Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը. Ա Կորնթացիս 8–13. «Դուք Քրիստոսի մարմինն եք» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)
Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը. Ա Կորնթացիս 8–13. «Դուք Քրիստոսի մարմինն եք» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2019
Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը
Ա Կորնթացիս 8–13
«Դուք Քրիստոսի մարմինն եք»
Երբ աղոթքով կարդաք Ա Կորնթացիս 8–13-ը, Սուրբ Հոգին գուցե խոսի ձեզ հետ նուրբ եղանակով (տես Ա Թագավորաց 19.11–12): Այդ տպավորությունները գրի առնելով, կհիշեք զգացումներն ու մտքերը, որոնք դուք ունեցել եք ձեր ուսումնասիրության ընթացքում:
Գրի առեք ձեր տպավորությունները
Պողոսի ժամանակներում Կորնթոսը հարուստ առևտրական կենտրոն էր ողջ Հռոմեական Կայսրությունից եկած բնակիչներով: Այդքան բազմազան մշակույթներով և կրոններով քաղաքում Եկեղեցու անդամները Կորնթոսում մաքառում էին միասնությունը պահպանելու համար, այսպիսով Պողոսը ձգտում էր օգնել նրանց միասնություն գտնել առ Քրիստոս իրենց հավատքում: Այդ միասնությունը պետք է լիներ ավելին, քան ուղղակի խաղաղ համակեցությունը, Պողոսը նրանց չէր խնդրում պարզապես հանդուրժել միմյանց տարբերությունները: Ավելի շուտ նա ուսուցանեց, որ երբ միանում եք Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն, «մկրտվում եք մեկ մարմնի մեջ» և մարմնի յուրաքանչյուր մաս անհրաժեշտ է: (Ա Կորնթացիս12.13): Երբ մեկ անդամ կորչում է, դա նման է մի վերջույթ կորցնելուն, և դրա արդյունքում մարմինը թուլանում է: Երբ մի անդամը տառապում է, մենք բոլորս պետք է զգանք դա և անենք մեր բաժինը՝ այն թեթևացնելու համար: Այդպիսի միասնության մեջ տարբերությունները ոչ թե ուղղակի ընդունվում են այլ փայփայվում, որովհետև առանց տարբեր պարգևներով և ունակություններով անդամների մարմինը սահմանափակված կլինի: Այսպիսով, անկախ նրանից, թե դուք Եկեղեցում միշտ զգացել եք ձեզ ինչպես տանը, կամ հետաքրքրվել եք՝ արդյո՞ք իսկապես պատկանում եք նրան, Պողոսի ուղերձը ձեզ այն է, որ միասնությունը նույնություն չէ: Դուք ձեր ընկերակից Սրբերի կարիքն ունեք, իսկ ձեր ընկերակից Սրբերը ձեր կարիքն ունեն:
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Աստված գայթակղությունից խուսափելու ուղի է ապահովում:
Հոգևոր փորձառությունները, նույնիսկ հրաշագործությունները, մեզ չեն ազատում գայթակղություններից, որոնք սովորական են «մարդու համար» (Ա Կորնթացիս 10.13): Դա կարող է լինել պատճառներից մեկը, որ Պողոսը գրել է այն մասին, թե ինչպես իսրայելացիները Մովսեսի օրերում մաքառում էին գայթակղության դեմ, չնայած նրանք ականատես էին եղել հզոր հաշքների (տես Ելից 13.21, 14.13–31): Երբ կարդաք Ա Կորնթացիս 10.1–13-ը, իսրայելացիների փորձառություններից ի՞նչ նախազգուշացումներ են կիրառելի թվում ձեզ համար: Ինչպիսի՞ «ելք» է պատրաստում Երկնային Հայրը ձեզ համար: (Տես նաև Ալմա 13.27–30, 3 Նեփի 18.18–19):
Ա Կորնթացիս 10.16–17, 11.16–30
Հաղորդությունը միավորում է մեզ՝ որպես Քրիստոսի հետևորդներ:
Չնայած հաղորդության արարողությունը ներառում է անձնական պարտավորվածություն անձնավորության և Տիրոջ միջև, դա նաև մի փորձառություն է, որով մենք կիսվում ենք մյուսների հետ, մենք գրեթե միշտ ճաշակում ենք հաղորդությունը միասին՝ որպես Սրբերի մի մարմին: Կարդացեք, թե Պողոսն ինչ է ուսուցանել հաղորդության մասին և մտածեք, թե ինչպես այս սրբազան արարողությունը կարող է օգնել «շատերին» «մեկ» դառնալ Քրիստոսում (Ա Կորնթացիս 10.17): Ինչպե՞ս կարող եք ուժ վերցնել՝ հաղորդությունը մյուս հավատացյալների հետ ճաշակելուց: Ինչպե՞ս է դա ազդում հաղորդությանը նախապատրաստվելու ձեր ձևի վրա և ինչպե՞ս եք դուք ձգտում պահել ձեր մկրտության ուխտերը:
Ի՞նչու Պողոսը գրեց գլխի ծածկոցների և մազերի ոճի մասին:
Պողոսը անդրադարձավ հագուստի և սանրվածքի մշակութային սովորույթներին, որպեսզի ուսուցաներ տղամարդկանց, կանանց և Տիրոջ միջև փոխհարաբերությունների մասին: Չնայած մենք չենք հետևում այդ սովորույթներին, այնուամենայնիվ կարող ենք սովորել Պողոսի հայտարարությունից Ա Կորնթացիս 11.11-ում, որ տղամարդիկ և կանայք երկուսով էլ Տիրոջ ծրագրի կարիքն ունեն, ինչպես ամուսնության մեջ, այնպես էլ Եկեղեցում: Ինչպես Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն է ուսուցանել. «Տղամարդն ու կինը նախատեսված են, որ միմյանցից սովորեն, զորացնեն, օրհնեն և լրացնեն միմյանց», երբ նրանք միասին առաջ են ընթանում դեպի վեհացում («Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն» Ensign կամ Լիահոնա, մայիս, 2013, 42, տես նաև Մարկոս 10.6–9):
Հոգևոր պարգևները տրվում են Երկնային Հոր բոլոր զավակների օգտի համար:
Հոգևոր պարգևների ցուցակը Ա Կորնթացիս 12–13-ում սպառիչ չէ: Բայց այն լավ տեղ է սկսելու համար, քանի որ դուք հայտնաբերում եք և խորհում այն հոգևոր պարգևների շուրջ, որոնք Երկնային Հայրը տվել է ձեզ: «Հոգևոր պարգևներ» հոդվածը Ավետարանական Թեմաներում (topics.lds.org-ում) կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այդ պարգևները: Պողոսի պարգևների ցուցակին դուք կարող եք ավելացնել պարգևներ, որոնք նկատել եք ուրիշների մեջ, ձեր մեջ կամ սուրբ գրությունների մարդկանց մեջ: Եթե դուք հայրապետական օրհնություն ունեք, այն ևս կարող է նշել ձեր հոգևոր պարգևներից մի քանիսը: Ինչպե՞ս են այս պարգևներն օգնում մեզ կառուցել Աստծո արքայությունը: Քննարկեք, թե ինչ կանեք՝ ջանասիրաբար «լավագույն պարգևներ» փնտրելու համար (Ա Կորնթացիս 12.31):
Տես նաև Մորոնի 10.8–21, 30, Վարդապետություն և Ուխտեր 46.8–26, Հավատո Հանգանակներ 1.7:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Հետևյալ առաջարկները կարող են օգնել։
Քանի որ Պողոսը ավետարանով ապրելը համեմատեց մրցավազքի հետ, դուք կարող եք անցկացնել ընտանեկան մրցավազք՝ նրա տեսակետը պարզաբանելու համար: Յուրաքանչյուրին, ով ավարտում է մրցավազքը, պարգևատրեք պսակով և քննարկեք, թե ինչպես բոլորը, ովքեր ջանասեր են Հիսուս Քրիստոսին հետևելիս այս կյանքում, կշահեն «անապականելի» մրցանակը (Ա Կորնթացիս 9.25, տես նաև Բ Տիմոթեոս 4.7–8): Ի՞նչ կաներ վազորդ չեմպիոնը մրցավազքին նախապատրաստվելու համար: Նմանապես, ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի պատրաստվենք Երկնային Հոր մոտ վերադառնալու համար:
Յուրաքանչյուրին մի թուղթ տվեք, որի վրա գրված է ընտանիքի մեկ այլ անդամի անուն: Խնդրեք բոլորին թվել այն հոգևոր պարգևները, որոնք նրանք նկատել ենայդ մարդու մոտ: Ապա կարող եք փոխանցել թղթերը շրջանին, մինչև բոլորը հնարավորություն ունենան գրել ընտանիքի յուրաքանչյուր անդամի պարգևների մասին:
Ի՞նչու է Սուրբ Հոգին անհրաժեշտ Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ձեռք բերելու համար: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հրավիրենք Սուրբ Հոգուն՝ Նրա վերաբերյալ մեր վկայությունները զորացնելու համար:
Պողոսի համանմանությունը մարմնի վերաբերյալ կարող է հիշվող ձև լինել ընտանեկան միասնությունը քննարկելու համար: Օրինակ, ընտանիքի անդամները կարող են փորձել նկարել մի մարմին, որը կազմված է միայն աչքերից ու ականջներից (տես հատված 17-ը): Այս հատվածներից ի՞նչ եք սովորում այն մասին, թե մենք ինչպես պիտի սիրենք և աջակցենք ընտանիքի անդամներին:
Գթության Պողոսի սահմանումը կարող է ոգեշնչող նշանաբան լինել ձեր ընտանիքի համար: Դուք կարող եք ընտանիքի յուրաքանչյուր անդամի հանձնարարել ուսումնասիրել մի արտահայտություն հատվածներ 4–8-ում և ուսուցանել ընտանիքի մյուս անդամներին, թե ինչ է նշանակում օգտագործել սահմանումներ, օրինակներ և անձնական փորձառություններ: Ինչպե՞ս է Փրկիչն այդ հատկանիշների օրինակ հանդիսանում: Դուք կարող եք նաև միասին պաստառներ պատրաստել այդ արտահայտություններից յուրաքանչյուրի համար և ցուցադրել դրանք ձեր տանը: Եղեք ստեղծագործող
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: