Օգոստոսի 19–25-ը Ա Կորնթացիս 1–7. «Միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ հաստատուած լինիք» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)
Օգոստոսի 19–25-ը Ա Կորնթացիս 1–7, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2019
Օգոստոսի 19–25-ը
Ա Կորնթացիս 1–7
«Միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ հաստատուած լինիք»
Կարդալիս գրի առեք ձեր տպավորությունները Ա Կորնթացիս 1–7-ից: Այս տպավորությունները կարող են ներառել հուշումներ, հետագայում ուսումնասիրելու գաղափար, որպեսզի կիսվեք ուրիշների հետ ձեր սովորածով, կամ փոփոխություններ կատարեք ձեր կյանքում:
Գրի առեք ձեր տպավորությունները
Այն ամիսների ընթացքում, երբ Պողոսը անցկացրեց Կորնթոսում «Կորնթացիներից շատերը, երբոր լսեցին [նրան], հաւատացին եւ մկրտուեցան» (Գործք 18.8): Այսպիսով,ընդամենը մի քանի տարի հետո Պողոսի համար հավանաբար ցավալի էր լսել, որ կային «բաժանումներ» և «հակառակություններ» Կորնթացի Սրբերի միջև, և իր բացակայության ժամանակ նրանք սկսել էին ականջ դնել «այս աշխարհքի իմաստութեանը» (Ա Կորնթացիս 1.10–11, 20): Ի պատասխան, Պողոսը գրեց նամակը, որը մենք այժմ կոչում ենք Ա Կորնթացիս: Այն լի է խորը վարդապետությամբ, սակայն միևնույն ժամանակ, Պողոսը հիասթափված էր, որ Սրբերը պատրաստ չէին ընդունել ողջ վարդապետությունը, որը նա կամենում էր նրանց տալ: «Ես, եղբարք, չկարողացայ ձեզ հետ խոսել ինչպէս հոգեւորների հետ,- ողբում էր նա, - «Որովհետեւ տակաւին մարմնաւոր եք» (Ա Կորնթացիս 3.1–3): Երբ մենք կարդում ենք Պողոսի խոսքերը, օգտակար կլինի քննել ճշմարտությունն ընդունելու մեր իսկ պատրաստվածությունը՝ ներառյալ Հոգուն ականջ դնելու մեր պատրաստակամությունը, և մեր ընտանիքների ներսում, մեր ընկերակից Սրբերի հետ և Աստծո հետ միաբանության ձգտումը:
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Քրիստոսի Եկեղեցու անդամները միաբան են:
Մենք չգիտենք բոլոր մանրամասները Կորնթացի Սրբերի մեջ միաբանության բացակայության մասին, բայց մենք գիտենք իրականում միաբանության բացակայության մասին մեր իսկ հարաբերություններում: Մտածեք ձեր կյանքում մի փոխհարաբերության մասին, որը կարող է օգուտ քաղել ավելի շատ միասնությունից, ապա նայեք, թե Պողոսն ինչ ուսուցանեց Ա Կորնթացիս 1.10–17, 3.1–11-ում կորնթացի Սրբերի մեջ միասնության բացակայության մասին: Ի՞նչ գաղափարներ կարող եք ձեռք բերել այն մասին, թե ինչպես զարգացնեք ավելի մեծ միասնություն ուրիշների հետ:
Տես նաև Մոսիա 18.21, 4 Նեփի 1.15–17, Վարդապետություն և Ուխտեր 38.23–27, 105.1–5, «Միություն», Ավետարանական Թեմաներ, topics.lds.org:
Աստծո աշխատանքը կատարելու համար ես Աստծո իմաստության կարիքն ունեմ:
Չնայած լավ է, նույնիսկ խրախուսելի է որոնել իմաստություն, անկախ այն բանից՝ որտեղ ենք այն գտնում (տես 2 Նեփի 9.29, ՎՈւ 88.118), Պողոսը տվեց մի քանի խիստ ձևակերպումներով նախազգուշացումներ մարդու արատավոր իմաստության վերաբերյալ, որը նա կոչեց «այս աշխարհի իմաստություն»: Երբ կարդաք Ա Կորնթացիս 1.17–25-ը, խորհեք, թե ինչ կարող է այդ արտահայտությունը նշանակել: Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Պողոսը՝ «Աստծո իմաստություն» ասելով: Ինչո՞ւ մենք Աստծո իմաստության կարիքն ունենք Աստծո աշխատանքը կատարելու համար:
Աստծո աշխատանքը կատարելու համար ձեր պարտականություններն իրականացնելու ջանքերում, երբևէ զգացե՞լ եք «վախ և … շատ դող», որը Պողոսն էր զգացել, երբ ուսուցանում էր Կորնթացի Սրբերին: (Ա Կորնթացիս 2․3): Ի՞նչ եք գտնում 1–5 հատվածներում, որը ձեզ քաջություն է տալիս: Մտածեք, թե ինչպես կարող եք ցույց տալ, որ դուք ավելի շատ եք վստահում «Աստծո զորությանը», քան «մարդկանց իմաստությանը»:
Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 1.17–28-ը:
Ես Սուրբ Հոգու կարիքն ունեմ, որպեսզի հասկանամ Աստծո բաները:
Եթե դուք ցանկանում եք ավելի շատ բան սովորել որևէ բանի վերաբերյալ, ինչպես օրինակ՝ ինքնագնաց մեխանիկայի կամ միջնադարյան ճարտարապետության մասին, ինչպե՞ս կանեիք դա: Համաձայն Ա Կորնթացիս 2.9–16-ի, ինչպե՞ս է «Աստծո բաները» սովորելը տարբերվում «մարդկանց բաների մասին» սովորելուց: Ինչո՞ւ պետք է ունենանք Սուրբ Հոգին, որպեսզի հասկանանք Աստծո բաները: Այս հատվածները կարդալուց հետո, ձեր կարծիքով, ի՞նչ պիտի անեք հոգևոր բաները ավելի լիարժեք հասկանալու համար: Ինչպե՞ս կարող են Պողոսի խոսքերն օգնել որևէ մեկին, ով մաքառում է, որ չկորցնի իր վկայությունը:
Մեր մարմինը սրբազան է:
Կորնթոսում մարդկանց մեծ մասը համարում էր, որ սեռական անբարոյականությունը ընդունելի էր, և իրենց մարմինները հիմնականում ստեղծվել էին հաճույքի համար: Այլ կերպ, Կորնթոսը այնքան էլ չէր տարբերվում այսօրվա աշխարհից: Ի՞նչ ուսուցանեց Պողոսը Ա Կորնթացիս 6.13–20-ում, որը կարող է օգնել ձեզ բացատրել ուրիշներին, թե ինչո՞ւ եք կամենում ապրել պարկեշտ կյանքով:
Հետաքրքիր է նաև տեսնել, թե ինչպես Քույր Ուենդի Ու. Նելսոնը, Պողոսի նման, խրախուսեց Սրբերին պարկեշտ լինել «Սեր և ամուսնություն» իր ելույթում (Համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդ ամուրիների համար, հունվար 8, 2017, broadcasts.lds.org): Ինչպե՞ս են սիրո և մտերմության մասին ճշմարտությունները, որոնք նկարագրում էր Քույր Նելսոնը, տարբերվում աշխարհիկ ուղերձներից:
Տես նաև Հռովմայեցիս 1.24–27, «Մաքրաբարոյություն», Ավետարանական Թեմաներ, topics.lds.org:
Արդյոք Պողոսն ուսուցանե՞լ է, որ ավելի լավ է ամուրի լինել, քան ամուսնացած:
Ա Կորնթացիս 7-ում կարծես թե մի քանի հատվածներ ենթադրել են տալիս, որ, չնայած ամուսնությունը ընդունելի է, ամուրի մնալը և սեռական հարաբերություններից ամբողջությամբ ձեռնպահ մնալը նախընտրելի է: Այնուամենայնիվ, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ա Կորնթացիս 7.29–33-ի (տես Աստվածաշնչի հավելվածը) օգնում է մեզ հասկանալ, որ Պողոսը ակնարկում էր նրանց, ովքեր կանչվել էին լիաժամկետ միսիոներներ, դիտարկելով, որ նրանք կկարողանային ավելի լավ ծառայել Աստծուն, եթե ամուրի մնային իրենց միսիաների ընթացքում: Տերը Իր ծառաների, այդ թվում Պողոսի միջոցով ուսուցանել է, որ ամուսնությունը Իր հավերժական ծրագրի մասն է կազմում և անհրաժեշտ է վեհացման համար (տես Ա Կորնթացիս 11.11, ՎՈւ 131.1–4):
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
Երբ ձեր ընտանիքի անդամները կարդան այդ հատվածները, հրավիրեք նրանց գտնել մի գաղափար, որը կարող է օգնել նրանց ավելի միավորված լինել:
Կարող եք կարդալ այս հատվածները՝ ուտելով կաթ և կերակուր, և համեմատել, թե ինչպես են աճում մանկիկները՝ դառնալով չափահասներ, այնպես, ինչպես մենք ենք աճում հոգևորապես:
Պողոսը համեմատեց իր միսիոներական ջանքերը սերմ ցանելու հետ: Ի՞նչ է հուշում նրա համեմատությունը այն մասին, թե ինչպիսին պետք է լինի մեր մոտեցումը ավետարանով ուրիշների հետ կիսվելու վերաբերյալ:
Մեր մարմինները տաճարների հետ համեմատելը, ինչպես Պողոսն արեց, կարող է արդյունավետ ձև լինել ուսուցանելու մեր մարմինների սրբազանության վերաբերյալ: Գուցե ցույց տաք տաճարների նկարներ, ինչպես ցուցադրված է այս համառոտ շարադրանքում: Ինչո՞ւ են տաճարները սրբազան: Ինչո՞վ են մեր մարմինները նման տաճարների։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեր մարմիններին վերաբերվենք ինչպես տաճարների (Տես նաև «Սեռական մաքրություն», «Երիտասարդներին զորացնելու համար», 35–37:) Եթե հնարավոր է, միասին գնացեք տաճար կամ այցելեք տաճարային տարածքը, դա կարող է հարստացնել ձեր քննարկումը տաճարի և մեր մարմինների սրբության վերաբերյալ:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: