասկանաք այս գլուխը, օգտակար կլինի իմանալ, որ «կեղծ մարգարեներ» էին բարձրացել Կորնթացի Սրբերի մեջ (Բ Կորնթացիս 11.13): Ի՞նչ եք սովորում հատվածներ 13–15-ից նրանց մասին, ովքեր ուսուցանում են կեղծ վարդապետություններ: Ի՞նչ եք սովորում ճշմարիտ մարգարեների մասին, երբ կարդում եք Պողոսի՝ որպես Քրիստոսի ծառայի, փորձառությունների մասին: (տես հատվածներ 23–33):
Ես պետք է «քննեմ» Հիսուս Քրիստոսի ավետարանի հանդեպ իմ հավատարմությունը:
Որովհետև այսօր կան շատերը, ովքեր ձգտում են շեղել «այն միամտութիւնիցը՝ որ Քրիստոսումն է» (Բ Կորնթացիս 11.3), դուք կարող եք ընդունել Պողոսի հրավերը, «[և ինքներդ ձեզ] քննել, թե արդյոք դուք հավատքում եք» (Բ Կորնթացիս 13.5): Օրինակ, դուք կարող եք խորհել, թե ինչ կարող եք հեռացնել ձեր կյանքից, որը կօգնի ձեզ կենտրոնանալ Քրիստոսի վրա, կամ կարող եք լրացնել Վարժությունը հատկանիշի վերաբերյալ «Քարոզիր Իմ Ավետարանը» գրքում, էջ 141:
Ի՞նչ է «երրորդ երկինքը», և ո՞վ էր այն մարդը, ով «հափշտակվեց» մինչև այնտեղ:
Այս հատվածներում Պողոսը խոսում էր իր մասին, առանց ուղղակիորեն իր մասին նշելու՝ հավանաբար խուսափելով իր նշանավոր տեսիլքի վերաբերյալ պարծենալուց: «Երրորդ երկինք» արտահայտությունը վերաբերում է սելեստիալ արքայությանը (տես ՎևՈւ 76.96–98):
Փրկիչի շնորհը բավական է, որ օգնի ինձ ուժ գտնել իմ թուլության մեջ:
Մենք չգիտենք, թե ինչ էր Պողոսի «մարմնի խայթը», բայց հեշտ է կապել դա հեռացնելու նրա ցանկության հետ: Մենք բոլորս ունենք մարտահրավերներ և խնդիրներ, որոնք Տերը հարմար չի տեսել հեռացնել մեր կյանքից: Մտածեք ձեր սեփական մարտահրավերների մասին, երբ կարդաք Բ Կորնթացիս 12.5–10-ը: Պողոսն ի՞նչ ուսուցանեց թուլությունների մասին: Ի՞նչ է նշանակում, որ Աստծո շնորհքը բավական է ձեզ համար: Ինչպե՞ս եք զգացել Աստծո զորացնող ուժը:
Տես նաև Մոսիա 23.21–24, 24.10–15, Եթեր 12.27, Մորոնի 10.32–33:
Պողոսն ի՞նչ նկատի ուներ, երբ խոսում էր «երկու կամ երեք վկաների» մասին:
Հին Կտակարանի ժամանակներում երկու կամ երեք վկաներ էին պահանջվում որևէ մեկի դեմ մեղադրանք հարուցելու համար (տես Երկրորդ Օրինաց 19.15): Պողոսը վկայակոչել է այս սովորույթը, երբ ակնարկել է դեպի Կորնթոս իր երրորդ այցելության մասին: Բազմաթիվ վկաների այս սկզբունքի ժամանակակից օրինակները ներառում են՝ Մորմոնի Գրքի Երեք վկաներին, Հիսուս Քրիստոսի մասին վկայությունները, որոնք տրվել են Աստվածաշնչի և Մորմոնի Գրքի միջոցով և միսիոներների, տնային ուսուցիչների ու այցելող ուսուցիչների ընկերակցությամբ վկայություն բերելու սովորույթը:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
Ի՞նչ եք գտնում այս գլուխներում, որը ոգեշնչում է ձեր ընտանիքին հասնել աղքատներին և կարիքավորներին: Սա կարող է լավ ժամանակ լինել ընտանիքով ծրագրել որևէ ծառայություն կարիքի մեջ գտնվող ինչ-որ մեկի համար:
Ձեր ընտանիքն արդյո՞ք գիտի որևէ մեկին, ում կարելի է նկարագրել որպես «ուրախ տվող»: Ինչպե՞ս կարող ենք ուրիշներին կատարած մեր ծառայությունը դարձնել ավելի ուրախ:
Ինչպե՞ս կարող եք ուսուցանել ձեր ընտանիքին ամբարշտության դեմ մեր «պատերազմի» մասին: Արդյո՞ք ձեր ընտանիքը բավականություն կստանար աթոռներով և վերմակներով պատ կամ ամրոց կառուցելուց: Սա կարող է տանել դեպի քննարկում, թե ինչպես վայր նետել այն բաները, որոնք մեզ հեռու են վանում Աստծուց և «գերի բռնել ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար»: Որո՞նք են այն հոգևոր «զենքերը», որոնք մենք օգտագործում ենք մեր մտքերը կառավարելու համար: (Տես Եփեսացիս 6․11-18)։
Ի՞նչ կարող է ձեր ընտանիքն անել, որպեսզի կենտրոնանա ավելի շատ «այն միամտութ[եան վրա]՝ որ Քրիստոսումն է»:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: