Օգոստոսի 12 -18-ը Հռովմայեցիս 7-16. «Բարիովը հաղթիր չարին» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)
Օգոստոսի 12 -18-ը Հռովմայեցիս 7-16, Եկ, հետևիր ինձ Անհատների և ընտանիքների համար. 2019
Օգոստոսի 12 -18-ը
Հռովմայեցիս 7–16
«Բարիովը հաղթիր չարին»
Հռովմայեցիս 7–16-ի այս ուրվագծում կարող են ներառվել միայն մի քանի ավետարանական սկզբունքներ, այսպիսով մի սահմանափակեք ձեզ նրանով, ինչ այստեղ հաղորդվում է: Ուշադրություն դարձրեք ձեր ստացած ոգեշնչմանը, երբ ուսումնասիրում եք:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հռովմեացիներին ուղղված իր նամակի սկզբում Պողոսը ողջունում է Եկեղեցու անդամներին, ովքեր Հռոմում էին` կոչելով նրանց «Աստուծոյ սիրելիներ», ովքեր «կանչուած սուրբեր» էին: Նա նշել է, որ նրանց «հաւատքը բոլոր աշխարհքի մէջ պատմվում է» (Հռովմայեցիս 1.7–8): Չնայած Պողոսը իր նամակի մեծ մասը գործածում է ուղղելով կեղծ գաղափարները և արատավոր վարքագիծը, թվում է նա նաև կամենում էր հավաստիացնել այդ նորադարձ քրիստոնյաներին, որ իրենք իսկապես Սրբեր էին, ովքեր սիրված էին Աստծուց: Կարեկցանքի մի խոնարհ դրսևորումով Պողոսն ընդունում է, որ նա իրեն երբեմն զգացել է որպես մի «խեղճ մարդ» (Հռովմայեցիս 7.24), բայց Հիսուս Քրիստոսի ավետարանը տվել է նրան զորություն՝ հաղթելու մեղքը (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հռովմայեցիս 7.22–27 [Աստվածաշնչի հավելվածում]): Նա շարունակում է` նրբանկատ խորհրդով կիսվելով մեզ բոլորիս հետ, ովքեր մաքառում են սիրված զգալու համար և որոնց համար սրբությունը գուցե անհասանելի է թվում: «Մի հաղթուիք չարիցը»,- ասել է նա,- ինչպես աշխարհի չարիցը այնպես էլ մեր միջի չարիցը, «այլ բարիովը հաղթիր չարին» (Հռովմայեցիս 12.21):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Եթե ես հետևեմ Հոգուն, ես կարող եմ հաղթել մեղքը և պատրաստվել Աստծո հետ ժառանգության համար:
Նույնիսկ մկրտության արարողության միջոցով մտնելով «կյանքի նորոգության» մեջ (Հռովմայեցիս 6.4), գուցե դուք զգացել եք որոշ չափով այն ներքին հակասությունը, որ Պողոսն է նկարագրել Հռովմայեցիս 7-ում՝«պատերազմը» մեր ներսի մարդու և մեր արդարակյաց ցանկությունների միջև (Հռովմայեցիս 7.23): Բայց Պողոսը խոսել է նաև հույսի մասին Հռովմայեցիս 8.23–25-ում: Հույսի համար ի՞նչ պատճառներ եք գտնում գլուխ 8-ում: Գուցե դուք փնտրեք նաև օրհնություններ, որոնք գալիս են, երբ «Աստուծոյ Հոգին մեզանում բնակուած է» (Հռովմայեցիս 8.9): Ինչպե՞ս կարող եք ավելի լիարժեք ձգտել Սուրբ Հոգու ընկերակցությանը ձեր կյանքում:
Հավատարիմներին սպասվող հավերժական փառքը գերազանցում է մահկանացու կյանքի փորձությունները:
Ընդամենը մի քանի տարի անց, երբ Պողոսը գրեց այս նամակը, Հռոմում Սրբերը ենթարկվեցին սոսկալի հալածանքների: Ի՞նչ եք գտնում Հռովմայեցիս 8.17–39-ում, որոնք կարող էին օգնել այդ Սրբերին, երբ հալածանքները եկան: Ինչպե՞ս են այդ խոսքերը վերաբերում ձեզ և այն փորձություններին, որոնց ներկայումս դուք դիմակայում եք:
Կապ փնտրեք այս հատվածների և Քույր Լինդա Ս. Ռիվսի խորհրդի միջև. «Ես չգիտեմ, թե ինչու ենք մենք այդքան շատ փորձություններ ունենում, բայց իմ անձնական զգացողությունն այն է, քույրեր, որ պարգևն այնքան մեծ է, այնքան հավերժական և մշտնջենական, այնքան ուրախալի և վեր մեր հասկացողությունից, որ այդ օրը պարգևի, մենք գուցե ուզենանք ասել մեր ողորմած, սիրառատ Հորը. «Միթե դա այն ամենն էր, ինչ պահանջվում էր»: Ես հավատում եմ, որ եթե մենք կարողանանք ամեն օր հիշել և ճանաչել սիրո այն խորությունը, որ Երկնային Հայրը և մեր Փրկիչն ունեն մեր հանդեպ, մենք հոժարակամ կանենք ամեն բան, Նրանց ներկայություն կրկին վերադառնալու համար՝ հավերժ շրջապատված լինելով Նրանց սիրով: Մի՞թե նշանակություն կունենա … թե ինչեր տարանք մենք այստեղ, եթե վերջում, այդ փորձությունները հենց այն բաներն են, որոնք կորակավորեն մեզ հավերժական կյանքի և վեհացման համար մեր Հոր և Փրկիչի հետ Աստծո թագավորությունում»: ((«Արժանի մեզ խոստացված օրհնություններին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 11):
Որոշեք, թե ինչ կանեք «ամեն օր հիշելու և ճանաչելու» ձեր հանդեպ Աստծո սերը:
Ի՞նչ նկատի ունի Պողոսն՝ ասելով. «նախասահմանեց», «ընտրեց» «առաջուց ճանաչեց»:
Պողոսն օգտագործեց այս եզրույթները՝ ուսուցանելով, որ Աստծո մի քանի զավակներ նախասահմանվեցին կամ նշանակվեցին նախապես ստանալով հատուկ օրհնություններ և պարտականություններ, որպեսզի նրանք կարողանան օրհնել աշխարհի բոլոր ազգերին» (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Ընտրություն»)։ Սա հիմնված էր Հիսուս Քրիստոսին հետևելու և Նրա նման դառնալու Իր զավակների պատրաստակամության վերաբերյալ Աստծո կանխատեսության վրա (տես նաև Եփեսացիս 1.3–4, 1 Պետրոս 1.2): Այնուամենայնիվ, Պողոսը շեշտում է Հռովմայեցիս 9–11-ում, որ անկախ նրանից, թե ինչպես ենք մենք գալիս Իսրայելի տուն, կամ դառնում Եկեղեցու անդամ,բոլոր մարդիկ պետք է ստանան փրկություն՝ անհատապես Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով և Նրա պատվիրաններին հնազանդվելով:
Լրացուցիչ տեղեկությունների համար տես Աստվածաշնչի Ալմա 13.1–5, «Նախակարգում» Ավետարանական Թեմաներ (topics.lds.org):
Պողոսը հրավիրում է ինձ դառնալ ճշմարիտ Սուրբ և Հիսուս Քրիստոսի հետևորդ։
Հռովմայեցիս գրքի վերջին հինգ գլուխները պարունակում են տասնյակ հատուկ հրահանգներ, որոնք վերաբերում են այն բանին, թե Սրբերն ինչպես պետք է ապրեն: Դուք գուցե չկարողանաք կիրառել բոլոր այս խորհուրդներն անմիջապես, բայց լսեք Հոգուն, և Նա կարող է օգնել ձեզ գտնել մեկը կամ երկուսը, որոնց վրա դուք կսկսեք այսօր աշխատել: Աղոթքով Երկնային Հոր հետ կիսվեք ձեր ցանկություններով և խնդրեք Նրա օգնությունը:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին ավելի շատ բան հասկանալ «պատերազմելու» մասին, որը նկարագրվում է Պողոսի կողմից այս հատվածում, կիսվեք Երեց Շեյնի Մ. Բովենի գայլերի մասին պատմությունով “Agency and Accountability” (New Era, Sept. 2012, 8–9):
Երեց Վիլֆորդ Վ. Անդերսենի «Ավետարանի երաժշտությունը» ուղերձը (Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 54–56) կարող է օգնել լուսաբանել, թե Պողոսն ինչ է ուսուցանում օրենքի, գործերի և հավատքի մասին: Ձեր ընտանիքը կարող է վայելել նրա ելույթը՝ քննարկելով և փորձելով պարել առանց երաժշտության և երաժշտության ներքո: Առանց երաժշտության պարելը ինչպե՞ս է նմանվում առանց հավատքի ավետարանին հնազանդվելուն:
Աստծո խոսքն ուսումնասիրելով, ինչպե՞ս ենք ստացել այս հատվածներում նկարագրվող օրհնությունները: Գուցե ընտանիքի անդամները կարողանան կիսվել իրենց սիրելի սուրբ գրություններից մի քանիսով (տես նաև 2 Նեփի 25.26):
Ի՞նչ է նշանակում մեզ ներկայացնել «կենդանի, սուրբ եւ Աստուծոյ ընդունելի պատարագ»: (Հռովմայեցիս 12.1)
Ձեր ընտանիքը կարող է օգուտ քաղել՝ ուսումնասիրելով Պողոսի խորհուրդը ուրիշների անձնական առաջնահերթությունների վերաբերյալ դատելու և վիճելու մասին: Քննարկեք պատասխանելու համապատասխան եղանակներ, երբ ուրիշների ընտրությունները տարբերվում են ձեր ընտրություններից: Մենք ինչպե՞ս կարող ենք ավելի ուշադիր լինել այն հարցում, թե մեր սեփական ընտրություններն ինչպես են ազդում ուրիշների վրա: «Ուրիշներին դատե՞լ: Կանգ առեք» և «Նայեք պատուհանից դուրս» (LDS.org) տեսաֆիլմերը կարող են տալ լրացուցիչ գաղափարներ այդ թեմայի վերաբերյալ:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: