2010–2019 թթ․
«Ես օտարական էի»
Ապրիլ 2016


10:16

«Ես օտարական էի»

Աղոթքով որոշեք, թե դուք ինչ կարող եք անել` ըստ ձեր ժամանակի և պայմանների` ծառայելու ձեր հարևանությամբ և ձեր համայնքներում ապրող փախստականներին:

Այն օրը երբ Սփոփող Միությունը կազմավորվեց, Էմմա Սմիթը հայտարարեց. «Մենք պատրաստվում ենք անել մի արտասովոր բան: … Մենք սպասում ենք արտասովոր առիթների և հրատապ կանչերի»: Այդ հրատապ կանչեըն ու արտահերթ առիթները հաճախ առաջանում էին ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա:

Մի այդպիսի կանչ եկավ 1856 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի ժամանակ, երբ Նախագահ Բրիգամ Յանգը հայտարարեց համայնքին, որ ձեռնասայլակներով պիոներները մնացել էին հարյուրավոր կիլոմետրեր հեռու: Նա հայտարարեց. «Ձեր հավատը, կրոնը և կոչումը Եկեղեցում, նույնիսկ չի փրկի ձեզանից մեկի հոգին մեր Աստծո սելեստիալ արքայությունում, եթե դուք չիրականացնեք հենց այն սկզբունքները, որոնք ես այժմ սովորեցնում եմ ձեզ: Գնացեք և բերեք տափաստաններում գտնվող այդ մարդկանց և հոգ տարեք այն ամենի համար, ինչը մենք կոչում ենք նյութական կարիքներ, … այլապես ձեր հավատն ապարդյուն կլինի»:

Մենք երախտապարտ հիացմունքով հիշում ենք այն տղամարդկանց, ովքեր մեծ վտանգի ենթարկվելով, շարժվեցին ձյան միջով` փրկելու այդ չարչարվող Սրբերին: Բայց ի՞նչ արեցին քույրերը:

«Քույր [Լյուսի Միսերվի] Սմիթը գրել է, … որ Նախագահ Յանգի հորդորանքից հետո ներկաները քայլեր ձեռնարկեցին: … Կանայք հանեցին իրենց կիսաշրջազգեստները [սրանք այն ժամանակ նորաձևության մաս էին կազմում ու նաև ջերմություն տալիս] գուլպաները և այն ամենը, որ նրանք կարող էին տրամադրել տեղում` հին Թաբերնաքլում, և կույտերով հավաքեցին [դրանք] վագոնների մեջ, որպեսզի ուղարկեն Սրբերին, որոնք լեռներում էին»:

Մի քանի շաբաթ անց Նախագահ Բրիգամ Յանգը կրկին հավաքեց Սրբերին Թաբերնաքլում, քանի որ փրկարարները և ձեռնասայլակների խմբերը մոտենում էին Սոլթ Լեյք Սիթիին: Մեծ հրատապությամբ նա խնդրեց Սրբերին` հատկապես քույրերին, հոգ տանել տուժածների մասին, կերակրել և ընդունել նրանց, ասելով. «Դուք կպարզեք, որ ոմանց ոտքերը ցուրտը տարել է մինչև թաթերը, ոմանցը՝ մինչև ծնկները, իսկ ոմանց ձեռքերն է ցուրտը տարել: … Մենք ցանկանում ենք, որ դուք ընդունեք նրանց որպես ձեր սեփական զավակների և ունենաք նույն զգացմունքները նրանց հանդեպ »:

Լյուսի Միսերվի Սմիթը նաև գրել է.

«Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք, մեր լավ եղբայրների և քույրերի օգնությամբ կարիքավորներին մխիթարելու: … Նրանց ձեռքերն ու ոտքերը ցուրտը խիստ տարել էր: … Մենք չդադարեցրինք մեր ջանքեր, մինչև բոլորը հարմարավետ տեղավորվեցին: …

Ես երբեք ավելի մեծ բավարարվածություն չեմ զգացել և հաճույք չեմ ստացել որևէ աշխատանքից, որ երբևէ կատարել եմ իմ կյանքում, քանի որ համերաշխության նման զգացում էր տիրում: …

«Ո՞րն է հաջորդ գործը, որը կամեցող ձեռքերը պիտի անեն»:

Իմ սիրելի քույրեր, այս պատմությունը կարելի է նմանեցնել մեր օրերին և նրանց, ովքեր տառապում են ամբողջ աշխարհում: Մեկ այլ «արտառոց առիթ» կա, որը հուզում է մեր սրտերը:

Վրաններ փախստականների ճամբարում
Երեխաները փախստականների ճամբարում
Կանայք փախստականների ճամբարում
Ընտանիք փախստականների ճամբարում
Մարդասիրական կազմակերպության աշխատողը փախստականների ճամբարում` երեխաներով շրջապատված
Փախստական ընտանիքին դիմավորելիս
Մարդասիրական կազմակերպության աշխատողը փախստականի հետ ողջագուրվելիս

«Ամբողջ աշխարհում կան ավելի քան 60 միլիոն փախստականներ, այդ թվում նաև բռնի տեղահանված մարդիկ: Նրանց կեսը երեխաներ են։ … «Այս մարդիկ կրել են ահռելի դժվարություններ և կյանքը նորից են սկսում նոր … երկր[ներ]ում ու նոր մշակույթ[ներ]ում: Չնայած կան կազմակերպություններ, որոնք երբեմն օգնում են նրանց` տրամադրելով օթևան և առաջին անհրաժեշտության պարագաներ, սակայն այն ինչ նրանց պետք է` ընկերն է ու դաշնակիցը, ովքեր կարող են օգնել նրանց ընտելանալ իրենց նոր ապրելատեղին, մի մարդ, ով կօգնի նրանց սովորել լեզուն, հասկանալ համակարգերը և կապված զգալ այդ միջավայրին»:

Իվետե Բուջինգո

Անցյալ ամռանը ես հանդիպեցի Քույր Իվետե Բուջինգոյի հետ, ով 11 տարեկանում տեղից տեղ էր փախել այն բանից հետո, երբ նրա հորը սպանել էին, իսկ երեք եղբայրներն անհետացել էին աշխարհի պատերազմող ինչ-որ երկրում: Ընտանիքի մնացած անդամները, ի վերջո, որպես փախստականներ ապրեցին հարևան երկրում, մինչև կարողացան տեղափոխվել իրենց մշտական վայրը: Աստված նրանց օրհնել էր, տալով մի հոգատար զույգ, ովքեր օգնում էին լուծել տրանսպորտի, դպրոցի և այ խնդիրներ, և ինչպես ինքն է ասում. «Նրանք իսկապես մեր աղոթքների պատասխանն են»: Նրա գեղեցիկ մայրն ու պաշտելի փոքր քույրը մեզ հետ են այս երեկո, երգում են երգչախմբում: Այդ գեղեցիկ կանանց հանդիպելու օրվանից ես շատ եմ մտածել. «Իսկ եթե նրանց պատմությունը լիներ իմ պատմությունը»:

Որպես քույրեր, մենք կազմում ենք Տիրոջ պահոցի ավելի քան կեսը, որպեսզի օգնենք Երկնային Հոր զավակներին: Նրա պահոցը կազմված է ոչ միայն ապրանքներից, այլև ժամանակից, տաղանդներից, հմտություններից և մեր աստվածային բնույթից: Քույր Ռոզմարի Մ. Վիքսոմը սովորեցրել է, որ «մեր աստվածային բնույթը խանդավառում է ուրիշներին հասնելու մեր ցանկությունը և հուշում է մեզ գործել»:

Հասկանալով մեր աստվածային բնույթը, Նախագահ Ռասել Մ. Նելսոնն ասել է.

«Մեզ պետք են կանայք, ովքեր գիտեն, թե ինչպես է պետք կատարել կարևոր գործերը իրենց հավատի միջոցով, և ովքեր բարոյականության և ընտանիքների քաջ պաշտպաններն են մեղքով հիվանդ այս աշխարհում, … կանայք, ովքեր գիտեն, թե ինչպես կոչ անել երկնքի զորություններին, որ պաշտպանեն ու ամրապնդեն երեխաներին և ընտանիքները: …

… Ամուսնացած, թե միայնակ, դուք` քույրերդ, տիրապետում եք տարբերակիչ ունակությունների և հատուկ ներըմբռնման, որը դուք որպես նվեր ստացել եք Աստծո կողմից: Մենք` եղբայրներս, չենք կարող կրկնօրինակել ձեր անզուգական ազդեցությունը»:

Առաջին Նախագահության նամակը, որն ուղարկվեց Եկեղեցուն 2015 թվականի հոկտեմբերի 27-ին, արտահայտում էր մեծ մտահոգություն ու կարեկցանք միլիոնավոր մարդկանց համար, ովքեր լքել են իրենց տները` օգնություն փնտրելով քաղաքացիական հակամարտությունների և այլ դժվարությունների պատճառով: Առաջին Նախագահությունը հրավիրեց անհատներին, ընտանիքներին և Եկեղեցու կազմակերպություններին մասնակցել Քրիստոսանման ծառայությանը` տեղական փախստականներին օգնություն ցուցաբերող նախագծերում և նպաստել Եկեղեցու մարդասիրական հիմնադրամին` որտեղ հնարավոր է:

Սփոփող Միության, Երիտասարդ Կանանց և Երեխաների Միության Գերագույն Նախագահությունները քննարկել են, թե ինչպես պետք է արձագանքել Առաջին Նախագահության հրավերին: Մենք գիտենք, որ դուք՝ բոլոր տարիքի մեր սիրելի քույրեր, անցել եք կյանքի տարբեր ճանապարհներով և ապրում եք տարբեր պայմաններում: Քույրերի աշխարհասփյուռ կազմակերպության յուրաքանչյուր անդամ մկրտության ժամանակ ուխտ է կապել` «մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության»: Սակայն մենք պիտի հիշենք, որ մեզանից ոչ մեկը չպիտի վազի ավելի արագ, քան իր ուժերը թույլ են տալիս:

Այս ճշմարտությունները մեր մտքում պահելով, մենք կազմակերպել ենք օգնության մի նախաձեռնություն, որը կոչվում է` «Ես օտարական էի»: Հուսով ենք, որ դուք աղոթքով կորոշեք, թե ինչ կարող եք անել` ըստ ձեր ժամանակի ու պայմանների` ծառայելու ձեր հարևանությամբ ու ձեր համայնքներում ապրող փախստականներին: Սա հնարավորություն է` ծառայել մեկ առ մեկ, ընտանիքներում, առաջարկելով բարեկամություն, ուղղորդում և այլ Քրիստոսանման ծառայություններ. Սա հանդիսանում է այն բազմաթիվ եղանակներից մեկը, որով քույրերը կարող են ծառայել:

Մեր բոլոր բարեպաշտ նախաձեռնություններում մենք պիտի օգտագործենք իմաստուն թագավոր Բենիամինի խորհուրդը` ուղղված իր ժողովրդին, երբ նա հորդորեց հոգ տանել նրանց մասին, ովքեր կարիքի մեջ են. «Տեսեք, որ բոլոր այս բաներն արվեն իմաստությամբ և կարգով»:

Քույրեր, մենք գիտենք, թե որքան կարևոր է Տիրոջ համար, երբ մենք սիրով օգնում ենք ուրիշներին: Մտածեք հետևյալ սուրբ գրությունների խորհուրդների մասին.

«Ձեզ մոտ պանդխտացող օտարականը ձեր երկրի բնակի պէս լինի ձեզ համար»:

«Հիւրասիրութիւնը մի մոռանաք. Որ նորանով ոմանք առանց գիտենալու հրեշտակներ ընդունեցին»:

Իսկ Փրկիչն ասել է.

«Որովհետև սովեցի, և դուք տուիք ինձ ուտել. Ծարաւեցի և խմեցրիք ինձ. Օտար էի, և ինձ ձեզ մոտ առաք.

«Մերկ էի և հագցրիք ինձ. Հիվանդ էի, և ինձ մոտ եկաք»:

Այրի կնոջ լուման

Փրկիչը սիրով ընդունեց այրի կնոջ ներդրումը, որն ընդամենը երկու լումա էր, քանի որ այրին արել էր այն ամենը, ինչ կարողացել էր: Նա նաև պատմեց Բարի Սամարացու առակը, որը եզրափակեց` հայտարարելով. «Գնա, և դու նույն ձևով արա»: Երբեմն հնարավոր չէ օգնության հասնել: Բայց երբ մենք աշխատում ենք սիրով և միաբան, կարող ենք ակնկալել երկնքի օգնությունը:

Մի հրաշալի Աստծո դստեր հուղարկավորության ժամանակ մեկը պատմեց, որ այդ քույրը` որպես ցցի Սփոփող Միության նախագահ, աշխատել էր իր ցցի մյուս անդամների հետ և օգնել էր վերմակներ կարել, որոնք նվիրաբերվել էին` ջերմացնելու Կոսովոյում տառապող մարդկանց 1990-ականներին: Եվ Բարի Սամարացու նման նա դուրս եկավ իր ճանապարհից, որ ավելին անի, երբ իր դստեր հետ վերմակներով բեռնավորված մեքենան քշեց Լոնդոնից Կոսովո: Ուղևորությունից վերադառնալիս նա մի ակնհայտ հոգևոր տպավորություն ստացավ, որը խորապես տպավորվեց նրա սրտում: Այդ տպավորությունը հետևյալն էր. «Ինչ որ կատարեցիր, շատ լավ է: Այժմ գնա տուն, քայլիր փողոցի դիմացի մայթով և ծառայիր քո հարևանին»:

Հուղարկավորության արարողությունը լի էր լրացուցիչ ոգեշնչող պատմություններով այն մասին, թե ինչպես էր այս հավատարիմ կինը ընդունում արտակարգ և հրատապ կանչերը և արձագանքում դրանց ու նաև այն սովորական դեպքերին, որոնք նրա ազդեցության ոլորտի սահմաններում էին: Օրինակ, նա բացել էր իր տունն ու իր սիրտը, որպեսզի օգներ դժվարությունների դեմ պայքարող երիտասարդներին օրվա ցանկացած ժամին` գիշեր ու ցերեկ:

Իմ սիրելի քույրեր, մենք կարող ենք վստահ լինել, որ Երկնային Հայրը կօգնի մեզ, երբ մենք ծնկի իջնենք և խնդրենք աստվածային առաջնորդություն, որպեսզի օրնենք Նրա զավակներին: Երկնային Հայրը, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին պատրաստ են օգնել:

Նախագահ Հենրի Բ. Այրինգը Եկեղեցու կանանց հետ կիսվել է այս հզոր վկայությամբ.

«Երկնային Հայրը լսում ու պատասխանում է հավատի ձեր աղոթքներին, երբ առաջնորդություն և օգնություն եք խնդրում ձեր ծառայության մեջ` տոկալու հանուն Նրա:

Սուրբ Հոգին ուղարկվում է ձեզ և նրանց, ում մասին դուք հոգ եք տանում: Դուք կամրապնդվեք և նույնիսկ կոգեշնչվեք, իմանալու ծառայության և ձեր կարողությանների սահմաններն ու չափը: Հոգին կմխիթարի ձեզ, երբ դուք հարցնեք ինքներդ ձեզ, «Արդյո՞ք ես բավարար չափով ծառայեցի»:

Երբ մենք խորհենք մեր օգնության կարիքն ունեցողների «հրատապ կանչերի» մասին, եկեք հարցնենք ինքներս մեզ, «Ինչ կլիներ, եթե նրանց պատմությունը լիներ իմ պատմությունը»: Թող որ մենք ձգտենք գտնել ոգեշնչում, գործել տպավորություններով, որոնք մենք ստանում ենք և միասնաբար օգնենք նրանց, ովքեր կարիքի մեջ են, քանի որ մենք կարող ենք և ոգեշնչված ենք անել այդ: Միգուցե այդ դեպքում կարելի է ենթադրել, որ նաև մեր մասին է այն, ինչ Փրկիչն ասաց մի սիրող քրոջ մասին, ով ծառայեց Նրան. «Դա մի բարի բան գործեց ինձ վերայ: … Դա ինչ որ ունէր, արաւ»: Ես դա անվանում եմ արտասովոր: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Emma Smith, in Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011), 14.

  2. Brigham Young, in Daughters in My Kingdom, 36.

  3. Իմ արքայության դուստրերը, 36–37

  4. Brigham Young, in James E. Faust, “Go Bring Them in from the Plains,” Liahona, Nov. 1997; տես նաև LeRoy R. and Ann W. Hafen, Handcarts to Zion: The Story of a Unique Western Migration 1856–1860 (1960), 139:

  5. Lucy Meserve Smith, in Jill Mulvay Derr and others, eds., The First Fifty Years of Relief Society: Key Documents in Latter-day Saint Women’s History (2016), 217, 218, spelling and punctuation standardized; տես նաև Իմ արքայության դուստրերը, 37։

  6. Sես “Facts and Figures about Refugees,” unhcr.org.uk/about-us/key-facts-and-figures.html։

  7. 40 Ways to Help Refugees in Your Community,” Sept. 9, 2015, mormonchannel.org.

  8. Email from Yvette Bugingo, Mar. 12, 2016.

  9. Ռոզմարի Մ. Վիքսոմ, «Բացահայտել աստվածայնությունը մեր մեջ», Լիահոնա, նոյ. 2015, 8. Էմիլի Վուդմանսին` 1856 թվին Վիլլի սայլակների ընկերության կողմից փրկվածներից մեկը, այսպես է նկարագրել աստվածային բնույթը (իմ կողմից թեթևակի փոփոխություններով):

    The errand of angels is given to women;

    And this is a gift that, as sisters, we claim:

    To do whatsoever is gentle and [Christlike],

    To cheer and to bless in [the Savior’s] name. (“As Sisters in Zion,” Hymns, no. 309)

  10. Ռասսել Մ. Նելսոն, «Խնդրանք իմ քույրերին», Լիահոնա, նոյ. 2015, 96, 97:

  11. Մոսիա 18.9

  12. Տես Մոսիա 4.27

  13. Մոսիա 4.27

  14. Ղևտացոց 19.34

  15. Եբրայեցիս 13.2

  16. Մատթեոս 25.35–36

  17. Տես Ղուկաս 21.1–4:

  18. Ղուկաս 10.37

  19. Կուրտիս Նայդերի հուղարկավորությունը, հունվ. 2015:

  20. Հենրի Բ. Այրինգ, «Խնամատարները», Լիահոնա, նոյ. 2012, 124:

  21. Մարկոս 14.6, 8