Միշտ պահեք ձեր մեղքերի թողությունը
Ունենալով Սուրբ Հոգու սրբագործող զորությունը որպես մեր մշտական ուղեկից, մենք կարող ենք միշտ պահպանել մեր մեղքերի թողությունը:
Բենյամին թագավորի կողմից օգտագործված մի խորիմաստ արտահայտություն Փրկիչի ուսմունքների և Նրա Քավության մասին շատ տարիների ընթացքում իմ ուսումնասիրության և խորհրդածության համար կրկնվող մի թեմա է եղել:
Իր հոգեպես հուզիչ հրաժեշտի քարոզում այն ժողովրդին, որին նա ծառայել էր և սիրել, Թագավոր Բենյամինը նկարագրել է Աստծո փառքի և Նրա սիրուց ճաշակելու վերաբերյալ գիտենալու կարևորության, մեղքերին թողություն ստանալու, Աստծո մեծության մասին միշտ հիշելու և ամեն օր աղոթելու և հավատքում անսասան կանգնելու մասին: Նա նաև խոստացել է, որ այդ բաներն անելով «դուք միշտ կհրճվեք և լցված կլինեք Աստծո սիրով և միշտ կպահպանեք ձեր մեղքերի թողությունը»:
Իմ ուղերձը կենտրոնացած է մեր մեղքերի թողությունը պահպանելու սկզբունքի վրա: Ճշմարտությունը, որն արտահայտված է այս բառակապակցության մեջ, կարող է ուժեղացնել մեր հավատքը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ և խորացնել մեր աշակերտությունը: Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին ոգեշնչի և դաստաիարակի մեզ, մինչ մենք միասին քննարկում ենք կարևոր հոգևոր ճշմարտություններ:
Հոգևոր վերածնունդ
Մահկանացու կյանքում մենք ֆիզիկական ծննդի փորձառություն ենք ունենում և հնարավորություն՝ հոգևոր վերածննդի համար: Մենք հորդորվում ենք մարգարեների և առաքյալների կողմից «զարթնել առ Աստված» «վերստին ծնվել», և դառնալ «նոր արարածներ Քրիստոսում», ստանալով մեր կյանքում օրհնությունները, որոնք հնարավոր են դարձվում Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: «Սուրբ Մեսիայի արժանիքները, և ողորմությունը, և շնորհը» կարող են օգնել մեզ հաղթահարել բնական մարդու եսակենտրոն և եսասիրական միտումները և դառնալ ավելի անեսասեր, բարյացակամ և սուրբ: Մեզ հորդորվում է այնպես ապրել, որպեսզի կարողանանք «կանգնել անբիծ [Տիրոջ] առջև վերջին օրը»:
Սուրբ Հոգին և քահանայության արարողությունները
Մարգարե Ջոզեֆ Սմիթը համառոտ ամփոփել է քահանայության արարողությունների հիմնական դերը Հիսուս Քրիստոսի ավետարանում.«Վերստին ծնված լինելը, գալիս է Աստծո Հոգու կողմից արարողությունների միջոցով»: Այս խորաթափանց հայտարարությունը շեշտադրում է, ինչպես Սուրբ Հոգու, այնպես էլ սրբազան արարողությունների դերը հոգևոր վերածննդի գործընթացում:
Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է: Նա ոգեղեն անձնավորություն է և վկայություն է բերում բոլոր ճշմարտության մասին: Սուրբ գրություններում Սուրբ Հոգին ակնարկվում է որպես Մխիթարիչ, ուսուցիչ, և հայտնող: Բացի այդ, Սուրբ Հոգին սրբագործող է, ով մաքրում է և այրում՝ կարծես կրակի միջոցով նստվածքը և չարը մարդկանց հոգիների միջից:
Սուրբ արարողությունները կենտրոնական տեղ են գրավում Փրկիչի ավետարանում և դեպի Նա գալու գործընթացում և հոգևոր վերածննդի ձգտելիս: Արարողությունները սրբազան գործողություններ են, որոնք հոգևոր նպատակ ունեն, հավերժական կարևորություն և կապված են Աստծո օրենքների և կանոնների հետ: Բոլոր փրկարար արարողությունները և հաղորդության արարողությունը պետք է լիազորվի մեկի կողմից, ով կրում է քահանայության անհրաժեշտ բանալիները:
Փրկության և վեհացման արարողությունները, որոնք սպասավորվում են Տիրոջ վերականգնված Եկեղեցում, շատ ավելին են, քան ծեսերը կամ խորհրդանշական ներկայացումները:Դրանք ավելի շուտ ներկայացնում են լիազորված ուղիներ, որոնց միջոցով երկնքի զորությունները կարող են հորդել դեպի մեր անձնական կյանք:
«Եվ այս մեծագույն քահանայությունը սպասավորում է ավետարանը և կրում է արքայության խորհուրդների բանալիները, այսինքն՝ Աստծո գիտության բանալիները:
Հետևաբար, նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը:
Եվ առանց նրա արարողությունների և քահանայության իշխանության, աստվածայնության զորությունը չի բացահայտվում մարդկանց մարմնում»:
Արարողությունները, որոնք ստացվում են և հարգվում հավատարմությամբ, կարևոր են աստվածայնության զորությունը և բոլոր օրհնությունները ձեռք բերելու համար, որոնք հասանելի են դարձվել Փրկիչի Քավության միջոցով:
Ձեռք բերելով և պահպանելով մեղքերի թողությունը արարողությունների միջոցով:
Ավելի լիովին գիտակցելու համար այն գործընթացը, որով մենք կարող ենք ձեռք բերել և միշտ պահպանել մեր մեղքերի թողությունը, մենք պետք է առաջինը հասկանանք անքակտելի կապը, որը գոյություն ունի երեք սրբազան արարողությւոնների միջև, որոնք մուտք են ապահովում դեպի երկնքի զորությունները՝ ընկղմամբ մկրտությունը, ձեռնադրումը՝ Սուրբ Հոգու պարգևի համար և հաղորդությունը:
Մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտությունը Հիսուս Քրիստոսի «ավետարանի սկզբնական արարողությունն է» և պետք է նախորդվի Փրկիչի հանդեպ հավատքով և անկեղծ ապաշխարությամբ: Այս արարողությունը «մի նշան է և պատվիրան, որն Աստված է նշանակել [Իր զավակներին]» Իր արքայությունը մտնելու համար: Մկրտությունը սպասավորվում է Ահարոնյան Քահանայության իշխանությամբ: Դեպի Փրկիչը գալու և հոգևոր վերածննդի ընթացքում, մկրտությունը ընձեռում է մեր հոգուն մեղքից մի անհրաժեշտ սկզբնական մաքրագործում:
Մկրտության ուխտն ընդգրկում է երեք հիմնական պարտականություններ. (1) հոժար լինել մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը, (2) միշտ հիշել Նրան և (3) պահել Նրա պատվիրանները: Խոստացված օրհնությունը այդ ուխտը հարգելու համար այն է, «որ [մենք] կարող ենք միշտ Նրա Հոգին [մեզ] հետ ունենալ: Այսպիսով, մկրտությունը հիմնական նախապատրաստությունն է՝ ստանալու լիազորված հնարավորություն Աստվածագլխի երրորդ անդամի մշտական ուղեկցության համար:
«Ջրով մկրտությանը … պետք է հաջորդի Հոգով մկրտությունը, որպեսզի լիակատար լինի»: Ինչպես Փրկիչն ուսուցանեց «Եթէ մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել»:
Երեք դրույթներ Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից շեշտադրում են մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության և Սուրբ Հոգու պարգևի համար ձեռնադրման արարողությունների միջև կենսական կապը:
Դրույթ 1. «Մկրտությունը սուրբ արարողություն է նախապատրաստելով Սուրբ Հոգու ստացումը, այն ուղի է և բանալի, որի միջոցով Սուրբ Հոգին կսպասավորվի»:
Դրույթ 2. «Դուք կարող եք նաև մկրտել մի պարկ ավազ, որպես մարդու, եթե ի նկատի չունենանք մեղքերի թողությունը և Սուրբ Հոգու ստացումը: Ջրով մկրտությունը ընդամենը կիսով մկրտություն է, և ոչ մի բանի պետք չէ առանց մյուս կեսի, այսինքն՝ Սուրբ Հոգու մկրտության»:
Դրույթ 3.«Ջրով մկրտությունը, առանց կրակով և Սուրբ Հոգու մասնակցությամբ մկրտության, ոչ մի օգուտ չունի, դրանք անհրաժեշտորեն և անքակտելիորեն կապված են»:
Հետևողական կապվածությունը ապաշխարության, մկրտության արարողության և Սուրբ Հոգու պարգևը ստանալու սկզբունքների և մեղքերի թողության փառահեղ օրհնության միջև հաճախակիորեն շեշտվում է սուրբ գրություններում:
Նեփին հայտարարել է. «Քանզի դուռը, որով դուք պիտի մտնեք ապաշխարությունը և ջրով մկրտությունն է. և ապա գալիս է ձեր մեղքերի թողությունը կրակով և Սուրբ Հոգով»:
Փրկիչն Ինքն է հայտարարել. «Արդ այս է պատվիրանը. Ապաշխարեք, դուք, աշխարհի բոլոր ծայրեր, և եկեք ինձ մոտ ու մկրտվեք իմ անունով, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին, որպեսզի դուք կարողանաք կանգնել անբիծ իմ առջև վերջին օրը»:
Ձեռնադրումը Սուրբ Հոգու պարգևի համար մի արարողություն է, որը սպասավորվում է Մելքիսեդեկյան Քահանայության իշխանությամբ: Դեպի Փրկիչը գալու և հոգևոր վերածննդի գործընթացում՝ ստանալով Սուրբ Հոգու սրբագործող զորությունը մեր կյանքում, հնարավորություն է ստեղծում մեր հոգին մեղքից շարունակաբար մաքրագործելու համար:Այս ուրախալի օրհնությունը կենսական է, որովհետև «ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել Աստծո հետ»:
Որպես Տիրոջ վերականգնված Եկեղեցու անդամներ, մենք օրհնված ենք՝ ինչպես մեր մեղքից սկզբնական մաքրագործմամբ, որը կապված է մկրտության հետ, այնպես էլ մեղքից շարունակական մաքրագործմամբ, որը հնարավոր է դառնում Սուրբ Հոգու ընկերակցության և զորության միջոցով, այսինքն՝ Աստվածագլխի երրորդ անդամի միջոցով:
Մտածեք թե ինչպես է հողագործը կախված ցանելու և բերք հավաքելու անփոփոխ ձևից: Ցանելու և հնձելու միջև հաստատուն կապը հասկանալը՝ աղբյուր է նպատակի և ազդեցությունների բոլոր որոշումների և գործողությունների համար, որը հողագործը նախաձեռնում է տարվա բոլոր սեզոններին: Նույն ձևով էլ անքակտելի կապը մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության և Սուրբ Հոգու պարգևի համար ձեռնադրման միջև պետք է ազդեցություն ունենա մեր աշակերտության ամեն կողմերի վրա, մեր կյանքի բոլոր սեզոններում:
Հաղորդությունը երրորդ արարողությունն է, որն անհրաժեշտ է՝ մուտք ձեռք բերելու համար դեպի բարեպաշտություն: Որպեսզի մենք ավելի լիովին մեզ անբիծ պահենք աշխարհից, մեզ պատվիրված է գնալ աղոթքի տուն և վեր մատուցել մեր ուխտերը Տիրոջ սուրբ օրը: Խնդրում ենք մտածեք, որ Տիրոջ մարմինն ու արյունը՝ հացն ու ջուրը, և օրհնվում են և սրբագործվում: «Ո՜վ Աստված, Հայր Հավերժական, խնդրում ենք քեզ, Քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, օրհնիր և սրբացրու այս հացը [կամ այս ջուրը] բոլոր նրանց հոգիների համար, ովքեր ճաշակում են այն [կամ ըմպում են այն]»: Սրբագործել նշանակում է դարձնել մաքուր և սուրբ: Հաղորդության խորհրդանիշները սրբագործվում են ի հիշատակ Քրիստոսի մաքրության՝ Նրա Քավությունից ամբողջապես մեր կախված լինելու և մեր պարտականության՝ այնպես հարգելու մեր արարողություններն ու ուխտերը, որպեսզի մենք կարողանանք «կանգնել անբիծ [Նրա] առջև վերջին օրը»:
Հաղորդության արարողությունը սուրբ և կրկնվող հրավեր է անկեղծորեն ապաշխարելու և լինելու հոգեպես նորոգված: Հաղորդությունը ճաշակելու գործողության ընթացքում և այն ինքնին մեղքեր չի թողնում: Բայց, երբ մենք պատրաստվում ենք բարեխղճորեն և մասնակցում այս սուրբ արարողությանը կոտրված սրտով և փշրված հոգով, ապա խոստումն է, որ մենք կարող ենք միշտ Տիրոջ Հոգին մեզ հետ ունենալ: Եվ Սուրբ Հոգու սրբագործող զորության միջոցով որպես մեր մշտական ուղեկից, մենք միշտ կարող ենք պահպանել մեր մեղքերի թողությունը:
Մենք իսկապես օրհնված ենք ամեն շաբաթ հաղորդության արարողության միջոցով մեր կյանքերը գնահատելու հնարավորության համար, մեր ուխտերը վերանորոգելու և ուխտի այս խոստումը ստանալու համար:
Կրկին մկրտված
Երբեմն Վերջին Օրերի Սրբերը ցանկություն են արտահայտում կրկին մկրտվելու և դրա միջոցով դառնալու այնպես մաքուր և արժանի, ինչպես այն օրը, երբ նրանք ստացան ավետարանի իրենց առաջին փրկարար արարողությունը: Թույլ տվեք, որ հարգալիր ձևով նշեմ ձեզ, որ մեր Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին չեն նախատեսել մեզ համար, որ մենք հոգևոր վերածննդի, թարմացման և վերականգնման այսպիսի զգացում ունենանք ուղղակի մեկ անգամ մեր կյանքում: Ավետարանի արարողությունների միջոցով մեր մեղքերի թողությունը ձեռք բերելու և միշտ պահպանելու օրհնություններն օգնում են մեզ հասկանալ, որ մկրտությունը մեկնարկային կետ է մեր մահկանացու հոգևոր ճանապարհորդության ընթացքում, այն նպատակակետ չէ, որին մենք պետք է տենչանք կրկին և կրկին վերադառնալու համար:
Ընկղմամբ մկրտության, Սուրբ Հոգու պարգևի համար ձեռնադրման և հաղորդության արարողությունները առանձին և վերացական իրադարձություններ չեն, ավելի շուտ դրանք էլեմենտներ են փրկագնող առաջընթացի մի ներփոխկապակցված և հավելյալ ձևում: Յուրաքանչյուր հաջորդ արարողությունը բարձրացնում է և ընդարձակում մեր հոգևոր նպատակը, ցանկությունը և կատարումը: Հոր ծրագիրը, Փրկիչի Քավությունը և ավետարանի արարողությունները ապահովում են շնորհ, որի կարիքը մենք ունենք՝ առաջ մղվելու և առաջ ընթանալու տող առ տող և ցուցում առ ցուցում դեպի մեր հավերժական ճակատագիրը:
Խոստում և վկայություն
Մենք անկատար մարդկային էակներ ենք՝ փորձելով ապրել մականացու կյանքում համաձայն Երկնային Հոր հավերժական առաջընթացի կատարյալ ծրագրով: Նրա ծրագրի պահանջները փոռահեղ են, ողորմած և խիստ: Մենք երբեմն կարող է լցվենք վճռականությամբ և մեկ այլ դեպքում լիովին անհամապատասխան զգանք: Մենք գուցե զարմանանք, թե երբևէ հոգեպես կարո՞ղ ենք կատարել՝ վերջին օրը Նրա առջև անբիծ կանգնելու պատվիրանը:
Տիրոջ օգնությամբ և Նրա Հոգու զորության միջոցով «նա ամեն բան կսովորեցէ [մեզ]», մենք իսկապես կարող ենք օրհնվել՝ հասկանալով մեր հոգևոր հնարավորությունները: Արարողությունները հոգևոր նպատակ և ուժ են հրավիրում մեր կյանք, երբ մենք ձգտում ենք կրկին ծնվել և դառնալ Քրիստոսի տղամարդիկ և կանայք: Մեր թուլությունները կարող են ուժեղացվել և մեր սահմանափակվածությունը կարող է հաղթահարվել:
Չնայած ոչ ոք մեզանից չի կարող հասնել կատարելության այս կյանքում, մենք կարող ենք դառնալ ավելի ու ավելի արժանավոր և անբիծ, երբ «մաքրված լինենք Գառան արյան միջոցով»: Ես խոստանում եմ և վկայում, որ մենք կօրհնվենք Փրկիչի հանդեպ ավելի շատ հավատքով և ավելի մեծ հոգևոր համոզմունքով, երբ ձգտում ենք միշտ պահել մեր մեղքերի թողությունը և ի վերջո, որպեսզի անբիծ կանգնենք Տիրոջ առջև վերջին օրը: Այսպես եմ ես վկայում Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: